Электронная библиотека » Վահան Թոթովենց » » онлайн чтение - страница 4


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:06


Автор книги: Վահան Թոթովենց


Жанр: Поэзия, Поэзия и Драматургия


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 4 (всего у книги 14 страниц) [доступный отрывок для чтения: 4 страниц]

Шрифт:
- 100% +

Մի կյանք և մի սեր

Մանկությունից էր այնպես՝ եթե մի գետնախնձոր տային, թե՝ կեր, խնձոր է, ուտում էր։

Մոտենում էր մեկին, թե՝

– Անոթի իմ։

– Սիրտդ ի՞նչ կուզե, Մոսես, – հարցնում էին։

– Սիրտս փախլավա կուզե։

– Առ քըզի փախլավա, – և տալիս էին սովորական լավաշը, և նա ոչ միայն ուտում էր իբրև փախլավա, այլև իսկական փախլավայի համ էր ստանում։

Երբ մանուկ էր, ոչինչ չէր կարողանում զանազանել իրարից։ Միայն մի բանում երբեք չէր սխալվում։ Երբ հարցնում էին՝ Մոսես, մո՞ւթ է, թե լուս, պատասխանում էր հիմար֊հիմար ժպտալով.

– Լո՜ս է։

Թե որտեղից և ինչպես գավառական փոքրիկ քաղաքն էր ընկել նա՝ ոչ ոք չէր իմանում, երևի պատահաբար դուրս էր եկել դաշտի գյուղերից մեկից, քայլել էր աննպատակ, ընկել էր քաղաքը և այլևս մոռացել էր հին գյուղը։

Արդեն երիտասարդ էր, երբ երևաց քաղաքում, ցնցոտիներով, կեղտոտ ֆեսով, բոբիկ, ճաքճքած ոտներով, փոքրիկ գլխով, բայց բեխերով և միրուքով, երևում էր, որ ածելի չէր դիպել նրա երեսին. բարձրահասակ էր, փոքրիկ, ապուշ աչքերով, բայց զարմանալիորեն համակրելի նայվածքով, նայվածք, որ կարեկցություն էր առաջացնում։

Շուտով, շատ շուտով նա հայտնի դարձավ շուկայի բոլոր խանութպաններին։

Մի քանի անգամ քաղաքի փողոցային մանուկները, ինչպես և փողոցային մարդիկ, փորձեցին խաղացնել նրան, բայց չհաջողվեց, որովհետև Մոսեսը ոչնչից չնեղացավ, ոչ մի արձագանք չտվեց, ասացին և հեռացան։

Շուտով նա դարձավ ամենապետքական մարդը շուկայի խանութպանների համար, որովհետև բոլորի համար անխտիր ջուր էր կրում։

– Մոսես, գնա սիթիլ2121
  դույլ


[Закрыть]
մը ջուր բեր։

Մոսեսը առանց որևէ առարկության, վերցնում էր դույլը և գնում ջրի։

Բերելուց հետո էլ ոչ մի բան չէր պահանջում՝ լուռ ու մունջ կանգնում էր պատի տակը և ժպտում։ Բարեխիղճները նրան տալիս էին տանից բերած ճաշի ավելցուկը․ ուտում էր, բերանը սրբում թևով և նորից կանգնում մի պատի տակ, նայում տարտամ և անորոշ։

Մարդիկ փորձեցին, բացի ջուր կրել տալուց, ուրիշ աշխատանքի մղել նրան, բայց չհաջողվեց․ բացի ջուր կրելուց ուրիշ ոչինչ չէր կարող անել, որովհետև մինչև կես ճանապարհը մոռանում էր պատվերը և այլևս չէր վերադառնում պատվիրատուի մոտ, պատվերը մոռացած տեղը կանգնում էր և սպասում։

Երբ տարիքն առավ, նրան սկսեցին «Մոսես ախպար» կանչել։ Սկզբներում վարժ չէր այդ անվան, կարծում էր, որ իրեն չեն կանչում, բայց երբ մարդիկ համառորեն շարունակեցին՝ վարժվեց։

– Մոսես ախպար…

– Ղուրբան…

Սպասում էր, որ մի բան պատվիրեն։

Երբ որևէ բան չկար, որով վարձատրեին նրա աշխատանքը – ճաշի ավելցուկ և այլն – խանութպանները սովորություն դարձրին նրան վարձատրել փողով։ Իսկ այդ փողն իսկական չէր, կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան, թե՝

– Մոսես ախպար, էսի փարա է, պահե՛, հաց կառնես։

Մոսես ախպարը խնամքով պահում էր լրագրի կտորն իբրև փող, պահում էր ծոցի մեջ, հենց մարմնի և շապկի արանքում։ Բացի լրագրի կտորից՝ տալիս էին և պապիրոսի թղթի շապիկը։ Սա արդեն ավելի մեծ փող էր համարվում, որովհետև պատկերազարդ էր լինում և ավելի կանոնավոր կտրված։

Եվ իսկապես, լրագրի այդ կտորները կամ պապիրոսի թղթի շապիկները փող էին Մոսես ախպոր համար, որովհետև իր բոլոր գնումները անում էր այդ լրագրի կտորներով և պապիրոսի թղթի շապիկներով։ Մոտենում էր որևէ խանութի, կոշկակարի, նպարեղենի խանութի, վարնոց ճաշարանի, փողոցների անկյունները տժվժիկ եփողների, պաղպաղակ ծախողների և, տալով իր փողը, վերցնում էր ինչ որ ուզենար, բոլորն էլ տալիս Էին, որովհետև Մոսես ախպարն իսկապես այդ թղթի կտորներն իրար վրա դիզել էր սեփական և արդար աշխատանքով։

Մի անգամ մտավ մի սափրիչի խանութ և ամբողջ դեմքը մաքրել տվեց և խուզել տվեց գլուխը։ Սափրվելուց հետո ծոցից հանեց պապիրոսի թղթի մի շապիկ և տվեց սափրիչին։ Սափրիչն ուզեց բարեխիղճ լինել և ետ տվեց պապիրոսի թղթի շապիկը, թե՝

– Մյո՛ւսը տուր, էս շատ է։

Մոսես ախպարը ժպտաց և ետ վերցնելով պապիրոսի թղթի շապիկը՝ տվեց նրան լրագրի կտորը։

Մոսես ախպարը սիրում էր մածունը․ մանկությանը, գյուղում, միակ ուտելիքը մածունն էր եղել, բայց, դժբախտաբար, իր փողով չէր կարող մածուն գնել, որովհետև շուկայում մածունը ծախում էին գյուղացիները, որոնք ամեն առավոտ բերում էին, ծախում և գնում, նրանց համար ջուր հարկավոր չէր, որ Մոսես ախպարը կրեր և վարձատրություն ստանար և ապա փոխանակեր մածունի հետ, ուստի, ամեն առավոտ գնում էր շուկայի մեծ հրապարակը և համբերությամբ կանգնում էր մածուն վաճառողների կողքին, որպեսզի երբ շերեփից մածունը թափվեր տախտակի վրա՝ մատովը վերցներ և լիզեր։

– Մոսես ախպար, ի՞նչ կենես էստեղ, – հարցնում էին նրան։

Մոսես ախպարը, ուսերը վեր բարձրացնելով և ժպտալով՝ պատասխանում էր.

– Հե՛չ, մածուն կլզիմ։

Հրապարակից նա քաշվում էր այն ժամանակ միայն, երբ, բոլոր մածունը ծախած, գյուղացիներն ամանները վերցնում էին և հեռանում։

Իմացականության բացարձակ բացակայությունը երբեք պատճառ չէր, որ սիրտը դադարեր բաբախելուց։

Նա փողոցների անկյունները, բաղնիքի պատի տակը, եկեղեցու բակում կամ խանի թրիքների մեջ երկար ժամանակ գիշերելուց հետո քաղաքի ծայրում գտավ մի խրճիթ, որը բաղկացած էր մի նախասենյակից և մի սենյակից՝ հողե հատակով։

Այդ խրճիթում բնակվում էր մի այրի կին, արդեն հիսունն անց, սպիտակ մազերով, բայց զարմանալիորեն կարմրավուն երեսներով։

Որտեղից որտեղ Մոսես ախպարը լսել էր այրի կնոջ անունը։ Մի երեկո, հենց այն ժամանակ, երբ արևը թաղվում էր ծառերի ետևը և դաշտից զով ու թեթև մի քամի էր բարձրանում՝ Մոսես ախպարը մոտեցավ այրի կնոջը, որ ծնկան վրա դրած մատուցարանի վրա մի ափ ցորեն էր մաքրում, և ասաց.

– Խաչխաթուն քորո, եկա՛։

– Եկար, եկար, ա՞չքս կպաղեր։

– Քըզի փարա իմ բերեր։

Այրի Խաչխաթունը զարմացավ։

– Փարա՞։

– Հա՛, ինչքա՞ն կուզես։

– Տեսնամ, – աշխուժացավ Խաչխաթուն քորոն, մատուցարանը դրեց մեկ կողմ, ձեռքերը խաչաձևեց և դրեց փորի վրա։

Մոսես ախպարը հանեց իր բոլոր փողերը և դրեց Խաչխաթուն քորոյի ծնկանը և, չնայելով նրա ապշահար դեմքին՝ ասաց.

– Իշդե բյուդյունը (բոլորը) քըզի։

– Ջաննըմի՛ր, խենթ շուն, գազեթայի կտորները բերեր է քի՝ փարա է։

– Խաչխաթուն քորո, թուշդ կրծիմ, փարա է։

– Գնա՛, սարսա՛ղ, բախտ որ ունենայի, քըզի պես խենթերը դեմս չէին տնկվիր։

– Աչքս քոռնա, փարա է, – երդվեց Մոսես ախպարը։

Այրի Խաչխաթուն քորոն չհավատաց, վեր կացավ տեղից, մատուցարանը վերցրեց հետը, գնաց ներս և դուռը կողպեց Մոսես ախպոր երեսին։

Մոսես ախպարը չհուսահատվեց, գնաց շուկա։ Գնաց, որպեսզի այդ փողերով բան գնի, բերի Խաչխաթուն քորոյին, որ հավատա, բայց բոլոր խանութները փակ էին։ Գլուխը կախեց, մռայլվեց, էլ չժպտաց և կանգնած տեղն էլ նստեց ու քնեց, երբ հոգնությունն աճեց նրա ոսկորների մեջ։

Խաչխաթուն քորոյի հարևանուհիները մոտեցան նրան․

– Էդ խենթն ի՞նչ կըսեր, – հարցրին նրանք։

– Ամա՜ն, խենթ չըլլի՝ քովս կուգա՞։

– Է՛, ի՞նչ կըսեր։

– Ղազեթայի փարչան2222
  լրագրի կտորտանք


[Закрыть]
բերեր է քի՝ փարա է, ա՛ռ։

Հարևանուհիները կուշտ ծիծաղեցին։

– Բախտ ունենայի, անտեր չէի մնար, – ողբաց Խալխաթուն քորոն։

Մոսես ախպարն առավոտյան աչքերը բաց արավ բոլորից առաջ։ Մի բան մտքում կար, բայց անմիջապես չհիշեց։ Երբ երկու քայլ առավ, հիշեց – Խաչխաթուն քորոն էր։ Կանգ առավ։ Ժպտաց։ Փողոցներում ոտնաձայններ լսվեցին։ Ոտնաձայնները շատացան։ Բացվեցին խանութները։ Մոսես ախպարը մտավ մսագործների փողոցը։ Առանց իր խնդրելուն՝ նրան տեսնող առաջին մսագործն ասաց.

– Մոսես ախպար…

– Ղուրբան…

– Ի՞նչ տեղեն կուզես, կըյրիմ տամ։

Մոսես ախպարը, անգիտակցորեն մատը դրեց մսի մի մասի վրա։

– Շատ աղեկ, գլխուս վրա, – ասաց մսագործը և կտրեց տվեց։

Մոսես ախպարը հանեց լրագրի մի կտոր և երկարեց մսագործին։ Մսագործը լրջորեն վերցրեց լրագրի կտորը, և նետեց դախլը։

Մոսես ախպարը մսի կտորը, որ պատահաբար յուղոտ էր և դեռևս տաք, փաթաթեց մաշված ֆրակի փեշի մեջ և գնաց փռերի փողոցը։

Մի փռից հաց վերցրեց, գնաց ներքևի հրապարակը և գնեց մի քանի տեսակ բանջարեղեն, բոլորի համար էլ վճարելով լրագրի կտորներ։

Մաշած ֆրակի երկու փեշերը լիքը՝ նա քայլեց դեպի քաղաքի ծայրը, Խաչխաթուն քորոյի խրճիթը։ Թակեց դուռը։ Խաչխաթուն քորոն բաց արավ և՝

– Եկա՞ր, խե՛նթ անտեր։

Մոսես ախպարը կարևորություն չտվեց և ուղիղ քշեց ներս, թափեց բերածը խարխուլ մի թախտի վրա և ասաց.

– Կըսեյիր փարա չունիմ, տե՛ս։

Խաչխաթուն քորոն պատրաստվել էր մեծ ձայնով գոռալու, թե ինչո՞ւ ներս մտար, բայց տեսնելով միսը, հացը և բանջարեղենը՝ մատը տարավ բերանը և բացականչեց.

– Քա՜…

– Տեսա՞ր, ինծի Մոսես ախպար կըսեն։

Խաչխաթուն քորոն տնտղեց միսը, հացը և բանջարեղենը և շշնջաց.

– Քա՛, երազ չէ՞, – և դառնալով Մոսես ախպորը՝ ասաց.

– Ձեռքդ դալար…

– Հըլե շատ փարա ունիմ, – հպարտությամբ հաստատեց Մոսես ախպարը և, նորից ծոցից հանելով լրագրի կտորները և պապիրոսի թղթե շապիկները՝ ցույց տվեց Խաչխաթուն քորոյին։

Խաչխաթուն քորոն էլի ապշեց.

– Մեղա՜, տեր աստված, ե՞ս եմ խենթը, թե դուն։

– Դո՛ւն ես, դո՜ւն, – հայտարարեց Մոսես ախպարը։

Լռությունից հետո Մոսես ախպարը հարցրեց.

– Փատ ունի՞ս։

– Քիչ մը կաղըշնա (վայրի բույս, փշոտ և անպետք) ունիմ։

– Կաղըշնայով բան չեփիր, երթամ փատ բերիմ, – ասաց Մոսես ախպարը և քայլեց դուրս։

– Կեցի՛ր, ես ըլ հետդ գամ։

– Եկո՛ւր, ղուրբան, եկո՛ւր։

Երբ դուրս էին ելնում, Մոսես ախպարը ձեռքը հպեց Խաչխաթուն քորոյի ուսին։ Խաչխաթուն քորոն ոչ միայն չնեղացավ, այլև ներողամտությամբ ժպտաց նրան։

– Վա՛, թուշդ կռծիմ, – բացականչեց Մոսես ախպարը։

– Դե՛ խե՛նթ շուն, մի լպստվիր, առաջս ընկիր, – սաստեց Խաչխաթուն քորոն, բայց խորագույն հաճույք զգաց նա Մոսես ախպոր խոսքից։

Նրանք գնացին շուկա։ Մոսես ախպարն ուղիղ քշեց կոտրտած փայտ ծախողների շարքը։ Խաչխաթուն քորոն էլ ետևից։

– Մոսես ախպար, ի՞նչ կուզես։

– Փատ կուզիմ, ղուրբա՛ն։

Փայտավաճառը կշռեց մի գիրկ փայտ և տվեց։

Մոսես ախպարը ծոցից հանեց մի լրագրի կտոր և վճարեց փայտի համար։ Խաչխաթուն քորոն ապշեց։ Փայտերն ինքը Քորոն դարսեց թևի վրա։

– Է՛հ, դուն տուն գնա, ես գործ ունիմ, – ասաց Մոսես ախպարը։

– Կեսօրին եկուր, մեկտեղ ուտինք։

– Հա՛, ղուրբան, հա՛։

Խաչխաթուն քորոն գնաց, իսկ Մոսես ախպարը կանգնեց մի պատի տակ։

Խաչխաթուն քորոն հարևանուհիներին կանչեց ներս։

– Տեսե՜ք, տեսե՜ք, իշտե ղազեթայի փարչայով (կտորտանք) առավ։

– Քա՛, վո՞վ։

– Խե՛նթը, վո՞վ։

Բոլորը մատ խածին։

Խաչխաթուն քորոն ցույց տվեց Մոսես ախպոր բերած միսը, հացը և բանջարեղենը։

– Քա՛, ղազեթայի փարչայո՞վ առիք։

– Հա՛։

– Քա՛, ձեր մեջ վո՞վ է խենթը, Մոսե՞սը, թե դուն։

– Չըլնի՞ թե ես եմ խենթը, – տարակուսեց Խաչխաթուն քորոն, բայց շուտով զգաստացավ, չէ՛, խենթը Մոսես ախպարն էր, բայց ի՞նչն էր այդ մթին գաղտնիքը։

Իսկ Մոսես ախպարը շարունակեց իր աշխատանքը շուկայում։

– Մոսես ախպար։

– Ղուրբա՛ն։

– Գնա, սիթիլ մը ջուր բեր։

Եվ Մոսես ախպարը փութկոտությամբ ու աշխուժությամբ վազեց աղբյուր։

Կեսօրին Մոսես ախպարը գնաց Խաչխաթուն քորոյի խրճիթը և մտավ ներս համարձակորեն։

– Էնպես բան եփեր իմ, մատներդ հետը կուտես, – ասաց Խաչխաթուն քորոն։

– Ի՞մ մատներս։

– Քո՜ւ մատներդ, յա որո՞ւնը։

– Քո՜ւ մատներդ ուտիմ, ղուրբա՛ն։

– Խե՛նթ, – բացականչեց Խաչխաթուն քորոն՝ խորապես հրճվելով, որ վերջապես, երկար տարիներից հետո, եղավ մեկը, որ ուզում էր իր մատներն ուտել։

Երկուսն էլ նստեցին գետնին փռված կարմիր սփռոցի շուրջը։ Խաչխաթուն քորոն վերջին անգամ կերակուրը խառնեց և մոտենալով Մոսես ախպորը՝ ասաց.

– Փարաները ծո՞ցդ են։

– Հա՛, ծոցս են։

– Վաղն ալ միս կբերե՞ս։

– Ասսուն օրը կբերիմ, ղուրբա՛ն, քեզի համար Ասսուն օրը կբերիմ։

Խաչխաթուն քորոն երանությամբ նայեց Մոսես ախպորը։

– Մոսես ախպար, – ասաց նա, – աշխըրքի մեջ ես ըլ մինակ իմ, դուն ըլ։

– Երկուքս ըլ որբ ինք, – պատասխանեց Մոսես ախպարը։

Նա դողում էր, ուզում էր մի բան ևս ասել, իր սրտի մեջ եղածը, բայց չկարողացավ։

– Քա՛, կերակուրը տակը կպավ, – բացականչեց Խաչխաթունը և վազեց դեպի օջախը։

Մոսես ախպարը նայեց նրա մանրիկ քայլերին և թույլ֊թույլ մսերին, որ քայլելիս երերվում էին։ Նա երկու քայլ առավ առանց մտածելու, բնազդորեն։

Խաչխաթուն քորոն ետ եկավ արդեն կերակրով։ Կերակրի գոլորշին փոքրիկ սենյակը լցրեց ախորժալի հոտով. Մոսես ախպոր ռունգները բարձրանում և իջնում էին։ Երկու բան նրան զգլխում էին, – տաք կերակուրը և, թերևս կերակրից ավելի՝ տաք Խաչխաթուն քորոն։

– Ղուրբա՜ն, – շշնջաց Մոսես ախպարը։

– Ի՞նչ է, – պատասխանեց Խաչխաթունը։

Մոսես ախպարն էլ չկարողացավ ասելիքն ասել, սրտում շատ բան կար, բայց լեզվի ծայրը չէր գալիս, եթե գալիս էլ էր, շուտով փախչում էր վար։ Նայեց նրան երկար և լավաշի մեջ մսի մի կտոր փաթաթելով՝ երկարեց Խաչխաթուն քորոյին։

– Կե՛ր։

– Քա՛ , ես քըզի տի տամ, դո՞ւն ընծի կուտաս։

– Կե՛ր, ղուրբան, դո՛ւն կեր։

Խաչխաթուն քորոյի աչքերը լցվեցին՝ հիշեց, որ երեսուն տարի առաջ իր ամուսինն էլ մի օր այդ ձևով իրեն հյուրասիրեց։

– Ղուրբա՛ն, ինչո՞ւ կուլաս։

– Մարդս…― սկսեց Խաչխաթուն քորոն, բայց չկարողացավ շարունակել։

Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ էր պատահել նրա ամուսնուն, թերևս և ողջ էր։

– Մարդդ հիմի ո՞ւր է, – հարցրեց նա։

– Հիմա բա՞ն մնացեր է, փտեր է անտերը։

Մոսես ախպարը շունչ քաշեց։

Ճաշից հետո Մոսես ախպարը ոտները տնկեց և թախթի վրա երկարեց առանց բարձի։ Հազիվ քնել էր, երբ Խաչխաթուն քորոն նրան զարթեցրեց։ Մոսեսը վախով բաց արավ աչքերը, նա կարծեց, որ Քորոն պիտի դուրս վռնդի իրեն։ Բայց քորոն ասաց.

– Ելիր, բարձը գլխուդ տակը դիր, մեղք ես։

Մոսես ախպարը քիչ մնաց ուշագնաց լիներ – առաջին անգամն էր իր կյանքում, որ մեկը հոգում էր իր չոր գլխի համար։

– Խաչխաթուն քորո, ղուրբա՜ն ըլլիմ քու ոտքերիդ, ոտքերդ լվամ, ջուրը խմիմ, – բացականչեց նա։

Խաչխաթուն քորոն ձայն չհանեց, սրբեց քիթը և կողքին նստեց։ Նա ուզում էր, որ Մոսես ախպարը սիրտը վերջապես բաց անի, բայց գլխի չէր ընկնում, որ Մոսես ախպարն արդեն սիրտը բաց էր արել, դրանից ավելի չէր կարող բաց անել։

Երեկոյան Մոսես ախպարը սպասում էր, որ Խաչխաթուն քորոն իրեն պահի տանը, իսկ Խաչխաթուն քորոն էլ սպասում էր, որ Մոսես ախպարն արդեն կմնա իր մոտ, բայց Մոսես ախպարը մութն իջնելուց առաջ ասաց․

– Երթամ շուկա։

– Վաղ կուգաս։

– Հա, ղուրբա՛ն, կուգամ։

Մոսես ախպարը գնաց շուկա և մի պատի տակ կանգնեց։

Առավոտյան կանուխ միս ու հաց առնելով՝ գնաց խրճիթ։ Խաչխաթուն քորոն անկողնից դեռ վեր չէր կացել։ Մոսես ախպարը լուսամուտից ներս նայեց և տեսավ, որ Խաչխաթուն քորոն վրան մի շոր է քաշում, որ գա դուռը բաց անի։ Մոսես ախպարը տեսավ նրա բաց սրունքները և բաց թևերը։

– Քա՛, դո՞ւն ես։

– Հա՛, ղուրբա՛ն, միս ու հաց բերեր իմ։

Երբ Խաչխաթուն քորոն տեսավ միսն ու հացը, չկարողացավ իրեն պահել և կողքովն ընկավ Մոսես ախպոր վրա։ Մոսես ախպարը գրկեց նրան, բարձրացրեց թևերի վրա և տարավ ներս, դրեց անկողնին։ Խաչխաթուն քորոն այնպիսի ձայներ հանեց, ինչպես տարիներ առաջ։ Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ անի, մի քանի անգամ բարձրացրեց նրան, պինդ սեղմեց և նորից դրեց անկողնում, հետո շրթունքները մոտեցրեց նրա բաց թևերին և կծեց։

Խաչխաթուն քորոն ճչաց.

– Խե՛նթ շուն, էդպես կխածնե՞ն։

– Հըպը ի՞նչ էնիմ, ղուրբա՛ն, – անկեղծորեն, միամտորեն բացականչեց Մոսես ախպարը, որ առաջին անգամն էր հպում որևէ կնոջ։

Այդ գիշեր Մոսես ախպարը մնաց Խաչխաթուն քորոյի խրճիթում, և հաջորդող բոլոր գիշերները։

Մյուս առավոտն իսկ Խաչխաթուն քորոն հպարտությամբ խոսեց իր մարդու՝ Մոսես ախպոր մասին։

– Ճեպը, ծոցը փարա է, – ասաց նա։

Եվ իսկապես, եթե փող չունենար, որտեղի՞ց էր այն բարիքը, որ Մոսես ախպարը տունն էր լցնում ամեն օր։ Խաչխաթուն քորոն այլևս ազատվեց ուրիշների համար լվացք անելուց, թոնիր վառելուց և մուրացկանություն անելուց, որ երբեմն անում էր, երբ աշխատանք չէր լինում։ Նա այնքան աղքատ էր ապրել, որ ստիպված էր եղել ուրիշների մաքրած ցորենի ավելցուկը վերցնել և նորից մաքրել՝ մի ափ ցորեն գոնե ձեռք բերելու համար։ Իսկ հիմա։ Հիմա թող ողջ մնա իր ասլանը՝ Մոսես ախպարը, որը ինչ վաճառվում էր շուկայում՝ կարող էր գնել և տունը լցնել հենց լրագրի կտորներով, մի երևույթ, որը հրաշք էր թվում նրան։ Խաչխաթուն քորոն բոլոր պատռված դոշակները վերաշինեց, ճերմակեղենը կարեց, սովորեցրեց Մոսես ախպորը թաշկինակ գործածել.

– Եբոր գետինը կխնչես՝ քիթդ թևով մի սրբեր, մանդիլով2323
  թաշկինակ, աղլուխ


[Закрыть]
սրբե, – խրատեց նա։

Իսկ խանութպանները, տեսնելով Մոսես ախպորը բոլորովին փոխված, վրան֊գլուխը մաքուր, գուլպայով՝ զարմանում էին և ասում.

– Աֆերի՛մ, Մոսես ախպար, քյալլե ղուլախդ2424
  մեջք, գլուխ


[Закрыть]
շիտկեցիր։

– Կնիկ գտա, ղուրբա՛ն, – պատասխանում էր Մոսես ախպարը և դույլերը վերցնում, վազում ջրի։

Եվ քանի ժամանակն անցնում էր, Խաչխաթուն քորոն այնքան մտաբերում էր իր նախկին ամուսնուն, որ արհեստավոր էր, վաստակը տեղը, բայց մեկ֊մեկ գժվում էր, կռիվ սարքում տանը և իրեն էլ մի քանի ապտակ հասցնում, իսկ Մոսես ախպարը, նրա հետ դեռ մեկ հատիկ տարաձայնություն չէր ունեցել, ինչ որ ասեր, ինչ որ պատվիրեր՝ նույն միապաղաղ պատասխանն էր ստանում. – «Հա՛, ղուրբա՛ն»

Եվ Խաչխաթուն քորոն ասում էր հարևաններին.

– Էնպես սուս ու փուս է, էնպես խելոք, քնծոր հորթը կապես տունդ։

Բայց զարմանալի է բնության քմահաճույքը։ Երբ Մոսես ախպարն ազատվեց փողոցների անկյունները, խաների թրիքներում և բաղնիքի մոխիրներում քնելուց, ազատվեց ձմեռվա սառնամանիքից և սկսեց քնել բրդե անկողնում, մաքուր սավաններով, սկսեց և արագորեն քայքայվել.― Վա՜յ, փորս կցավի, վա՜յ, մեջքս, վա՜յ, ճռվներս…

Եվ մի օր էլ տուն եկավ, հազիվ խանութներից առած բաները տուն հասցնելով, պառկեց, թե՝

– Ղուրբա՛ն, Խաչխաթուն, ընծի բան մի եղավ, կերևա քի՝ տի փչիմ։

Եվ իսկապես, մինչև առավոտ Մոսես ախպարը «փչեց»։

Կյանքի վերջին պահին, երբ Խաչխաթուն քորոն, հուսահատ և տրտում ձեռքը դրել էր Մոսես ախպոր ճակատին, նա աչքերը բաց արավ, ժպտաց և հազիվ շշնջաց. – Է՜հ, փա՜ռք աստծո, վրաս լացող կա…

Եվ փակվեցին նրա աչքերը։

Խաչխաթուն քորոն, խոշոր֊խոշոր արցունքները սրբելով, Մոսես ախպոր ծոցից վերցրեց նրա բոլոր փողերը և դրեց իր ծոցի մեջ, քանի հարևանները չէին լցվել խրճիթը, և ապա սկսեց բարձր ճչալ.

– Մոսես ախպարս չի կա, Մոսես ախպարս գնաց Ասսու քովը..

Հարևանները եկան, մխիթարեցին նրան և բոլոր օրն ու հաջորդող գիշերը մնացին մոտը։

Խաչխաթուն քորոն պատմում էր գիշերը.

– Օր մըլ տեսա, Մոսես ախպարը եկավ, կայնեց դրանս առաջ, ըսի՝ քա՛, էս ինչ ասլան էր դեմս տնկվեց, ըսաց՝ ե՜ս իմ, ըսի՝ եկուր ներս, էդ ներս գալն էր, ալ դուրս չի գնաց, եփած ապուրներս կուտեր ու կըսեր՝ Խաչխաթուն, մատներդ հետը ուտիմ։

Եկեղեցուց մի հասարակաց դագաղ տվին Մոսես ախպոր համար։

Տերտերը և տիրացուն թաղման արարողությանը լպրտեցին, ինչպես քաղցած շունը լպրտում է գաղջ ապուրը։ Խաչխաթուն քորոն հազիվ մի քանի կաթիլ արցունք էր թափել՝ թաղումը վերջացավ։ Դեռևս բոլոր հողը չէին լցրել փոսը՝ երբ տերտերն ասաց.

– Օրհնա՛ծ, մեր վարձքը տուր, երթանք։

Խաչխաթուն քորոն ծոցից հանեց երեք հատ լրագրի կտոր, մեկը տվեց տերտերին, մեկը տիրացուին և երրորդն էլ ժամկոչին։ Տերտերը թուղթը նետեց իր փարաջայի լայն և անհատակ գրպանը, բայց տիրացուն գլխի ընկավ։

– Էս ի՞նչ տվիր, – հարցրեց նա լրագրի կտորի վրա նայելով ապշանքով և քմծիծաղով։

– Փարա տվի։

– Էս փարա՞ է։

– Քա՛ , փարա՛ է, Մոսես ախպորը փարան է, – ասաց Խաչխաթուն քորոն։

Տերտերը կարծելով, որ իրեն տվածը իսկական փող է, իսկ տիրացուինը լրագրի կտոր՝ կշտամբեց նրան.

– Մեռելի կշտին ատանկ խոսքեր չեն ըսեր, ծո՛, հա՜յդե։

Տիրացուն, ինչպես և ժամկոչը գլխահակ դուրս եկան գերեզմանոցից։

Երբ Խաչխաթուն քորոն տուն եկավ, մի մեծ շիվան փրցրեց.

– Մոսես ախպա՜րս, Մոսես ախպա՜րս… – ճչում էր նա և զարնում ծնկներին։

Հարևանները, մխիթարելու համար, ասացին.

– Աստված իրեն հավնածը կտանե․․․

– Ամա՜ն, Մոսես ախպարին ինչի՞ն հավնեց, որ տարավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։

Հաջորդ առավոտը Խաչխաթուն քորոն, Մոսես ախպոր փողերը ծոցը, գնաց շուկա։ Առաջին անգամ կանգնեց փռի առջև, վերցրեց հացը, վճարեց և մի քայլ հազիվ էր փոխել, հացագործը ետևից կանչեց.

– Քո՛րս, էս ի՞նչ է, փարա՛ տուր։

– Քա՛, փարա չէ՞։

– Ի՜նչ փարա, դուն սարսաղ ես, կը կարծես մե՞նք ըլ սարսաղ ենք։

Խաչխաթուն քորոն ուզեց վիճել, բայց հացագործը խլեց տված հացը և վռնդեց նրան։

Խաչխաթուն քորոն կանգնեց մսագործի առաջ, տնտղեց մսերը և մի օխա միս վերցրեց։

Փողի վերաբերմամբ նույնը պատահեց և մսագործի հետ։

– Չէ՛, քորս, չէ՛, էդ փարա չէ, փարա՛ բեր։

– Մոսես ախպարը…

– Մոսես ախպարն ուրիշ էր, քորս, ան գնաց…

Օրը բոլոր Խաչխաթուն քորոն փորձեց մի բան գնել՝ չհաջողեց, բոլորն էլ վռնդեցին։

Երեկոյան քաղցած, հոգնած, հուսահատ ու մռայլ, խրճիթ վերադարձավ և թերևս նոր զգաց, թե ինչ էր կորցրել։

– Վա՜յ Մոսես ախպարս, – արցունք թափելով ողբում էր նա, – դուն ուրիշ էիր, անտեր մնացի, ընծի ըլ ետևեդ տար, Մոսես ախպարս, ոտքերուդ ղուրբան ըլլիմ։

Կես գիշերին, քաղաքի ծայրին կուչ եկած խրճիթում՝ Խաչխաթուն քորոն, կրկին այրիացած, հեկեկում էր և ողբում՝ հոտոտելով Մոսես ախպոր վերջին անգամ հագած շապիկը։

1934 թ.

Հաճի Մարկոս աղա

Ա1895֊ի կոտորածեն առաջ արդեն Մարտիկյան տունը իր հարստութենեն խոշոր մաս մը կորսունցուցած էր տան մեծ տղա՝ Հաճի Մարկոս աղայի համառության պատճառով, որովհետև պետք եղած կամ չեղած տեղը ուրիշներու համար քեֆիլ եղած էր, իսկ մնացած մյուս մասն ալ կոտորածը եկավ լափել և Մարտիկյան տունը բոլորովին աղքատացնել։Խարբերդցիի համար նախկին մեծատան շքեղության անկումեն առաջացած պատիվը փրկելու միակ միջոցը Ամերիկան է։Եվ օր մըն ալ, կոտորածեն երկու ամիս հետո, Հաճի Մարկոս աղա իր քով կանչեց իր մեծ տղան։ Մեսրոպը, որ ամուսնացած էր և փոքրիկ զավկի մըն ալ տեր արդեն, և զանազան առակներով, ավետարանական պատմությանց մեջբերումներով սկսավ իր նպատակը բացատրել։ – Տղաս, հընկ֊մընկ ընելը օգուտ չունի, բոլորը գացին, դուն ալ գնա և մեզ արցըկութենե ազատե՛, Ամերիկան հրեշ չէ՞ ա, մարդ չի կըլլեր, եթե դուն այնտեղ մարդ մը չըլլաս մարդուկ մը կ՚ըլլաս, ետևեդ կամաց֊կամաց, Օվանեսն ու Պողիկն ալ կը ղրկեմ, պարտքերնես կազատինք, նամուսնիս ալ տեղը կուգա։Մեսրոպ ձայն֊ձուն չի կրցավ բարձրացնել, միայն քթին տակ հազիվ հանդգնեցավ մլավել. – Պապաս, աղեկ կ՚ըսես, բայց հարսը ի՞նչ պիտի ընեմ։ – Ցավրու՜ս, հարսը դրացիին քով չես թողուր և կ՚երթաս, իմ քով կը մնա, մայրդ զավակի պես կը պահե մինչև որ դառնաս տուն գաս, ի՞նչ ընենք, բախտերնիս այսպես եկավ։Մեսրոպ այդ իրիկուն տառապալի խոհերու մեջ ընկղմեցավ և նախընտրեց առայժմ իր երիտասարդ կնոջը ոչինչ չի հայտնել, մինչև ամեն ինչ իրականանար։Հաճի Մարկոս աղա մյուս օրն իսկ գնաց շուկա և շահագործելով իր նախկին մեծատան անունը՝ կրցավ ձեռքե փոխդրամ վերցնել՝ Մեսրոպը ձգելու համար Նոր Աշխարհ։Բայց, քանի ժամանակը կանցներ, Մեսրոպի մտքին մեջ կծանրանար իր կինը և մեկ հատիկ փոքրիկը ձգելու և հեռանալու [ էջ ]գաղափարը, մանավանդ որ հարսի և կեսրոջ հարաբերությունները լավ չէին։Հաճի Մարկոս աղա կը ներկայացներ Խարբերդի հին դասը իր բոլոր ուժեղ ավանդույթներով, որուն համար կինը ուրիշ բան մը չէր, եթե ոչ պագնելու կոշիկ մը, կոշիկի մը հետ վարվելու մտահոգությամբ մը միայն երջանկացած։Հարսը՝ Աղավնին, պետք էր արթննար առտվան արևածագին, խոշոր, խանի պես տունը պիտի մաքրեր, կովը կթեր, լվացքը ըներ, կերակուրը պատրաստեր, իրիկունը օղին և իր բոլոր շքեղությունները պատրաստեր, նույնիսկ մտահոգված պիտի ըլլար իր կեսրոջ՝ Աննա Խաթունին քթախոտի մասին մտածել։Այս բոլորեն հետո տակավին ժամանակ պիտի գտներ իր զավկին հոգ տանելու, հյուրերուն հսկելու, անկողինները փռելու իրիկվան և ծալլելու և տեղը շարելու առավոտուն և տակավին ուրիշ ինչ անակնկալներ։Ապա և հարսը իրավունք չուներ հիվանդանալու։ Եթե պատահեր, որ Աղավնին այսպիսի օրինազանցություն մը գործեր՝ Հաճի Մարկոս կսկսեր իր կոպտության կլասիկ խաղը խաղալ խեղճ հարսին վրա։ – Չամչնար, շնթռկեր պառկեր է, առանց մտածելու, որ տունը ոտքի ելեր և կերթա, անամ՛ոթ քեզի։ – Հարսը շիտակ հիվանդ է, պապա, – կը մլավեր Մեսրոպը, բայց Հաճի Մարկոս ավելի ձայնը կը բարձրացներ, որպեսզի հասկցներ նաև դրացիներուն, որ հարսը պառկեր է ծուլության համար։Աղավնիի կեսուրը, սակայն, միամիտ և բարի կին մըն էր, կը մոտենար հարսնուկի սնարին, պետք եղած հոգը կը տաներ թե՛ իր զավկի սիրույն և թե՛ վերջապես «էլին աջխինը» պետք էր քիչ մը հոգատարություն գտներ իր մոտ։Բայց այս բոլորը Հաճի Մարկոսեն գաղտնի, որպեսզի պատճառ չըլլար, որ այդ հրեշ֊մարդուն դևերը շարժեին, երևան գային ավելի դժնդակ և այլանդակ ձևերով տանը մեջ։Երբեմն տան մութ անկյուններուն մեջ մեծ տղան և մայրը իրարու դերդ կուլային և կը մխիթարվեին։ – Օղուլ, ես 35 տարի է կը քաշիմ, որ չի մեռա, Աստված [ էջ ]նայեցավ իմ զավակներուս երեսը, որ որբ չի մնան, եթե ոչ քաշվելիք բան չէ, համբերէ՛, համբերե՛։ – Համբերեմ, լավ, այա,[1] բայց մինչև ե՞րբ, օր մըն ալ համբերանքս կը հատնի և ալ այնտեղ Աստված գործ չունի։Մեսրոպի համբերանքը չէր հատներ, սակայն, միայն իր մոր առջև տղամարդու հոխորտանքներ էր, որ ցույց կուտար։ Երբոր հորը առջև կը կենար, Մեսրոպ կը նմաներ ճիշտ բռնված մուկի մը, որ միայն կը մտածե ծակ մը մտնել և իր օձիքը ազատել, առանց կարենալ ազատության և անկախության ճիգ մը փորձելու։Իսկ խեղճ հարսնուկը իր ամուսինին մուկութենեն ավելի հուսահատված՝ միշտ կճգներ ավելի ցածր քաշել և տեղի չտալ նոր և ավելի տգեղ բարդություններու։Բայց երբեմն, և երբեմն միայն կը փորձեր իր ամուսինը հրավիրել քիչ մը անկախության։ – Ա՛յ մարդ, երբեք շնորհք չունիս, քիչ մը ձայնդ բարձրացուր։Բայց Մեսրոպի մեջ մեռած էր ըմբոստության որևէ փոքրիկ կայծ։Շատ անգամ հարսը կը դիմեր իր տագրերուն, որոնք շատ կը համակրեին անոր, բայց անոնց խոսք չէր իյնար։ Գավառի մեջ ամոթ էր, որ տագրը իր եղբոր կնոջ պաշտպանության համար մեջտեղ նետվեր։ Եթե երբեք ուզեին ալ նետվիլ՝ Մեսրոպը հանգիստ լեզվով մը կը հանգստացներ զիրենք։Աղավնին կը մտածեր իր զսւվակին վրա միայն, անիկա պիտի մեծնար և զինքը սլաշտպաներ։Օրորոցին քով նստած Աղավնին երգեր կը հյուսեր և արցունքներու մեջ օրորոցը կօրրեր և կերգեր.Դուն ես իմ ճարը,Դուն ես իմ յարըԱշխարհքիս մեջ՝Դուն ես իմ սարը։Հաճի Մարկոս իր տան հարստությունը ամբողջովին կորսնցնելե ետք՝ երբեք չի մտածեր տան վերկազմության մասին։ Կամաց֊կամաց ամենաետին կալվածներն ալ ծախեց [ էջ ]և նստավ ու կերավ։ Անիկա կրնար այդ դրամով փոքրիկ գործ մը ընել, ինչպես կ՚ըսեն «տառապայի» տակ մտնել, բայց երբեք չի զիջանեցավ այդ բանին։ – Այս գլուխը «տառապայի» տակ չի մտնար, ասկե առաջ չէ մտած, հիմա ալ չի մտնար։Նախկին մեծատունի վարկը երկար չի տևեց։ Առաջին անգամ իր մոտիկ ազգականները իրեն երես դարձուցին, որովհետև գիտեին Հաճի Մարկոսի բնավորությունը, որ կրնար մեկ լվի համար ամբողջ վերմակը վառել, հետզհետե հեռավոր բարեկամներն ալ, այնպես որ՝ ուրիշ ճար չէր մնար, եթե ոչ Մեսրոպը նետել Ամերիկա և նստիլ ու նայիլ Ամերիկայեն հասնելիք կանաչ դոլլարներուն։Աղիողորմ տեսարան էր՝ երբ Մեսրոպ տանը ետևի դուռնեն, բոլորին կեցեք բարով ըսելե հետո, ելավ քալելու քաղաքեն դուրս և միանալու ջորեպանին, որ կսպասեր այնտեղ մութին մեջ։Մեսրոպ պիտի փախեր Ամերիկա, որովհետև արգիլված էր մեկնիլ արտասահման։Երբ Մեսրոպ հեռացավ տունեն և Աղավնին, տան բոլոր գործերը տեսնելե ետք, մտավ իր ննջասենյակը՝ այնպես թվեցավ, որ դագաղի մը մեջ կը քալեր, այնքան մութ էր, այնքան մինակ, այնքան դևերով լեցուն, որ հանկարծակի ինկավ իր մեկ հատիկ սրտի հատորի օրորոցին վրա և սկսավ բարձրաձայն լալ։ Լացի ձայնը հասնելով Հաճի Մարկոս աղայի՝ եկավ մտավ ներս և սկսավ գոռալ. – Տղուս ճամբուն վրա՞ կուլաս, անզգա՛մ, կուզես, որ ետ գա ծոցդ մտնա, հա՞, ձայնդ կտրե՛։Այս տակավին քաղաքավարություն մըն էր Հաճի Մարկոս աղայի համար, որովհետև անիկա մեկ քանի անգամ, ատկե առաջ, մտած էր նոր ամուսնացած իր տղու ննջասենյակը և քաշելով վերմակը տղուն և հարսին վրայեն, պոռացած է։ – Կեսօր է և տակավին կը քնանա՞ք իշու պես։Մեսրոպ քանի անգամ, լալով և աղերսագին, խնդրած էր հորմեն, որպեսզի այդպիսի բան չընէ, բայց Հաճի Մարկոս միշտ պատասխանում էր. – Լեզուդ քեզի քաշե, մինչև կեսօր չեն քնանար։Հարսը լացը դադրեցուց հեկեկանքի մեջ և մտավ անկողին։ [ էջ ]ԲՄեսրոպ Ամերիկա հասնելեն ետքը գնաց ուղղակի Ամերիկայի Հայոց այն ատենվան մայրաքաղաք Ուսդր քաղաքը և հաստատվեցավ «Արգ» փողոցի վրա։ Ծանր էր այս բոլորր Մեսրոպի համար, որովհետև իրմե առաջ եկած ամերիկահայ գաղթականներեն ոմանք Խարբերդի մեջ իրենց տան ծառաները կամ իրենց տան բարիքներեն կշտացողներեն էին, որոնք չափազանց և անտանելի կերպով հպարտացած, «ջուլերնին փոխած», մոտեցան Մեսրոպի և հեգնական կերպով Մեսրոպի նախկին տիտղոսը – էֆենտի – ավելցնելով ըսին․ – Մեսրոպ էֆենտի, դուն ալ վերջապես եկար «Արգ» սթրիթը, զարմանալի է աշխարհը, ամեն բան կը փոխվի։Մեսրոպ նախ մտածեց չի պատասխանել, բայց իր հպարտությունը թույլ չտվավ զինքը լռելու և պատասխանեց. – Յավրո՛ւմ, դուք ինծնե աղքատներ եք, մենք տաճկին ձեռքով աղքատցանք, նորեն կը կանգնինք, Աստված մեծ է։ – Էհ՛, եթե քիթերնուդ հովը իջեր է, ինչո՞ւ չէ, նորեն ջուրին երեսը կելլաք։ – Մենք տակավին ջոլրին երեսն ենք, դուք ձեզ նայեցեք, – գոչեց Մեսրոպ, – մեր ախոռին ջուլերը որ ծախենք՝ նորեն ձեզ կը գնե։ – Մեսրոպ էֆենդի, այդքան հպարտանալու պետք չիկա, էսի Խարբերդ չէ, էսի Ամերիկա է, մարդուն քթի վերությունը բոլորը կը ջրե, – հարեց Մարտիկյան տան փշրանքներով սնած Օղասաբը։Մեսրոպ քիչ մը լռելեն հետո՝ – Օղասաբ, ոսկորներդ որ կոտրեն՝ մեր հացը կելլե դուրս, շատ մի վռվռար։Շուրջինները նայեցան, որ կռիվ մը պիտի ելլե, անախորժության առաջքը առնելու համար՝ երկուքն ալ լռեցուցին և ուրիշ խոսք բացին։Բայց Մեսրոպի համար տաժանելի կյանքը նոր պիտի սկսեր։Երկար և փափուկ գործողություն մըն էր գործ գտնելը։Պետք էր դիմեիր զանազան մարդակերպ արարածներու, կաշառքներ պիտի խոստանայիր, պիտ քծնեիր ոչ թե միայն [ էջ ]իռլանդացի տգետ բոսին, այլև քու արենակիցներուդ, չէ՞ որ Ամերիկա ավելի կանուխ գալու առավելությամբ կը հոխորտային։Մեսրոպ ստիպված եղավ երթալ և գործարանի դռան առջև ամեն առավոտ սպասել, որպեսզի բոսը անցած ատեն ընտրեր անոնց մեջ իր հավնածը։ Այդ հավանումը կըլլար ըստ ֆիզիկական հարմարության։ Անոնք, որոնք ուժակազմ էին և, միևնույն ժամանակ, գլուխնին ուսերնուն վրա կախած՝ խեղճուկ ձևանալու համար, անոնք ավելի նախընտրելի էին բոսին աչքին։Մեսրոպ նախ չի հաճեցավ իր գլուխը ծռել՝ մեծատան զավակ, խրոխտ կեցվածք մը հանդիսավորեց այնտեղ, խուսափելով բոսի աչքեն։Իր տունդարձին ծանոթները չուզեցին որևէ նկատողություն ընել կամ խրատ տալ, որովհետև Մեսրոպ շատ գեշ եղանակով մը կշտամբեր էր զիրեն ըսելով․ «Ձեր խրատը ձեր խաֆային տվեք, ես խրատի պետք չունիմ»։Բայց երբ օրերը ավելի ծանրացան և երկրե բերած մեկ քանի կարմիր ոսկիները կերավ, Մեսրոպ սկսավ «ծանոթներուն քսվիլ»։ Առաջին մարդը իրեն այսպես խոսեցավ."Պ. Մեսրոպ, այդպեսով դուն չես կրնար քու հորդ ունեցած հույսերը իրականացնել, էսի Ամերիկա է, գլուխդ քիչ մը վար առ, բոսը որ կանցնի, քիչ մը «քյուչյուքլեմիշ» եղիր, մեկ երկու օրեն գործ կուտա։Մեսրոպ լռեց։ Դիմացինը այդ լռությունը նկատեց համակերպության նշան, բայց Մեսրոպի ներքին կյանքին մեջ ալիքներ կային, որոնք զգալի կրնային ըլլալ ուշադիր դիտողի մը համար։Երկրորդ օրր Մեսրոպ մտավ դարձյալ գործ ուզողներու շղթային մեջ։ Այդ շղթային մեջ մարդիկ կային, որոնք բոսին փեշերը կը համբուրեին։ Նույնիսկ մեկը բուրդե հյուսված երկար գուլպա մը նվիրեց, զոր բոսը չառավ։ Մեսրոպ այդ օրը կոտրեց իր խրոխտությունը, գլուխը բավականին մոտեցուց ուսին, խուսափելով մյուս ստրուկ ձևերեն, բայց այդ արդեն բավական չէր։ Օրերը անցան և Մեսրոպ համակերպեցավ հայ գաղթականի բովանդակ ստրկամտության, գլուխը դպավ ուսին, [ էջ ]մեջքը կորաքամակ, բոսին երեսն ի վեր կեղծ ժպիտով մը, կարծես մորաքրոջ տղան ըլլար, և անգլերեն սովրած մեկ քանի բառեր գլտորեց, որոնք հասկանալի էին հայ գաղթականին, բայց ոչ իռլանդացիին։Վերջապես բախտը օր մըն ալ ծիծաղեցավ անոր երեսին և բոսը մատի նշանով մը զինքը հրավիրեց ներս։ Այդ մատի հրավերը բավական էր, որ Մեսրոպ անմիջական կերպով գլուխը բարձրացներ և հեգնությամբ մը նայեր շուրջի մարդոց, ոչխարի նման հետևելով բոսի մատին։Մեսրոպ կես ժամեն դուրս եկավ՝ արդեն գործը ապահոված երկաթի ձուլարանին մեջ, 4 դոլար 75 սենթ շաբաթականով։Իրիկունը իր ծանոթները առին զայն ընդհանուր խումաճայի մեջ, որուն համար անիկա շաբաթական պիտի վճարեր 1 դոլար 75 սենթ։ – Շաբաթական 3 դոլար անպայման կավելցնեմ, – կը մտածեր ինքնիրեն և անսահմանորեն կուրախանար։Անիկա հաշվեց ամսական ավելցնելիքը, ապա և տարեկանը, ապա և հինգ տարվանը… Շաբաթապան 3 դոլարը անխուսափելի կերպով պիտի ավելցներ, որովհետև 1.75 սենթ պիտի վճարեր թե՛ պառկելու և թե՛ ուտելու համար, ուրիշ ոչ մեկ ծախս թույլատրելի չէր։ Շաբաթ օրերը ամեն մարդ իր ճերմակեղենները պիտի լվար, պիտի կարկատներ, թատրոն չպիտի երթային, սրճարան չպիտի երթային, իսկ տունը ըլլալով գործարանին շատ մոտիկ՝ պետք չպիտի ունենային նաև թրամվայի դրամ վճարելու։Այս օրերուն ամերիկահայ գաղթականը գաղափար չուներ քունի և ուտելիքի անհրաժեշտութենեն դուրս լույսի և օդի անհրաժեշտության մասին, կը բնակեին մութ և գրեթե անլուսամուտ սենյակի մը մեջ, ամեն մեկ սենյակի մեջ տեղավորվելով 5 – 7 հոգի այնքան սեղմ կերպով, ինչպես ընկույզի մը միջուկը ընկույզի կճեպին մեջ։Ծախսերը կրճատելու համար անոնք ակամա հավատացին բուսակերության։ Բուսակերությունը և յուղի պակասը կամաց֊կամաց զիրենք թուլացուցին, բայց ոչ զգալի կերպով, որովհետև Խարբերդի դաշտին կենսունակությունը տակավին կը համառեր մնալ անոնց մեջ ատեն մըն ալ։ [ էջ ]Սովորություն կար այն օրերուն, որ հայ մը, գործ առնելուն պես, ձեռքե դրամ կուտային անոր, որպեսզի ուղարկե երկիր՝ մինչև անիկա հնարավորություն ունենար կամաց֊կամաց պարտքը վճարելու։ Չէ՞ որ իր ծնողները լսած էին, որ Ամերիկայի փողոցներուն մեջ դրամը թափված կըլլար, միայն անհրաժեշտ էր, որ հայերը երթային և հավաքեին զանոնք։Մեսրոպ առաջին առիթով 10 օսմանյան ոսկի ուղարկեց, ըսելով, որ 5 ոսկին իր ճամբու ծախսի փոխարեն վճարեն, իսկ մյուս 5 ոսկին ալ ուտեն՝ մինչև ինք կարենա նորը ուղարկել։ԳՄարտիկյան տան անդամներու փոխհարաբերությունները արագորեն փոխվեցան Մեսրոպի հեռանալեն ետքը։Հաճի Մարկոս աղան դարձավ ավելի և ավելի խստապահանջ և կոպիտ։ – Գլուխիս ճիշտ քար կաղա կեսարս, – ըսած էր հարս Աղավնին օր մը հարևան տիկիններեն մեկուն, որ առանց ուտել֊խմելու գացեր և Հաճի Մարկոս աղային հաղորդեր էր հարսի գանգատը։Այս գանգատը լսելե հետո Հաճի Մարկոս աղան այնպիսի զայրույթ մը ցուցադրեց տան մեջ, որ ավելի դաժան էր, քան սուլթան Համիդի խստությունները։Սկզբի օրերը Հաճի Մարկոս միայն բավականցավ հարսին երեսը կոռոփով թքել և անհարկի հայհոյանքներ տեղալ, բայց երբ լսեց, որ հարսը կը շարունակե իր սիրտը ուրիշին բանալ և գանգատներ ընել՝ օր մըն ալ եկավ տուն և թաց փայտով մը ծեծեց խեղճ հարսը, որուն ամուսինը Ամերիկայի մեջ ենթարկված էր կորաքամակ ստրկության և անչափելի զրկանքի իր տան պատիվը բարձր բռնելու համար։Հարս Աղավնին օրերով մտածեց տանեն փախչիլ, բայց ո՞ւր պիտի երթար, իր հայրը մեռած էր աղքատ վիճակի մեջ, իսկ մայրը երկու ջահել աղջիկներու հետ մնացած էր ուրիշներու տան սեմերուն վրա և զավակները կապրեցներ հաց թխելով։ Աղավնին կը մտածեր, որ եթե առնանցը տունեն փախչելու ըլլար՝ պիտի վտանգեր իր փոքրիկ քույրերուն վարկը, առնող չպիտի ըլլար, պիտի մնային տունը՝ պատճառելով [ էջ ]ահավոր վիշտ մը թե՛ իր մոր, թե իր քույրերուն և թե՛ իրեն։ Հետո ի՞նչ ըներ իր փոքրիկ զավակը, ինչպե՞ս տաներ ձգեր իր մոր վրա երկու բեռով, որովհետև Մեսրոպի մեկնելեն 15 օր հետո հայտնի եղավ, որ հղի է անիկա։Լեզուն քաշեց ներս, դադրեցուց գանգատները իր մոր, քույրերուն և զավակին ու զավակներուն սիրույն դիմագրավելով՝ կատարյալ խաչելության կյանք մը փուշերով, թուքերով և ֆիզիկական չարչարանքներով մռայլած։Չարաշուք օր մը Աղավնիի հեռավոր ազգականներեն մեկը լսելով Հաճի Մարկոս աղայի վարմունքը հարսին հանդեպ, ուզեց տեսնել այդ հրեշը և զրուցել գալիք հետևանքներու մասին, եթե շարունակեր միևնույն կոպտությունը ի գործ դնել խեղճ աղջկա վրա։Հաճի Մ արկոս աղա բոլորովին ստեց և ըսավ. – Իմ հարսիս տեղը իմ գլխուս ու սրտիս վրա, չար մարդոց գործն է, որ այդպես բամբասանքներ ըրած են, մի՛ հավատաք, եթե կուզեք՝ եկե՛ք և Աննիկին հարցուցեք։Աղավնիի ազգականը մտածելով, որ այդ ստախոսությունը կրնա զղջումի նշան մը համարվել, հավատալ ձևացուց և հարեց. – Հաճի աղա, ես գիտեմ, որ դուն այդպես գազանություն չես ըներ, բայց չար լեզուները ըսին, ես ալ, մարդ եմ, հավատացի, ես կուգամ Աննա խաթունն ալ կը տեսնեմ, անիկա բարի կին մըն է։Բայց Աննա խաթուն տան մեջ ավելի աննշան և անկշիռ էր, քան պատի վրայի գտնված ջանջյուլները։ Աննա խաթունն ալ իր հարսի նման անցած էր այդ թուքերեն ու մուրերեն, այդ ծեծերեն և օրերով, լացով ու արյունով իր երիտասարդությունը փչացնելեն։Բայց Աղավնիի ազգականի այդ պաշտպանողական շարժումը շատ աղետաբեր կերպով անդրադարձավ հարսի ներքին կյանքին վրա։Հաճի Մարկոս աղա մեկ քանի օր չի խոսեցավ, նույնիսկ որևէ դիտողություն մը չըրավ, այնպես որ՝ Աղավնին կարծեց, թե իր ազգականը ամենամեծ բարիքը գործած էր իրեն համար, բայց մեկ քանի օրեն հետո Հաճի աղան, գտնելով առիթ մը, [ էջ ]սկսավ իր գազանության։ Ցած տանիքին վրա, ուր ամառները ամբողջ ընտանիքը կը գիշերե և անտեսանելի է հարևաններու աչքերեն, Հաճի աղա մանր խիճեր ցանեց և Աղավնին լավ մը փայտով ծեծելե ետքը, տարավ բաց ծունկով չոքեցուց տանիքի խիճերուն վրա։Հարսը լացավ, աղերսեց, ոտքերը պագավ, օգուտ մը չրավ։ Աննա խաթուն արդեն խոհանոցին մեջ մոտեցավ և ինկավ, մյուս տղաքը դուրս էին գացեր, իսկ Հաճի աղան մեկ մը վազեց իր կնոջ քթին վառած ծխախոտ քաշել տալու և արթնցնելու համար, մեկ մըն ալ վազեց տանիքը՝ հարսին վիճակը տեսնելու համար։Աղավնին մնալով աշնան ցուրտին, բաց և արյունած ծունկերով և թեթև շորերով տանիքի խիճերու վրա, մարմնով հոգնած և ջարդված, հոգեպես ինկած՝ ան ալ մարեցավ, ինկավ։ Հաճի աղան ինք անձամբ քաշեց կիսակենդան հարսի մարմինը, բերավ ներս և նետեց անկողնին վրա, որ ատեն զավակը կուլար և հազիվ իր սովրած առաջին բառը, լացի մեջ խեղդված, կարտասաներ. «Մայրի՜կ, մայրի՜կ»։Քիչ հետո տղաքը դուրս եկան, ոչինչ չի կարողացան նշմարել, մայրը թախտին վրա, գլուխը վզին, նստած էր և կուլար, Հաճի աղան հրեշային նայվածքներ կը պտտցներ տան չորս կողմերը։Տան մեջ կը տիրեր ոճրային ծանրություն մը, զոր տղաքը բնազդորեն զգացին։Դ – Պիտի թրջենք այս իրիկուն, լավ մը պիտի խմենք, – կաղաղակեին Մեսրոպի ընկերները «Արգ» փողոցի իրենց գաղթականական ապարանքին մեջ։Խմելու, ուրախանալու, «թրջելու» ի՞նչ առիթ էր ստեղծված։Մեսրոպի շաբաթականը բարձրացած էր 8 դոլար 15 սենթի։Ատկե առաջ խոստացած էր իր ընկերներուն, որ եթե իր շաբաթականին վրա որևէ փոքրիկ հավելում մը ըլլար՝ Մեսրոպ գարեջուր պիտի առներ, որ տղաքը լավ մը խմեին և քեֆ ընեին։ [ էջ ]Բախտը նորեն Մեսրոպի քիթն ի վեր ծիծաղեր էր և շաբաթականը անակնկալ հավելումով մը ուռեցած էր։ – Ութը դոլար տասնևհինգ սենթ… Գիտե՞ս ինչ փարա է, – կըսեին շատերը, – ահա տարի մը չըներ գալը, հարուստի տղա էր, հիմա Ամերիկայի մեջ ալ կը բանի։Մեսրոպ իր խոստումը լիուլի կատարեց, իր ընկերները լավ մը հրճվեցան, խմեցին իր զավակներուն, հորը և մորը և իրեն կենացը։Իր ծանոթներր կամաց֊կամաց կփոխեին իրենց վերաբերմունքը Մեսրոպի հանդեպ, այլեւս նախկին արհամարհական ավելորդ կեցվածքը չի պահեցին, իսկ Մեսրոպ ալ նախկին եղածները մոռացության տվավ։Մեսրոպ երկիրը եղած ժամանակ տավուտի ձայն ուներ և երբեմն֊երբեմն, նշանված ատենը, մանավանդ, երբ վերջերս տան տնտեսական պայմանները եկան մռայլել անոր երիտասարդության աստղազարդ երկինքը՝ ձեռքը կը տաներ ականջին և սրտեն, հոգիեն բխած մեկ քանի թուրքերեն երգեր կը կանչեր։ Այս քեֆին օրր իր ծանոթներր հիշեցին անոր տավուտի ձայնը և շատ խնդրեցին, որ անգամ մը ձեռքը ականջին տանի։ – Ամա՜ն, պարոն Մեսրոպ, անգամ մը բերանդ բաց սա պիրային վրա։ – Առջի ձայնս չէ մնացեր, մարեր է, – վրա եկավ Մեսրոպ։Ընկերները ստիպեցին, շատ թախանձեցին և տեսան, որ Մեսրոպ սկսավ խռչափողը մաքրելու պես բաներ ընել՝ այն ատեն բոլորը լռեցին։ – Վա՜յ, յավրում, վա՜յ, երկիրը հիշեցի, առջի նշանածիս աղբարն ալ աղեկ կը կանչեր։Մեսրոպ սկսավ,Գալանըն ալթի թիքեն,Պենի յաքտըն գըզ իքեն,Ալլահ տե սենի յագսընԻւնչ կյունլյուք կելին իքեն։ – Մաղե, մաղե, բերանիդ ղուրպան, – ընդմիջեցին «գաղթականները»։ [ էջ ]Անոնք, որոնք աղջիկե մը չէին վառեր անգամ, խորապես բաղձացին այդ րոպեին, որ այդպիսի անցյալ մը ունեցած ըլլային և այդ երգը իրենց համար երգված ըլլար։Մեկ քանի ցավագին երգերե հետո, զոր Մեսրոպ երգեց վշտի անհուն խորությամբ մը, քեֆի եռանդը մեղմացավ, մեկ քանի աչքեր արդեն արցունքներով թրջեցան, ընդհանուր մորմոք մը նստավ անոնց վրա, կարծես անտեսանելի դև մը անցած ըլլար անոնց հոգիներու մեջեն, և լռեցին։Անոնցմե ամեն են հինը Ամերիկայի մեջ գրեթե հեկեկալով ըսավ. – Այսքան տարի է Ամերիկայի մեջ եմ, տակավին այսքան քաղցր վիշտ չէի ունեցած։Բայց Մեսրոպ ալ չուզեց երգել, միտքը ինկավ իր զավակը, որ հիմա ալ շիտակը սիրվելիք եղած է։ – Այնքան կինս և ծնողքս չեմ հիշեր, որքան զավակս, – անդադար կը կրկներ Մեսրոպ։ Այղ երգեն առաջացած վիշտեն և լռութենե հետո մեկ քանին նստած տեղերնին քնացան, մեկ քանին ալ ելան տուն գացին, և ամեն ինչ վերջացավ։ԵՄեսրոպ թեև երկաթե ձուլարանին մեջ տաժանակիր աշխատանք ուներ, մանավանդ որ ինք վարժված չէր ֆիզիկական աշխատանքի, բայց և այնպես ուրախ էր, որ կամաց֊կամաց դրամ կավելցներ և պիտի կարենար իր վրա դրված հույսերը իրականացնել։Ձուլարանը… Բայց այդ գործարանը ժամանակակից գիտության դժոխքն է։ Հալած երկաթները ջուրի նման կը վազեին և Մեսրոպ գործ պիտի ունենար այդ բոցավառ հեղուկի հետ՝ ձուլելով զանազան ձևեր։Հայ գաղթականը, հին օրերուն, այդպիսի դաժան պայմաններու մեջ աշխատած է։Հիմա այդ միևնույն գործարանին մեջ բանվորները 50 – 80 դոլար կստանան միևնույն գործին համար, բայց Մեսրոպ և իր ընկերները կստանայի միայն 8 – 15, ամենեն վերջը և ամենեն շատը 15 դոլար առնելու պայմանով։Այն օրերուն ի՜նչ դժվարություններ կային հայ տգետ գաղթականներու [ էջ ]համար՝ ապրիլ ամերիկյան պայմաններու տակ, երբ լեզու չէին գիտեր և ամեն բան կը հասկցնեին խուլի կամ համրի նման, նշաններով։ Այն օրերուն եղած են հայեր, որոնք չեն կրցած հավկիթ գտնել և չգիտենալով հավկիթին անգլերենը, ստիպված եղած են ըսել՝ կա՜, կա , կա՜, թը՜ս, կա՜, կա՜, կա՜, թը՜ս, պատճառ դառնալով լայն ծիծաղի և հեգնության։Այն ատեն անգլերեն սովրելու մտահոգությունն ալ չիկար, որովհետև արդեն հավատացած էին, որ շուտով եվրոպական միջամտություն պիտի ըլլար հայկական հարցի համար Թուրքիո քաղաքական կյանքի վրա և ամեն բան պիտի վերջ գտնար՝ ի նպաստ հայկական ազատություններու և բոլոր գաղթականներն ալ պիտի վերադառնային իրենց հայրենական տունը։Մեսրոպ ալ անգլերեն սովրելու մտահոգությամբ իր միտքը չի հոգնեցուց, բայց երբ հորը նամակ գրեց՝ հիշեցուց այդ նամակին մեջ, որ գոնե Պողիկը ղրկեն Եփրատ քոլեճը, որպեսզի անգլերեն սովրի։Արդեն Մեսրոպի համար որոշված հարց մըն էր իր փոքրիկ եղբայրներր Ամերիկա բերել տալը։ – Երեքով կաշխատինք այն ատեն և ամեն ինչ աղեկ կըլլա, – կը մտածեր ինքնիրեն, – Պողիկն ալ իրիկունները դպրոց կերթա, հետզհետե փարա կավելացնենք, օր մըն ալ պզտիկ խանութ մը կը բանանք, և եթե աշխարհը խաղաղեցավ՝ կերթանք երկիր։Այդ աշխարհը մեր աշխարհն էր, որ բոլոր տարագիր հայությունը օրորեց երազներով, վարդերով և զովությամբ լեցուն երազներով։Այս բոլոր երազներուն հետ նաև շատ կը մտածեր իր կնոջ և զավակին վրա։ Կինը կարդալ չէր գիտեր, որ նամակ գրեր, հորը գրած բոլոր նամակներն ալ միայն կը դառնային դրամի, պարտքերու, այս տարվան ծախսերուն շուրջը և անպայման ամեն նամակի մեջ կը պնդեր իրեն համար զույգ մը փոթին (կոշիկ) ղրկելու մասին, իսկ մյուսներու մասին բոլորովին կը լռեր, միայն ավելցնելով նամակին տակը – մինչև գիրս տունը ողջ առողջ է, ամենեքյան կը բարևեն, իսկ տղոց գրած նամակներուն մեջ ալ կարևոր բան մը չիկար, միայն Պողիկի [ էջ ]գրած մեկ նամակի մեջ փոքրիկ ակնարկություն մը կար, որ խորունկ մտահոգության պատճառ դարձավ Մ եսրոպի համար։ Պոզիկը կը գրեր, որ մեկ քանի կարևոր բաներ կան, բայց սիրտդ չնեղացնելու համար չեմ ուզեր գրել։Ի՞նչ բան կար, որ սիրտի նեղություն պիտի պատճառեր և չէր ուզեր գրել իր նամակին մեջ։Այդ բանը ուրիշ բան չէր կրնար ըլլալ, եթե ոչ իր կնոջ և հոր հարաբերությունները, որ երթալով կրնային ավելի վատանալ, – կը մտածեր երբեմն ինքնիրենը, – բայց երբեմն ալ, շատ միամտորեն, կը կարծեր, որ իր գալեն հետո անպայման ավելի լավ հարաբերություններ ստեղծված կրնային ըլլալ։Մեսրոպ արդեն խորհելու շատ մամանակ չուներ։ Իրիկունները տուն գալուն պես ստիպված էր իր ընթրիքին հոգը տանիլ և ապա պառկիլ և պառկելուն պես ալ քնանալ, առանց շարժելու ամբողջ գիշերը, որովհետև չափազանց հոգնած կըլլար և առավոտ կանուխ, գործարանի փողին հետ, պիտի ցատկեր վեր և վազեր գործարան։ԶԻրիկունը Աղավնին սկսավ տաքություն ունենալ, գլուխը ահռելիորեն կը ցավեր, կարծես պիտի ճաթեր։Կեսուրը չի համարձակեցավ երթալ հարսի ննջասենյակը և հոգատարության ընել, իսկ Հաջի Մարկոս աղան համարձակեցավ մեկ֊երկու անգամ՝ մտնել Աղավնիի ննջասենյակը և անասունի նման պոռալ։ – Սուտ֊մուտ բաներ չուզեր, վաղը կելլաս տանը գործերուն կը նայիս։Բայց Աղավնին լսելու անգամ կարողություն չուներ, տաքության մեջ կը զառանցեր։ Կեսգիշերին սկսավ ճիչեր արձակել, փոքրիկ մանուկը սկսավ լալ և աղաղակել։ Արյունը սկսած էր քակվիլ և վիժած էր, բայց մեկը չիկար, որ երթար իրքով և մտածեր բժիշկ բերելու մասին։ Երբ գիշերվան կիսուն հարսի ճիչերը ավելի բարձրացան և փոքրիկի ձայնը բոլորովին քաշվեցավ պոռալեն՝ Հաճի Մարկոս աղան վեր բարձրացավ անկողինեն, շապիկով֊վարտիքով, վարտիկին փաչաներուն թելերը կախված վիճակին մեջ գնաց Աղավնիին ննջասենյակը [ էջ ]և պատրաստ պոռալու՝ երբ Պողիկը մութին մեջ մոտեցավ հորը և սպառնագին շեշտով մը՝ – Եթե նորեն պոռաս՝ դուն գիտես, – ըսավ ցած ձայնով մը։Հաճի Մարկոս չի կրցավ տանիլ իր փոքրիկ տղուն այս ըմբոստությունը, մանավանդ սպառնական տոնը։ – Քեզ մուկի պես կը սատկեցնեմ, – պոռաց հայրը։ – Ես մուկ չեմ, դուն ինձ մեծ աղբարը չի կարծես, համբերանքը սահման ունի։Մայրը անմիջապես ցատկեց անկողնեն և ուզեց միջամտել։ Աննա խաթուն ճրագ բերավ և տեսավ հայր ու տղա մութին մեջ կայնած, երկուքն ալ շապիկով֊վարտիքով, առաջին անգամ մոտեցավ տղուն, որովհետև անոր միայն նազը կանցներ և խնդրեց, որ ներս երթա։Մոր միջամտությունը պատճառ եղավ, որ Պողիկը ավելի տաքարյունություն ցույց տա, ձեռքով մեղմիվ մեկ կողմ հրեց մորը և աչքերը հառելով հորը, ըսավ՝ – Համբերանքս չի հատնի՜։Հովհաննես տակավին կը քնանար, որովհետև քունը շատ ծանր էր, հարսը կը շարունակեր իր ցավագին ճիչերը։ – Աղեկ նայիր, որ ճանչնաս, ես քու հայրդ եմ, – ըսավ Հաճի աղան։ – Աղեկ կը ճանչնամ քեզ։ – Է՜, որ աղեկ կը ճանչնաս՝ ձայնդ վար դիր։ – Աղեկ ճանչնալուս համար ձայնս ավելի պիտի բարձրացնեմ, եթե դուն անգամ մըն ալ համարձակիս հարսին վրա գազանություններ ի գործ դնել։Հաճի Մարկոս աղան անմիջապես չի պատասխանեց։ Խելքին չէր պառկեր այս ապստամբությունը և անմիջապես չի կրցավ ըմբռնել իրականությունը, որովհետև բոլորովին անակնկալ կերպով կը ներկայանար իր առջև։ Կանգնած տեղը, վարտիքը վեր քաշելով, ճգնեցավ մտածել, բայց չի կրցավ որոշ եզրակացության մը գալ և հանկարծ ծռեցավ գետին և կոշիկներեն մեկը առնելով՝ նետեց Պոզիկի գլխուն։ Պոզիկ հանկարծակի եկած՝ չի կրցավ խուսափել հարվածեն։ Հարվածը ուտելեն հետո հարձակեցավ հորը վրա և բռնելով մեկ ձեռքով բեղեն և մյուսով ալ սկսավ բռունցքներ տեղալ գլխուն։ [ էջ ]Խեղճ Աննա խաթուն այնպիսի աղաղակ մը փրցուց, որ այս անգամ Հովհաննեսն ալ իր խոր քունեն արթնցավ և վազեց դուրս, բայց առաջին անգամ անկարող եղավ կացությունը ըմբռնել։ Հաճի աղա և Պողիկ իրար հրմշտելով եկան և զարնվեցան Աննա խաթունին և ձեռքին բռնած ճրագը կոտրելով ինքզինքնին գտան մթության մեջ։ Աննա խաթուն հազիվ կրցավ հասկցնել Հովհաննեսին եղելությունը, որ վազեց խոհանոցը և ուրիշ ճրագ մը բերավ ազատելու համար հայրը Պողիկի տակեն։ Պողիկ հաջողած էր իր հայրը տակը առնել և ահավոր բարկութենեն ինքզինքը կորսնցուցած՝ կը ջանար խեղդել հայրը։Հովհաննես հաջողեցավ բաժանել հայր ու որդի, քաշել֊բերել հայրը իր սենյակը, մինչ Պողիկ իր բարկութենեն ինքզինքը կուտեր։ Հովհաննես, հայրը ներս բերելեն ետքը, տեսավ, որ հորը ճակատը և բերանը արյուներ էին, սաստիկ կը հևար, գերագույն ջղայնության մեջ՝ անկարող էր խոսելու։Աննա խաթուն հազիվ կրցավ իր հոգեկան ուժը պահել և լավ պատեհություն համարելով՝ մտավ հարսի սենյակը և ականատես եղավ սարսափելի իրականության մը։ Խեղճ, որբ աղջկան ամբողջ անկողինը արյունի մեջ թաթախված էր, երեխան մարեր ինկեր էր, իսկ Աղավնին տակավին անզգայության մեջ կը ճչար և կը զառանցեր։Դուրսի եղելութևնեն երբեք լուր ունեցած չէր, չէր իմացեր, որ գտնված է մարդ մը, ջահիլ մարդ մը, որ իր պաշտպանության համար մղված է մինչև ոճրագործության։Խեղճ հարսնուկը կարոտ էր մնացել այդ տան մեջ առնական կեցվածքի մը․ ո՛չ իր ամուսինը կրցավ օր մը բերան բանալ և ո՛չ ալ իր կեսուրը կրցավ իբրև կին՝ կին մը պաշտպանել։Աննա խաթուն կարճ ժամանակի մը մեջ կրցավ պետք եդած փոքրիկ մանկաբարձական հմտությունը, իբրև հին կին, որ քիչ ու շատ այդպես բաներե կը հասկնա, կիրարկել և դուրս գալ սպասելու մինչև առավոտ։Աննա խաթուն խնդրեց Հովհաննեսեն, որ այդ գիշեր իր հոր քով քնանա, որպեսզի նոր բան մը չի պատահեր․ ո՛վ գիտե Հաճի Մարկոս աղան կրնար գիշերը դարձյալ դևերուն [ էջ ]հանձնվիլ, և կամ, մի գուցե, Պողիկը իր արդեն ըրածեն չի բավականանալով՝ գար ներս և հարձակեր հոր վրա։Հովհաննես այդ բոլոր կռվի ընթացքին ձայն չի հանեց, միայն ջանաց երկու կողմերը հանդարտեցնել, բայց երբ մայրը խնդրեց, որ հոր սենյակին մեջ գիշերե՝ անիկա հարեց․ – Այս մարդը հրեշ է, աստծո պատիժն է այս մարդը, մեծ աղբարս գնաց՝ ազատվեցավ, ես պիտի գրեմ, որ հարսն ալ տանե, մենք ալ օր մը կերթանք։Այս խոսքին վրա մայրը սկսավ լալ և արցունքներու մեջին ըսել. – Դուք բոլորդ ալ երթաք՝ ես ի՞նչ պիտի ընիմ այս գազանին ձեռքը։ – Մինչև մեր երթալը Պողիկը, անունը սիրեմ, անոր գազանությունը ոչխարության կը փոխե, ալ անգամ մը օր սկսավ՝ կերթա։Հաճի Մարկոս աղա տանջալից քուն մը քնացավ, վեր֊վեր ցատկեց, պոռաց, ձեռքերը զարկավ պատին, կարծես մեկը զինքը կը խեղդեր։Մեկ քանի անգամ արթնցավ, սիգարեթ փաթաթեց և ծխեց և ինքնիրեն սկսավ խոսիլ. – Զավակ ունեցիր, մեծցուր, խնամե, որ ելլա ու աշխատի քեզ խեղդել, օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆօֆիկ․․․Հովհաննես լսեց մութին մեջ այդ խոսքերը և տեսավ սիգարեթը քաշած ատեն լուսավորված իր դեմքը, որ ճերմակ թաշկինակով կապված էր, և ուզեց խոսիլ, պատասխանել, բացատրել իր ընթացքը, բայց մեկ բանե մը շատ վախցավ. մի գուցե իրեն հետ ալ կռիվ ըներ, իր բարկությունն ալ ելլեր, այն ատեն ո՞վ պիտի գար և խաղաղություն ստեղծեր երկուքին միջև, երբ Պողիկն արդեն պատրաստ էր ամեն ինչ տակն ու վրա ընելու։Այս վախեն Հովհաննես չի պատասխանեց։ԷՀաճի Մարկոս աղայի գազանությունը պատճառ եղավ, որ աշխարհ չեկած արարածը վիժի, մայրը հիվանդանա տասն և հինգ օրվան չափ և չի կրնա խնամել մյուս զավակը, ղրկելով գերեզման։ [ էջ ]Այս բոլորին համար ոչ մեկ փոքրիկ խղճահարություն Հաճի աղայի կողմեն, անիկա տակավին իր էշը կը քշեր, գանգատելով և հայհոյելով. – Ի՞սչ ըսել է, որ իմ տղաս հարսի մը համար իմ դեմ գլուխ տնկցնե, ես ատ ուտողներեն չեմ, դուք գիտցա՛ծ ըլլաք։Աննա խաթունի թելադրությամբ՝ Պողիկ տունը ձգեց և գնաց ազգականի մը քով ապաստանելու, մինչև որ Հաճի Մարկոս աղայի եղջյուրները կակուղնային, մինչև որ քիչ մը ամոթ զգար իր հոգիին մեջ։Այս եղելությունները, սակայն, տարբեր անդրադարձում ունեցան հարս Աղավնիի վրա։ Երբ 15 օրեն ոտքի կանգնեցավ, որովայնի ծանրութենեն ազատած և մյուս զավակն ալ կորսնցուցած, այլևս երբեք չի մտածեց հլության, հնազանդության, լեղուն ետ քաշելու մասին, այլ ընդհակառակը սկսավ առիթներ փնտրելու, որպեսզի կարենար բոլոր քաղաքի առջև Մարտիկյան աղան և իր ամբողջ գերդաստանը խայտառակել։Մեկ քանի օր կազդուրվելեն հետո՝ Աղավնին մտածեց, որ արդեն իրեն ոչինչ չէր մնացած մտահոգության առարկան դարձնելու, իր քույրերու համար չէր կրնար կյանքը ամբողջ խաչելություն դարձնել, ամուսինը արդեն, այդպես կը մտածեր, զինքը մոռցած էր, որովհետև ամեն նամակի մեջ կը գրեր հորը. «Հուսով եմ Աղավնիին լավ հոգ կը տանիք», իսկ իր սեփական նամուսը չէր կրնար խնդրո առարկա ըլլալ, որովհետև ամեն մարդ պիտի հասկնար խնդրույն խորքը, և ոչ ոք չպիտի գտնվեր, որ զինքը մեղադրեր։Աղավնին գիշեր մը հիշեց, որ Հաճի Մարկոս աղայի բարկության ամենազգայուն առիթն էր առավոտ ուշ արթննալ։ Գիշերվնե Աղավնի որոշեց առավոտ անկողնեն չելլել, որպեսզի կեսրարը մտներ ննջասենյակը և սկսեր պոռալ, մնացածը ինք գիտեր, թե ինչպես պիտի կազմակերպեր։Աղավնի առավոտ մը կանուխ արթնացավ, շորերը հագավ, կամաց մը վար գնաց և պարան մը բերավ ու հագված վիճակի մեջ դարձյալ մտավ անկողինը՝ պարանը գրկած։Հարսի գուշակածին պես՝ Հաճի Մարկոս աղա առավոտ արթնցավ, մեկ նայիր՝ հարսը գա, երկուք նայիր հարսը վար իջնա, երեք նայիր, բայց հարս չիկա։ – Շուն շանորդի, – գոռաց հանկարծ հրեշը, – դուն տահա [ էջ ]պառկե՞ր ես, արեր պորտիդ վրա է ծագեր, – և մտավ հարսի ննջասենյակը և հայհոյանքներով վերմակը քաշեց։Հաճի Մարկոս աղա այս ընելը գիտցավ, հարսը, նախկին հլու գառնուկը, այս անգամ ինքն ալ գազանացավ և պարանը ձեռքը բռնած վազեց դուրս դեպի տանիքը և սկսավ պոռալ ու ճչալ. – Շուտ հասե՜ք, օգնեցե՜ք, չեմ ուզեր, եկեք աստծո սիրույն, շու՜տ եկեք։Հաճի Մարկոս աղա վազեց տանիքը, բոլորովին այլայլված վիճակի մեջ, կը ջանար հարսի բերանը գոցել, որ չի պոռա, բայց այդ ընելով պատահարը ավելի եղերական կը դարձներ, որովհետև բառը կիսատ թողած, երբ Հաճի աղան բերանը կը գոցեր, հարսը բերանը ազատ տեսնելուն պես բառը կը վերջացներ՝ դուրսիններուն տալով ճիշտ ու ճիշտ պատկերը օգնության հասնելու եղելության մը, խեղդվուքի մը։Հովհաննեսը առտուն կանուխ գացեր էր տունեն դուրս, Պողիկը արդեն տունը չէր մնար, միայն Աննա խաթունն էր, որ տանիքին վրա իր ստվերը բերավ և ահաբեկված քաշվեցավ ետ՝ ներս երթալու և տախտակամածին վրա իյնալու և մարելու։Դրացիները հասան՝ կին, տղամարդ, նույնիսկ երեխաներ, և տեսան, որ Հաճի Մարկոս աղա կը ջանա հարսի բերանը գոցել։ Դրացիներու միջամտությամբ աղաղակը դադրեցավ, և հարսը արցունքներու մեջ և կտրած֊կտրած ձայնով մը ըսավ. – Այս հրեշը չար դիտում ունի, ահա պարանը, բերեր է, որ ինծիս կապե և իր չար միտքը ի գործ դնե, ալ չեմ դիմանար, ինծիս ազատեցե՛ք այս շանը ձեռքեն, տղուն երթալուն սպասեց, որ ամեն խաղ խաղա գլխուս, զավակիս գլուխը կերավ, ծունկերուս վրա տակավին վերքերը տեղն են, տեսե՜ք, – և բանալով ծունկերը, ցուցուց վերքերը, որոնք տակավին չէին լավացած։Հաճի Մարկոս աղայի լեզուն, առաջին անգամ ըլլալով, քաշվեցավ և չի կրցավ պատասխան մը գտնել։ Բոլորը սկսան նայիլ Հաճի Մարկոս աղային վրա աչքերնին չռած, կիները սոսկում մը ունեցան Հաճի Մարկոսեն և սկսան ետ֊ետ քաշվիլ։Հարսի կեստրոջ աչքերը կարմրած էին և ինկած դուրս, [ էջ ]ձեռքերը կը դողդղային, լեզուն դեպի կոկորդը կը փախչեր։Տղամարդիկ Հաճի աղան ներս տարին, իսկ կիներն ալ՝ հարսը։ Ներս գալերնուն գտան Աննա խաթունը, որ տախտակամածին վրա կռնակի վրա փռված էր, անշնչացած վիճակի մեջ, դեղնած։Կիները անմիջապես ջուր թափեցին խեղճ կնոջ վրա, քթին վառած ծխախոտ տվին, որմե հետո աչքերը բացավ և շուրջի բազմութենեն երկյուղած և ապշահար՝ սկսավ լալ և աղաղակել․ – Ինծիս գերեզման տարեք, թաղեցեք, այս տեսածներս չի տեսնամ ։Դրացիներու համար այլևս պարզ էր, որ Հաճի Մարկոս աղա ճգնած էր բռնաբարել իր հարսը, իր հարազատ տղու կինը։Մեսրոպ իր աներանցը ազգականներեն մեկեն նամակ մը ստացավ, որուն մեջ ի միջի այլոց կ՚ըսվեր. – Որքան որ լսած եմ, ձեր տան մեջ անհամությունները տակավին կը շարունակվին և ավելի գեշ տեսակով։Այս ակնարկությունը բավական էր, որ Մեսրոպ տակն ու վրա ըլլար, որովհետև անհամություն միայն կրնար պատահիլ իր հորը և կնոջ միջև։Ելավ անմիջապես նամակ գրեց հորը. «Լսածովս տան մեջ անհամություններ կան, բայց մի ըստ միոջե տեղյակ չեմ, կը խնդրեմ, որ ինծի մանրամասն գրես, թե ո՞վ է անհամության բուն պատճառը, եթե հարսն է, գրե, որ ասկեց անոր գլուխը կոտրել տամ։ Յամա՛ն, յամա՛ն, տեղեկություններ տաս, շատ վեսվեսեի մեջ եմ»։Մեսրոպ տակավին կը շարունակեր իր հորմեն վախնալ, բայց գավառացիի խորունկ հոգեբանությամբ, միևնույն ատեն, կը շարունակեր իր կնոջ վրա հոխորտալ։Անիկա վայրկյան մը իսկ մտքեն չանցուց նամակ գրել իր կնոջ անհամության մեդալին մյուս կողմն ալ հասկնալու համար։ Կինը, ինչպես ըսինք, կարդալ գրել չի գիտնալուն համար նամակ չէր գրեր, իսկ Մեսրոպ ինքն ալ օր մը օրանց չի մտահոգվեցավ ուրիշի մը միջոցով գրել կնոջ և անոր բերնովը և ուրիշին գրովը տեղեկություններ ստանալ իր կնոջ մասին։ Իր զավակին մեռնելը տակավին չէր լսած, որովհետև հայրը [ էջ ]պատվիրած էր չգրել։ Պողիկն ալ չուզեց գրել, իր եղբայրը չվշտացնելու համար, բայց վերջին գրածին մեջ դարձյալ խորհրդավոր ակնարկություն մը կար տան վերաբերյալ։ – Պողիկը տանեն ելեր մորքրանց տունը կը կենա․․․ ավելի լավ կըլլա, որ հարսը օր առաջ քովդ տանիս, հորս երեսը չեմ ուզեր տեսնել… – կը կրկներ Մեսրոպ իր մտքին մեջ անդադար Պողիկի գրած նամակի ընթերցումեն հետո։Վերջապես ամեն ինչ խորհրդավոր էր, քողարկված, ինչ որ խոշոր գաղտնիք մը կար իրմե ծածկված, որին չի թափանցելու աստիճան միամիտ է Մեսրոպը։Դոլարները իրարու ետևե կուղարկեր։ Իր հլության, ճշտապահության և «պեկիրի» նման աշխատելուն իբրև վարձատրություն շաբաթականին վրա դարձյալ փոքրիկ հավելում մը ըրին։Բախտը դարձյալ քթին ծիծաղեր էր։ Բայց այս շաբաթականներու հավելումին վրա երբեմն տան մասին մութ տեղեկությունները կուգային տենդահույզ վիճակ մը ստեղծել իր համար, այնպես որ՝ վերջերս իր բոսը կարճ, բայց շատ ազդու ակնարկություն մը ըրած էր իր մտքի ցրիվ վիւճակի մասին, ըսելով. – Գործիդ վնաս մը կրնաս հասցնել։Այս ադարարությունը բավական էր, որ անոր հոգեկան կացությունը ավելի և ավելի շփոթության մատնվեր, փոխանակ դեպի ուշադրություն հրավիրելու։Նոր եկած նամակները ավելի կը մթնեցնեին եղած կիսամութը։Այս անգամ Մեսրոպ մտածեց բոլորովին ոչ֊ արյունակից մարդու մը, բայց միևնույն ատեն իր երկրի հավատարիմ ծանոթներեն մեկուն՝ նամակ մը գրել և տեղն ու տեղը հասկնալ անցած֊դարձածը։Ծանոթին գրած նամակի պատասխանին հետ միասին նաև հասավ նամակ մը իր հորմեն, որ բոլորովին հակոտնյա մտքեր կը պարունակեր իր մեջ, բաղդատությամբ մյուսին։ [ էջ ]ԸԱյս էր Հաճի Մարկոս աղայի գրած նամակը. – «Կը գրես, որ մի ըստ միոջե տեղեկություն տամ տանը մասին։ Փա՜ռք Աստծո, մինչի գիրս ամենքս ողջ և առողջ ենք։ Մայրդ քիչ մը ծերացեր է քու դերդեդ, տղաքը մեծցած են, հարսը երթալեդ ասդին ավելի և ավելի է խլավցեր։Տանը մեջ եղած անհամությունը այս է։ Պողիկը երթալեդ հետո շատ երես առավ, քոլեճը դրինք չի դրինք՝ այդ տեղի անկիրթ վարժապետներեն դաս առավ և սկսավ ինծի դեմ ըմբոստանալ։ Իրիկունները ուշ կուգա, աղջիկներու հետ պատուհաններուն առջև, պատերուն տակը, գերեզմանատան մեջ «էհե՜, իհի՜» կը խնդա, իմ ալ քիչ մը սընըրիս դպավ, քանի անգամ հանդիմանեցի, վերջապես հայր եմ, չեմ կրնար դիմանալ, Պողիկն է, երեսիս դեմ ցցվեցավ և, ամոթ է ըսելս, ելավ, որ ինծի ծեծե, դուն ըլլիս կը համբերե՞ս. տուն են վռնդեցի, մինչև հիմա է որ երեսը չեմ նայիր։ Մայրդ քանի անգամ խնդրեց, որ ներս առնեմ՝ օգուտ չըրավ, նույնիսկ դրացիները միջնորդեցին, բայց խոսքս խոսք է, ներս չպիտի առնեմ, մինչն որ քթին հովը իջնա։ Աս ալ ավելցնեմ, որ հարսը Պողիկին կողմը բռնեց, ես ալ բնականաբար բարկացա, որովհետև շատ սրտիս դպավ, դուն եթե հոս ըլլայիր, մի՞թե անոր կողմը պիտի բռնեիր։ Հարսը գացեր գանգատեր է դրացիներուն, որ ես իրեն բարկացեր եմ։ Բարկությունս ալ ի՞նչ է եղեր, հարցուր, ըսեր եմ, թե քեզի կը վայլե՞ր, որ հորը դեմ ըմբոստ տղու մը կողմը բռնես, անոր թեր ելլաս։Ասկեց ավելի խոսք որ ըսած եմ՝ բերանս պապանձի, աչքերս քոռնան, քու երեսդ չի տեսնամ բարով։ Ինչ որ է, հարսին ներեցի, որովհետև չգիտությամբ ըրավ, բայց չեմ կրնար ներել Պողիկին, որ համարձակությունը ունեցավ իր հարազատ հոր վրա վազելու՝ ծեծելու համար։Մեր տան ամբողջ պատմությունը սա է, տղա՛ս, ուրիշներու խոսքին չի հավատաս և սերդ պաղեցնես մեր վրա։Ես առտուն֊իրիկուն մորդ հետ միասին քու վրա կաղոթենք, որ գործդ հաջողի։Բոլորն ալ կը բարևեն քեզ, մայրդ կը պագնե երկու աչքերդ։ Հովհաննեսն ալ լավ է, բայց ան ալ Պողիկի տեսակեն է, թեև [ էջ ]մինչև հիմա պզտիկին նման ըմբոստության փորձ մը չըրավ։ «Հայրդ՝ Հաճի Մարկոս աղա»։Այս նամակը, հայտնի է, վերեն վար ստախոսության դասական նմուշ մըն է։Իսկ երկրորդ նամակը գրված էր այնպես, ինչպես դեպքերը տեղի ունեցած էին։ԹՄեսրոպի համար կը մնար միայն հավատալ մեկին կամ մյուսին և հավատալեն հետո վճռական միջոցներ ձեռք առնել, բայց Մեսրոպ սովորականին պես դանդաղեցավ և հազիվ ութն օր հետո կրցավ եզրակացության մը գալ – գրել Պողիկին և անկե հասկնալ տարբերությունը իր բարեկամին և հորր գրած նամակներուն միջև։Նամակը գրեց և կսպասեր անհամբեր պատասխանի, երբ հորմեն ուրիշ նամակ մըն ալ ստացավ, որ կը գրեր Պողիկի ճամբա ելլալը առանց իր կամքին։ Նույնիսկ հորը հետ մնաք բարով չէր ըսած, միայն եկած էր տունը ցորեկին մայրը և եղբայրը տեսնելու և հեռացած էր պապենական օջախեն անգամ մըն ալ չի վերադառնալու երդումով։Մեսրոպ այնքան մտախոհ վիճակի մը մատնվեցավ այս լուրեն հետո, որ չի կրցավ ըմբռնել, թե Պողիկի գալը լա՞վ էր, թե վատ։«Ապուշ տղան եթե ինծի գիտցներ գալը, գոնե այնպես մը կը կարգադրեի, որ հարսն ալ հետը բերեր», – կը մտածեր ինքնիրեն Մեսրոպ և ձեռքերը ծունկերուն կը զարներ։Ապա Մեսրոպ չի կրցավ կետ մը լավ ըմբռնել։ Պողիկը ի՞նչ միջոցներով կրցած էր իր ճամբու ծախսը հայթայթել, ինք գիտեր, որ իր ղրկածները հազիվ կր բավեին տան ծախսերուն, ո՞ւրկե Պողիկը դրամ առած կըլլար և հետո ո՞վ պիտի վճարեր։Անցավ մեկ քանի օր, երբ փոխգիր մը եկավ Մեսրոպի վրա վճարելու։ Պողիկը ճամբա ելլելու համար իր մեծ եղբոր վրա փոխդիր քաշած էր։ Մեսրոպ չի կրցավ այս փոխգիրը վճարել և մտածեց ետ ղրկել, բայց Պողիկը արդեն ճամբա ելած էր, որո՞ւ օձիքեն պիտի բռնեին, եթե ոչ իր հոր։ Մեսրոպ չուզեց [ էջ ]այս բանը ընել, մանավանդ որ իր հայրը այս խնդրին մեջ «հանցավոր» չէր։Գնաց, աղաչեց, խնդրեց, որպեսզի իրեն քիչ մը ժամանակ տային այդ փոխգիրը կարենալ վճարելու համար, բայց փոխգրի տերերը չընդունեցին և բացարձակապես հայտարարեցին, որ եթե անմիջապես չի կրնա վճարել, ետ պիտի ուղարկեն և գանձեն դրամը քեֆիլ եղող մարդեն։Մեսրոպ երբ այդ լսեց՝ անմիջապես վճռեց երթալ ձեռքե դրամ վերցնել և վճարել, որովհետև իրենց ամբողջ տունը ավերակ էր դարձեր քեֆիլ ըլլալու պատճառով, չուզեց, որ ուրիշ մ ըն ալ այդ անիծյալ ճակատագրին ենթարկվի։ Իսկ վազեց իր ծանոթներոլն մոտ 120 դոլար դրամ փոխ առավ և փոխգիրը վճարեց սպասելով Պողիկի գալուն, որ կարենա անոր դասը տալ։Մեսրոպ կը մտածեր, որ Պողիկը առաջվան մանուկն էր։Պողիկի բեղը մրեր էր, հասակը նետեր, բավական ուսում էր պաշարած Եփրատ քոլեճի մեջ։Մեսրոպ կսպասեր տենդահույզ վիճակի մեջ տան մասին լիակատար տեղեկություն ստանալու համար։ԺՊետք է ըսել, որ Պողիկը եկած էր Աղավնիի հետ որոշ հասկացողության, որպեսզի Ամերիկա հասնելեն ետքը ամեն բան պիտի պատմեր տեղն ու տեղը իր ամուսնին և պիտի ջանար, որ օր առաջ Մեսրոպ զինքը տաներ իր մոտ։Աղավնին խոստում տված էր Պողիկի, որ պիտի համբերեր առաջվան նման, խնայելով իր կեսուրին, որովհետև օրեօր խեղճ պառավ կինը կը մաշեր և քթեն հողի հոտ կուգար, մինչև ինք հասներ Ամերիկա, Մեսրոպի հետ ձեռք֊ձեռքի տար, դրամ վաստկեր և ուղարկեր ճամբոu ծախսի համար։Պոxիկ նաև խոստացավ Հովհաննեսին դրամ վաստկելու և ղրկելու, որպեսզի ինք ալ ազատեր իր հոր ձեռքեն։Պողիկի ճամբա ելլելեն ետքր Հաճի Մարկոս աղա տուն կանչեց իր բոլոր դևերը և սկսավ անոնց ահարկու ուժովը հալածեք հարսը։ – Ալ ջահիլ տագրդ այստեղ չէ, որ քու կողմդ բռնե, գիտի՜ սյուրթյո՛ւկ, ո՞վ գիտե ինչեր, ինչ շնություններ կընեիր [ էջ ]անոր հետ քու ամուսինիդ բացակայության, որ քու կողմդ կբռներ։Հովհաննես մեկ քանի անգամ առանձին սենյակ կանչեց իր հայրը և ըսավ, որ պետք էր թողուր իր այս վարմունքը հարսին հանդեպ, բայց դրական օգուտ մը չի կրցավ ձեռք ձգել։ Հաճի Մարկոս քանի գնաց հրեշացավ, ավելի և ավելի գազանային բնազդներ որդեգրեց։ Աղավնին սկիզբները լռեց, համբերեց, ինչ որ խոստացեր էր իր տագրին, բայց հետզհետե ավելի անտանելի դարձավ, որովհետև Հաճի Մարկոս աղա կարծեց, թե Պողիկի հեռացումը Աղավնիի թևերը կոտրեց և լեզուն վար քաշել տվավ։Աղավնին չդիմանալով իր կեսարոջ գազանություններուն՝ իրիկուն մը հավաքեց իր հագուստները, գոհարեղենները և հեռացավ տանեն, անիծելով իր այնտեղ մտած օրը, և գնաց ուղղակի իր մոր մոտ։Հաջորդ աոավոտուն իսկ Աղավնին իր մեկ մատանին ծախել տվավ, որպեսզի կարենա իր ծախսը հոգալ և մուրացկան մոր վրա բեռ չըլլալ։Ամբողջ ութն օր ոչ ոք չի գիտցավ Աղավնիի տունեն հեռանալը, որովհետև կը կարծվեր, որ մայրր տուն տարած էր իր աղջիկը։Հաճի Մարկոս աղա մեկ երկու օր նստավ մտածեց, ինքնիրեն ֆսրտաց, հայհոյեց և որոշեց կանչել Հովհաննեսը և համոզել երթալու և Աղավնին տուն բերելու։ – Տղա՛ս, շանը համար հոգ չեմ ըներ, բայց ուրիշներ ի՞նչ պիտի ըսեն, Մեսրոպս լսե ի՞նչ պիտի ըսե, պիտի կարծե, որ ես թերևս հետը լավ չեմ վարվիր, գնա՛ և տուն բեր։Հովհաննես ապշեցավ այս խոսքին վրա։«Արդյոք իսկապե՞ս հայրս կը մտածե, որ հարսին հետ լավ կը վարվի», – մտածեց ինքնիրեն, բայց եզրակացնելով, որ հայրը պարզապես կեղծավորություն կընե և եթե մինչև անգամ երթա և հարսը տուն բերե, դարձյալ պիտի սկսի հին պատմությունը, հայտարարեց. – Ես ոչ կերթամ և ոչ ալ կը բերեմ, ավելի լավ է այստեղ մնալ մինչև որ ամուսինը ի վիճակի ըլլա քովը տանելու։ – Դո՞ւն ալ իմ նամուսիս հետ կը խաղաս, – պոռաց հայրը։ [ էջ] – Շատ մի պոռար, բոլորը հեռացան, ես ալ կը հեռանամ, հետո երկու ծերերդ դռան ետև բոլորովին մինակ կը մնաք, – գոչեց Հովհաննես։Հաճի Մարկոս քիչ մը մտածելե և իր սիգարեթր լիաթոք քաշելե հետո սկսավ հանկարծակի մանուկի մը պես արտասվել, բայց հոր արցունքները երբեք չազդեցին Հովհաննեսին վրա, որ ոտքի կանգնեցավ և ելավ սենյակեն դուրս։Ներս մտավ Աննա խաթունը և երբ տեսավ, որ Հաճի Մարկոս աղա կուլա, քիչ մնաց, որ իր ակռաներն կղպվեին։ Աննա խաթուն տեսնելով իր ամուսնին լացը, խոստացավ մյուս օրը երթալ և Աղավնին բերել տուն։― Իմ հարսնուկս իմ խոսքը կը լսե, – ըսավ մեղմիվ։ – Քու հարսնուկդ է իմ հարսնուկս չէ՞, – գոռաց Հաճի Մարկոս արցունքներու մեջ։Շուկայի մեջ Հաճի Մարկոս միշտ կը ստեր, որ հարսը տունեն փախեր է, այլ բոլորին կը պատասխաներ․ – Մեսրոպս շատ խնդրեր է Ամերիկայեն, որ հարսը երթա և իր մերանցը տունը քիչ մը շատ կենա, ամուսնութենեն ասդին երբեք չէ գացեր, – կը պատասխաներ, բայց հազիվ թե անոնք հավատային, որովհետև շատերր տեսած էին Աղավնին մերանցը պատուհանին առջև նստած՝ լալու վիճակին մեջ։ԺԱԱղավնին իր մորր տունը փախչելեն ետքը որոշեց ոչ ոք չի տեսնել և ապրիլ բոլորովին առանձին կյանք մը։ Թաղի կնիկներեն խումբ֊խումբ կոպային իր մոտ տեղեկություններ ստանալու՝ իրենց օրվան բամբասանքներու պաշարը ավելի հարստացնելու համար, բայց Աղավնին մերժեց ոչ ոք տեսնել և բոլորն ալ հուսախաբ եղան և ետ դարձան։ Բայց առանց Աղավնին տեսնելու ետ դառնալը պատճառ եղավ, որ թաղեցի կնիկներ առասպելներ հյուսեն անոր մեկուսացումին շուրջը։ – Կըսեն քի բերանը ծռեր է, – կը հարեր մեկը։ – Կըսեն քի մազերը ամբողջ ճերմկեր է։ – Ես աչքովս չի տեսա, տեսնողը ըսավ իր երեսը արնտուք վերք է եղեր մտմտուքեն։ [ էջ] – Ես աչքովս տեսա կեսարոջ խածած տեղը։ – Կըսեն քի մեկ կողմը ամբողջ քաշվեր է մարախեն (մտածմունքից)։Եվ այս կարգի հազար առասպելներ հյուսեցին անոր շուրջը, որոնց բոլորին ալ տեղյակ էր Աղավնին։Աղավնիի մայրը արցունքներու մեջ խեղդված կստիպեր Աղավնիին երթալ առնանցը տունը և համբերել մինչև փեսան կը տանե մոտը, բայց Աղավնին այլևս անտարբեր էր դարձել մոր ստիպումներուն։Աղավնին, երբ կերևակայեր առնանցը տունը՝ կարծես դժոխքի սյուները կր խորտակվեին իր վրա և ավելի կը նախընտրեր դիմանալ դուրսի բամբասանքներուն, դուրսի առասպելներուն, որոնք թերևս քիչ ժամանակ մը հետո դառնային հասարակ և հեղինակներն ալ հոգնեին, քան երթալ և դիմանալ Հաճի Մարկոսի գազանություններուն։Աղավնին, սակայն, երբեք չի մոռցավ պետք եղած մանրամասնությունները հաղորդել ոչ թե Մեսրոպին, այլ Պողիկին, որովհետև Պողիկն էր, որ պիտի կարենար ըմբռնել կացությունը լայն կերպով և ապա հասկնալի դարձնել իր ամուսնին։Աղավնին իր գրած նամակին մեջ մանրամասնորեն բացատրել տվավ, թե ինչու անիկա չի կրցավ իր խոստումը կատարել։«Քու ատենվանեդ հազար պատիկը ավելի գազան և շուն դարձավ, ալ կրնաս խելքիդ պառկեցնել տալ, թե ինչ վիճակ ունեի քու երթալեդ հետո», – գրել տվավ Աղավնին իր նամակին մեջ։Աղավնին իր մոր տանը մեջ կանցներ տխրության և հուսահատության օրեր։ Մոր նյութական թշվառությունը կուգար ավելի դժնդակ դարձնելու իր օրերը, որոնք հետզհետե ավելի և ավելի մութ, մռայլ ու լուրջ կը դառնային։ԺԲԻր խոստումին համաձայն՝ Աննա խաթուն շալը քաշեց գլխուն և դողդոջուն քայլերով ուղղվեցավ դեպի Աղավնիի հերանցը տունը խորագույն համոզումով, որ իր «հարսնուկը» պիտի լսեր իր խոսքը և պիտի վերադառնար տուն։ [ էջ ]Առաջին անգամ Աղավնին մտածեց երբեք երևան չելլել և բոլորովին հուսախաբ ընել իր կեսուրն ալ, բայց քիչ մը տրամաբանելե հետո գտավ, որ իր կեսուրը ոչ մեկ անխղճություն չէր ըրած իր հանդեպ, ընդհակառակն, խեղճ կնոջ վերջերս ցույց տված ծերության հայտնի նշանները ուրիշ բան չէին, եթե ոչ իր գլխուն վրա ի գործ դրված վայրագությանց արդյունքը։ Աղավնին դուրս ելավ իր առանձնասենյակեն և իր կեսուրը տեսնելուն պես փաթթվեցավ անոր վզին, և կեսուր և հարս բավական երկար լացին դառնապես, կարծես մեռել մը ըլլար իրենց առջև։Աննա խաթուն այդ լացեն հետո արդեն վստահ էր, որ հարսը պիտի համաձայներ տուն գալ, բայց իր միամտությունը չարաչար կերպով պարտվեցավ, երբ Աղավնի հայտարարեց․ – Մեռնելս գիտնամ, այդ տունը անգամ մըն ալ ոտք չեմ կոխեր, անիծվեր այն օրը, որ պսակվեցա և այդ տունը մտա։ – Եվ խորին համակրանքով մը ավելցուց։ – Մայրի՛կ, ես քեզի ալ կը ցավիմ, ո՛վ գիտե ինչեր ես քաշեր այսքան տարիներե ի վեր այդ գազանին ձեռքը։ Ես քո ոտքիդ հողն եմ, ինչ որ ըսես՝ կընեմ․ կուզես երթամ կամովին թաղվիմ գերեզմանոցին մեջ, բայց այս տունը ալ չեմ գար։Աննա խաթուն այնքան ուժ չուներ փորձեր ընելու, համոզիչ խոսքեր ըսելու, միայն արցունքներու մեջ կմկմաց. – Ղարիպ զավակիս սիրույն, հարսնո՛ւկս, ան ալ մեղք է, անոր նամուսն ալ գետին կիյնա։ – Ես անոր ըրածները չեմ կրնար մոռնալ։ Ես տակավին իմ հարազատ մորս ալ չեմ պատմած ինչ որ ըրած է ինձ կեսարս։ – Գիտեմ, զավակս, գիտեմ, բայց շատը գնաց, քիչը մնաց։ – Ասկից հետո ի՞նչ ակնկալիքներ ունիմ, զավակ մը ունեի՝ ան ալ մեռավ, պարզապես իր գազանության պատճառով։ – Հարսնո՛ւկս, սիրո՛ւնս, սրտիս հատո՛րը, – կուլար և կեղերերգեր Աննա խաթունը, որուն սրտին մեջ կաթիլ֊կաթիլ ցավ կը կաթեր արդեն։ [ էջ ]Անկարելի եղավ Աղավնին համոզել։ Աղանիի մայրը, ցավակցելով Աննա խաթունի վիճակին՝ հարեց. – Հիմիկվան հարսները այսպես են, Աննա խաթուն, առտու֊գիշեր կը համոզեմ, որ գա՝ չի գար, չեմ գիտեր, թե ի՞նչ պիտի ընեմ, որո՞ւ երթամ, որո՞ւն դերդս լամ, չեմ գիտեր։ – Չէ՛, Վարդուշ խաթուն, չէ՛, հանցանքը հիմակվան հարսներունը չէ, հանցանքը իմ հրեշ մարդունն է։ Ես իմ քաշածներս գիտեմ, կը հասկընամ հարսնուկիս ըսածները։ Դուն նորեն շարունակե համոզել, թերևս օր մը սիրտը կակուղնա։Աննա խաթուն դուրս ելավ գլխիկոր և բոլորովին սիրտը կոտրած։ Դուրս ելած ատեն զգաց, որ իր մեջ բան մը կատարվեցավ, բան մը, որ աղետավոր հետևանք մը պիտի ունենա իրեն համար։ Ճանապարհին ծունկերը սկսան կթոտիլ, սիրտին մեջ այնպիսի տաք բան մը իջավ, որ ամբողջ մարմինը պատեց աննկարագրելի երկյուղով մը։Տունդարձին այլևս անկարող էր պատմել իր տեսակցության արդյունքր։ Հաճի Մարկոս աղա ալ, անբնականորեն, այս անգամ զգաց, որ իր կինը հոգեկան մեծ տագնապի մը մեջ է։ – Արթի՛ն, մորդ անկողինը փռե, որ պառկի։Հարություն արագ մը անկողինը փռեց, և Աննա խաթուն դողով մը մտավ անկողին։Հաճի Մարկոս աղա ձայն չի հանեց, նստավ անոր անկողնին մոտ և երբեմն֊երբեմն թաց լաթ դրավ անոր այրող ճակատին վրա և քթին տակ անհամար հայհոյանքներ ըրավ հարսին ալ, իր զավակներուն ալ, զարմանալի իրողություն՝ հայհոյեց նաև իր գարշելի բնավորության։«Այս բնավորությունս աղեկ չէ, վերջը֊վերջը ինձ անկյունները պիտի նետե, ես գիտեմ», – կը մրթմրթար քթին տակ և թաց լաթը կը փոխեր, որ վայրկյանի մը մեջ կը չորնար հիվանդին տաքության աննորմալ աստիճանեն։ԺԳՊողիկ հասավ Ամերիկա և առաջին գիշերն իսկ մանրամասն և չի հուսացված անկեղծությամբ պատմեց այն, ինչ [ էջ ]որ անցած֊դարձած էր իրենց տան դժոխքի մեջ Մեսրոպի Ամերիկա մեկնելեն ետքը։Մեսրոպ առաջին անգամ ըլլալով տեղեկացավ իր զավկին մահը, որ կայծակի մը ազդեցությունը ըրավ իր վրա և սկսավ մանուկի մը պես բարձրաձայն լալ և աղաղակել։ – Վա՜յ, յավրուս, վա՜յ, իմ ծունկերս կոտրեին, ես Ամերիկա չի գայի։ Աշխարհին խերը անիծեմ ասկից հետո, ես կաշխատեի, կը տառապեի, կը չարչարվեի, որ տղաս մեծնա և մարդ դառնա, հիմա տղաս չիկա, վա՜յ, գառնո՛ւկս, վա՜յ, հողին տակ ես եղեր, չեմ գիտցեր, և ես քու սիրույդ ուժ եմ ստացեր և կը գործեմ։Պողիկ ինքն ալ զգաց հոր մորմոքը իր զավակին հանդեպ և անիկա ալ լացավ։ Պողիկ, որ այն ատեն, փոքրիկ սիրուն մեռելը թաղած ատեն այդպիսի զգացումներ չէր ունեցած։Ապա կամաց֊կամաց, առաջին գիշերվան ընթացքին զգաց ամբողջ դառն իրականությունը – իր հայրը, իր հարազատ հայրը վատ աչքերով նայի իր կնոջ, գիշերանց զայն ստիպե շնանալ՝ Մեսրոպ քիչ մնաց իր խելքը բռներ, բայց Պողիկ շատ պաղարյունությամբ կրցավ խաղաղեցնել Մեսրոպը, հաստատ հավաստիացումներ տալով Աղավնիի բարոյականին, անձնական պարկեշտության և անժխտելի հավատարմության մասին։Ապա Պողիկի համար իբրև բոլորովին նորություն Մեսրոպ հաղորդեց Աղավնիեն եկած նամակներու պարունակությունը։Պողիկ ճանապարհին բավական դեգերելով՝ Աղավնիի գրած նամակները իրմե շուտ էին հասեր։ Պողիկ խնդրեց նամակները Մեսրոպեն և ուշի֊ուշով կարդաց զանոնք և տեղեկացավ, որ Աղավնին արդեն տունեն փախեր և գացեր մերանցը տունը ապաստաներ է։ – Երևի ուրիշ կերպ ալ չէր կրնար ընել, որովհետև այդ հրեշին քով միս֊մինակ կենալ անկարելի է։ – Արթինը ի՞նչ կընե, չի՞ կրնա հարս մը պաշտպանել, – հարց տվավ Մեսրոպ։ – Ան ալ շատ աշխատեցավ, բայց ի՞նչ կրնա ընել․ ես, որ այսքան կռիվներ հանեցի, ի՞նչ կրցի ընել, – պատասխանեց [ էջ ]Պողիկ։ – Հետո գիտես Հարությունի բնավորությունը, բանե մը որ զզվի՝ կը զզվի, մինչև բերանը զզված է, կերևի որ Հարությունը խրատեր է Աղավնին տուն են հեռանալ նոր խայտառակությանց տեղի չտալու համար։ – Մայրս ի՞նչ դիրք բռնեց, – հարցուց Մեսրոպ։ – Խեղճ մայրդ ի՞նչ կրնա ընել, նորեն միևնույն՝ ձևով կաղաչեր, կը խնդրեր և կր քաշվեր մեկ անկյունը և գիշեր ու ցորեկ կուլար ու ծնկներուն կը զարներ։ – Հիմա մենք ի՞նչ պիտի ընենք, – վերջին անգամ ըլլալով հարց տվավ Մեսրոպ, – դուն ինծի խելք մը տուր, ես խելքս կորսնցուցեր եմ։ – Մեզի կը մնա, – պատասխանեց Պողիկ, – ամեն ջանք թափել և Աղավնին Ամերիկա ձգել։Այս խոսքին վրա Մեսրոպ ականջները երկու մատնաչափ կախեց և սկսավ մտածել։ – Ինչո՞ւ այդպես կը մտածես, – հարցուց Պողիկ։ – Ի՞նչ չի մտածեմ, – պատասխանեց Մեսրոպը, – տակավին քու քաշած փոխգիրդ չեմ վճարած, ինչպե՞ս կրնամ երկրորդ 150 դոլար մըն ալ պարտք ընել։ – Քանի որ այդպես է, Աղավնիին ճամբու ծախսը իմ վրա, ես կը զոհեմ, նաև կը վճարեմ իմ քաշած փոխգիրիս պարտքը, վաղը իսկ ես գործ կառնեմ։Մեսրոպ քաջասրտություն ստացավ Պողիկի այս խոսքերուն վրա, հանկարծ միտքը ինկավ, որ Պողիկը անգլերեն գիտեր և պետք չուներ երթալու իրեն և իրենպեսներուն նման կանգնելու գործարանին դռան առջև և սպասելու ընտրության։Եվ իսկապես ալ երկրորդ օրն իսկ Պողիկ հաջողեցավ իր երկրեն բերած ամերիկացիներու հանձնարարականները գործածել և շահավետ գործ մի ձեռք ձգել։Երբոր իրիկունը տուն վերադարձավ՝ Մեսրոպի այնպես թվեցավ, որ Պողիկը իրմե առաջ Ամերիկա գաղթած էր, իրմե ավելի ճարպիկ և լեզվանի։― Մի՛ վախնար, աղբա՛ր, – ըսավ Պողիկ, – 15 – 20 օրեն ամեն ինչ կարգին կիյնա։ Ես այսօր արդեն խոսեցա խանութին տիրոջը հետ և բացատրեցի իմ վիճակս, խոստացավ մեկ ամիսեն ինձ պետք եղած գումարը տալ, [ էջ ]որպեսզի երկիր ուղարկեմ, իսկ պարտքն ալ կամաց֊կամաց տամ։Մեսրոպ իր ուրախութենեն չէր գիտեր ինչ ընելիքը։ Քիչ մը լռութենե հետո ոտքի կանգնեցավ, մոտեցավ Պողիկին և գրկելով զալն պինդ մը համբուրեց։Պողիկ զգաց, որ իր մեծ եղբայրը տառապանքի կյանք մը անցուցած էր Ամերիկայի մեջ։ – Աղբար, շատ չանցնիր, դուն կազատիս գործարանեն, դուն ո՛վ, գործարանի մեջ գործողը ո՜վ։ – Գործարանի մեջ գործելը ինձ չի նեղեր, քու փոխգիրիդ դրամը ես կամաց֊կամաց կը վճարեմ, Պողիկ, միայն եթե դուն Աղավնին այս կողմը ձգելը հաջողացնես, – ըսավ Մեսրոպ և լռեց։Աննա խաթուն մեկ երկու օրեն բոլորովին վատացավ, լեզուն քաշվեցավ և ալ չկրցավ խոսիլ, հազիվ ձեռքի նշաններով բան մը կրնար հասկցնել։ Երբ Հարություն բժշկին հարցուց անկեղծորեն արտահայտվելու համար իր մոր կացության մասին՝ բժիշկը բացեն ի բաց հայտարարեց. – Երկու֊երեք օրեն կը մեռնի, չի դիմանար, թոքերը ամբողջ մաշեր են։Հարություն գլուխը ծռեց և զգաց, թե իրենց տան մեջ խոշոր փոփոխություն մը պիտի կատարվեր իր մոր մահվանեն ետքը։Աննա խաթուն իրիկվան մը դեմ անհասկնալի շարժումներ կըներ, բայց Հարություն չի կրցավ հասկնալ, Հաճի Մարկոս աղա մեկ կողմ քաշված էր և կը ծխեր բոլորովին հույսը կտրած իր կնոջը առողջանալու գաղափարեն, երբ Հարություն քովը մոտեցավ և ըսավ. – Եկո՛ւր, անգամ մը տես, թե ի՛նչ կուզե, բան մը կուզե հասկցնել, բայց չեմ հասկրնար։Հաճի Մարկոս աղան առանց խոսքի մոտեցավ իր հոգեվարող կողակցի սնարին և ջանաց հասկնալ անոր նշանները։Քիչ հետո ոտքի կանգնեցավ, գնաց ներս և Մեսրոպի ու Պողիկի լուսանկարները բերավ և դրավ անկողնին վրա, այնպես որ Աննա խաթուն կը կարողանար անոնց նայիլ։ Այս լուսանկարները բերելեն ետքր հոգեվարք կինը այլև ուրիշ նշաններ չըրավ, աչքերը հառեց այդ լուսանկարներուն, և [ էջ ]աչքերը առանց շարժելու անընդհատ և խորագույն բաղձանքով և կարոտով նայեցավ անոնց և հոգին ավանդեց։Հաճի Մարկոս աղա իր մեռած կնոջ բավական երկար նայելե հետո, մինչև Հարություն կը հեկեկար, քաշվեցավ մեկ կողմ և քթին տակ մրթմրթաց. – Ինչ որ պիտի ընեմ, ասկից հետո պիտի ընեմ, մինչև հիմա ես կը լսեի, այս կնոջ խաթեր համար էր, ասկից հետո տեսեք, թե ինչե՜ր պիտի ընեմ։Հարություն այս լսելով, մոռցավ իր մոր դիակր, որ կես գիշերին կը տարածվեր իր առջև աղոտ մոմի մը երերացող լույսին տակ՝ զայրացավ և բացավ բերանը. – Ասիկա քու ոճիրներուդ վերջինը չէ, բոլոր տղոցդ գլուխն ալ պիտի ուտես՝ ապա դուն այս աշխարհի օձիքեն պիտի բաժնես քու ճանկերդ։Հաճի Մարկոս աղա չի պատասխանեց մեռելի սիրույն, բայց իր մտքին մեջ որոշ վայրագություններ կերազեր։Հարություն արցունքոտ աչքերով դուրս ելավ կեսգիշերին մեկ քանի դրացիներ կանչելու համար։ Երբ մեկ քանի կիներու հետ վերադարձավ տուն տեսավ որ հայրը մորը գլուխը դրած իր ծունկերուն վրա՝ բարձր ձայնով կուլա և կըսե. – Քառասուն երկու տարի միասին ապրեցանք առանց ձայն ֆստուկի, օտար աղջիկը եկավ ու քու հոգին մաշեցուց, վա՜յ, վա՜յ, վա՜յ, վո՜ւյ։Հարություն կարևորություն չընծայեց հոր կեղծ լացերուն, օգնեց դրացի կիներուն՝ ջուր տաքցնելու և մեռելրը լոգացնելու։Ջուրը տաքնալեն հետո Հարություն մինակը գրկեց իր մայրը, բերավ խոհանոցը, երկարեց երկար տախտակին վրա և քաշվեցավ դուրս, որպեսզի կիները հանվեցնեն և լոգացնեն։ – Անա՜մ, անա՜մ, – կըսեին դրացի կիները, – տահա ութը օր առաջ տընկըր-տընկըր կըներ, ի՞նչ պատահեցավ խեղճ կնոջ, տղաքը ղարիպության մեջ։Մինչ դրացի կիները իր մայրը կը լոգացնեին, Հարություն գնաց դուրս, դեպի եկեղեցիի ժամկոչին տունը, դուռը ծեծեց, արթնցուց ժամկոչր և հայտնեց իր մոր մահը և խնդրեց, որ առավոտուն կանուխ քահանային լուր տա, նաև [ էջ ]երթա շուկան և դագաղ մը գնե և բերել տա տուն։ Ժամկոչը խոստացավ առավոտուն ամեն պատրաստություն տեսնել թաղման համար։ – Դուն հոգ մի ըներ, պ. Արթին, – ըսավ ժամկոչը, – ատիկա մեր պարտականությունն է։Մինչև որ տուն վերադարձավ մայրը լոգացած էր, մաքրված իր հիվանդության հոտերեն, մազերը հյուսեր էին և գլխուն երկու կողմերը կախած, թևերը ծալլած էին խաչաձև և կուրծքին վրա դրած և հագվեցուցած այն մետաքսյա հագուստով, զոր Հարություն ժամկոչին երթալեն առաջ հանձնած էր դրացի կիներուն, մորը սնդուկը բանալով և հանելով անկե։Հարություն դարձյալ գրկեց իր մայրը, որ սառույցի պես պաղած էր, և բերավ հյուրասրահ և պառկեցուց նոր փռված ճերմակ անկողնի մը վրա։Աննա խաթուն պառկած էր այնտեղ, կարծես խաղաղորեն կը քնանար։Հաճի Մարկոս տակավին նստած կը մնար միևնույն տեղը, սիգարեթ սիգարեթի վրա կը վառեր և ո՛վ գիտե ինչ լրբություններ կը մտածեր ընելոււ թաղում են անմիջապես հետ։Առավոտուն մեծ բազմություն մը հավաքված էր տունը թաղման ներկա գտնվելու համար։ Ննջեցյալը բարեկամներ իրենց ուսերուն վրա առած փոխադրեցին եկեղեցի։ Ավագ քահանան պատարագ մատույց Աննա խաթունի հոգիին համար։ Պատարագեն հետո թաղումը կատարվեցավ տեղվույն ազգային գերեզմանոցի շրջափակին մեջ, հոն, ուր թաղված էր Հաճի Մարկոս աղայի հայրը, Աննա խաթունի կեսարը, և զինքն ալ թաղեցին ճիշտ անոր կողքին։ Հարություն չէր մոռցած իր հետ բերել Մ եսրոպի և Պողիկի լուսանկարները։ Հարություն դրավ զանոնք դագաղին մեջ, մորը ճիշտ կուրծքին վրա և թևերր խաչաձևեց վրա։Աղավնին չէր զլացած պատարագին ներկա ըլլալ խորին տխրության մեջ, բայց մինչև գերեզմանոց չեկավ։Հողը թափեցին Աննա խաթունի տառապալից ոսկորներուն [ էջ ]վրա, և անոր համար ամեն ինչ վերջ գտավ այս աշխարհի վրա։Հարություն տուն վերադարձին քաշվեցավ սենյակ մը և չուզեց այցելողներուն երևալ։ – Ամեն մարդ թող իրեն գործին երթա, – կըսեր։Բայց Հաճի Մարկոս աղա բոլոր «սիրտ առնողները». ընդունեց և գրեթե ամենուն ալ պատմեց հետևյալ պատմությունը։ – Մեր Աննիկին մեռնելու պատճառը ան անզգամ հարսն էր, հինգշաբթի օրը ելավ գնաց մոտը, աղաչեց, խնդրեց որ տուն վերադառնա և անոթի մորը տունը անոթի չի կենա, բայց անզգամը ոնտեր էր քովեն։ Աննիկը սիրտը կոտրած տուն եկավ, գլուխը դրավ բարձին վրա և ան դնելն էր որ դրավ, ա՛լ ոտքի չի կանգնեցավ, և այսօր ալ թաղեցինք խեղճ կինը։ Մեկու մը որ հարս չի գա՝ չի գար, մեզի հարս չեկավ, ինչ ըրինք, ինչ չըրինք, բան մը չեղավ, վերջը֊վերջը փախավ տունեն գնաց։Հարություն գիտեր, որ իր հայրը բոլորովին պիտի խեղաթյուրեր պատմությունը, բայց չէր ուզեր գալ և այցելողներու ներկայության խայտառակել զինքը։Շատերը պատարագին ներկա գտնվեցան պարզապես տեսնելու Աղավնին, որուն մեկուսացում են ետքը, ինչպես գիտենք, առասպելներ կը պատմվեին։ Աղավնին երբեք չէր փոխված, միևնույն աղջիկն էր, բայց զգալիորեն նիհարցած, սև հագուստներ էր հագած և պատարագին ատեն մռայլ և ընկճված երևույթ մը ուներ։ Բայց թաղեցի բամբասող կնիկներ կրցին նոր առասպելներ հյուսել անոր շուրջը․ – Տեսա՞ր, մեջքը ետին կը քաշեր, կըսեին քի սախտեր է, սուտ չէ։ – Կեսարոջ զարկածը պելլու էր, տեսա՞ր ինչպես կաղ կը քալեր, կըսեն քի կեսարը երկաթով ոտքին է զարկեր։Եվ այսպիսի սուտ տարաձայնություններ, որոնք, հա՞րկ կա ըսել, բովորն ալ շինծու էին։ Կային պարկեշտ կիներ, որոնք կըսեին. – Քա՜, անա՛մ, ինչ որ կըսեն, սուտ է, աղջիկը ինչ որ էր, ան էր, բան մըն ալ չի կա։ [ էջ ]ԺԴԱննա խաթունի թաղումեն հետո երկու նամակներ ղրկվեցան Ամերիկա։ Մեկը գրված էր Հարությունի կողմեն, իսկ երկրորդը՝ Հաճի Մարկոս աղայի։Հարություն կը գրեր.«Սիրելի եղբայրներս,Երեկ, կիրակի, հողին հանձնեցինք մեր մայրիկը կարճ հիվանդութենեն մը հետո։ Բժիշկները ըսին, որ այս հիվանդության պատճառը եղած է երկար տարիներու ցավ մը, որ կամաց֊կամաց խեղճ կնոջ թոքերը մաշեցուցեր է։ Դուք գիտեք այդ ցավը, որ վերջերս, ինչպես Պողիկը լավ գիտե, ավելի վատ կերպով անդրադարձավ մորերնուս վրա։ Այս մարդը բոլորիս ալ գլուխը պիտի ուտե, կրնա ըլլալ, որ սուտ֊փուտ բաներ գրե, չի հավատաք։ Ելավ մայրերնիս ղրկեց Աղավնիին քով, որ տուն բերե, Աղավնին չեկավ, ես ալ համամիտ չէի, որ գար, որովհետև այս գազանը պակաս մնացածը պիտի լրացներ, մայրերնիս տուն դարձին հիվանդ պառկեցավ և ալ ոտքի չելավ, բժիշկները ըսին ինծի, որ անմիջական բանի մը արդյունք չէ այս հիվանդությունը, այլ երկար տարիներու մաշում։ Ես ձեզմե մեկ խնղրանք ունիմ – շուտով Աղավնին տանեք ձեզ մոտ, իմ մասին մի մտածեք, ես ալ կերպով մը ինքզինքս արտա֊սահման կը ձգեմ, այս մարդուն քով կենալ, մորս մահվընեն հետո, չըլլար։Կարոտներով՝ Հարություն»։Իսկ Հաճի Մարկոս աղա կը գրեր.«Սիրելի զավակներս Մեսրոպ և Պողիկ.Այս գրովս կուզեմ ձեր որպիսությունը հարցնել, եթե մեզ կը հարցնեք մինչև գիրս փա՜ռք աստծո ողջ և առողջ ենք, բայց դժբախտություն մը պատահեցավ, այդ դժբախտության պատճառն ալ մեր անզգամ հարսն էր։ Մայրերնիդ երեկ հողին հանձնեցինք, ի տեր աստված փոխադրվեցավ։ Մեռնելեն 8 – 9 օր առաջ գնաց անզգամ հարսին մոտ աղաչելու և աղերսելու, որ տուն գա, բայց անզգամը մերանցը տունեն վռնդեր էր, մորերնուդ սիրտը կոտրած, ետ եկավ, գլուխր դրավ բարձին ու ա՛լ վեր չառավ, կըսեն քի անզգամ հարսը գլխուն հատ մը զարկեր է, վասնզի ամբողջ հիվանդության [ էջ ]ատեն գլուխս, գլուխս կըսեր ու կերթար։ Քիչ գրես շատ իմացեք, որ մորերնուդ մահվան պատճառը իմ մեծ տղուս Մեսրոպին անզգամ կինը եղավ։ Ինչ որ եղավ՝ ինծի եղավ, Արթինը մտեր իրեն օդան, դուրս չելլեր և հետս չի խոսիր, ան անզգամն ալ դուրսերը հազար բաներ կը խոսի, ես մնացի տան անկյունները, աստված ինձ օգնության հասնի։ Միակ մխիթարանքս դուք եք, աստված ձեզ պահե, ամե՛ն…Հայրերնիդ՝Հաջի Մարկոս աղա»։Պողիկի ներկայությունը բավական էր, որ Մեսրոպ կարենար ճշմարտությունը տեսնել այս երկու նամակներուն մեջ։Հաճի Մարկոս աղա Մարտիկյան բացարձակապես կը ստեր, կը խեղաթյուրեր խնդիրները։ Մինչև այս նամակները հասնիլը Պողիկ կրցած էր արդեն Աղավնիի ճամբու ծախսը ճարել և նաև մաս մըն ալ օգնել իր եղբոր՝ իր փոխգրի պարտքը վճարելու համար։ Աղավնիի ճամբու ծախսը ղրկեցին Հարությունին՝ պատվիրելով, որ առանց աղմուկի ճամբա հանե Աղավնին և խնդրեցին Հարությունեն նաև, որ եթե կարելի է տանի Աղավնին և հորերնուն հետ հաշտեցնե Ամերիկա մեկնելե առաջ։ – Կը կարծե՞ս, որ Արթին դավաճանություն մը ընե և դրամը առնելուն իրեն համար գործածե և Աղավնիին չիտա, – կասկած հայտնեց Մեսրոպ։Պողիկ զայրացավ այս խոսքին վրա, որ մինչև անգամ Հարությունի վրա կը կասկածեր իր մեծ եղբայրը։ – Հայրս որ դավաճանեց, ինչո՞ւ եղբայրս չի դավաճանե, – ըսավ Մեսրոպ։Պողիկ այս խոսքին վրա լեզուն վար դրավ և ոչինչ չպատասխանեց։Մեսրոպ Պողիկեն զատ ոչ ոքի չէր հավատար այլևս իր հոր արարքներեն ետքը, ի բնե արդեն քիչ մը կասկածոտ էր, ավելի և ավելի խորացուց իր կասկածելու բնավորությունը։Իրենց մոր մահվան լուրը առնելե ետքր՝ այլևս ոչ Մեսրոպ և ոչ ալ Պողիկ հորերնուն նամակ գրեցին, միայն կը գրեին [ էջ ]Հարությունին և անոր նամակին մեջ ալ ոչ մեկ բարև չէին հիշեր։ Դրամ ուղարկելն ալ կտրեցին, միայն Աղավնիի ճանապարհի ծախսը ղրկած ատեննին գրեցին, որ այդ դրամը քիչ մը շատ է, ավելցածն ալ ինք կրնար գործածել տան պետքերուն համար։Դարձյալ Մեսրոպն էր, որ երբեմն Պողիկին կըսեր. – Այդ մարդը ըրածը ըրավ, բայց մենք պարտականություն ունինք քիչ թե շատ հոգատարություն մը ընելու, – բայց Պողիկ անհողդողդ կը մնար իր հոր հանդեպ տածած ատելություններով մեջ։ – Մորս մահվանեն ետքը ես ոչ մեկ պարտականություն չեմ զգար այդ գազանի հանդեպ․ հիմա կուրանամ, որ այդ մարդը իմ հայրս եղած է, – կըսեր։Մեսրոպ չէր կրնար հաշտվիլ այդ գաղափարին հետ և միշտ կը պնդեր, որ ամիսն անգամ մը քիչ մը դրամ ուղարկելու է։ – Թերևս դուն աչքովդ չի տեսար, ատոր համար չես զգար, – կը պատասխաներ Պողիկ, – եթե տեսնայիր, այդպես կակուղսիրտ չպիտի ըլլայիր։Մեսրոպ չի համոզվելով գաղտնի 5 ոսկիի փոխգիր մը առավ և ղրկեց հորը առանց որևէ նամակի։ Պողիկ որևէ տեղեկություն չունեցավ այս խնդիրեն, և Մեսրոպ իր շաբաթականը տուն բերած ատենը, որովհետև բոլոր հաշիվները Պողիկի ձեռքը անցած էին, ստեց, որ շաբաթականըն կտրած էին։Պողիկ հավատաց, որովհետև կը խորհեր, թե Մեսրոպ այդպես անխելքություն չպիտի ըներ։Մեսրոպ խղճի տեր մարդ մըն էր։ Տրամաբանության պակասը մարդուն մեջ կուժեղացնե խիղճը և այդ մարդը կը դարձնե իր անզոր, անկամ և մինչև անգամ աննկարագիր գերին։Մեսրոպի մեջ ողբերգականորեն կը պակսեր տրամաբանելու, դատելու գործոնը, ըստ որուն անիկա օժտված էր խղճով և հիվանդագին զգացողությամբ մը։ Անիկա երբեք չէր կրնար մտածել, որ հայրը գիշերանց գացեր էր իր կնոջ ննջասենյակը և ուզած էր բռնի կերպով շնանալ անոր հետ [ էջ ]միմիայն իր բացակայութենեն օգտվելով։ Իսկ Պողիկ այդպես չէր․ ուներ ուժեղ, անողոք և անգութ տրամաբանություն, կը դատեր դեմքերն ու դեպքերը պաղարյունությամբ և իմաստությամբ։ – Իմ հայրս բոլորովին անպետք ու անպետք ըլլալե ավելի վնասակար անասուն մըն է, – կը հայտարարեր անիկա։Մեսրոպ իր հոր նկատմամբ այդպես չէր կրնար արտահայտվիլ, իր հոր համար անասուն բառը չէր կրնար գործածել։Համենայնդեպս Պողիկ կրցավ Մեսրոպր իր ձեռքին տակ առնել և ուզածին պես գործածել։ԺԵՀաճի Մարկոս աղա իր կնոջ մահվընեն ետքը գրեթե մնաց միս֊մենակ։Հարություն առևտրական տան մը մեջ կաշխատեր առավոտյան արևածագեն մինչև արևամուտ, գործի ժամեն ետքն ալ դուրսը կերթար և կը ճաշեր և իրիկունները շատ ուշ ատեն տուն կը վերադառնար միայն քնանալու համար, գրեթե հոր երեսը չէր տեսներ։ Հայրը շատ անգամներ դիտմամբ չէր քնանար, կսպասեր իր տղուն, բայց տղան տուն գալե ետքն ալ հազիվ երկու խոսք կր փոխանակեր հետը և կը քաշվե իր առանձնասենյակը։ Այդ մեկ քանի խոսքի փոխանակությունն ալ ուրիշ բան չէր, եթե ոչ հարցնել, թե արդյոք Ամերիկայեն նամակ կա՞։Հաճի Մարկոս աղա Աննա խաթունի մեռնելու ընթացքին շատ բան դրած էր իր միտքը, որ պիտի ըներ – պակաս մնացածը պիտի լրացներ – մայց իր կնոջմեն հետո, երբ գտավ Հարությունի պաղ վերաբերմունքը, տղոց նամակ կտրելը՝ վերին աստիճանի խեղճացավ և գլուխը կախեց իր ուսերուն վրա, լեզուն առավ վար և իր համրիչին ապավինած՝ քաշվեցավ մեկ կողմ և սկսավ տխուր, մռայլ և անգութ կյանք մը վարել։Երբ Աննա խաթունի քառսունքը լմնցավ, մեկ քանի բարեկամներու, [ էջ ]քահանային և ժամկոչին հետ միասին գացին գերեզմանոցը օրհնեք կատարելու համար։ Այդտեղ Հաճի Մարկոսի սիրտը փլավ և սկսավ բարձր ձայնով և իրական և խոր թախիծով մը արտասվել, կարծես թարմ դիակը եղած ըլլար իր առջև․ – Հիմա գիտցա, որ մեռեր ես, հիմա խելքիս կը պառկի, որ աշխարհքին վրա ամենեն թանկագին քարն եմ կորսնցուցեր, վա՜յ, վո՜ւյ, վա՜յ, վո՜ւյ․․․Բարեկամները ուզեցին մխիթարել, բայց Հաճի Մարկոս աղա մխիթարության ոչ մեկ կետ չէր գտներ իր շուրջը։ – Տղաքս գացին, ալ նամակ չեն գրեր, դրամ չեն խրկեր, մեկ տղաս ամիսն անգամ մը հետս կը խոսա, քու տեղ, ես պիտի մեռնեի, Աննի՛կս, մե՜կ հատիկ Աննիկս։ներկաներն անգամ զգացվեցան ծերունի մարդու արցունքներեն, որ բուռերով կը թափվեր իր կնոջ թարմ հողակույտին վրա։ – Հարստությունս ամբողջ գնաց, մնացեր եմ տղոցս կարոտին, անոնց ձեռքը պետք է նայիմ, որ ինծի քանի մը փարա տան, ե՛ս պիտի մեռնեի, դուն ինչո՞ւ մեռար, երկու ոսկի չունիմ, որ Աննիկիս վրա քար մը քաշել տամ։Բայց քառսունքի արարողության եկող իր բարեկամները շարունակեցին մխիթարական տափակ և ծամծմված խոսքեր ըսել և տուն տանիլ զինքը։ Քահանան ալ ընկերացավ և աղոթք մըն ալ տան մեջ կարդալե անմիջապես ետք «մնաք խաղաղությամբ» քաշեց, որովհետև հասկցավ, որ տան մեջ ճաշի պատրաստություններ չէին տեսնված, ինչպես ամեն տեղ սովորություն կար ընելու։Այդ գիշեր Հարություն երբեք տուն չեկավ։ Հաճի Մարկոս մեկ քանի մոտիկ հյուրեր ունեցավ, որոնք շուտով ձգեցին և գացին, թողելով Հաճի աղան բոլորովին մինակ։Այդ գիշերվան մինակությունը – կնոջ մահվան առաջին քառսունքի գիշերը – պատճառ եղավ, որ Մարկոս աղա ինքն իր մասին քիչ մը մտածե։ Ամենեն լքված էր, հետզհետե քարացած համոզում կը գոյացներ, որ դրամապես ալ չպիտի օգնեին և ինք պետք էր իր գլխուն ճարը նայեր։Իր բոլոր դժբախտությանց պատճառը կը գտներ իր հարսը, [ էջ ]որ տանեն բաժնված էր, ամենուն առջև տունը խայտառակության առարկա դարձուցեր ու փչացուցեր էր։Հաճի Մարկոս աղայի կյանքը դառն ու մռայլ կանցներ այսպես, գրեթե տառապանքի մեջ, տառապանքի մը, որ տակավին չէր համապատասխաներ այն տառապանքին և դժբախտության, որ ինքը պատճառած էր ուրիշներու։ԺԶՈրքան որ Հարություն ջանաց ծածուկ պահել Աղավնիի ճամփորդության համար եկած դրամի խնդիրը, բայց չի հաջողեցավ, որովհետև անցագիր առնելու համար ստիպված էր երթալ թաղի մեկ քանի պաշտոնյաներու, ստորագրել տալ անոնց Աղավնիի ծննդյան թուղթերը։ Աղավնիի Ամերիկա մեկնելու լուրը կայծակի արագությամբ տարածվեցավ քաղաքին մեջ, Հաճի Մարկոս աղայի համար հարված մըն էր լուրը։ Տղաքը ո՛չ նամակ կը գրեին իրեն և ո՛չ ալ դրամ կը ղրկեին, իր ստացած 5 ոսկին ալ ողորմության պես հասած էր իրեն առանց որևէ նամակի և իր կնոջ մահվան առթիվ առանց մխիթարական անհրաժեշտ խոսքերու։Այդ գիշեր մտածեց ինքն իր համար խանութ մը բանալ և առևտրով զբաղվիլ, բայց ե՞րբ Հաճի Մարկոս աղա փոքրիկ ծրագիրներով և այդ ծրագիրներու համեստ գործադրությամբը գոհ մնացած էր։Անիկա սկսավ խոշոր խանութի մը ծրագիրը երևակայել և երբ առավոտ եղավ և սկսավ գիշերվան մտածումներուն վրա նայիլ ցորեկի անողոք իրականությամբը՝ գտավ, որ իր ծրագիրները շատ խոշոր էին և պետք եղած դրամագլուխը չուներ հաջողությամբ պսակելու համար զայն։Հաճի Մարկոս աղա եթե դրամագլուխ ալ ունենար՝ չէր կրնար խոշոր գործ ընել, որովհետև երբեք չէր ըրած։ Անիկա կը կարծեր, որ ամեն խանութ, ամեն առևտրական գործ ինքն իրեն կը դառնար, միայն դրամագլուխն էր հարկավոր։Ապա և ուրիշ հսկա արգելք մը կուգար և մռայլ ուրվականի մը նման կը ցցվեր իր առջև – իր հպարտությունը։«Բոլորը պիտի հաչեն, որ Հաճի Մարկոս աղան վերջը֊վերջը քթին հովը իջեցուց և ելավ ու տառապայի տակ մտավ», – [ էջ ]կը մտածիր ինքն իրեն և որոշում կուտար ի վերջո մնալ տան մեջ, կերպով մի իր կյանքը քաշքշել և մեռնիլ ու երթալ։Հաճի Մարկոս աղա մտածեց երթալ կառավարության և անցագրի դժվարություններ հարուցանել, բայց արդեն ամեն բան գրեթե վերջացած էր, և կառավարության առջև հարսը երբեք կապված չէր նկատվեր կեսայրին հետ։Հարությունի համար իր հոր ըրած՝ Աղավնիի ճամփորդության դժվարություններ հանելու վերջին ճիգերը երևցան կեղտոտության ամենեն ցցուն տեսակը։ – Այդ սրտով դուն պիտի մնաս անկյունները և պատի տակերը քու ծերության օրերուդ և ոչ ոք չպիտի գտնես, որ քեզի օգնե, – ըսավ Հարություն համոզված շեշտով և զայրույթով մը։ – Ես բան մը չեմ ըներ, իրենց ըրածներուն փոխարեն կուզեմ ընել, – պատասխանեց Հաճի Մարկոս աղա։ – Դուն ինծի պարզորեն ըսե, թե ո՞վ ինչ է ըրած քեզի։Իհարկե Հաճի Մարկոս չի կրցավ որևէ բան գտնել, որ մեկն ու մեկը իրեն թշնամություն ըրած էր։ – Ինչո՞ւ ինծի նամակ չեն գրեր, ինչո՞ւ մորդ մեռնելեն ետքը դրամ չեն ղրկեր, – հարցուց Հաճի Մարկոս Հարությունեն։ – Այդ բոլորը տեղի ունեցած են քու բոլոր ըրածներեդ վերջը, մարդիկ մարդ են և քար չեն, որ դիմանան, մարդիկ արժանապատվություն ունին, սիրտ ու զգացումներ ունին։ – Անոնք ունին, ես չունի՞մ, – հարցուց հայրը։ – Ո՛չ, դուն չունիս, եթե ունենաս, այդպես բաներ չես ըներ, – պատասխանեց Հարություն։ – Ի՞նչ կընեմ։ – Ալ ի՞նչ պիտի ընեիր – հարս ծեծել, հարսին նամուսին դպնալ, կնիկ ծեծել, պոռալ֊կանչել, դրացիները թափել տունը։Հաճի Մարկոս չի պատասխանեց, բայց այնքան սրտին առավ, որ նստավ և լացավ։Այս լացն ալ վերջերս հնարած էր, կր կարծեր, որ կրնար այդպիսով ազդեցություն գործել։Հարությունի տված պատասխաններուն վրա Հաճի Մարկոս [ էջ ]վայրկյան մը մտածեց անոր քթին բերնին հատ մը իջեցնել, բայց հիշեց, որ Պողիկին վրա չի կրցավ ի գործ դնել այդ, ո՞ւր մնաց Հարությունին վրա, որ լռակյաց էր, քիչ կը բարկանար, բայց անգամ մը որ բարկանար, այլևս աստված այնտեղ գործ չուներ։Հարություն կարդաց Ամերիկայեն գրված նամակը Աղավնիի, որուն մեջ շեշտված էր, որ Աղավնին վերջին անգամ հաշտվեր կեսրայրին հետ և ապա ճամփա իյնար։Աղավնին համաձայնեցավ առանց որևէ խոսքի, քանի որ անցագիրը գրպանը դրած պիտի ըլլար, ալ ինչե՞ն պիտի վախնար։ Հարություն միևնույն նամակը կարդաց իր հորը և հայտնեց, որ Աղավնին համաձայնություն տված էր գալու տուն և հաշտվելու, բայց Հաճի Մարկոս աղա կտրուկ կերպով պատասխանեց. – Շան երեսը չեմ ուզեր տեսնել։Հարություն խոսքը չերկարեց, գնաց Աղավնիի մոտ և ըսավ, որ իր հայրը չէր համաձայներ, այնպես որ ինք հանձն կառներ գրել Ամերիկա, որ ինք այդ խնդրին մեջ անպարտ էր։ Աղավնին ուրախացավ, որ կեսրայրը չէր համաձայնած։Աղավնիի մեկնած օրը բավական մեծ բազմություն մը հավաքված էր ճամփու դնելու։ Անոնցմե շատերը թաղին բամբասող կնիկներեն էին, որոնք կրակի պես վառող հետաքրրքրությամբ մը եկած էին տեսնելու։Աղավնին մնաս բարով ըսավ բոլոր ներկա եղողներուն լուռ ու մունջ ձևով մ, բայց իր մորմ են բաժնվիլը եղավ շատ աղեխարշ։ Աղավնիի մայրը ուրախ էր, որ իր աղջիկը պիտի երթար ամուսնին միանալու, բայց պիտի երթար շատ հեռավոր երկիր և գուցե երբեք չի կարենային զիրար տեսնել անգամ մըն ալ։Թաղի կնիկներեն մեկ քանին չի մոռցան և չամչցան երթալու այն օրն իսկ Հաճի Մարկոս աղայի մոտ և բամբասանքներ ընելու։ – Ծափով ու ծիծաղով ճամփա ելավ։ – Տեսնայիր ինչպե՜ս կը խնդար, կարծես թե լեղունցն էր պատռեր։ – Ես լսեցի, որ ըսավ, «Ինծի ընողին չի մնա»։Հաճի Մարկոս աղա այս խոսքերուն վրա հետզհետե [ էջ ]ջղագրգռվեցավ և ֆեսը վար առնելով և բազուկները վերամբարձ բռնելով՝ անիծեց. – Տեղ չի հասնի բարով, որ պատճառ եղավ իմ տղոցմես բաժնվելուս։Աղավնին Հարությունեն բաժնվելե առաջ ըսավ. – Արթին աղա, իմ հասնելես ետքը՝ պիտի աշխատիմ, որ դուն այստեղ չմնաս։Հարություն արդեն մտադրած էր անցնիլ արտասահման և ատոր համար ալ քչիկ֊քչիկ դրամ մեկ կողմ կը դներ իր եղբայրներուն վրա բեռ չըլլալու համար։ԺԸԱղավնին Ամերիկա հասնելեն ետքը Մեսրոպ և Պողիկ առանձին տուն մը վարձեցին Ուսդըրի մեջ, կահկարասի գնեցին և սկսան ապրիլ խաղաղ և հանգստավետ կյանք մը։ Կարծես այլևս պանդխտութենե ազատած էին, կերակուրները, գավառական նիստ ու կացերնին իրենց գավառի գծով, անոնց այնպես կը թվեր, որ վերադարձած էին Խարբերդ։ Տուն վարձելեն մեկ քանի ամիս հետո եկավ իրենց միանալ իրենց հեռավոր հորեղբոր որդիներեն՝ Վահրամը, որ զվարթ, եռանդուն, սրախոս և կատակասեր երիտասարդ մըն էր։Մեսրոպ տակավին կը մտածեր հոր մասին, անիկա ուներ ծնողասիրության զգացումներ։ Պողիկ ալ, որքան որ զայրացած էր, բայց վերջապես համաձայնեցավ Մեսրոպին՝ մեկ քանի դոլար հորերնուն հասցնելու մասին։երբ Աղավնիին կարծիքր հարցուցին, անիկա պատասխանեց. – Իր ըրածները իրեն թող մնան, ինչ որ կուզեք՝ ըրեք, ինծի խոսք չիյնար։Մեսրոպի ականջին այս պատասխանը շատ լավ հնչեց։ – Աֆերի՛մ կնիկս, դուն մի՛ խառնվիր այդպես գործերու։Աղավնին հեգնորեն ծիծաղեցավ և մռլտաց. – Շանը գործերուն ի՞նչ պիտի խառնվիմ։ – Մեկ քանի դոլար ուղարկե այդ մարդուն, – ըսավ [ էջ ]Պողիկ Մեսրոպին, – բայց նամակ մի գրեր, անմիջապես երես կառնե, եթե նամակ ալ պիտի գրես, իմ կողմես բարև և այլն չգրես։Մեսրոպ ջանաց համոզել իր փոքրիկ եղբայրը, որպեսզի հինը մոռնա, քիչ մը լայնախոհություն, մանավանդ լայնասրտություն ցույց տա, բայց որքան որ Հաճի Մարկոս աղա համառեր, Պոզիկն ալ անկե վար չէր մնար, տղա և հայր զիրար չէին հավներ, բայց համառության մեջ իրարու կը նմանեին, ավելին՝ կը գերազանցեին։Մեսրոպ լռեց՝ ուրիշ առիթով ավելի մեղմ և ավելի նպաստավոր ձևով խոսքր բանալու և Պողիկին առաջնորդելու դեպի լավագույն զգացումներ։Խաղաղ էր տան մեջ անոնց կյանքը։ Պոռացող, հայհոյող և բռնապետող գոյություն չուներ։ Երկուքն ալ առավոտուն կերթային գործի և ժամը 5֊ին կուգային տուն՝ ճաշելու և շուտով անկողին երթալու։Իսկ հարս Աղավնին ալ երբեմն֊երբեմն խարբերդցիներու տուները այցելության կերթար։Խաղաղ էր կյանքը, բայց անհրապույր։ Երբեմն Վահրամն էր, որ զվարթություն կը բերեր տան մեջ։Մեսրոպ իրիկունը տուն գալեն հետո սրունքները կը տնկեր և անկողնին վրա կես ժամ կերկարեր հանգիստ ստանալու համար, ապա ոտքի կկանգներ՝ միայն ճաշելու և անմիջապես անկողին մտնելու։ Միայն երբեմն կը խոսեր, որուն նյութը միշտ իր բոսին մասին էր։ – Այսօր քիչ մը երեսը կը խնդար, – կըսեր Մեսրոպ գոհունակությամբ իր բոսի ժպիտը իր վրա հրավիրելու համար։Պողիկ այդպես չէր սակայն։Ասիկա արդեն անգլերեն լեզուն քիչ և շատ սորվեցավ, իր առաջին մարզանքները սկսավ ի գործ դնել ամերիկուհիներու վրա։ – Պողի՛կ, խուզի՛ս, (գառս) այդ աղջիկները փորդ չեն կշտացներ, էլի (օտար) աղջիկներ են, իրիկունները քունդ առ, որ մյուս օրը կարենաս գործիդ աղեկ նայիլ և փարա վաստկիլ։ – Փորս կշտացնելու համար չէ, որ աղջիկներուն հետ [ էջ ]կերթամ, – կը պատասխաներ Պողիկ, – ո՞վ աղջիկներով իր փորը կշտացուցեր է։Մեսրոպ գլուխը կերերցներ, կը թթվեր, բայց չէր կրնար ավելի ազդեցիկ խոսքեր գործածել, որովհետև Պողիկի բնավորությունը հայտնի էր։ Պողիկը կը սիրեր անկախությունը։ԺԹՄեկ֊երկու տարի հետո Հարությունն ալ հասավ Ամերիկա՝ թողելով Հաճի Մարկոս աղան միս֊մենակ տան մեջ, թո՛ղ որ Հարութ յունի ներկայությունն ալ ընկերակցություն մը չէր ստեղծեր Հաճի Մարկոս աղայի համար։Հարություն մեկնելե առաջ իր ճամփու ծախսեն ավելցածը տվավ իր հորր, ըսելով. – Ամերիկայեն ես քեզի կօգնեմ, տղոց ալ կը համոզեմ, որ նամակ գրեն։ – Թոր դրամ ղրկեն՝ անոթի չի մեռնիմ, էլեմը (բոլորը, ողջ աշխարհը) վայերնին կուտա, ինծի նամակ պետք չէ, գրածնին ի՞նչ պիտի ըլլա որ… Խրատներ, ես խրատի պետք չունիմ, Պողիկին ըսե, որ խրատը իրեն պետք է, որ օտար երկրի մեջ շնութենե հեռու տուներնուս նամուսը ոտքի տակ չի տա։Այս բոլորեն ետքն ալ Մարկոս աղա դաս առած չէր թվեր․ ասիկա կըպահեր տակավին իր երևութական անկախությունը, բայց չէր կրնար հրաժարիլ տնտեսական օգնութենե, որովհետև երբեք չէր ուզեր գիտցնել օտարներուն, որ իր հարազատ տղաքը երես են դարձուցեր իրմե և դրամակաև օժանդակություն անգամ չեն ըներ։Երբ մեկն ու մեկը կը հարցներ իր տղոց վրայոք, կը պատասխաներ. – Շատ աղեկ են, Մղտեսի Կարապետ, միշտ նամակ կստանամ, Հարությունը կը գրե, որ տղաքը քեզ շատ են կարոտցեր, մեկ֊երկու տարիեն պատրաստ եղիր, որ դուս ալ Ամերիկա գաս, հիմա չեմ գիտեր՝ կրերթա՜մ, չերթա՜մ։ – Գնա՛, Հաճի աղա, – կը պատասխանե Մղտեսի Կարապետը, – այստեղ կեցեր ես ի՞նչ պիտի ընես, գնա հարազատ տղոցդ քովը։ [ էջ] – Հա՛, մոռցա ըսելու, որ հարսս ալ մախսուս բարև գրել տված էր և հատուկեն ձեռքերս կը համբուրեր, – ավելցուցած էր Հաճի Մարկոս աղա. մի գուցե դիմացինը կասկածեր , որ հարսը տակավին կը շարունակեր քեն պահել իրմե։ – Կերևի քթին հովը իջեր է, Հաճի աղա։ – Որո՞ւ։ – Հարսիդ։ – Հա՛, քթին հովը շատ է իջեր, կը կարծեր, որ ես իրեն գերին պիտի ըլլայի այստեղ, հիմա խելոքցեր է, լավ է։Դուրսերր այսպես խոսելով՝ Հաճի Մարկոս աղա հետզհետե Ամերիկա երթալու միտք մը սկսավ փայփայել։Երբ մեկը բանի մը մասին շատ կը մտածե և շատ կը կրկնե՝ կամաց֊կամաց այդ միտքը կսկսի իրեն բնական թվիլ։Այսպես ալ եղավ Հաճի Մարկոս աղայի հետ, այնքան ուրիշներու Ամերիկա երթալու մասին խոսեցավ, որ ինքն ալ հավատաց, որ պիտի երթա։Չէ՞ որ մի օր իր տղաքը Ամերիկայեն կը պաղատեին, որ իրենց մոտ երթար։Սակայն այս երազներր երկար կյանք չունեցան, որովհետև Հաճի Մարկոս աղան շուտով ինկավ անկողին։Հիվանդությունը այս ծերունի և չար մարդուն համար դարձավ երկար, գրեթե անվերջանալի հոգեվարք մը։ Ոչ ոք չուներ, որ գար մոտը և թաս մը ջուր տար խմելու, ինկած տան մեկ անկյունը, աղտոտության մեջ կորսված, ավելի և ավելի ծանրանալով իր հիվանդության մեջ։Բժիշկները մասնավոր հիվանդություն մը չգտան Հաճի աղայի մեջ, անոնք հայտարարեցին, որ ծերութ յան նշաններ էին և թե առաջ եկած էր շատ մտմտուքե։Հաճի աղան կը հազար, չոր և կոտրատող հազ մը, որ դուրս կը քաշեր իր թոքերը։ Խնամքի պակասը զինք ավելի թուլացուց, քանի գնաց կմախքացավ, բայց ոչ ոք մտածեց մեղքնալ վրան, մտնել տունը և գեթ կողը դարձնելու համար ձեռք մը երկարելու։ – Թո՛ղ սատկի, – կըսեին իր շատ մոտիկներն անգամ, – շանը մեկն է, ատոր վախճանը այդպես ալ պիտի ըլլար։Հաճի աղան գիշեր և ցերեկ իր կինը կը փնտրեր, կուլար [ էջ ]խաղեր կը կանչեր, նոր֊նոր ինքնիրեն երգեր կը հորիներ և կերգեր իր Աննիկին վրայոք։«Վա՛խ, յավրո՛ւս, վա՜խ, ես այն օրը մեռա, երր դուն դիմացի գերեզմանոցը գաղթեցիր», – կըսեր ինքնիրեն Հաճի աղան և կը հառաչեր։Իր հիվանդության առաջացած ատեններն էր, երբ նամակ մը ստացավ Ամերիկայեն իր երեք զավակներեն ալ ստորագրված, որ կը հայտարարեր քիչ դրամ ծախսել, շռայլություններ չընել, որովհետև դժվար էր Ամերիկայի մեջ դրամ վաստկիլ։Արդար ըլլալու համար պետք է ըսել, որ Հաճի Մարկոսի չէր բավեր անգամ ղրկած դրամը և ատիկա իր զավակներն ալ գիտեին, բայց դիտմամբ գրած էին, որպեսզի մի գուցե իրենց Հաճի աղա հայրը չուզեր վերադառնալ հին տան սովորություններուն, որովհետև Հաճի Մարկոս գրած էր ատկե առաջ, որ իրենք պետք էին այնքան դրամ ուղարկել, որ գոհացներ զինքը և ապա կարենար փրկել իրենց տան համբավը։Այս նամակը Հաճի Մարկոս աղայի վրա ավելի ծանր ազդեցություն ըրավ, քան իր զավակներուն այն ձևով հեռանալը ոչ թե տունեն, այլ իրմե։Իր վերջին օրերուն մեջ էր, երբ Աղավնիի մայրը ելավ եկավ Հաճի Մարկոս աղայի մոտ, մոռնալով սուրբի նման անցյալը իր բոլոր խայտառակություններով և պատրաստակամություն հայտնեց խնամելու զինքը։Աղավնիի մորը խորհուրդ տված էին չերթալ, որովհետև խորհուրդ տվողները համոզված էին, որ Հաճի Մարկոս աղան պիտի մերժեր իր ծառայելու տրամադիր ըլլալը, սակայն անիկա շատ սիրալիր ընդունեց իր խնամին, բայց ըսավ. – Խնամի՛, քեզի նեղություն կըլլա, այսպես եկեր ենք, այսպես ալ կերթանք։ – Չէ՛, Հաճի աղա, Աննա խաթունին պարտականությունը կուզեմ ես կատարել, – պատասխանեց Աղավնիի մայրը։Հաճի Մարկոս բավական ճգնեցավ անոր բարության տակ չիյնալ, բայց իր խնամին պնդեց։Ամեն առավոտ Աղավնիի մայրը կուգար Հաճի աղայի [ էջ ]տունը, կավլեր, կը մաքրեր, իր հագուստները կը լվար, իր գիտցած դեղերը կը գներ և կերթար՝ իրիկունը դարձյալ գալու և գիշերը մինչև ուշ ատեն խնամելու և երթալու տուն։Հաճի աղան ամչնալով կը խոսեր անոր հետ, կզգար խորին պատկառանք մը այդ կնոջ հանդեպ, որուն աղջիկը առանց պատճառի, խայտառակ ըրած էր օտարներու առջև, ծեծած և վերջը֊վերջը ստիպած տունեն հեռանալ։ – Խնամի՛, – կըսեր երբեմն Հաճի աղան, – չար լեզուները թերևս քեզի սխալ հասկցուցեր են, որ ես իմ հարսիս հոգ չեմ տարած, բայց աստուծո առջև կերդվնամ, որ սուտ են։ – Հաճի աղա, հիվանդ ես, այդպիսի բաներու մասին մի՛ մտածիր, մոռցիր, որ երթա։Հաճի աղան իսկապես կզգացվեր և կարծես խոր զղջում զգացած ըլլալով, միշտ կը խոսեր իր հարսին մասին։ – Աղեկ աղջիկ էր, բայց միտքը դարձուցին, – կըսեր իր մորը։Աղավնիի մայրը, առանց ականջ կախելու այդ խոսքերուն՝ կը շարունակեր իր խնամքները։Բայց Հաճի Մարկոս աղա չի կրցավ ավելի երկար դիմանալ, իր հիվանդության վեցերորդ ամիսն էր, երբ իր աչքերը գոցեց ընդմիշտ։Անոր մահը սարսափելի եղավ։Մեռնելե երեք օր առաջ սկսավ պրկումներ զգալ և անասնական ոռնոցներ հանել, իր անկողնին բոլոր ճերմակները պատռտել։Կարծես կյանքի մեջ իր բոլոր ըրածները դեմը եկան և դևերու նման տնկվեցան դեմը։ Կը պոռար, օգնություն, կաղերսեր և ապա թուլացած կիյնար։Հաճի Մարկոս աղայի հուղարկավորությունը կատարվեցավ շքեղ, որովհետև ամեն անոնք, որոնք չեկան զինքը տեսնել հիվանդության ատեն, բայց չի մոռցան մասնակցիլ հուղարկավորության։Հաճի Մարկոս աղայի զավակները իրենց հոր մահվտնեն ետքը կտրեցին իրենց բոլոր հարաբերությունները երկրի հետ, միայն Աղավնին էր, որ նամակ կը գրեր իր մորը և երբեմն֊երբեմն ալ դրամ կուղարկեր։ [ էջ ]Հաճի Մարկոսի մահը ոչ իր ծանոթներուն և ոչ ալ իր զավակներուն վրա ազդեց։Երբ Պողիկ և Մեսրոպ իրիկունը տուն եկան՝ Հարություն հաղորդեց այդ լուրը։Մեսրոպ քիչ մը տխրեցավ։ – Ինքն իր ձեռքովը ըրավ, – ըսավ։Իսկ Պողիկը բացականչեց. – Իրա՞վ կըսես։Աղավնին ոչ մեկ, կարծիք չի հայտնեց այդ մասին, բայց երբ լուր եկավ, որ իր մայրը խնամած է զայն իր վերջին օրերու մեջ, հարեց․ – Նորեն մա՜յրս․․․1922 թ․

Внимание! Это не конец книги.

Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!

Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации