Электронная библиотека » Նահապետ Քուչակ » » онлайн чтение - страница 1

Текст книги "Հայրեններ"


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:51


Автор книги: Նահապետ Քուչակ


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 1 (всего у книги 1 страниц)

Шрифт:
- 100% +

Նահապետ Քուչակ
Հայրեններ

***

 
Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.
Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.
Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:
Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:
 

***

 
Յայդ լեռնեդ ի վայր գայի, կանչեցի, թե` «Յու՞ր կա կանանչե:
Մեկիկ մ՚ այլ ինձ զայն ասաց. «Սար ու ձոր ամենն է կանանչ.
Ով որ սրտով սեր ունի, իր սրտին երակն է կանանչ.
Ով որ սրտով սեր չունի, սիրտն է սև, երեսն է կանանչե:
 

***

 
Քան զսերն այլ քաղցրիկ պտուղ ի աշխարհս չավտամ թե լինի.
Շաքարն նշով շաղված` մոտ ի սերն է դառն ու լեղի.
Զհամն ալ առի ես այլ, սիրո տեր եղա հետ քեզի:
Սերդ ալ իմ սրտիս դու տուր, քո սիրուդ եմ ճորտ ու գերի:
 

***

 
Ու՞ր էիր, ուսկի՞ց եկիր, անծանոթ, ըզիս սիրեցիր.
Կրակն ի թեզնիքդ ուն՚ իր, ի ծոցիկս ի վար թափեցիր.
Քո սերդ ալ ոսկի արիր, իմ սրտիս քուրան հալեցիր.
Դարձար զան հալխա արիր ՚ ւ իմ սրտիս ականջն անցուցիր:
 

***

 
Քու սերն իմ սրտիս միջին հանց մտեր, զետ ոսկի բևեռ.
Գնացեր է սրտիկս ի ներս, փառչին եղեր կեռումեռ.
Քու սերդ իմ սրտիս միջին հերկ արեր ու դարձեր է եռ:
 

***

 
Ու՞ր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ՚ ւ ի հոգիս մտար, չես ի տար պահիկ մի դադար.
Սրտիս մեջն ի ժուռ եկար ՚ ւ ելնելու ճարակ չի գտար.
Զարկիր ի գլխուս վերա ՚ ւ աչերուս ի վար թափեցար:
 

***

 
Աշխարհս, ա՜մ, ալ ի՞նչ աղվոր, որ լինի երկու սերն նոր.
Երկու սերն նոր լինի, երկուսին դռվին մոտևոր.
Վաղվընեքն ի վեր ելնեն, բարև տան քան զկարևոր.
Պագ տան ու պագ առնուն, քանց հարյուր տարին կարևոր:
 

***

 
Նայե ի վերա քարին, լուկ զքարամն ի քեզնե արա՛.
Քան զքարն այլ ամուր չկա, նայի` ջրի ճամփեկ նա կուտա.
Ջաղացին քարն է հարյուր լիտր ՚ ւ ջրին ահեն կու դողա.
Իմ սիրտս է պատառ մի միս, քու սիրույդ, ա՜մ, ո՞նց դիմանա:
 

***

 
Տարպա մի սիրու վերա ծեծեցին, կողերս երևաց.
Դարձան ապրշումե թելով կապեցին, հետն չերևաց:
Առեք զիս յիմ յարն տարեք, թե հազար կողերս է լոսած,
Զերեսս երեսին դնեմ և երդնում, թե տեղ չի ցավաց:
 

***

 
Ամուր եմ քարիդ նման, որ մրճիկն ի յիս չի բանի
Բարձր եմ թուխ ամպիդ նման, որ ոչ ով ի յիս չի հասնի.
Աղեղն եղնենի լինի, ու լարն ի վերա գալենի.
Քաշողն քաջորդի լինի. հապա թե իմ սիրուն հասնի:
 

***

 
Ա՜յ իմ մարգարտե շարոց, պագ մի տուր, որ ես մեռնիմ ոչ:
Ծո՛, թուխ ու գռուզ կտրիճ, պագ հազար` թե պարծենաս ոչ.
Յորժամ ի մեջլիս նստիս, հարբենաս, ուղղել կարես ոչ.
Զպագն ի քեզ պարծանք հաշվես, զամոթուդ տեղն գիտես ոչ:
 

***

 
Այ իմ քյաֆուրի քյաֆուր, մի՛ վառիր առջև քյաֆուրի.
Քան զկթղա ի լի կեցիր, մի ճապղիր ամեն ճեհելի.
Զետ վարդ, զետ մուրդ մի՛ լինիր, որ ամեն փողոցք նա բուսնի.
Նունուֆար ծաղիկ եղիր, որ ծովուն հատակն երևի.
Հազար աչք ի քեզ հայի, հազար ձեռք ի քեզ չի հասնի.
Քու սերդ է ի ծով նման, լողալով սիրուդ չի հասնի:
 

***

 
Սուրաթդ ու՞մ սուրաթ նման,– Յովսեփա՞, որ զՄսրա տիրե.
Հանցեղ ես փարսի սուրաթ, ի Պաղտատ քաղաքն եղել է.
Ստեղծողն ի քեզ բարեխոս, որ սուրաթդ քեզ տվել է.
Այն մանկանն մի նենգել, որ սրտով զքեզ կու սիրե:
 

***

 
Մորճիկ մի երետ բարև, իմ ամեն խոցս նորեցավ.
Ասցի` կու սիրեմ զքեզ, իմ խոսից ճուղապ չի գտավ.
Դարձավ զայն ճյուղապ երետ, թե` «Ի՞նչ անեմ.լեզուս կապեցավ
Քու սերդ յիմ գլուխս ելավ, ու ճիկերս ի փորս եփեցավ.
Ի գլուխս ի վայր իջավ, ի սրտիս մեջն գամվեցավե:
 

***

 
Կարոտ կարոտովդ էի, հասրաթովդ ի ժուռ կուգայի.
Անկարծ ինձ ի դեմ ելար, ես ատոր կուման չունեի.
Զինչ մեկ մ՚ որ ծարված լինի և ի պաղ աղբյուր հանդիպի,
Դնե զդնչիկն ու խմե, որ սրտին թավլուքն անցնի:
 

***

 
Չկա ոչ տղա, ոչ ծեր, որ սիրու կածան չէ կոխեր.
Չկա իմ խոցիս հեքիմ. Այն որ կա` նա դեղ չի գիտեր,
Գամ զգանգատս ու՞մ անեմ, որ երթար իմ յարոջն ասեր.
Երթամ ստեղծողին ասեմ, զինչ որ յիմ ճակատս է գրեր:
 

***

 
Քու սիրուդ մտիկ արի, նա զետ նետ ի չարխեն ելավ,
Ես անմեղ կանգնած էի, եկավ իմ սիրտս գամվեցավ.
Մանկտիք, ձեր արևնուդ ասեմ, այս նետիկս որ հիս գամվեցավ,
Շուտով դեղ ու ճար արեք, որ չասեն, թե յանկի մեռավ:
 

***

 
Պագնեմ զայդ քո լայն ճակատդ, որ աչեր ունիս ղազալի,
Գրկեմ զայդ քո ուռ միջկունքդ, դու հագեր ես շար կապանի.
Աչեր ղազալի ունիս, գեմ ունիս ուներ թաթարի,
Ատով խոցեցիր դու զիս ու զարկիր յիս նետ սահարի:
 

***

 
Տարտով եմ ու տերտ ունիմ, մարդ չկա զիմ տերտն ճանչե.
Կանչեմ հոտ ի վեր, իմ տե՜ր, իմ տերտին դարման դու արե.
Այս սեր չէր, որ ինձ տվիր, այս կրակ` որ զիս կու էրե:
 

***

 
Կանչեմ հոդ ի վեր, աստված, որ իմ ձայնս քեզ հասանի.
Թող ավազանի ծնունդ ի սիրուն պելան չի էրի:
Սերն ալ գեմ ոտվի ունի ու ձեռվի զետ զհարամի.
Եկե՛ք, հարամիդ տեսեք, հարամի՜, ու նետ մի չունի:
Եկեր, ի փողպատս առեր, չեմ երթար ն’ ի քարշ կուտանի:
 

***

 
Այս ամեն ալամ գիտե, որ տղա եմ զքեզ սիրեր.
Բռներ եմ սրտիդ ականջն ու ձեռօքս զօղն անցուցեր,
Քո սերն է իմ մորս կաթն, ծուծ եղեր ՚ ւ ոսկերքս է մտեր.
Չկա բաժնելու ճարակ, զայդ ի քու միտդ մի՛ ձգեր:
 

***

 
Երբ որ ես պըզտիկ էի,
կանչէին ինձ ոսկի տղայ.
Մեծցա, սիրու տէր եղայ,
երեսիս գոյնըն կու գընայ.
– Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ,
որ սիրուն՝ քարըն չի դիմնայ.
Սիրուն՝ քար ւ'երկաթ պիտի,
պողպատէ դըռնակն ի վերայ:
 

***

 
Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ,
լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէ,
Զերայ խոցեցիր դուն զիս,
լուկ վերցաւ սիրտըս ի քենէ.
Թէ գան ու զքեզ ջուր ասեն,
կամ ջըրին ճարակն ի քենէ՛. —
Տարեկ մի ծառուած կենամ,
չի խըմե՛մ կաթիկ մ'ի քենէ:
 

***

 
Ես ան հաւերուն էի,
որ գետինըն կուտ չուտէի.
Թըռչ'ի երկինօքն երթ'ի,
թէ սիրոյ ակնատ չընկնէի.
Ակնատն ի ծովուն միջին՝
էր լարած'ւ ես չգիտէի.
Ամէն հաւ ոտօքն ընկնէր,
ես ոտօքս ու թեւս աւելի:
 

***

 
Հընցեղ եմ ի քո սիրուդ,
որ տըղեկըն ծիծ չէ կերել.
Մարիկըն վաղուց մեռել,
ու տըղեկն որբուկ մընացել:
Ջուր տուր իմ ծարաւ լերդիս,
քո սիրուդ ի տապն եմ ընկել.
Խոսէ՛, որ առնում իխրար,
ես յետի նէֆեսս եմ եկել:
 

***

 
Լուսինն ի սարէն փըրթաւ,
ի՛նքն ու իւր աստղըն ի հիտրաց.
Զաղուորն ի գիրկըս առի,
պագ առի երկուքս ի հիտրաց.
Ըստեղծողն իր բերնովն ասաց.
"Մի՛ թողուր զատ եարդ ի ձեռաց.
Հընցկուն պէլըման աղուոր
չե՛մ ստեղծեր երկուքն ի հիտրաց":
 

***

 
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ
յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
Թէ զյաւիտենից պատճառն
եմ ուսել, ես երթամ, ասեմ.
Զաղէկն այլ ի գիրկս առնեմ,
ւաստուծոյ երթամ, ցըցընեմ.
– Զաղէկըն դո՛ւ ստեղծեցիր,
ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ:
 

***

 
Լուսի՛ն, պարծենաս ասես.
«Լուս կու տամ ես աստընվորիս»
Ահա՛ հողեղեն լուսին
ի գըրկիս'ւ երեսն երեսին,
Թէ չես աւտալ այս գերուս,
յե՛տ տանէմ ըզփէշ կապայիս,
Վախեմ՝ սիրոյ տէր լինիս,
լուս պակա՛ս տաս աստընվորիս:
 

***

 
Սո՛ւտ է, որ կ'ասեն, եղբա՛րք,
թ'ընտանի կաքաւ չի լինի.
Մէկիկ մ'ես տեսայ, —
ւ'երնեկ է զիր տէրն որ ունի.
Իր օնքն է ղալմով քաշած,
ւ'իր բերանըն շաքրով ի լի.
Զմեռելն այլ ի գիրկն առնու,
ի ծոցուն հանէ կենդանի:
 

***

 
Աչերդ է ծովէն առած,
եւ ուներդ է ի թուխ ամպէն.
Այդ քո պատկերքդ և սուրաթըդ
ի վարդին կարմիր տերեւէն.
Ուր որ դու կանգնած լինիս,
չէ պատեհ վառեն մոմեղէն.
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,
գէմ ելնէ մեռելն ի հողէն:
 

***

 
Այս աստընվորիս վերայ
երկու բան ողորմ ու լալի.
Մեկ՝ որ սիրոյ տէ՛ր լինի,
Մէկ՝ որ գա՛յ Գըրողն ու տանի:
Մեռածըն գէմ չէ՛ լալի,
որ ունի զիւր խոցն ալանի.
Եկե՛ք, զողորմուկս տեսէք,
ոչ մեռած է, ոչ կենդանի:
 

***

 
Քանի դու ինձի էիր,
նայ կանանչ ու ցօղն ի վըրայ.
Երբ դու որ յիսնէն ելար,
ձիւն երեկ՝ եղեմն ի վըրայ.
Թէ այլւ'ի ի յի՛ս դառնաս
ու կենաս խելացդ ի վըրայ.
Երթամ, բարկ արե՛ւ լինամ,
գամ, կանգնիմ կամարիդ վըրայ:
Լոյս ծագեմ ի քո վըրայ,
որ սաստի՛կ ձիւնըն վերանայ:
Էրնեկ ես անո՛ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ-եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդնչիկն է պագեր:
 

Страницы книги >> 1
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации