Электронная библиотека » Ղազարոս Աղայան » » онлайн чтение - страница 1

Текст книги "Անահիտ"


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:51


Автор книги: Ղազարոս Աղայան


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 1 (всего у книги 3 страниц)

Шрифт:
- 100% +

Ղազարոս Աղայան
ԱՆԱՀԻՏ

Ա

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա: Դա գտնվում է այժմյան անձակի և Շուշվա մեջտեղը` Թարթառ գետի վրա: Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը` իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը: Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները: Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին:

Մեկ անգամ Վաչե թագավորի միամոր որդին` Վաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթնած` նայում էր իրանց այդ ծառաստանին: Եղանակը գարնանային էր և առավոտյան արևաբացին: Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները, կարծես խոսքը մեկ արած, հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն և իրար հետ մրցեն: Մինն իր սրինգն էր փչում, մյուսն` իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր տանում: Սոխակն էր այդ խոսողը` բյուլբյուլն Աղվանից, սիրահար սրտերի միակ մխիթարիչը: Նա որ սկսում էր նվագել իր բյուրաղի քնարը, իսկույն լռում էին մյուսները և ականջները սրած` նրան էին լսում և նրա դայլայլիկի բյուրավոր ելևէջներից դաս առնում: Մինը սովորում էր նրա ծլվլոցը, մյուսը` նրա կլկլոցը, մինը` շվշվալը, մյուսը` սուլելը, և մեկ էլ հանկարծ ամենքը միասին, միախառն ձայնով սերտում էին իրանց սովորած եղանակները:

Արդյոք սրա նց էր ականջ դնում Վաչագանը այնպես լուռ, այնպես ակնապիշ: Ոչ... Ուրիշ հոգս, ուրի´շ ցավ կար նրա սրտումը. սրանք միայն սաստկացնում էին նրա ցավը և խոր տխրության մեջ ձգում նրան:

Այս տխուր մտմտուքից հանեց Վաչագանին նրա մայրը` Աշխեն թագուհին, որ այդ պահուն մոտեցավ նրան և մոտը նստելով` հարցրեց.

– Վաչիկ, ես տեսնում եմ, որ դու սրտումդ մի ցավ ունիս, բայց թաքցնում ես մեզանից: Որդի, ասա ինձ, ինչու համար ես այդպես տխուր:

– Մայր, ճշմարիտ ես ասում, – պատասխանեց որդին, աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում: Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ: Ասում են` Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնամ այնտեղ: Մա´յր, դու չգիտես, թե ի´նչքան լավ գյուղ է այդ Հացիկը: Այնտեղի թե´ տղերքը և թե´ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես, կմնաս հիացած: – Ուրեմն նրա համար ես գնում Հացիկ, որ այնտեղ տեսնես քո սրամիտ Անահիտին:

– Մա´յր, դու որտեղից գիտես նրա անունը:

– Մեր պարտեզի սոխակները բերին ինձ այդ համբավը: Սիրելի Վաչիկ, ինչո ւ ես մոռանում, որ դու Աղվանից թագավորի որդին ես: Թագավորի որդին կա´մ թագավորի, կա´մ մեծ իշխանի աղջիկ կուզի և ոչ թե մի գեղջկուհի: Վրաց թագավորը երեք աղջիկ ունի, կարող ես ընտրել նրանցից որին կամենաս: ուգարանց Բդեշխն ունի մի շատ գեղեցիկ աղջիկ, որ իր միակ ժառանգն է, իր հարուստ կալվածների միակ տիրուհին: Սյունաց իշխանն ունի դարձյալ մի շատ սիրուն աղջիկ. վերջապես մեր հազարապետի Վարսենիկն ի նչ պակաս աղջիկ է, – մեր աչքի առջև մեծացած, մեր ձեռքով կրթված...

– Մայր, ես արդեն ասացի, որ պիտի երթամ վանք, բայց եթե ուզում եք, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա գիտացեք, որ իմ ուզածը միայն ու միայն Անահիտն է...

Այս ասաց Վաչագանը և ամոթից կարմրելով` վազեց դեպի պարտեզ, ինչպես մի ծանր բեռից ազատված փախստական գերի...

Բ

Վաչագանի քսան տարին նոր էր լրացել: Նա երկայնացել էր իրանց պարտեզի բարդիների նման, բայց շատ քնքուշ, դժգույն և վատառողջ էր: Մանկությունից կրոնական կրթություն ստանալով մեծն Մեսրոպի աշակերտների մոտ` մտադիր էր իր վարդապետների օրինակին հետևել – քաշվել մի վանք, աշակերտներ պատրաստել և քարոզության նվիրվել: Բայց նրա այդ ձգտումը հակառակ էր իր ծնողաց կամքին, ըստ որում` ինքն էր նրանց միակ զավակը, ինքն էր Աղվանից թագավորության միակ ժառանգը:

«Որդյակ իմ Վաչագան, – ասում էր հայրը շատ անգամ, – դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դու պետք է մեր տան ճրագը վառ պահես, մեր օջախի հիշատակը` կենդանի: Պետք է ուրեմն ամուսնանաս, ինչպես որ աշխարհիս օրենքն»:

Որդին միայն կարմրում էր հոր այդ առաջարկությունը լսելիս և չէր իմանում ի նչ պատասխան տա, ըստ որում` ամուսնության վրա նա չէր մտածել և չէր էլ ուզում մտածել: Բայց հայրը նրան հանգիստ չէր տալիս և նույն առաջարկությունը, ավելի գրավիչ խոսքերով, նա անում էր շաբաթը մի քանի անգամ: Հոր այդ ստիպմունքներից ազատ մնալու և նրան ուշ-ուշ տեսնելու համար ինքն իրան որսորդության տվավ Վաչագանը, թեև զբոսասեր չէր, այլ ավելի սիրում էր շարունակ տանը նստել և կարդալ: Այնուհետև առավոտները վեր էր կենում շատ վաղ և ընկնում սար ու ձոր և երեկոները շատ ուշ ետ դառնում: Երբեմն երեք-չորս օրով ուշանում էր և ծնողացը տարակուսության մեջ ձգում: Շատ իշխանների որդիք ուզում էին նրան ընկերանալ և նրա հետ միասին ման գալ, բայց ինքը չէր հոժարում: Նա հետը վերցնում էր միայն իր մտերիմ և քաջ ծառային` Վաղինակին, որ մի պնդակազմ և քաջառողջ տղամարդ էր, և իր հավատարիմ շունը` Զանգին, որ թեև դեռ լակոտ, բայց արդեն մի ահագին գամփռ էր: Սրանց հանդիպող մարդիկը չէին իմանում, որ մինը թագավորի որդին է, և մյուսը` նրա ծառան, ըստ որում` երկուսն էլ միևնույն հասարակ որսորդի հագուստն ունեին հագած, երկուսն էլ միևնույն նետաղեղը ուսներին և լայնաշեղբ դաշույնը կախած գոտիներից. միայն պաշարի պարկը Վաղինակն էր կրում: Շատ անգամ իջնում էին զանազան գյուղերում, և Վաչագանը, իբրև մի օտար մարդ, ծանոթանում էր գյուղացոց կյանքին, տեսնում էր նրանց ամենօրյա հոգսերն ու կարիքները, նկատում էր, թե ո´վքեր են բարություն անում, և ո´վքեր` անիրավություն: Հանկարծ շատ կաշառակեր դատավորներ հեռացվում էին իրանց պաշտոնից, և նրանց տեղ լավերն էին նշանակվում, շատ գողեր բռնվում ու պատժվում էին, շատ նեղության մեջ ընկած տներ ու համայնքներ օգնություն էին ստանում թագավորից` առանց իմաց տալու նրան իրենց նեղությունը: Այսպես մի աներևույթ զորություն ամեն տեղ ամեն բան տեսնում էր և հոգացողություն անում: Այս տեսնելով` ժողովուրդն սկսեց հավատալ, որ Վաչե թագավորը աստծու պես իմանում է, թե ո´ւմ ի նչ է պետք, և ո վ է պատժի կամ վարձատրության արժանի մի բան արել: Էլ ոչ մի տեղ ո´չ գողություն էր լինում և ո´չ մի ուրիշ անարդարություն: Բայց ոչ ոք չէր իմանում, որ այդ լավ փոփոխության միակ պատճառը թագավորի որդին էր:

Վաչագանի այս տեսակ թափառական ճանապարհորդությունը իր համար էլ ունեցավ լավ հետևանք: Նա ավելի զվարթացավ և առույգացավ: Նա սկսեց ավելի ուժեղանալ և ճարպիկանալ` քան թե առաջ էր: Մոտիկից տեսնելով ժողովրդի հոգսերը` նա զգաց, թե ինչքան բարիք կարող է անել մի թագավոր իր երկրի համար, և սկսեց փոքր առ փոքր ճգնվելու միտքը թողնել: Նրա սրտի սերն արդեն վառվելու հատկություն էր ստացել, հարկավոր էր միայն մի առիթ, մի շփումն, որ ցոլային նրա լուսափայլ ճառագայթները. այդ առիթը շուտով վրա հասավ:

Մեկ օր իրանց սովորական որսորդության ժամանակ Վաչագանն ու Վաղինակը հասան մի գյուղ և նստեցին նրա աղբյուրի մոտ, որ հանգստանան: Շատ դադրած ու քրտնած էին: յուղի աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կուժերն ու փարչերը: Վաչագանը սաստիկ ծարավել էր: Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և դատարկեց: Ինքը նորից լցրեց, բայց էլի դատարկեց: Վաչագանի թուքը ցամաքել էր, և անհամբեր սպասում էր, թե երբ պետք է արդյոք նրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ աղջկա հոգը չէր այդ, նա կարծես խաղ էր անում, լցնում դատարկում էր և այդ կրկնեց չորս, հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ իրան անծանոթ որսորդին տվավ:

Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին, ինքն սկսեց խոսեցնել աղջկանը և հարցրեց, թե ինչո ւ նա իսկույն չբերավ ջուրը, չլինի թե կատակ անել ուզեց կամ բարկացնել: Աղջիկը նրան պատասխանեց.

– Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ երբ նա ջուր է ուզում: Բայց ահա´ ինչ էր իմ միտքը: Ես տեսա, որ դուք դադրած ու քրտնած եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք:

Աղջկա խելոք պատասխանը զարմացրեց Վաչագանին, բայց գեղեցկությունն ավելի ևս հիացրեց նրան: Նրա աչքերը խոշոր, թուխ-թուխ և վառվռուն էին, ունքերը` կարծես վրձինով քաշած. գլուխը բաց էր, և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը` լայն, քիթ ու պռոշը` նկարածի պես: Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ. հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները, և մի ասեղնագործ բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը: Ոտքերը բոբիկ էին, բայց նոր լվացված կաթնաղբրի ջրով` բամբակի պես սպիտակին էին տալիս: Այսպես էր Անահիտի արտաքին կերպարանքը, բայց նրա դեմքի գծագրության, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին և ապշեցրեց նրան:

– Անունդ ի նչ է, – հարցրեց Վաչագանը:

– Անահիտ, – պատասխանեց աղջիկը:

– Ո վ է քո հայրը:

– Իմ հայրը մեր գյուղրի նախրչի Առանն է: Բայց ինչո ւ ես ուզում իմանալ, թե իմ անունն ի նչ է, կամ ով է իմ հայրը:

– Ոչինչ, հենց այնպես հարցնում եմ. հարցնելը հո մեղք չէ:

Եթե հարցնելը մեղք չէ, խնդրեմ դու էլ ինձ ասա, թե ինքդ ով ես, որտեղացի ես:

– Սուտ ասեմ, թե ճշմարիտ:

– Ո´րը քեզ արժան կհամարես:

– Իհարկե, ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այս է, որ ես հիմա չեմ կարող ուղիղն ասել, թե ես ով եմ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հետո հայտնել:

– Շատ լավ: Շնորհեցեք ինձ փարչը, և եթե էլի ջուր եք կամենում, բերեմ:

– Ոչ, շնորհակալ ենք. դու լավ խրատ տվիր մեզ, այդ կհիշենք միշտ և քեզ չենք մոռանալ:

Անահիտն առավ փարչը և հեռացավ:

Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն, Վաչագանը հարցրեց Վաղինակին.

– Վաղինակ, դու մեր Բարդումը տեսած ես սրա պես գեղեցիկ աղջիկ:

Վաղինակը պատասխանեց.

– Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է:

– Չես նկատել, բայց լավ ես արել: Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում:

– Ո´չ, սխալ չեն լսում, աղջիկն ինքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է:

– Շատ լավ, բայց դրանից ի նչ դուրս եկավ. ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ոչ մի մազ չպակասացրեց և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց:

– Ուրեմն դու երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարիր և նրանով բարձրացրու քո իշխաններին:

– Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինակ, որ կարելի չէ տալ ոչ մի իշխանի: Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները: Դու չգիտե ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին` հովվական նշան է:

– Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական:

– Հովիվն ու նախրչին ինչո´վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրչին` ամեն ինչ, – ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ ուղտ: Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում` նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերից չէ բաղկացած, այլ շատ տեսակ կենդանիներից: Մի թե քեզ հայտնի չէ, որ աստված ամենից շատ նախրչիներին է սիրել. ի նչ են եղել Աբրահամ, Մովսես, Դավիթ, եթե ոչ մի-մի նախրչի: Ո վ էր աստծուն ավելի սիրելի, Եսավը, որ մեզ նման որսորդ էր, թե Հակոբը, որ նախրչի էր: Իմ կարծիքով նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը` Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի:

– Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխան, քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս: Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը. ասած է` «աչքի սիրածը տգեղ չի լինիլ»: Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ երկրագործի աղջիկ, դու չէիր ասիլ, որ Կայենը երկրագործ էր, բայց կասեիր. «Երկրագործ են եղել աշխարհիս բոլոր լավ մարդիկը, Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ մի այսքան սիրուն աղջիկ ունի»:

– Վաղինակ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղիղն ասա: Անահի´տն է գեղեցի կ, թե մեր հազարապետի աղջիկ Վարսենի´կը:

– Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի` հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի` այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ:

– Բայց ո րը կլինի ավելի խելոք, Անահիտը, թե Վարսենիկը:

– Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ´, և այդ պատճառով` երբ որ դու նրանից ջուր ուզես, նա հարկ չի համարիլ քո Անահիտի պես նազ ու սազ անել և թուքդ ցամաքած թողնել:

– Վաղինա՜կ...

– Հրամայի´ր, իշխան...

– Վաղինա´կ, դու ինձ չե՜ս սիրում...

– Իշխա´ն, ես հասկանում եմ քո միտքը: Ես տեսա, որ այդ առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբժշկելի դառնա...

Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության, մի երևակայական աշխարհի մեջ: Լռեց և Վաղինակը: Միայն Զանգին սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծես մի նոր որսի հոտ լիներ առած:

Դ

Նախընթաց դեպքից մի քանի օր անցած` թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին: Խոսակցության առարկան Վաչագանն էր:

– Վաղինակ, – ասաց թագավորը, – դու մի փոքր երեխա ես եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել: Այսօր դու ինքդ որդու տեր ես և կարող ես զգալ, թե ի նչ է որդեսիրությունը: Մեր Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում և միայն քեզ է հայտնում իր սրտի գաղտնիքը: Դու պետք է իմանաս նրա միտքը և հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքից եկած հնարը գործ դնենք. Վաղինակը պատասխանեց.

– Հա´յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ ինձ էլ չի բաց անում իր սիրտը. միայն այս վերջին օրերս ես նրա մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում: Ես կարծում եմ, որ նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա վրա:

– Ո՞վ է այդ Անահիտը:

– Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է:

– Նախրչո՜ւ...

– Այո´:

– Այդ Անահիտը մի աստվածուհի պետք է լինի ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը:

– Հայր թագավոր, ես միշտ փտնում եմ այդ աղջկանը, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է անցնում իմ աշխատությունը, և կարծում եմ, որ պիտի զուր էլ անցնի, ըստ որում` այդ աղջիկը ճշմարիտ որ մի աստվածուհի է. նրա գեղեցկությունը մի հիացք է. իսկ խելքի մասին հրաշքներ են պատմում: Ասում են` գյուղի ծերերը նրա խորհրդին են դիմում ամեն դժվար հանգամանքներում: Ոչ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ոչ մի օրիորդ` նրա ձեռքի ճարտարությունը: Նրան անվանում են «Անտառների թագուհի», ըստ որում` իր հոր նախրից երբ որ մի ապրանք է կորչում կամ գողացվում, նա իսկույն` մի կրակոտ ձի հեծած` սար ու ձոր է ընկնում և որտեղից լինի` գտնում բերում է: Այս տեղեկությունները ես հավաքել եմ Վաչագանից ծածուկ և ոչինչ չեմ հայտնել, որ ավելի ևս չտաքանա, բայց ինչպես ես տեսնում եմ, նա առանց այս էլ նրանից ձեռք վերցնողը չէ: Ես հույս ունիմ, որ ինքը եթե ձեզ չհայտնե, մայր թագուհուց չի թաքցնիլ:

– Եթե այդպես է, ես կհայտնեմ մորը: Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով:

Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց թագավորին: Նա Անահիտի գովասանքը` իր կարծիքով` չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե` բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կոմից լինի, որ Վաչագանի մուրազն անկատար չմնա: Ահա այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը:

Ե

Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր: Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ: Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան: Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով: յուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի, և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին: Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե ինչո ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց: Վաճառականները ծիծաղում էին, թե երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու` մի աղքատիկ աղջիկ է ուզում: Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան:

Ահա թե ինչ էին ասում այդ սրախոսները:

– Բաբիկ, ասում են` մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե լ ես...

– Այդպես չէ, սիրելի Սադոկ, դու սխալ ես լսել: Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում: Հիմա մենք որ հիմար լինեինք, մի թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին: Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն. այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել:

– Ինչ ես ասում... մի թե անասուններն էլ ունին թագավոր:

– Ինչո ւ ես զարմանում: Հապա չես լսել, որ ասում են` մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին: Եվ մարդիկ էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ, երբ նրանց խելքը անասունների խելքից բարձր չի եղել:

– Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած, որ տավարներն էլ ունենան թագավոր: Մեկ էլ որ` ասենք` օձերի թագավորը օձ է, մորեխներինը` մորեխ, բայց տավարներինը մի թե մարդ է:

– Ի նչ ես ասում:

– Հապա դու ինչ ես կարծում...

Թագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը:

Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը: Նա մինչև անգամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում: Նա միայն վախենում էր, թե միգուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ: Բայց երբ որ իմացավ, թե գյուղացիք շատ ուրախ են այդ բանին, և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ինքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին...

Մյուս օրը կանչեցին Վաղինակին, հայտնեցին իրանց հոժարությունը, և նրա հետ երկու պատվավոր և իշխան մարդ ևս դնելով` մեծամեծ ընծաներով ուղարկեցին Հացիկ` հարսնախոսության:

Երբ որ դրանք հասան նախրչի Առանի տունը, Առանը նրանց սիրով ընդունեց և շնորհավորեց նրանց գալը: Անահիտը տանը չէր: Հյուրերը նստեցին սրահումը` մի նոր գորգի վրա, որ Առանը փռեց իսկույն, և ինքն էլ նստեց նրանց կշտին:

Խոսակցության նյութը ամենից առաջ դարձավ նոր գորգը, որ իր գեղեցիկ նախշերով, գույների պայծառությունով և գործվածքի նրբությունով գրավեց հյուրերի ուշադրությունը:

– Այս ի նչ հրաշալի գորգ է, – ասաց Վաղինակը, – տանտիկինդ կլինի գործած անշուշտ:

– Ո´չ, ես կին չունիմ, ահա հինգ տարի է, որ կինս վախճանվել է: Այդ գորգը մեր Անահիտի գործածն է: Բայց ինքը չի հավանում. ասում է` իմ ուզածի պես դուրս չեկավ: Մեկը նորը հինել է, ահա´ այն ծածկած ոստայնն է. հույս ունի, որ այն պիտի իր ուզածի պես դուրս բերե:

– Մեր թագավորի պալատումն էլ չկա մի այսպիսի զարդ, – ասաց իշխաններից մինը, հետո դառնալով Առանին` ավելացրեց.– շատ ուրախ ենք, որ քո աղջիկն այսքան շնորհալի է: Քո Անահիտի համբավը մինչև թագավորի ականջն է հասել: Եվ ահա´ մեզ ուղարկել է քեզ մոտ` խնամախոսության: Թագավորը կամենում է, որ քո Անահիտին տաս իր մինուճար որդուն` Վաչագանին, որ իր թագաժառանգն է:

Իշխանն այս առաջարկությունն անելով` սպասում էր, թե Առանը կամ չի´ հավատալ, կամ թե` սաստիկ ուրախանալուցը` վեր կթռչի տեղիցը: Բայց Առանը ո´չ այս արավ և ո´չ այն, այլ գլուխը քաշ գցեց և սկսեց ցուցամատը գորգի նախշերով սահեցնել: Նրան այդ մտածությունից հանեց Վաղինակը` ասելով.

– Ինչո՞ւ տխրեցիր, Առան եղբայր, մենք քեզ ուրախություն ենք բերել և ոչ տխրություն: Մենք քո աղջիկը բռնի տանելու չենք: Այդ կախված է քո միակ կամքից. եթե կուզես` կտաս, չես ուզիլ` չես տալ. մեզ հարկավոր է միայն, որ դու ուղիղն ասես, թե դու ինչպես կկամենաս` տա լ, թե չտալ:

– Իմ պատվական հյուրեր, – պատասխանեց Առանը, – ես շատ շնորհակալ եմ, որ մեր տեր թագավորը իր ճոխ պալատի համար իր ծառայի աղքատիկ խրճիթից մի զարդ է ուզում տանել: ուցե այդպիսի մի զարդ, ինչպես ասացիք գորգի համար, չկա նրա պալատի մեջ, բայց ճշմարիտն ասում եմ ձեզ, իմ ձեռքին չի տալն ու չտալը: Ահա կգա ինքը, իրան կհարցնեք, եթե կհոժարի, ես ոչինչ չունիմ ասելու:

Հենց այս խոսակցության ժամանակ եկավ Անահիտը, որ իրանց այգումն էր եղել, ձեռին մի զամբյուղ` խաղողով, դեղձով և տանձ ու խնձորով լիքը: լուխ տվավ հյուրերին, որոնց մասին իրան իմաց էին տվել, որ քաղաքից եկած իշխաններ են, և զամբյուղը ներս տանելով` միջի եղածը դարսեց մի նոր կլեկած մեծ սինու մեջ և բերավ դրավ հյուրերի առջև: Ինքը գնաց իր ոստայնի մոտ, վեր առավ նրա երեսից սավանը և սկսեց շարունակել իր կիսատ թողած գործը: Իշխաններն սկսեցին նայել, որ տեսնեն ինչպե ս է գործում Անահիտը և մնացին ապշած նրա արագաշարժ մատների ճարպիկության վրա:

– Անահիտ, ինչո ւ ես մենակ գործում, – հարցրեց Վաղինակը, – ես լսել եմ որ դու աղջիկ աշակերտներ շատ ունիս:

– Այո´, ունիմ մի քսան հոգի, – պատասխանեց Անահիտը, – բայց որովհետև հիմա այգեկութ է, արձակել եմ: Այստեղ էլ լինին, չեմ բանեցնիլ սրա վրա: Այս մեկ հատը ես մենակ պետք է գործեմ:

– Լսել եմ, որ դու քո աշակերտներին կարդալ ես սովորեցնում:

– Այո, սովորեցնում եմ: Հիմա մեզանում ամեն մարդ պարտական է կարդալ գիտենալ: Այս վերջին օրերս էլի եկավ ծերունի Մեսրոպը և սաստիկ պատվեր տվավ, որ ամեն մարդ կարդալ սովորե, որ ամեն մարդ ինքը կարդա ավետարանը և հասկանա: Հիմա մեր հովիվներն էլ գիտեն կարդալ և միմյանց սովորեցնում են իրանց հոտն արածացնելիս: Այժմ եթե մեր անտառները պտտես, բոլոր հաստ ծառերի կեղևները գրոտած կտեսնես: Անցյալ օրը ես մի ծառի վրա տասը տուն սաղմոս կարդացի: Մեր բերդերի պարիսպները, ժայռերի ճակատները ածխագրերով լցրել են: Մեկը ավետարանից մի տուն գրում է կամ այնքան է գրում, ինչքան անգիր գիտե, հետո մյուսներն են շարունակում: Ահա այսպես սար ու ձոր լցվել է գրերով:

– Մեր մեջ ուսումն այդչափ տարածված չէ, ըստ որում` մերոնք ծույլ են, բայց ես հույս ունիմ, որ երբ քեզ տանենք մեր քաղաքը, դու մեր ծույլերին արիաջան կշինես: Մի րոպե թող քո գործը, Անահիտ, և եկ այստե՜ղ, քեզ բան ունինք ասելու: Տե´ս, ահա` քեզ համար ինչե ր է ուղարկել մեր թագավորը:

Վաղինակն այս ասելով` բաց արավ մի կապոց և նրա միջից հանեց ոսկի զարդարանքներ և մետաքսե հագուստներ:

Անահիտն այդ բաները տեսնելով` ամենևին չհափշտակվեց և չտեսի նման չզարմացավ, այլ համեստ կերպով հարցրեց.

– Կարելի է արդյոք իմանալ, թե այդ պատիվն ինչո ւ համար է արել ինձ թագավորը:

– Մեր թագավորի որդին` Վաչագանը, քեզ տեսել է աղբյուրին. դու նրան ջուր ես տվել, և նա քեզ շատ հավանել է: Հիմա թագավորը, մեզ ուղարկել է, որ քեզ նշանենք իր որդու հետ: Ահա ա´յս մատանի է, ա´յս ապարանջան է, ա´յս մանյակ է, սրանք կոճակներ են, մի խոսքով` քեզ համար են այս ամենն էլ:

– Ուրեմն իմ տեսած որսորդը թագավորի որդի՜ն է եղել:

– Այո:

– Նա շատ լավ երիտասարդ էր: Բայց արդյոք գիտե մի որևիցե արհեստ:

– Նա թագավորի որդի է, Անահիտ, նրան ի նչ արհեստ է հարկավոր, ողջ աշխարհի տերը նա է, ամենքն էլ նրա ծառաներն են:

– իտեմ, որ այդպես է, բայց ո´վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ինքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած: Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր և թե իշխան:

Այսպես որ ասաց Անահիտը, իշխանները մնացին իրար երեսի մտիկ տալիս: Նայեցին Առանին, տեսան որ նա շատ հավան է աղջկա ասածին: Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին:

– Ուրեմն դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա համար, որ նա արհեստ չգիտե:

– Այո, և այս ամենը, ինչ-որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել արհեստ չգիտցող մարդու չգնալ: Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և առաջ մի արհեստ սովորի:

Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին: Նույն գիշերը մնացին Առանի տանը: Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպես նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել: Իշխանները տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե նա այդ սովորել է թագավորի պալատական վարպետից: Մյուս օրը վեր կացան գնացին և ինչ որ տեսել, լսել էին, մի առ մի պատմեցին թագավորին: Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան` կարծելով, թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից, բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին, նա ասաց.

– Շատ ուղիղ է ասել Անահիտը. ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ:

– Ուրեմն դու հոժա ր ես մի արհեստ սովորելու, – հարցրեց մայրը:

– Այո´:

– Բայց ուղիղն ասա, ինչո ւ համար ես ուզում սովորել. արհեստի կարևորությո ւնն զգալով, թե Անահիտին արժանանալու համար:

– Երկուսն էլ... ինչո ւ թաքցնեմ, – պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիլը ծածկե իր ծնողներից...

Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին, և նրանք միաձայն վճռեցին, թե նրանց վայելուչ արհեստը լավ դիպակ գործելն է, որ չկա իրենց երկրի մեջ և հեռավոր երկրներից են բերել տալիս շատ թանկ գնով: Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար: Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա:

Անահիտը ստանալով այդ ընծան` ասաց. -Հիմա ոչինչ չունիմ ասելու.

 
Երբ կանճարանաս,
Ջուլհակ կդառնաս:
 

Հայտնեցեք թագավորի որդուն իմ հոժարությունը և իմ կողմից էլ իմ նոր գործած գորգը տարեք նրան ընծա:

Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել, և յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին: Այդ հարսանիքը մի չտեսնված մեծ տոնակատարության պես եղավ բոլոր երկրի համար: յուղացոց ուրախությանն էլ չափ չկար: Նրանք ուրախանալու առիթներ շատ ունեին. նախ` որ շատ սիրում էին թագավորին և նրա որդուն. երկրորդ` որ Անահիտը նրանց մեջ մեծ համբավ էր ստացել, և նրա գթության վրա մեծ հույս ունեին, երրորդ` որ թագավորը հարսանիքի օրը հրաման էր հանել, որ երեք տարի ժամանակով գյուղացոց բոլոր հարկերը ընծայված լինին: Եվ դրա համար էլ գյուղացիք երկար ժամանակ երգում էին.

 
Անահիտի հարսանիքին ոսկին արև փայլեցավ.
Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեցավ.
Մեր սրտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան.
Մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան.
Շա՜տ ապրի Ոսկեծղին
Մեր մայր թագուհին...
 

Страницы книги >> 1 2 3 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации