Текст книги "Անահիտ"
Автор книги: Ղազարոս Աղայան
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 2 (всего у книги 3 страниц)
Է
Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը: Մեկ որ թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարդայից, և այն գնալն էր, որ գնաց, էլ ետ չեկավ: Շատ հարց ու խնդիր եղան, ման եկան, որոնեցին, բայց Վաղինակը կորավ ու կորավ:
Վաղինակին որոնելու գնացող մարդիկ լուր բերին թագավորին, թե անհայտ եղած մարդիկ շատ կան, և ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպես են անհետանում այդ մարդիկը և ուր են կորչում:
Թագավորը կարծեց, թե երևի ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գալիս գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակվող բարբարոս ազգերի մեջ վաճառում: Ճարպիկ լրտեսներ ուղարկեց այն երկրները, նրանց գնացին, գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ման եկան, բայց ոչ մի հետք չգտնելով` ետ դարձան հուսահատ:
Վաղինակի այդպես անհետ կորչիլը մեծ ցավ պատճառեց թագավորին: Նա ցավում էր ոչ միայն նրա համար, որ նրան որդու պես սիրում էր, այլև նրա համար, որ իր երկրի մեջ մի այդպիսի անսովոր բան էր պատահում, և ինքը չէր կարողանում հետքը գտնել:
Այս դեպքից հետո շատ չանցած` թագավորն ու թագուհին վախճանվեցան` խորին ծերության հասած: Բոլոր երկիրը սուգ պահեց նրանց համար մինչև քառասուն օր: Քառասուն օրից հետո հավաքվեցին բոլոր քաղաքացիք և Վաչագանին իր հոր տեղը նստեցրին:
Վաչագանը իր նախնյաց գահը բարձրանալով` ուզեց իր երկիրը այնպես բարեկարգել, որ էլ ոչ մի հոգի ոչ մի բանից դժգոհ չլինի, ամենքն էլ ուրախ լինին, ամենքն էլ` բախտավոր: Իր ամենամոտիկ խորհրդակիցը Անահիտն էր: Առաջ նրա հետ էր խորհրդակցում միշտ և հետո ժողովրդից խելացի մարդկանց հրավիրում խորհրդի և նրանց հայտնում իր միտքը: Բայց Անահիտը այսքանը բավական չհամարեց, և մեկ օր նրա հետ սկսեց այսպես խոսել.
– Տեր իմ թագավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս: Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում: Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են` ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրենց վիճակից: Ո վ գիտե, ինչե ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն չեն տալիս քեզ: Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն վաճառականություն, մի խոսքով ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս: Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու, դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես և ըստ այնմ քո անելիքդ ասես:
– Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահիտ, – ասաց թագավորը: -Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես, միայն ծերության ժամանակ էլ չէր կարողանում կատարել իր ուզածը: Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ի նչպես անեմ. ես որ երթամ, ո վ կկառավարի իմ տեղս:
– Ես ինքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես:
– Շատ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ: Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի, և ես չգամ, իմացիր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել:
Ը
Վաչագան թագավորը հասարակ շինականի հագուստով ծպտած` ճանապարհ ընկավ դեպի իր երկրի հեռավոր կողմերը: Շատ բան տեսավ, շատ բան լսեց, բայց ամենից անցավ այն` ինչ որ նա տեսավ իր վերադարձին Պերոժ քաղաքումը:
Պերոժ քաղաքը, որ այժմ անհետացած է, գտնվում էր Կուր գետի ափումը: Բնակիչները կռապաշտ պարսիկներ էին: Կային և հայ քրիստոնյաներ, բայց շատ սակավ էին և չունեին ոչ քահանա և ոչ աղոթատուն:
Քաղաքի կենտրոնումը կար մի շատ ընդարձակ հրապարակ, որ քաղաքի շուկան էր. նրա չորս կողմն էին գտնվում բոլոր արհեստավորների և վաճառականների խանութները:
Մի օր այդ հրապարակումը նստած էր Վաչագանը, մեկ էլ տեսավ` ահա մի խումբ մարդիկ են գալիս և բերում են իրանց հետ մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունի` աջ ու ձախ բազուկները բարձրացրած: Ծերունին շատ ծանր էր գալիս. նրա առջև սրբում էին ճանապարհը և աղյուսներ դնում ոտների տակին: Վաչագանը մոտեցավ մի մարդու և հարցրեց, թե ո վ է այդ ծերունին: Մարդը պատասխանեց.
– Սա մեր մեծ քրմապետն է, մի թե չես ճանաչում: Տես որքա՜ն սուրբ է, որ ոտը գետնին չի դնում, որ չլինի թե մի որևիցե միջատ ընկնի ոտքի տակը և սպանվի:
Հրապարակի ծայրումը մի կարպետ փռեցին, և քրմապետը չոքեց նրա վրա, որ հանգստանա: Վաչագանը գնաց նրա դիմացը կանգնեց, որ տեսնի ի նչ է խոսում այդ մարդը կամ ի նչ է տեսնում: Քրմապետը շատ սրատես էր, նա էլ Վաչագանի վրա նայեց և նկատելով նրա օտարական լինելը և առաջին անգամ իրան տեսնիլը` ձեռով արավ, որ գնա մոտը: Վաչագանը մոտեցավ:
– Դու ո վ ես, ինչ գործի ես, – հարցրեց քրմապետը:
– Ես մի օտար բանվոր եմ, – պատասխանեց Վաչագանը, – եկել եմ այս քաղաքը` մշակության:
– Շատ լավ, կգա´ս ինձ հետ, ես քեզ գործ կտամ և լավ կվարձատրեմ:
Վաչագանը գլուխ տալով` հոժարություն ցույց տվավ և գնաց կանգնեց նրա հետ եղած մարդկանց մոտ:
Քրմապետն իր մոտ եղած քուրմերին մի քանի խոսք փսփսաց, և նրանք ցրվեցան այս ու այն կողմ, և մի քանի րոպեից վերադարձան այլևայլ պաշարներով` մշակների շալակը տված:
Երբ որ բոլոր քուրմերը եկան, քրմապետը վեր կացավ և միևնույն հանդիսով ճանապարհ ընկավ դեպի իր բնակարանը: Վաչագանն էլ լուռ ու մունջ հետևեց նրան ավելի հետաքրքրությունից շարժված, որ տեսնի` ինչո´վ են զբաղված այդ քուրմերը, կամ ի նչ մարդ է քրմապետը, ի նչ բարեգործություններ ունի, որ այդպես սուրբի պես պաշտվում է: Այսպես գնացին մինչև քաղաքի ծայրը:
Այդտեղ քրմապետը, օրհնելով ճանապարհ ձգող ջերմեռանդ կռապաշտներին, ետ դարձրեց, մնացին միայն իր քուրմերը և բեռնակիր մշակներն ու Վաչագանը: Դրանք շարունակեցին իրանց ճանապարհը և հեռանալով քաղաքից մոտ երկու վերստ` հասան մի պարսպապատ շենքի և կանգ առան նրա երկաթի դռան մոտ: Քրմապետն իր գրպանից հանեց մի ահագին բանալի, բաց արավ դուռը և ամենին ներս անելով` կրկին կողպեց: Այնտեղ Վաչագանը մի անսովոր սարսուռ զգաց` տեսնելով, որ այստեղից իր կամքով դուրս գնալու հնար չի ունենալու: Վաչագանի հետ եղած մշակներն էլ առաջին անգամն էին մտնում այս շենքի մեջ: Նրանք ամենքն էլ իրար երեսի նայելով` սկսեցին փսփսալ, թե ո ւր բերին մեզ այս մարդիկը: Վերջապես պարսպի կամարակապ ճանապարհն անցնելուց հետո, դրանց առջև բացվեց մի շատ ընդարձակ հրապարակ, որի մեջտեղը կար մի գմբեթահարկ մեհյան`
+++++
մանր խուցերով շրջապատված: Մշակների բեռները ցած դնել տվին այդ խուցերի մոտ, և նրանց` Վաչագ անի հետ միասին, քրմապետը տարավ մեհյանի մյուս կողմը, այնտեղ բաց արավ մի նոր երկաթի դուռ և ասաց.
– նացե´ք ներս, այդտեղ ձեզ գ ործ կտան: Նրանք մոլորվածի պես լուռ ու մունջ ներս մտան, և քրմապետն այդ դուռն էլ փակեց նրանց քամակից: Այստեղ մեր օտարականները նոր ուշքի եկան, նոր աչք բաց արին և տեսան, որ մի ստորերկրյա ճանապարհի վրա են կանգ նած:
Թ
– Տղե´րք, ի նչ տեղ ենք մենք, չգ իտե ք, – հարցրեց Վաչագ անը:
– Ես գ իտեմ, որ մենք թակարդի մեջ ենք ընկել, էլ այստեղից ազատվելու չենք, – ասաց մեկը:
– Բայց չէ որ այս մարդը սուրբ մարդ է, մի թե այդպես բան կանի, – ասաց մի ուրիշը:
– Ինչո ւ չի անիլ. երևի այս սուրբ մարդը գ իտե, որ մենք մեղավոր ենք, սրա համար մեզ բերավ ձգ եց իր քավարանը, որ մեղքներս ապաշխարենք:
– Տղե´ք, կատակի ժամանակ չէ, – ասաց Վաչագ անը: -Ես կարծում եմ, որ այդ դաժան ծերունին սուրբի անուն առած մի զարհուրելի դև է, և մենք կանգ նած ենք այժմ նրա դժոխքի ճանապարհի վրա: Տեսե´ք ինչպե՜ս խավար է, ինչպե՜ս մութ, և դեռ ով գ իտե` ի՜նչ տանջանքներ կան մեզ համար պատրաստված: Բայց ինչո ւ ենք քարացել կանգ նել այստեղ. էլ հավիտյան բացվելու չէ՜ այս դուռը. եկե´ք առաջ գ նանք, տեսնենք ո ւր է տանում մեզ այս անդառնալի ճանապարհը:
Այդ ճանապարհով բավականին առաջ գ նացին, և հանկարծ նրանց աչքին մի ճրագ ի աղոտ լույս երևաց: նացին դեպի ճրագ ը, և նրանց առջև բացվեց մի լայն քարահատակ, որի չորս կողմից լսվում էին խառնաշփոթ աղաղակներ: Վեր նայեցին և տեսան, որ մի արհեստական քարայրի մեջ են գ տնվում: Դա շինված էր ցորենի հորի պես. վերևից սկսել էին փորել ժայռը, և որքան ցած էին իջել, այնքան լայնացրել էին, և այս կերպով միապաղաղ քարի մեջ շինել էին մի ստորերկրյա գ մբեթաձև ընդարձակ սրահ:
Մեր կալանավորները մի կողմից ապշած զննում էին անելանելի բանտը, մյուս կողմից` խլշած ականջ էին դնում, որ տեսնեն` որտեղից էին գ ալիս խառնաշփոթ ձայները: Հենց այս միջոցին նրանց դիմացը երևաց մի ստվեր, որ հետզհետե մոտենալով ու թանձրանալով` մարդու նմանություն առավ: Վաչագ անն առաջ գ նաց դեպի այդ ստվերը և բարձրաձայն կանչեց.
– Ո վ ես դու, սատանա ես, թե մարդ. մոտեցիր մեզ և ասա, որտե ղ ենք գ տնվում մենք:
Ուրվականը մոտեցավ և դողդողալով կանգ նեց նորեկների առջև: Դա մի մարդ էր` մեռելի կերպարանքով, աչքերը` խոր ընկած, այտերը` ցցված, մազերը` թափված, մի մերկ կմախք, որի բոլոր ոսկորները համրվում էին: Այդ կենդանի մեռյալը, սրացած ծնոտիքը հազիվ շարժելով, հեկեկալով ու կակազելով, ասաց.
– Եկե´ք իմ հետևցս, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ տեղ եք ընկել դուք:
նացին մի նեղ անցքով և մտան մի ուրիշ բույն, այնտեղ տեսան սառը գ ետնի վրա վայր թափված մերկ մարդիկ, որոնք աղեկտուր տնքոցով փչում էին իրանց վերջին շունչը: Այստեղից անցան մի ուրիշ որջ և այնտեղ տեսան կարգ ով շարված ահագ ին կաթսաներ, որոնց մեջ կերակուր էին եփում մի քանի մեռելագ ույն մարդիկ: Վաչագ անը մոտեցավ այդ կաթսաներին, որ տեսնե` ի նչ է նրանցում եփվածը, և երբ տեսավ, քստմնելով ետ քաշվեց և ընկերներին չասեց, թե ի նչ էր տեսածը: Այդտեղից մտան մի ավելի երկար սրահ, և այդտեղ տեսան զանազան արհեստավորներ խառնիխուռն աշխատելիս. մի քանիսը մի-մի բան էին ասեղնագ ործում, մյուսները նրանց կողքին մի-մի բան էին հյուսում, մի քանիսը կար էին անում, մյուսները` ոսկերչություն: Այդպես հարյուրաչափ մարդիկ այստեղ աշխատում էին աղոտ լույսի տակ` ամենքն էլ մեռելի գ ույն առած:
Այս ամենը ցույց տալուց հետո առաջնորդող մարդը կրկին տարավ նրանց առաջվա սրահը և այնտեղ ասաց.
– Այն դիվական ծերունին, որ ձեզ խաբել բերել է, մեզ ամենիս էլ նա է բերել այստեղ: Թե քանի ժամանակ է, որ ես այստեղ եմ, ինձ հայտնի չէ, որովհետև այստեղ օր ու գ իշեր չկա, այլ կա միայն մի անվերջ խավար: Այսքանը միայն գ իտեմ, որ ինձանից առաջ և ինձ հետ եկող մարդիկը կոտորվել են ամենքն էլ: Այստեղ բերում են երկու տեսակ մարդիկ` արհեստավոր և անարհեստ: Արհեստավորներին աշխատեցնում են մինչև իրանց մահը, իսկ արհեստ չգ իտցողներին տանում են սպանդանոց, ուր ես ձեզ ցույց չտվի և այնտեղից բերում են այն խոհանոցը, որ դուք տեսաք: Ահա մի այսպիսի զարհուրելի տեղ է այս տեղը: Ծերունի դևը մենակ չէ, նա ունի հարյուրավոր գ ործակիցներ, որոնք ամենքն էլ քուրմեր են: Այս դժոխքի վրա է նրանց բնակարանը:
– Դու այս ասա, հիմա մեզ ի նչ են անելու, – հարցրեց Վաչագ անը:
– Միևնույնը կանեն, ինչ որ մյուսներին: Ով որ ձեզանից արհեստ գ իտե, կապրի մինչև մեռնիլը, իսկ ով չգ իտե, նրան կտանեն սպանդանոց: Ես հիմա մեռելատանն եմ, ըստ որում` հայտնեցի, որ է´լ աշխատելու ուժ չունիմ: Բայց աստված հոգ իս չի առնում, երևի ուզում է ինձ լույս աշխարհի արժանացնել. և գ իտե ք, ես հավատում եմ, որովհետև երազումս ինձ երևաց մի կինարմատ` գ լխին` թագ աձև սաղավարտ, ձեռին` երկսայրի սուր, մի հրեղեն ձիու վրա նստած և ասաց ինձ. -«Մի´ հուսահատվիր Վաղինա´կ, ես կգ ամ շուտով և ձեզ ամենիդ կազատեմ»: Ես վաղուց մեռած կլինեի, եթե այդ հրաշագ եղ թագ ուհին ինձ հույս տված չլիներ. նրա տված հույսը իմ հոգ ուս սնունդ է տալիս, և ինչքան թույլ եմ մարմնով, այնքան ուժեղ եմ հոգ ով: Ա՜խ, ի´մ Վաչագ ան, ո րտեղ ես, ինչո ւ ես մոռացել քո Վաղինակին...
Վաչագ անը, որ մինչև այս ժամանակ մի թմրած վիճակի մեջ էր, և պատմողի խոսքերը միայն դնգ դնգ ացնում էին նրա ականջի թմբուկը` առանց տպավորվելու մտքի վրա, վերջին խոսքերից սթափվեց նա իբրև մի խոր քնից և սկսեց հիշել երազի նման «թագ ուհի», «Վաղինակ», «Վաչագ ան» բառերը: «Ուրեմն սա մեր Վաղինակն է», – մտածեց նա: Այս մտածելով և ուշքի գ ալով` ուզում էր վրան ընկնիլ և գ գ վել, ուզում էր հայտնել, թե ինքն է Վաչագ անը, բայց մեկ էլ չհավատալով իր ականջին` կրկին հարցրեց, թե ո´վ է նա և ինչպես է ընկել այստեղ:
Վաղինակն իր պատմությունն սկսես շատ հեռվից և Վաչագ անին անծանոթ առարկայից: Իսկ այդ միջոցին Վաչագ անն սկսեց մտածել, որ լավ չի լինի, եթե ինքը հանկարծ հայնտե իր ով լինելը, ըստ որում` մի այդպիսի հայտնություն` թե´ ուրախություն և թե´ կսկիծ լինելով` կարող էր սրի պես կտրել նրա կյանքի բարակացած թելը: Այս պատճառով ընդհատեց նրա պատմությունը` ասելով.
– Քո անունդ, ինչպես լսեցի, Վաղինա կ է:
– Վաղինակ է, այո´, Վաղինակ... ես մի ժամանակ...
– Եղբայր Վաղինակ, շատ խոսիլը քեզ շատ վնաս է: Ապրի´ր մինչև քո երազը կատարվի: Ես հավատում եմ քո երազին և շնորհակալ եմ, որ հայտնեցիր մեզ: Այսուհետև մենք էլ կապրենք այդ հույսովը: Լավ կանես, որ քո մյուս արհեստակիցներին էլ հայտնես քո երազը: Ես ինքս երազ մեկնող եմ, հավատացնում եմ քեզ, որ երազդ պիտի կատարվի տեսածիդ պես: Բայց ահա ոտքի ձայն է գ ալիս, դու գ նա քո տեղը:
Ժ
Վաչագ անի հետ եկածները թվով վեց հոգ ի էին: Հարցրեց նրանց, թե արդյոք մի որևիցե արհեստ գ իտեն: Մինն ասաց, որ գ իտե կտավ գործել, երկրորդը դերձակություն գ իտեր, երրորդը մետաքսագ ործ էր, մյուս երեքը ոչ մի արհեստ չգ իտեին:
– Վնաս չունի, որ դուք արհեստ չգ իտեք, – ասաց Վաչագանը, – ես կասեմ, որ դուք ամենքդ ինձ արհեստակից եք, իսկ ես շատ լավ արհեստ գ իտեմ:
Ոտնաձայնը արձագ անք տալով` հետզհետե մոտեցավ, և նրանց առջև կանգ նեց մի դաժանատեսիլ քուրմ` հետն առած մի խումբ զինված մարդիկ:
– Դո ւք եք նոր եկածները, – հարցրեց քուրմը:
– Այո´, ծառաներդ ե´նք, – պատասխանեց Վաչագ անը:
– Ձեզանից ո՞վ է արհեստ իմանում:
– Մենք ամենքս էլ գ իտենք, – ասաց Վաչագ անը, -գ իտենք շատ թանկագ ին դիպակ գործել: Մեր գ ործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի արժե: Մենք մեծ գործարան ունեինք, բայց պատահմամբ կրակ ընկավ այրվեց, և մենք ընկանք պարտքի տակ և խեղճացանք: Եկանք քաղաք, որ մի գ ործ գ տնենք մեզ համար, հանդիպեցանք մեծ քրմապետին, և նա մեզ բերավ այստեղ:
– Շատ լավ. բայց միթե ճշմարիտ այդչափ թանկ կարժե ձեր գործվածքը:
– Մեր ասածի մեջ սուտ չկա, չէ որ պիտի ստուգ եք:
– Իհարկե, ես շուտով կիմանամ, թե որքան ճշմարիտ է ձեր ասածը, հիմա ասացեք, ի նչ նյութեղեն և գ ործիքներ են հարկավոր, որ ես բերեմ:
Վաչագ անը հայտնեց մի առ մի, թե ինչ ու ինչ է հարկավոր: Մի քանի ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր: Քուրմը պատվիրեց, որ երթան արհեստատունը, այնտեղ աշխատեն և նրանց հետ կերակրվին:
– Այնտեղ մեր գ ործը լավ չի հաջողիլ, – ասաց Վաչագ անը: -Մեզ հարկավոր է ջոկ և ընդարձակ տեղ, և այս տեղը ամենից հարմար է: Մեր գ ործի նրբությունը պահանջում է առատ լույս, աղոտ լույսի տակ ոչինչ չենք կարող կատարել, իսկ ինչ վերաբերում է մեր կերակուրին, պետք է գ իտենաք, որ մենք մսակեր չենք, սովոր չենք այդ կերակուրին. հենց որ միս ուտենք, իսկույն կմեռնինք, և դուք կզրկվիք այն մեծ օգ ուտից, որ մեզանից կարող եք ստանալ: Ճշմարիտն եմ ասում, որ մեր գ ործի մի քաշը հարյուր քաշ ոսկի կարժե...
– Շատ լավ, – ասաց քուրմը, – ես ձեզ համար կուղարկեմ հաց և բուսեղեն կերակուր, դուք կունենաք և առատ լույս, բայց եթե ձեր գ ործը այնպես չլինի, ինչպես խոստանում եք, ես ձեզ ամենիդ սպանդանոց կուղարկեմ, և սպանելուց առաջ ենթարկել կտամ չարաչար տանջանքների:
– Մեր ասածի մեջ ոչինչ սուտ չկա, եթե ուզում եք մեր խոստացած շահն ստանալ, պետք է միայն կատարեք մեր ուզածը:
Քուրմը կատարեց իր խոստումը: Նրանց համար ուղարկում էր սպիտակ հաց, կանաչեղեն, կաթ, մածուն, պանիր և զանազան չոր ու թարմ մրգեր: Վաղինակն էլ մասնակցեց այդ սնունդին, մյուսներին էլ նշխարքի պես բաժանում էին ծածկաբար սպիտակ հացից, որ հաղորդության տեղ էր բռնում և կենաց հացի պես կենդանություն տալիս նրանց: Վաղինակը նոր սնունդի ազդեցությունով հետզհետե կազդուրվեց և կենդանի մարդու կերպարանք առավ: Վաչագանն սկսեց իր գործը և իր ընկերներին էլ իրան օգնական շինեց: Կարճ միջոցում պատրաստեց մի կտոր շատ պատվական դիպակ այնպիսի նախշերով, որոնց եթե ուշադրությամբ զննեին և իմանային նրանց խորհուրդը, նույն դժոխքի պատմությունը պիտի կարդային նրանց մեջ:
Քուրմը եկավ, տեսավ պատրաստած դիպակը և մնաց հիացած: Վաչագ անը ծալելով իր գործքը ինչպես պետք էր և հանձնելով քուրմին` ասաց.
– Ես առաջ ասացի, որ մեր գ ործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե, բայց հիմա հարկավոր եմ համարում ասել, որ սա իմ ասածի կրկնապատիկը կարժե, ըստ որում` սրա վրա կան այնպիսի թալիսմաններ, որ հագ նողին միշտ զվարթ և ուրախ կպահեն: Այս կա միայն, որ հասարակ մարդիկը սրա գ ինը չեն իմանալ: Սրա գինը կիմանա միայն Անահիտ թագուհին, և բացի նրանից, ոչ ոք չի էլ համարձակիլ հագնիլ մի այսպիսի թանկագ ին գործվածք:
Արծաթամոլ քուրմը աչքերը չորս բաց արավ, երբ որ իմացավ դիպակի իսկական արժեքը: Այս մասին նա խորամանկ քրմապետին ոչինչ չհայտնեց և մինչև անգ ամ ցույց չտվավ նրան: Ուզեց, որ թագուհու տեսությանը միայն ինքն արժանանա, և նրանից առած ավելի ոսկիքը ինքը վայելի...
ԺԱ
Անահիտը Վաչագ անի բացակայության ժամանակ լավ էր կառավարում երկիրը, և ամենքն էլ գ ոհ էին, առանց իմանալու, թե նա է կառավարողը, բայց ինքը սաստիկ մտատանջության մեջ էր ընկել, ըստ որում` քսան օրից արդեն տասն օր էլ անցել էր, բայց թագ ավորը չէր վերադարձել: Նա գ իշերը հանգ իստ չուներ. սարսափելի երազներ էր տեսնում և հանկարծ վեր թռչում: Ամեն բան փոխվել էր նրա աչքումը, և ամեն ինչ մի անսովոր հատկություն ստացել: Զանգ ին անդադար ոռնում ու վնգ ստում էր և թագ ուհու ոտներն ընկնելով` աղիողորմ կերպով կլանչում ու նրան ավելի ևս մտատանջության մեջ ձգ ում: Վաչագ անի ձին անընդհատ խրխնջում էր մայրը կորցրած քուռակի պես և իր ախորժակը կորցնելով` օրեցօր նիհարում էր: Մարի հավերը կանչում էին աքաղաղի պես, իսկ աքաղաղները փոխանակ լուսաբացին կանչելու` երեկոյին էին ծկլթում փասիանի ձայնով: Պարտեզի սոխակներն ընդհատել էին իրանց ծլվլոցը, և նրանց տեղ լսվում էր գ իշերները բուերի վայունը: Այլևս չէին քչքչում Թարթառի կոհակները ուրախ-ուրախ թռչկոտելով, այլ վա՜շ-վի՜շ-վա՜շ-վի՜շ անելով` անցնում էին պարսպի տակով տխուր ու տրտում: Արիասիրտ Անահիտը մի անսովոր երկյուղի մեջ էր ընկել, և իր իսկ ստվերը նրա առջև վիշապի պես էր ձգ վում: Մի հասարակ թխկոցից, մի սովորական գ ոչյունից նա վեր էր թռչում և սարսռում: Երբեմն ուզում էր կանչել իշխաններին և հայտնել նրանց թագավորի բացակայությունը և անհայտանալը, բայց վախենում էր, թե մի գ ուցե դրա հետևանքը վատ լինի, մի ապստամբություն ծագ ի երկրի մեջ, և խռովություն ընկնի:
Մեկ առավոտ էլ, սաստիկ սրտնեղած, ման էր գ ալիս պարտիզումը, իր ծառաներից մինը ներս եկավ և հայտնեց նրան, թե մի օտար վաճառական է եկել և ասում է, որ մի երևելի բան ունի վաճառելու թագ ուհուն: Անահիտի սիրտն սկսեց մի անսովոր կերպով տրոփել: Հրամայեց, որ շուտով ներս բերեն այն մարդուն:
Ներս եկավ մի դաժան կերպարանքով մարդ, խոր գ լուխ տվավ թագ ուհուն և արծաթե սինու վրա դրած մի ոսկե դիպակ դրավ թագ ուհու առջև: Անահիտը վեր առավ քննեց դիպակը և ուշ չդարձնելով նախշերի վրա` հարցրեց գ ինը:
– Իր կշռովը երեք հարյուր կշիռ ոսկի կարժե. ողորմած թագուհի: Ուզում եմ ասել, որ ինձ վրա այդքան է նստել միայն գ ործքն ու նյութը, իսկ աշխատանքն էլ թողնում եմ քո ողորմության կամքին:
– Մի թե այդքան թանկ կարժե:
– Ողջ լինի թագուհին, դրա մեջ կա մի այնպիսի զորություն, որ անգնահատելի է: Դրա վրա եղած նկարները հասարակ նախշեր չեն, այլ թալիսմաններ են, իսկ այդ թալիսմանները այն զորությունն ունին, որ դրա հագ նողին միշտ զվարթ, միշտ ուրախ կպահեն: Դրա հագնողը կյանքի մեջ տխրություն չի տեսնիլ:
– Մի թե այդպես, – ասաց Անահիտը և սկսեց բաց անել դիպակը և ուշի ուշով զննել նրա նկարները, որոնք ոչ թե թալիսմաններ, այլ ծածկագրեր էին: Անահիտը լուռ ու մունջ կարդաց նրանց մեջ հետևյալ խոսքերը.
«Իմ աննման Անահիտ, ես ընկիլ եմ մի սոսկալի դժոխքի մեջ: Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է: Ինձ մոտ է և Վաղինակը: Դժոխքը գ տնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք` մի պարսպապատ մեհյանի հատակում: Եթե շուտ օգ նության չհասնես, մենք կորած ենք հավիտյան:
Վաչագան» :
Անահիտը մեկ անգ ամ կարդալով` չբավականացավ, երկրորդ և երրորդ անգ ամ էլ կարդաց, ըստ որում` իր աչքերին չէր հավատում. կարդաց և չորրորդ անգ ամ, միայն այս անգ ամ ոչ թե կարդում էր իսկապես, այլ մտածում էր, թե ինչ անելու է: Աչքը ձգած գրերին` երկար մտածելուց հետո դարձավ դեպի վաճառականի հագուստի մեջ ծպտած քուրմը և ուրախ դեմքով ասաց.
– Դու ճշմարիտ ես ասում. քո դիպակիդ նկարները ուրախացնելու զորություն ունին: Ես այսօր շատ տխուր էի, բայց այս րոպեիս մի անպատմելի ուրախություն եմ զգ ում: Իմ կարծիքով այս դիպակը անգ նահատելի է: Եթե սրա համար իմ թագավորության կեսը պահանջեիր, ես խնայելու չէի: Բայց գիտես ինչ կա, իմ կարծիքով ոչ մի գ ործ կարող չէ իր գ ործողից ավելի զորավոր լինել: Այսպես է, թե ոչ:
– Թագ ուհին ո´ղջ լինի, քո կարծիքը շատ ճշմարիտ է. արարածը կարող չէ հավասարվիլ արարողին:
– Եթե դու էլ գ իտես, որ այդպես է, պետք է բերես ինձ մոտ սրա գործողին, որ ես վարձատրեմ նրան նույնպես, ինչպես և քեզ: Դու էլ լսած կլինիս, որ ես արհեստին մեծ նշանակություն եմ տալիս, պատրաստ եմ ամեն մի լավ արհեստավորին նույնպես վարձատրել, ինչպես ամեն մի քաջ զորականին:
– Ողորմած թագուհի, ես տեսած չեմ դրա գործողին և չեմ ճանաչում: Ես մի վաճառական մարդ եմ, այս կտորը գ նել եմ Հնդկաստանումը մի հրեայից, իսկ հրեան գնել էր մի արաբից, արաբն էլ` ո վ գիտե ումից կամ ո´ր աշխարհից:
– Բայց դու կարծեմ, ասացիր, թե գ ործն ու նյութը այսքան կարժե, և չասացիր, թե ես այսքանով եմ գ նել. դրանից երևաց, որ դու ինքդ ես գ ործել տվել:
– Ողորմած թագ ուհի, ինձ այդպես էին ասել Հնդկաստանումը, ես էլ...
– Սպասիր, որտե ղ է քո Հնդկաստանը. այստեղից մինչև Պերոժ կլինի :
– Ոչ, ողորմած տեր, Պերոժը մեր կշտին է, իսկ Հնդկաստանը երեք-չորս ամսվա ճանապարհ է:
– Բայց գիտես, եթե ես ուզենամ, կարող եմ քո Հնդկաստանը մինչև Պերոժ մոտեցնել: Կարող ես ասել ինձ, թե դու ով ես, ի նչ տեղացի ես, ինչ ազգից ես, ինչ կրոնի ես, որտեղ ես ծնվել, որտեղ ես կենում, այժմ ինչ գ ործի ես ծառայում:
– Ողորմած թագ ուհի...
– Լսի´ր, ես քեզ ողորմելու չեմ, քո բերած թալիսմաններդ ինձ հայտնեցին քո ով լինելը: Ծառանե´ր, բռնեցեք այս մարդուն և ձգ եցե´ք մթին բանտի մեջ:
ԺԲ
Վաչագանն իր ազատվելու մասին էլ ոչ մի կասկած չուներ: Կամենալով ընկերների մեջն էլ ազատության հույսը սաստկացնել` դարձավ դեպի Վաղինակը և ասաց.
– Եղբա´յր Վաղինակ, մի երազ էլ ես տեսա` բոլորովին քո տեսածի նման: Ես այնպես եմ կարծում, թե մենք հենց այսօր թե այս գ իշեր պիտի ազատվինք: Բայց գ իտե ս ինչ կա, Վաղինակ, մենք եթե այս խավարից հանկարծ լույս աշխարհ գ անք, դրսի լույսը մեզ համար այնքան սաստիկ կլինի, որ մենք ոչինչ չենք տեսնիլ, և կարելի է, թե մեր աչքերը վնասվին էլ: Այս բանը ես նրա համար եմ ասում, որ երբ դուրս գ ալու կլինինք և կտեսնենք, որ լույսը ծակծկում է կամ ոչինչ չեք տեսնում, փակեցեք աչքերդ, մինչև քիչ-քիչ սովորեք: Ես շատ եմ տեսիլ մթին բանտից դուրս եկած մարդիկ, նրանցից եմ իմանում:
– Երանի՜ թե դուրս գ անք միայն այս սպանդարանից, թեկուզ աչքներս կուրանա, վնաս չունի, բայց վարպետ եղբայր, քո այդ ասածդ մի բան ձգ եց միտս, որ չեմ կարող չասել: Մի անգ ամ ես ու թագ ավորի որդին որսորդություն անելիս իջանք մի աղբյուրի մոտ` շատ դադրած ու քրտնած: Մոտակա գ յուղի աղջկերքը շրջապատել էին աղբյուրը և հերթով լցնում էին իրանց ամանները: Իշխանս ջուր ուզեց, աղջիկներից մինը լցրեց փարչը, որ բերի տա իրան, մի ուրիշ աղջիկ առավ նրա ձեռից փարչը և դատարկեց: Հետո ինքն սկսեց նորից լցնել, բայց էլի դատարկեց, և այսպես կրկնեց նա քսան թե երեսուն անգ ամ, սուտ չեմ կարող ասել, լավ միտս չէ: Իմ բարկությունս սաստիկ եկավ, բայց իշխանիս շատ հաճելի թվաց աղջկա վարմունքը, մանավանդ երբ նա ջուր բերելուց հետո հայտնեց, որ իր միտքը չար չէր, այլ տեսնելով, որ հոգ նած ու քրտնած ենք, հարկավոր համարեց ուշ հասցնել սառը ջուրը, մինչև մենք փոքր-ինչ շունչ առնենք և հովանանք: Հիմա քո ասածն էլ նրա ասածի նման է. և գ իտե ք արդյոք, գ ուցե հենց այն ջուր տվող աղջիկն է այժմ մեր թագ ուհին: Վաչագ անը նրան տեսնելուց հետո էլ ուրիշ չուզեց. վճռաբար ասաց. կուզեք` նա է, չեք ուզիլ` նա´ է: Թագավորը ճարահատած` ինձ ուղարկեց նրա հոր մոտ հարսնախոսության. բայց աղջիկը չհոժարեց, թե ես արհեստ չգ իտցողին չեմ ուզիլ: Ես այն ժամանակ մտքումս ծիծաղեցի, բայց էլի իշխանս իմացավ նրա խելացի միտքը և մի տարումը սովորեց շատ գ եղեցիկ դիպակ գործել` բոլորովին քո գ ործածիդ պես: Իսկ ես, երբ որ ընկա այդ դժոխքի մեջ, նոր իմացա նրա խոսքի նշանակությունը:
– Բայց դու ինձ ա´յս ասա, եղբայր Վաղինակ, պատճառն ի նչ է, որ մենք թագուհուն ենք տեսնում երազներումս և ոչ թե թագ ավորին:
– Ով գիտե, այդ բանը դու ինձանից լավ կիմանաս, ըստ որում` երազի մեկնողը դու ես և ներիր ինձ, որ երեսիդ ասեմ, ասածիս մեջ կեղծավորություն չկա. դու իմ աչքումս մի շատ իմաստուն մարդ ես երևում. դու որ կարողացար դժոխքի արբանյակներից մարդու կերակուր ստանալ, դու էլի շատ բան կարող ես անել, և ես դեռ զարմանում եմ, որ մի հրաշքով հանկարծ չես չքացնում այս տարտարոսը և մեզ ամենիս փրկություն տալիս: Եթե աստված տա, որ մենք այս դժոխքից ազատվենք, ես հավատացած եմ, որ թագ ավորն իսկույն կկանչե քեզ և իր ամենամոտիկ խորհրդակիցը կանե:
– Եվ այդ, իհարկե, քո շնորհիվ կլինի, ըստ որում` թագ ավորին ես ծանոթ չեմ: Բայց ով գ իտե, թե ինքը թագ ավորն ինչ վիճակի մեջ է այժմ, գ ուցե նա էլ մի ուրիշ դժոխքի մեջ է ընկել և ինձ նման զարբաբ է գ ործում: Բա´ էլ որ օրվան համար է ջուլհակ դառել:
– Քո խոսքերդ խորհրդավոր են թվում ինձ... բայց չէ... ինչպե ս կարելի է, որ իմ Վաչագ անին քո օրն ընկած տեսնեմ, լավ է, որ ես մեռնիմ այս րոպեիս:
– Իմ խոսքերիս մեջ ոչինչ խորհրդավոր բան չկա, եղբայր Վաղինակ, ես այն եմ ասում, ինչ որ սրտինս է: Իմ կարծիքով` թագ ավորն էլ մեզ նման մի մահկանացու մարդ է, մեզ նման ամեն փորձությունների ենթակա: Մենք հիվանդանում ենք, նա էլ է հիվանդանում. մեզ սպանում են, գ երի են տանում, նրան էլ են այդպես անում: Նա էլ է ջուրն ընկած ժամանակ մեզ պես խեղդվում, կրակն ընկած ժամանակ մեզ պես այրվում, նրա կերածն էլ է մի փոր հաց, այն էլ գ ուցե ավելի դառն...
– Այդ շատ ճշմարիտ ես ասում, վարպետ եղբայր, բայց իմ կարծիքով` թագ ավորն այնքան խոհեմ պետք է լինի, որ ինձ նման լոկ հետաքրքրությունից շարժված` քրմապետի հետևից չերթա և ընկնի նրա դժոխքի մեջ:
– Այդ փորձանք է, եղբայր Վաղինակ: Մի թե թագ ավորը կարող է կարծել, որ սուրբ քրմապետը մի զարհուրելի դև է. մի թե նա կարող է կարծել, թե կան այնպիսի մարդիկ, որոնք քստմնելի եղեռնագ ործությունը իրանց համար մի զվարճություն են համարում: Չէ´, Վաղինակ, աշխարհիս երեսին ոչ մի մահկանացու ազատ չէ փորձանքից. այս օրվան բախտավորը կարող չէ իմանալ, թե վաղն ի´նչ անբախտության մեջ պիտի ընկնի: Բայց ուրիշ բան է, եթե վերահաս վտանգ ը առջևդ կանգ նած երևում է իր իսկական կերպարանքով: Խելքը գ լխին մարդը երբ որ պատահում է մի վարար գ ետի, գ լխապատառ ներս չի ընկնում, այլ փնտրում է նրա ծանծաղուտը: Դու ինչ կուզես ասա, բայց մեր տեսած երազը ցույց է տալիս, որ թագ ավորը նմանապես ընկած է մի փորձանքի մեջ, և իմ սիրտն ասում է, որ նա կազատվի միայն այն ժամանակ, երբ որ կազատվինք մենք ինքներս:
– Եվ իհարկե նա ինքը կլինի ազատած մեզ իր դիպակագ ործության շնորհիվ: Իմ սիրտս էլ ասում է, որ այս րոպեիս ես լսում են թագ ավորի ձայնը. այդ ձայնը հենց առաջին անգ ամ լսելիս թափանցել է սրտիս մեջ: Բայց արդյոք հավատա մ իմ ականջին, ի նչ կասես, ասա՜ ինձ կտրական:
– Ո՜չ, ո´չ, մի հավատար. բայց հավատա´ այն ձայնին, որ դրսից կլսես: Ականջ դրեք, ահա´ ձայներ են լսվում, կարծես դժոխքի դուռն է դղրդում, երևի փրկիչն արդեն մոտեցել է. իմա´ց տվեք ամենքին, որ գ ան այստեղ պատրաստ կենան...
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.