Электронная библиотека » Ղազարոս Աղայան » » онлайн чтение - страница 3

Текст книги "Անահիտ"


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:51


Автор книги: Ղազարոս Աղայան


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 3 (всего у книги 3 страниц)

Шрифт:
- 100% +

Ժ

Անահիտը երբ որ բանտարկեց ծպտած քուրմին, իսկույն փչել տվավ պատերազմական փողերը: Ահագ ին փողերի այդ հանկարծական որոտալը հայտնի նշան էր, որ մի մեծ վտանգ է պատահել աշխարհին: Մի ժամ չանցած` բոլոր քաղաքացիք թափվեցին պալատի առջև և այդտեղ սկսեցին խռնիլ ու տատանիլ լճացած հեղեղի պես: Ոչ ոք չէր իմանում, թե ի նչ է պատահել, ամենքը շնչասպառ միմյանց էին հարցնում և ոչ մեկից մի որոշ պատասխան չէին ստանում: Հանկարծ պատշգ ամբի վրա երևաց Անահիտը` ոտից մինչև գ լուխ սպառազինված, և դեպի ժողովուրդը դառնալով` այսպես խոսեց.

«Ձեր թագ ավորի կյանքը վտանգ ի մեջ է: Այս րոպեիս իմացա, թե ինչ տեղ է ընկել: Նա գ նացել էր իր երկրի մեջ պտտելու, որ ժողովրդի կարիքներն ու հոգ սերն աչքովը տեսնի: Չար մարդկանց է հանդիպել և ընկել է մի տարտարոսի մեջ: Էլ ուրիշ բան չունիմ հայտնելու ձեզ առայժմ: Ժամանակ չպետք է կորցնել: Ով որ սիրում է իր թագ ավորին, ում համար թանկ է նրա կյանքը, շուտով ձիավորվի և գ ա իմ հետևից: Մենք պետք է կեսօր չեղած` հասնենք Պերոժ քաղաքը: Ես արդեն պատրաստ եմ և ձեզ եմ սպասում: Դե՜հ գ նացե´ք և շուտով պատրաստվեցեք»:

Մի ակնթարթի մեջ ցրվեցավ ժողովուրդը` գ ոչելով` կեցցե´ թագ ավորը, կեցցե՜ թագ ուհին, և մի ժամ չանցած` արդեն ամենքը զինված պատրաստ էին: Քաջասիրտ օրիորդներն ու տիկիններն էլ երբ որ իմացան, թե թագ ուհին պիտի առաջնորդե զորքին, նմանապես զրահավորվեցին ու ձիավորվելով` շրջապատեցին թագ ուհուն:

Մի կատարյալ հիացք էր Անահիտը սպարապետի զգ եստի մեջ: Կրակոտ ձիու վրա նստած, ոսկեզօծ զրահով պատած, մազերը սաղավարտի մեջ ամփոփած, լայնաշեղբ թուրը կապած, վահանը թիկունքին կախած: Այս բոլորը նրա արեգ նատիպ դեմքի և հրավառ աչքերի հետ մի ահեղ կերպարանք էին տվել նրան:

Երբ քաղաքից դուրս եկան տափարակ դաշտը, Անահիտը դարձրեց ձիու գ լուխը և այս ու այն կողմ քշելով` հրամաններ արձակեց և մի քանի րոպեի մեջ կարգ ավորելով ամբողջ այրուձին` գ ոչեց բարձրաձայն` «հառա՜ջ», և ինքն առաջ անցնելով` ասպանդակեց ձին և մի վայրկյանի մեջ աներևութացավ: Հեռվից երևում էր միայն ձիու բարձրացրած թանձր փոշին, որ ամպի պես մինչև երկինք էր հասնում: Երկու ժամից հետո նա իր հրեղեն ձիով կանգ նած էր Պերոժ քաղաքի հրապարակի մեջ մեն-մենակ: Կռապաշտ քաղաքացիք նրան երկնքից իջած մի նոր աստված համարելով` խուռն բազմությունով չոքեցին նրա առջև, գ լխները մինչև գ ետին կորացրին:

– Ո՞ւր է ձեր քաղաքապետը, – գոչեց Անահիտը սպառնալից ձայնով:

Ծունկ չոքածներից մինը վեր կացավ և դողդողալով ասաց.

– Ծառա´դ եմ, այստեղի քաղաքապետը:

– Դո´ւ ես ուրեմն, որ այնքան անհոգ ես, որ չգ իտես, թե ի´նչ է գ ործվում քո աստվածների բնակարանում:

– Ծառադ եմ, ես ոչի´նչ չգ իտեմ:

– Դու կարելի է թե չգիտես էլ, թե որտե ղ է գ տնվում ձեր տաճարը:

– Ինչպե ս չգ իտեմ, ծառադ եմ, շատ լավ գիտեմ:

– Առա´ջ անցիր ուրեմն...

Կես ժամ չանցած` ամբողջ քաղաքը գ ջլված` գ նում էր Անահիտի հետևից, երբ որ մոտեցավ մեհյանի պարիսպներին, քուրմերը կարծեցին, թե ուխտավորների մեծ բազմություն է եկողը, շտապով բաց արին դուռը: Բայց երբ ներս խռնվեց ժողովուրդը, երբ տեսան զրահավորված հրաշագ եղ ասպետի սպառնալից դեմքը և իրանց ուշ չդարձնելը, մի անսովոր սարսափի մեջ ընկան: Անահիտը մի րոպեի մեջ գ տավ տարտարոսի դուռը և դառնալով քաղաքապետին` հրամայեց.

– Բա´ց արեք ահա´ այս դուռը:

Մինչդեռ քաղաքապետի հրամանով մի քանի անձինք պատրաստվում էին կոտրատել դուռը, ծերունի քրմապետը, վերահաս վտանգ ը տեսնելով, դուրս եկավ իր մեհենական զգ եստով, որ ժողովրդի վրա սարսափ ձգ ե և ետ մղե: Երբ որ իր սպիտակ շուրջառը ձգ ած, քրմապետական երկճյուղ ու երկայն թագ ը գ լխին դրած և գ ավազանը ձեռին դուրս եկավ ուռած ու փքված, ժողովուրդը ճանապարհ բաց արավ և ետ քաշվեց ահ ու դողով: Նա մոտեցավ Անահիտին և պատգ ամախոսի ձայնով աղաղակեց.

– Ի նչ ես ուզո՜ւմ, ինչ ես անո՜ւմ, ե՜տ քաշվիր այդտեղի՜ց:

Անահիտը, բարկությունը հազիվ զսպելով, ասաց.

– Ես հրամայում եմ, որ այս դուռը բացվի´:

– Ո՜վ կարող է հրամայել այստե՜ղ, բացի ինձանի՜ց: Այս դո՜ւռը մեր սրբարանի դո՜ւռն է. այստե՜ղ է գ տնվում մեր նախնյաց փոշի՜ն, այստեղ է մեր անշեջ կրակարա՜նը. տեսե՜ք ահա՜ այն ծո՜ւխը, որ մինչ երկի՜նք է բարձրանո՜ւմ: Աստվածների բարկությունը մի՜ շարժեք: Ցրվեցե՜ք, հեռացե՜ք, կորե՜ք, ինչպե՜ս եք համարձակվում ձեր պի՜ղծ ոտներով կոխոտե՜լ այս սուրբ վա´յրը:

Քրմապետի ահեղագ ոչ սպառնալիքը սնապաշտ ժողովրդի վրա սարսափ բերավ, ամենքը կորագ լուխ ետ քաշվեցին. բայց նրանց մեջ կային և քրիստոնյաներ, որոնք պինդ կանգ նեցին իրանց տեղերը` կասկածելով, որ այդ ծածկարանումը մի սարսափելի գ աղտնիք պիտի լինի թաքնված: Նրանք միաբերան գ ոչեցին.

– Բացվի՜, բացվի՜ այդ տարտարոսի դուռը:

Քրմապետը տեսավ, որ իր հրամանին ընդդիմացողներ կան, երեսը դարձրեց դեպի մեհյանը և ձեռքերը մեկնելով` աղաղակեց.

– Ո՜վ հզոր աստվածնե՜ր, ձեր սուրբ տաճարը պղծվո՜ւմ է, օգ նությո՜ւն հասցրեք...

Այս ձայնի վրա մեհյանի դուռը բացվեց և նրա միջից դուրս թափվեցին մի խումբ սպառազինված դաժանատեսիլ մարդիկ: Սրանք քումերն էին, որոնք վերահաս վտանգ ը տեսնելով` անձնապաշտպանության էին պատրաստվել: Քրմապետը հրամայեց նրանց, որ դուռը պահպանեն և ոչ ոքի թույլ չտան մոտենալ:

Անահիտի համբերությունը հատավ սաստիկ բարկությունիցը: Դարձրեց ձիու գ լուխը և ետ նայելով` տեսավ, որ քաղաքի վրա ամպի պես փոշի է բարձրացած, իմացավ, որ զորքը մոտեցել է: Այդ հանգ ամանքից ավելի ևս սրտապնդվելով` ուզեց ինքը մենակ վերջացնել ամեն բան և մի րոպե առաջ տեսնել իր Վաչագ անին: Ձախ ձեռքն առավ վահանը և աջով սուրը հանելով` դարձավ դեպի քուրմերը և գ ոչեց.

– Վերջի´ն անգ ամ հրամայում եմ ձեզ զինաթա´փ լինել և բանա´լ այդ դժոխքի դուռը:

Քուրմերը պատրաստվեցին դիմադրելու: Անահիտի իմաստուն ձին իմացավ տիրուհու մտադրությունը. մի թեթև ասպանդակի հարված ստանալուն պես` կոխկոտեց քավթառ քրմապետին և հարձակվեց քուրմերի վրա: Կայծակի արագ ությամբ երեքի գ լուխը թռցրեց Անահիտը և իսկույն ետ մղեց ձին: Քուրմերը նրան շրջապատեցին և վիրավորեցին ձին: Անահիտը պաշպանողական դիրք բռնեց, բայց ձին իր հարձակմունքը շարունակում էր. նա միանգ ամից թե´ առջևից և թե´ հետևից էր հարձակվում և հարվածներ էր, որ տալիս էր աքացիներով: Քուրմերը կռվում էին ամենահուսահատ և կատաղի կերպով: Անահիտի կյանքը անխուսափելի վտանգ ի մեջ էր: Այդ որ նկատեցին քրիստոնյաները, քուրմերի քամակից հարձակվեցին: Քուրմերը շփոթվեցին ու երեսները դարձրին, որ պաշպանվին: Անահիտը, օգ ուտ քաղելով այդ հանգ ամանքից, կրկին հարձակվեց և էլի մի գ լուխ թռցրեց և մի քանիսին ոտնատակ տվավ: Կռապաշտները տեսան, որ քրիստոնյաներն օգ նում են Անահիտին, կարծեցին թե կռիվը կրոնական է, իսկույն անցան քուրմերի կողմը և սկսեցին քարե կարկուտ թափել քրիստոնյաների վրա: Այդ միջոցին Անահիտի սաղավարտը վայր ընկավ մի քարի հարվածից, որ դիպավ նրա ծայրին: Նրա խիտ և երկայն մազերը փռվեցին և ծածկեցին ամբողջ կազմվածքը ամեն կողմից, բացի հրացայտ աչքերից: Նրա այդ տեսքը մի նոր սարսափ ձգ եց ամբոխի վրա, որոնք իրանց քարե կարկուտը դադարեցրին իսկույն: Այդ հանգ ամանքից էլ օգ ուտ քաղեց Անահիտը. մի անգ ամ էլ հարձակվեց քուրմերի վրա և մի քանիսին, մահացու վերք տալով` գ ետին գ լորեց: Հենց այդ ժամանակ վրա հասան զորքի առաջապահ նիզակավորները` օրիորդների և տիկինների հետ, և իրանց թագ ուհուն հուսահատ կռվի մեջ տեսնելով` միաձայն աղաղակեցին և հարձակվեցին քուրմերի վրա: Մի րոպե չանցած` կենդանի մնացած քուրմերը փախան. ամբոխը ետ քաշվեց և բաց հրապարակի վրա մնաց Անահիտը` շրջապատված քաջասիրտ օրիորդներով և տիկիններով: Քրիստոնյաներից մինը բերավ նրա սաղավարտը, որ ազատել էր ամբոխի ձեռից: Անահիտն իջավ ձիուց ողջ-առողջ, կարգ ավորեց իր մազերը և սաղավարտը դրավ գ լխին: Հրաման արձակեց, որ եկող զորքը շրջապատե մեհյանը, որի մեջ պատսպարվել էին բոլոր քուրմերը և ներսից դուռը փակել: Հետո դառնալով դեպի ամբոխը` ասաց. «Եկեք այստեղ կարգ ով կանգ նեցեք հանդարտ, որ տեսնեք` ինչ կա ձեր սուրբ քրմապետի սրբարանումը», – և հրամայեց դուռը կոտրտել:

Մի զարհուրելի տեսարան բացվեց ժողովրդի առջև: Դժոխային որջից դուրս սողացին բազմաթիվ հոգ իք, որոնք նոր գ երեզմանից հանած դիակների էին նմանում: Շատերը վերջին շնչումն էին և ոտքի վրա կանգ նել չէին կարողանում: Նրանց ուրախության լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը մարդու սիրտ էին կտրատում: Ամենից հետո դուրս եկան Վաչագ անն ու Վաղինակը` գ լուխները քաշ գ ցած: Թագ ուհին ճանաչեց Վաչագ անին և նշանացի արավ իր մարդկանցը, որ նրան տանեն իրան համար պատրաստելի վրանը: Վաչագ անը գ նաց Վաղինակի ձեռքից բռնած` որ աչքերը խփած կույր աղքատի պես հետևեց նրան: Մյուս բոլոր դուրս եկողներին հրապարակի վրա նստեցնելուց հետո Անահիտը հրամայեց զինվորներին, որ ներս գ նան և ամեն բան` ինչ կա չկա` դուրս տան: Զինվորները մտան դժոխքի մեջ և այնտեղից դուրս բերին նոր մեռած մարդկանց դիակներ, նոր կտրած գ լուխներ, կթոցներով լիքը մարդկային լեշեր, մարդամսով լիքը կաթսաներ, զանազան արհեստի գ ործիքներ և պարագ աներ...

Կռապաշտները, որ արդեն ամոթահարված և քստմնած էին, այդ ծայրահեղ եղեռնագ ործությունը տեսնելով` էլ չհամբերեցին և բարձրաձայն աղաղակեցին. -Մե՜ծ է քրիստոնեից աստվածը, դժո՜խք է մեհյանը, դևե՜ր են կուռքերը, սատանա՜յք են քուրմերը, կոտորե´նք, ջնջե´նք, սատկացնենք սրանց...

– Ո´չ, ո´չ, – գ ոչեց թագ ուհին, – սպասեցե´ք, չմոտենա´ք տաճարին, ձեռք չտա´ք քուրմերին, նրանց պատժելու իրավունքն իմն է: Մեզ հարկավոր է նախ և առաջ այս թշվառների հոգ սը քաշել: Եվ սկսեց հարցնել ամեն մեկին առանձին, թե նա ո´վ է, ի նչ տեղացի է: Մեկն ասում էր` իմ անունս Առնակ է, ես Բաբիկի որդին եմ: Այդ անունը բարձր ձայնով կրկնում էր քաղաքապետը, և ահա´ մի ծերունի մարդ` դողդողալով մոտենում էր և հեկեկալով ասում. «Ուր է իմ որդիս»: Երկրորդի մայրն էր լույս ընկնում և ուշաթափ ընկնում իր մինուճար որդու վրա, երրորդի` քույրը, չորրորդի` եղբայրը: Շատ քչերը մնացին անտիրական, այդպիսիներին էլ թագ ուհին առավ իր խնամակալության տակ. դրանց թվում էին և Վաչագ անի արհեստակիցները:

Այդ թշվառներին տերվտեր անելուց հետո թագ ուհին կամեցավ անձամբ զննել քուրմերի սպանդարանը: Քաղաքապետի և մի խումբ զինվորների հետ ներս գ նաց և նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ ու պուճախը: Ո´ր կողմը նայում էր, մարդկային արյունի հետք էր նշմարում և անհամար ոսկորներ` այս ու այն անկյունում թափած:

– Այս զարհուրելի տարտարոսը կարճ ժամանակում գ լուխ բերված բան չէ, – ասաց նա քաղաքապետին.– սրա վրա շատ տարի և շատ մարդիկ պիտի լինին աշխատած, իսկ այդ մարդիկը մի անգ ամ այստեղ ընկնելուց հետո` էլ լույս աշխարհք չեն տեսել:

– Ողորմած թագ ուհի, ես մեղավոր եմ, որ խիստ հսկողություն չեմ ունեցել, բայց մի այսպիսի բան իմանալու համար քո խորամանկությունն ունենալու է: Ամեն տարի միայն մեր քաղաքից` եթե քիչն ասեմ` հարյուր մարդ է անհայտացել, բայց ես միշտ կարծել եմ, թե լեռնեցիք են գ երի տարել: Այդ գ արշելի քուրմերին մենք ոչ միայն սուրբերի տեղ ենք ընդունել, այլև կարծել ենք, թե դրանք շատ ժրաջան և արհեստասեր մարդիկ են, իրանց ձեռքի աշխատանքովն են ապրում և ոչ ժողովրդի հաշվով և արյունով: Ո վ կկարծեր, թե այն թանկագ ին հյուսվածքներն ու գործվածքները, որ դրանք ամենայն օր բերում էին շուկա` վաճառելու, իրենց ձեռքի գործքը չի եղել, ո վ կկարծեր, որ մեր պաշտած քրմապետը մի կերպարանափոխված դև է եղել և անմեղ մարդկանց արյան ծարավի...

Վերջապես դուրս եկան այդտեղից և գնացին դեպի տաճարը: Բախեցին տաճարի դուռը, որ քուրմերը բաց անեն և անձնատուր լինեն, բայց ներսից ձայն հանող չեղավ: Դուռը կոտրտեցին զինվորները և ներս գ նացին, բայց ներսը մարդ չգ տան. վերև նայեցին, և մի նոր տեսարան բացվեց նրանց առջև. բոլոր քուրմերը և քրմապետը կախվել էին առաստաղից և դեռ ճոճվում էին իրենց պաշտած հնդկացի կուռքերի դիմաց: Երբ որ այդ մասին հայտնեցին թագ ուհուն, նա ասաց.

– Այդ մահը շատ թեթև է դրանց համար, բայց վնաս չունի, թողեք այդպես մնան, միայն թույլ տվեք ժողովրդին, որ ներս գ նան և երկրպարգ ություն տան իրանց սուրբերին:

Դրսումը ամբոխված և գ րգ ռված մարդիկը հեղեղի պես ներս թափվեցին և կատաղի կերպով հարձակվեցին կուռքերի վրա և ջարդուփշուր արին իրանց երեկվան պաշտած աստվածներին: ««Ի նչ հեշտ են ջարդվում այս գ արշելիները, մինչդեռ մենք կարծում էինք, թե անհպելի և անմատչելի են», -ասում էին շատերը: Դուրս տվին բոլոր անոթներն ու սպասները, քարուքանդ արին խորաններն ու ծածկարանները, անթիվ ոսկի և արծաթ գ տան, բայց առանց մի բան հափշտակելու և գ ողանալու` ամեն ինչ տարան թափեցին հրապարակի մեջ` թագ ուհու առջև, իսկ թագուհին կարգադրեց, որ քուրմերի բոլոր այդ ունեցած-չունեցածը բաժանվին դժոխքից ազատվածներին: Երբ որ մեհյանի մեջ էլ ոչինչ չմնաց, ամեն ինչ տակն ու վրա արին` իրանց արդար զայրույթի վերջին մրուրը թափեցին խեղդամահ եղած քուրմերի գլխին: Ցած բերին դժոխքի արբանյակներին և ամենքին կտոր-կտոր անելով` դուրս նետեցին պարսպից, որ գազաններին լափ դառնան:

Մնացած անելիքը թագուհին հանձնեց իր հարյուրապետներից մեկին, իսկ ինքը գնաց իր վրանը, ուր նրան անհամբեր սպասում էր Վաչագանը: Երկու սիրելիները նստեցին իրար կողքի և միմյանց նայելուց չէին կշտանում: Վաղինակը մոտեցավ թագուհուն, համբուրեց նրա ձեռքը, և մյուս կողքին նստելով` սկսեց հեկեկալ մորը գտած երեխայի պես:

– Դու ոչ թե այսօր ես փրկել մեզ, իմ աննման թագուհի, այլ շատ օրեր սրանից առաջ, երբ ես տեսա քեզ երազումս, հենց այդ զգեստիդ մեջ:

– Դու սխալվում ես, Վաղինակ, – ասաց Վաչագանը, – թագուհին այն ժամանակը փրկեց մեզ, երբ որ քեզ ասաց. «Ձեր թագավորի որդին արհեստ գիտե»: Մի տդ է, որ դու էլ մի կուշտ ծիծաղել էիր:

– Ա՜խ, ճշմարիտ է. ի նչ ասեմ: Եվ ես, որ այն ժամանակը շատ անհավատ էի, միայն հիմա եմ սկսել հին լսածներիս հավատալ: Մեսրոպ վարդապետը, որ մեզ քարոզում էր, թե` «Եթե Քրիստոս դժոխք չիջներ, դժոխքը չէր կործանվիլ», ես նրա այդ ասածի վրա էլ էի ծիծաղում, բայց հիմա իմ թագավորն անձամբ ցույց տվավ, որ Մեսրոպը ճշմարիտ էր ասում:

– Հանգստացիր, Վաղինակ, այդ մասին մենք հետո շատ կխոսինք, – ասաց թագուհին` նոր արդեն զգալով, որ ինքն էլ է սաստիկ հոգնած:

– Ես ինչպես տեսնում եմ, քեզ նմանապես հարկավոր է հանգստանալ, – ասաց Վաչագանը թագուհուն: -Դու հիմա հանգստացիր, մնացածը ես ինքս կհոգամ:

Թագուհին քաշվեց վրանի մյուս բաժինը, ուր նրա համար փափուկ փռվածք էին արել օրիորդներն ու տիկինները: Այդտեղ նա հանեց իր զենքն ու զրահը և ուղարկեց Վաչագանին, իսկ ինքը փռվածքի վրա թիկն տալով` ուզեց իբր հանգստանալ, բայց նրա երևակայությունն այնպես գրգռված էր, նրա սիրտն այնպես վրդովված, որ հանգստանալ չէր կարողանում: Մեկ ուզում էր լիասիրտ ուրախանալ իր սիրելու ազատությունովը, բայց մեկ էլ թվում էր նրան, թե դեռևս շրջապատված է կատաղի քուրմերով, և ինքը մերթ հարձակողական և մերթ պաշտպանողական դիրք է բռնում: Մերթ ուզում էր իր արդար վրեժը հագեցած համարել` հիշելով, թե ինչպես էին թավալգլոր լինում դաժան քուրմերի գլուխները, բայց հանկարծ նրա առջև պատկերանում էին մարդամսով լիքը կաթսաները, և նոր արդեն սկսում էր ամբո´ղջ մարմնով զինահարվիլ և զարզանդիլ ու սարսռիլ... Ահի այս խառնիխուռն տպավորությունները նրանից շուտ չհեռացան, իսկ այժմ ավելի չարչարում, քան թե հանգստություն էին տալիս:

Վաչագանը շատ լավ գիտեր, որ Անահիտը ինչքան որ քաջ էր, նույնքան և փափկասիրտ էր: իտեր, որ նա կարող էր, վրեժխնդրության հոգով վառված, անխնա կոտորել իր թշնամիներին, բայց նրա քնքուշ սիրտը կարող չէր հեշտությամբ մարսել մի այդպիսի կոշտ գործողություն: Այս պատճառով շտապեց Անահիտից առնել իր զենքն ու զրահը: Նա լվացվեց, մաքրվեց, փոխեց իր հագուստը, հագավ զրահը, կապեց արքայական թուրը և դուրս գալով վրանից` երևաց զորքին, որ նրա տեսությանն սպասում էր անհամբեր: Հենց որ երևաց Վաչագանը և ողջույն տվավ, զորքն ուրախության աղաղակ բարձրացրեց: Թագավորը հայտնեց նրանց իր շնորհակալությունը: Այդ միջոցին քաղաքապետը եկավ թագավորի ոտներն ընկավ, շնորհավորեց նրա ազատությունը և հայտնեց, որ ճաշ էր պատրաստել կանաչ դաշտումը զորքի համար: Թագավորը հրաման տվավ զորականներին, որ երթան ճաշեն և ուրախություն անեն. իսկ ինքը գնաց Անահիտի մոտ, ուր արդեն օրիորդներն ու տիկինները ճոխ սեղան էին սարքել և թագավորի գալուն էին սպասում, որ հացի նստեն: Այստեղ էր Վաղինակը` փոխած իր հնոտիքը և գեղեցիկ հագուստով զուրգված: Այդպես գեղեցիկ և ուրախ ճաշ չէր արած Վաչագանը իր բոլոր կյանքումը: Այն ուրախությունն ու զվարճությունը, որ անում էին օրիորդները, Վաղինակին էլ մի այնպիսի հոգեկան զմայլանքի մեջ էին ձգել, որ նա, կարծում էր, թե երանելյաց աշխարհի մեջ է և հրեշտակների հետ է խնդում, ուրախանում: Անահիտն էլ զատվեց հոգեմաշ ցնորքներից և մի բաժակ գինուց հետո ինքն էր առաջնորդում օրիորդներին ու տիկիններին սրախոսություն անելիս:

Այսպես ուրախ ճաշելուց հետո փողերը նշան տվին, որ ժամանակ է ճանապարհ ընկնելու դեպի տուն: Առաջ ընկան թագավորն ու թագուհին, նրանց կողքին` օրիորդներն ու տիկինները, իսկ հետևից` բոլոր զինվորները, որոնք միաձայն երգում էին մի ազգային հաղթական երգ: Երբ որ հասան Պերոժ քաղաքի հրապարակը, բոլոր քաղաքացիք, մեծ ու փոքր, այր ու կին, միաբերան աղաղակեցին:

– Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, կորչի՜ն քուրմերը, կործանվին կռատունները, քրիստոնյա՜, քրիստոնյա՜ կուզենք լինել:

Թագավորը նրանց պատասխանեց, որ շուտով կգա հայրապետը և նրանց կմկրտե (և հիրավի, երկու օրից հետո եկավ Աղվանից Շուփհաղիշե կաթողիկոսը` շատ քահանաներով և եպիսկոպոսներով, և բոլոր պերոժցոց տարավ Կուրի եզրը, ուր մերկացան ամենքը և սպիտակ սավանով սփռված` մտան գետը` փոքր մանուկներին գրկերն առած: Կաթողիկոսը մկրտության համառոտ կարգը կատարեց և ամենքին հրամայեց երեք անգամ ընկղմվել ջուրը և դուրս գալ: Այսպես լուսավորվեցին պերոժցիք քրիստոնեական լուսով: Բայց մենք դառնանք մեր պատմությանը:)

ԺԴ

Երբ որ թագավորն ու Վաղինակը ողջ-առողջ տուն հասան, դրանց դիմավորեց Զանգին, և մերթ մեկի, մերթ մյուսի ոստներին փաթաթվելով` այնպես էր վնգվնգում, որ կարծես ամեն բան գիտեր, ամեն բան լսել էր:

Մյուս օրը բանտից հանեցին դիպակավաճառ քուրմին, որ դատեն հրապարակավ և դատապարտեն: Երբ որ դատավորները ժողովվեցին և ուզում էին դատել նրան թագավորի ներկայությամբ, Վաղինակը մոտեցավ և խնդրեց թագավորից, որ այդ դաժան ծերի կյանքն ու մահը իրան հանձնե:

– Դու ինչպես ես ուզում պատժել սրան, – հարցրեց թագավորը:

– Այդ մասին ես ու Զանգին կմտածենք, – պատասխանեց Վաղինակը: Դրա մահվան կերպովը միայն կարող եմ թեթևացնել հիշողությանս մեջ իմ կրած կսկիծը: Այն գարշելիները հեշտ պրծան, նրանց բախտին չպիտի արժանացնեմ սրան:

– Բայց, Վաղինակ, դու մոռանում ես, որ քրիստոնեին անվայել է վրեժխնդրությունը: Ինչպես տեսնում եմ, դու սրան տանջել ես ուզում:

– Ո´չ, ես ուզում եմ միայն, որ դրա սև հոգին Զանգուն հանձնեմ և թողնեմ նրա կամքին, որ ինչպես ուզենա, այնպես հանե...

– Տա´ր, տա´ր, շանսատա´կ արա սրան, – ասացին միաբերան դատավորները: Թագավորն էլ չուզեց Վաղինակի խնդիրը մերժել: Վաղինակը քուրմի ձեռները կապոտած, տարավ մի ձորի մեջ և այնտեղ բաց թողնելով` ասաց Զանգուն.

– Զանգի´, տե´ս, սա է այն մարդը, որ ինձ քանի տարի տանջել է սոսկալի տանջանքով, ինձ այնպես բան է ուտեցրել, որ դու չես տեսել քո օրումը: Զանգի´, տանջի´ր այս մարդուն, որ մի քիչ սիրտս հովանա: Դե՜, գազա՜ն է սա, բռնի´ր, կծի´ր, պինդ, պի´նդ...

Զանգին մի ոստյունով հարձակվեց քուրմի վրա և մի ակնթարթի մեջ բուկը հախռելո´վ խեղդեց և մռմռալով ետ քաշվեց իսկույն:

– Ա՜խ Զանգի, այդ ի նչ հեշտ պրծացրիր դու այդ անիրավին: Մի թե ես քեզ այդպես ասացի: Այդպես հո ոչ մի բարեգութ դահիճ չէր անիլ, ինչպես դու արիր:

Վաղինակը շատ զղջաց, որ Զանգուն դահճի պաշտոն տվավ և թագավորին գանգատվեց, բայց թագավորը շատ ուրախացավ, որ Զանգին այնքան բարի է եղել:

Վաչագան թագավորի այս արկածքի լուրը տարածվեց բոլոր քաղաքներում և գյուղերում: Այդ մասին խոսում էին մինչև օտար երկրներում էլ և ամենայն տեղ Անահիտի և Վաչագանի գովասանքն էին անում: Ազգային երգիչները, գյուղեգյուղ և քաղաքեքաղաք պտտելով, այդ անցքի պատմությունն էին անում երգերով: Ափսո´ս, որ այդ երգերը մեզ չեն հասել. բայց ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտը իրանց աշխարհի համար, այդ բանտ հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ: Այդ հեքիաթի գլխավոր միտքը այն է, որ «թագավորի կյանքը արհեստն է փրկել» :

Այս լավ միտք է, և ինչ ժողովրդի մեջ որ գտնվում է մի այսպիսի սրբացած ավանդություն, դա ցույց է տալիս, թե ուրեմն այն ժողովուրդը մեծ նշանակություն է տալիս արհեստներին, աշխատասիրությանը, որից գլխավորապես կախված է ժողովրդի բախտավորությունը: Այդ բախտավորությունը ևս առավել ապահովանում է, երբ որ երկրի թագավորն ինքն անձամբ օրինակ է տալիս ժողովրդին և հովանավոր ու պաշտպան է դառնում արհեստին:

Եվ ճշմարի´տ, մեր պապերը, որ շատ աշխատասեր և արհեստասեր էին, այդ անցքից հետո ևս առավել ուշադրություն դարձրին արհեստների վրա: Ամբողջ աշխարհումը էլ ոչ մի´ հոգի չէր գտնվում, որ մի որևիցե արհեստ չիմանար, և շատ արհեստներ մեր աշխարհում մինչև վերին կատարելագործության հասան: Աղջկերքը սովորում էին առհասարակ գործվածքներ անել. բրդից գործում էին զանազան գորգեր և շալեր, բամբակից` կտավեղեն, մետաքսից` նուրբ կերպասներ: Կար, ձև, հյուսվածք ամենը գիտեին: Ամեն երկրագործ ինքն էր շինում իր բոլոր գործիքները, իր գութանն ու սայլը, իր զենքն ու զրահը, իր պղնձեղեն ու կավեղեն ամանները, իր տունն ու կարասիքը: Ամառը երկիրն էր գործում, ձմեռն իր արհեստը բանեցնում: Եվ աշխատում էին ոչ թե ջոկ-ջոկ, այլ խմբովին, միասին: Տեսնելու բան էր, թե ինչպես գյուղի բոլոր առույգ երիտասարդները` ահագին կռանները ձեռքներին` զարկ զարկի հետևից կարկուտի պես թափում էին մի կտոր երկաթի վրա, որից ուզում էին մի խոփ շինել, կամ կացին, կամ թուր և այլն: Այսպես միասին էին հերկում իրանց դաշտերը և միասին հնձում արտերը:

Հոգևորականությունն այն ժամանակ մի ձրիակեր դասակարգ չէր: Բոլոր վանքերը մի-մի գործարան էին, ուր պատրաստում էին ազնիվ մագաղաթ, գրում էին, կազմում էին և բացի սրանից, իրանց բոլոր հագուստներն ու կարասիքը իրանց ձեռքովն էին պատրաստում: Նրանք ասում էին.

«Ուսումն ու արհեստը պետք է այնպես հյուսված լինեն միասին, ինչպես Վաչագան թագավորի դիպակը իր խորհրդավոր թալիսմաններով»:

Կարող ենք ուրեմն երևակայել, թե ի նչ կլիներ մի ժողովուրդ այնպիսի հոգևորականների օրով, մանավանդ այնպիսի մի թագավորի, ինչպիսին Վաչագանն էր, որ ժողովրդի զավակն էր, նրա հայրն ու եղբայրը: Ինչ կլիներ Անահիտի պես մի թագուհու օրով, որ երկրի համար դառավ հարազատ ու սնուցիչ մայր, և ահա` ինչ էր ասում ժողովուրդը Անահիտի մասին.

«Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը` նավերով ու նավակներով. նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով և առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը` սառն աղբյուրներով: Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին` ընդարձակ երկիր: Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ: Կեցցե՜ Անահիտը, կեցցե հավիտյան»:


Страницы книги >> Предыдущая | 1 2 3
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации