Электронная библиотека » ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ » » онлайн чтение - страница 5


  • Текст добавлен: 20 января 2023, 15:21


Автор книги: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Жанр: Современная русская литература, Современная проза


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 5 (всего у книги 30 страниц) [доступный отрывок для чтения: 10 страниц]

Шрифт:
- 100% +

Ես ելնում, դուրս եմ գալիս բակ£ Գյուղն արդեն արթնացել է, այստեղ-այնտեղ մարդիկ ձայնում են իրար, երդիկներից ծուխ է բարձրանում, երկար գալարվում է տանիքների վրա՝ մեկ կպչելով տանիքներին, մեկ քամու հետ մագլցելով վեր: Ինչ-որ տեղ, հավանաբար, կալերում, միանգամից հռնդաց տրակտորն ու լռեց£ Նայում եմ շրջակա լեռներին ու անտառներին, երեկ, երբ գյուղ հասանք, դրանք ծածկված էին թանձր քաշաթխպով, իսկ հիմա, ասես շաղով լվացած, ցոլցլում են արեգակի շողերից£ Ներքևում, ձորում, խլաձայն աղմկում է գետը, որ գալիս է հեռվից, Վարդանաբերանց սարերից, և, գյուղը կիսելով երկու մասի, թթայգիներով գնում, կորչում է Խաչենագետի հովտում£

Այդ այգիներում էին տեղի ունենում համբարձման տոները, ճերմակազգեստ փոքրիկ աղջիկները՝ երեսները ծածկած ճերմակ շղարշով, ձեռքները զգույշ իջեցնելով կճուճների մեջ, վիճակ էին հանում, իսկ մեծերը սրտի թրթիռով սպասում էին, թե ինչպիսին դուրս կգա իրենց բախտը£

…Կարմիր պարտիզան Նիկոլայը, ծառերի տակ, տղաների մեջ կանգնած, շարունակ նայում էր Շահումին՝ իր կրակուն աչքերով հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին, իսկ երեկոյան հարազատների հետ եկավ նրանց տուն՝ խոսք առնելու£ Դա անչափ բախտավոր օր էր Շահումի համար, հնար լիներ՝ թև կառներ, կթռչեր երջանկությունից£ Բայց ինչո՞ւ և ո՞ւր թռչեր, երբ այստեղ է նրա երջանկությունը, ահա նստած է նա պատշգամբում, ցածրաձայն զրուցում է, և ինքն՝ ասես հիպնոսացած, ոչ մի կերպ չի կարողանում ըմբռնել նրա ասածների իմաստը, չի համարձակվում գոնե մի անգամ նայել նրան£ Միայն մի բան հասկացավ Շահումը, և դա վերաբերում էր հարսանիքին. Նիկոլայը վաղը գնում է, ամսի վերջին կգա, հարսանիք կանեն, և իրենք կճանապարհվեն Բաքու£ Աստված, ե՞րբ կգա ամսի վերջը, միթե՞ չեն հասկանում, որ իր սիրտը չի դիմանա այդ անջատմանը£ Շահումը նույնիսկ զարմանում էր՝ այդ ինչպե՞ս էր պատահել, որ ինքը մինչ այդ կարողացել էր ապրել առանց նրա գոյության, ուրեմն անիմա՞ստ է եղել իր կյանքը մինչև հիմա® Ստացվում է, որ, այո, անիմաստ ու անարժեք էր եղել, այլապես սիրտը կրակի մեջ չէր այրվի այսպես, կարոտից հալ ու մաշ չէր լինի® Լավ էր, որ ամենամոտ ընկերուհին՝ Մարգարիտը, շարունակ կողքին էր, ծիծաղում, սիրտ էր տալիս, բայց մեկ էր, տագնապալից էր սպասումը մինչև հարսանիք, իսկ հարսանիքին մի օր մնացած՝ ուղղակի քիչ էր մնում սիրտը կանգներ անհամբերությունից® կարգ կար այդպիսի այն հեռու ժամանակներում. հարսանիքի օրը, մինչև եկեղեցի գնալն ու եկեղեցուց հետո՝ մինչև հարսանիքի վերջը, աղջիկն իրավունք չուներ տեսնելու իր նշանածին, խոսելու նրա հետ£ Ծաղկավոր մետաքսից կարված զանդրուկը հագցրած գլխին, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, հրացանների համազարկով, ուրախ բացականչություններով նրանց տարան գյուղամեջ, Սուրբ Աստվածածին եկեղեցին£ Դեմառդեմ ու ձեռք-ձեռքի կանգնել էին նրանք տեր Վարդանի առջև, ինքը ոչինչ չէր տեսնում անթափանց շղարշի տակից, հայացքը գետնին, տրոփող սրտով լսեց տերտերի օրհնանքը. «Տեսէք որդեակք, աստուածային հրամանւն՝ և կանոնիւք սուրբ հայրապատաւյն եկեալ էք ի սուրբ եկեղեցիս, պսակիլ օրինօք ի սուրբ ամուսնութիւն£ Ապա տեսէք, որ յաշխարհիս վերայ պէսպէս փորձութինք կան. թե հիվանդութիւն, և թե աղքատութիւն, և թե այլ ինչ նեղութիւն. Աստուած զձեզ յամենայն փորձութենէ հեռի պահեսցէ, միաբան սիրով պահեսցէ, ի խոր ծերութիւն հասուսցէ, և անթառամ պսակին արժանացուսցէ®»£ Եվ տեր հոր հարցին, որ կրկնվեց երեք անգամ. „Որդյակ իմ, և դու մինչև ի մահ հնազա՞նդ ես“, արձագանքեց շշուկով ու շիկնանքով, և կրկնեց դա երեք անգամ. „Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանւն Աստուծոյ“£ Հետո նրանց դուրս բերեցին բակ, դարձյալ նույն նվագն էր, ցնծուն բացականչություններն էին, եկեղեցու զանգերը ախորժալուր ղողանջում էին, այս ու այնտեղ երկար ձողերին ամրացրած ջահերի վրա կրակում էին հրացաններից, աղջիկներն ինչ-որ ծիծաղելի պատմություններ էին անում, իսկ ինքն ասես երազի մեջ լիներ, ոչինչ չէր կարողանում ըմբռնել, ինչ-որ անհայտ ու տագնապալի բանից սիրտը տարօրինակ կերպով խփում էր, իսկ թե ինչից էր դա, հասկանալ չէր կարողանում£ Մենակ Մարգարիտն էր, որ, չգիտես ինչու, մի տեսակ տխուր էր և հայացքը շարունակ փախցնում էր՝ կարծես թե չուզենալով ուղիղ նայել ընկերուհուն£ „“Միթե նախանձում է, – Շահումը նույնիսկ վիրավորվեց ներքուստ£– Իսկ գուցե մի բան գիտի ու չի՞ ասում իրեն£ Բայց ի՞նչ պիտի իմանա»£ Իսկ տագնապը չէր անցնում, այդ տագնապը չէր լքում նրան նույնիսկ հարսանքի ժամանակ, իր համար առանձնացրած սենյակում նստած, ականջում հարսանքավորների խնդուն աղմուկը, նա սպասում էր, որ ահա ուր որ է մեկը ներս կմտնի և անպայման մի վատ բան կհաղորդի նրան Նիկոլայի մասին£ «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո… Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ չարէ», – անընդհատ ու անլսելի շշնջում էին նրա տոչոր շուրթերը£ Եղավ մի պահ, երբ ընկերուհիները միանգամից ելան և, մեկ-մեկ գրկելով ու համբուրելով նրան, ճռվողելով դուրս եկան£ Նա հասկացավ, որ հիմա Նիկոլայը ներս կմտնի£ Սիրտն սկսեց ավելի արագ խփել՝ ասես ցանկանալով դուրս թռչել կրծքից£ Դռան ձայնից նա շտապ դարձավ դեպի լուսամուտը՝ սիրտ չանելով շրջվել նրա կողմը£ Թույլ չրխկաց դռան մղլակը: Շահումի շունչն ասես կանգ առավ£

– Շահո՞ւմ£

Ոնց որ օձ խայթի՝ Շահումն արագորեն շրջվեց ձայնի վրա և, տեսնելով Նիկոլայի եղբորը՝ Աղաբեկին, թիկունքով սեղմվեց լուսամուտագոգին£ Աղաբեկը՝ դեմքի մի մասը, աչքի ու շրթունքի հետ միասին, մանկուց այրված, սարսափազդու տեսքով, ծանր շնչելով նայում էր նրան£

– Նիկոլային բա՞ն է պատահել, – արտասանեց Շահումը՝ հազիվ կարողանալով շունչը ետ բերել£– Աստված իմ, դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից£ Ինչո՞ւ ես լռում, – ահագնացող վախով շարունակեց նա, – ես հո կույր չեմ՝ նրան վատ բան է պատահել. ես դա զգում էի£

– Ոչ£– Աղաբեկը թափահարեց գլուխը և միանգամից, կարծես ծանր բեռից ազատվելով, ասաց.– Քեզ նրա համար չենք բերել, Շահում£ Քեզ ինձ համար ենք բերել®

Շահումը քարացած նայում էր ձայնի ուղղությամբ՝ առանց խոսակցին տեսնելու£

– Նիկոլայի համար ինչ կա, – ինչպես խոր անդունդից՝ գալիս էր Աղաբեկի ձայնը£– Նա ինձ նման անբախտ չի, ում էլ ասես՝ կառնի® Իմ բանն ուրիշ է, ինքդ էլ տեսնում ես, թե ինչ օրի եմ® Եղբորդ՝ Առուստամի հետ էդպես որոշեցինք, սկզբում դեմ կանգնեց, բայց դե, ինչի՞ պիտի դեմ կանգնի, համաձայնեց£ Մի մտածիր, իմացած եղիր, որ ես քեզ Նիկոլայից պակաս չեմ պահելու, լավ եմ պահելու®

– Ոչ, ոչ, չեմ ուզում, ոչ, – բերանով օդ որսալով՝ շնչասպառ ու գունաթափ՝ անկարող անգամ ցավից ճչալու՝ Շահումը գլխապտույտ զգաց և ուշակորույս փռվեց հատակին®

…Ես շրջվում, կրկին նայում եմ ետ` պատշգամբին, ուր արևի գունեղ շողերն արդեն լուսամուտներից ներս են մտել և բակի ծառերի մեղմիկ շարժումից վետվետում են սևացած պատերին£ Այնտեղ, պատշգամբում, իր հնամենի թախտին նստած, մեծ մայրս ինքն իրեն խոսում է, կամկար շարժում ձեռքերը, ասես ինչ-որ բան է ուզում ապացուցել երևակայական զրուցակցին£ Հնարավո՞ր է գիտենալ՝ ի՞նչ է մտածում մարդ ահա այս պահին, երբ արդեն հասել է կյանքի վերջնագծին և բոլորը գիտեն ու ինքն էլ գիտի, որ դա այդպես է, ավարտված է կյանքը, վերջ՝ ինքն այս մեծ ու կանաչ աշխարհում չի լինելու այլևս£ Ի՞նչ է հիշում հիմա իր անցած օրերից և առհասարակ որևէ բան հիշո՞ւմ է, թե ամեն ինչ այնտեղ, հոգու խորքում իրար է խճճված®

Շատ տարիներ առաջ, երբ մայրս բերեց ինձ գյուղ և, թողնելով պառավ սկեսրոջ խնամքին, գնաց քաղաք՝ վայելելու իր երջանկությունը նոր ամուսնու հետ, հիշում եմ, մեծ մայրս հեքիաթներ էր պատմում, ըստ երևույթին, ուզում էր սփոփել ինձ, որ շատ չտխրեմ առանց մորս£ Իսկ ես չէի էլ տխրում, թեպետ երբեմն առ երբեմն ես ինձ զգում էի մենակ, արհամարված ու լքված բոլորից£ Բայց դա սկզբնական շրջանում էր, հետո ես սրտակից ընկերներ ունեցա, մանկական միամիտ ու մաքուր սիրով սիրեցի և° նրանց, և° գյուղը, և°, իհարկե, Շահում մեծ մորս, առանց որի ես իմ կյանքը չէի պատկերացնում այլևս£ Նա ձեռքս բռնած ինձ առաջին դասարան տարավ, իսկ երբ ավարտեցի դպրոցը, հասունության ատեստատը կրծքին սեղմած երկար լաց էր լինում, և ես չէի կարողանում մխիթարանքի խոսքեր գտնել նրան ասելու£

Մեծ մորս պատմած բազում հեքիաթներից մեկն իր մասին էր. «Եղել է, չի եղել, մի սիրուն աղջիկ է եղել£ Աչքերը ՝ ոնց գիշեր՝ սև են եղել, բերանը պողի նման կարմիր, մեջքը ճապկի պես նուրբ ու բարակ է եղել՝ ու ինքն էլ տասնչորս տարեկան: Կուժն՝ ուսին երբ ջուրն է գնացել, երբ սարերից քշել է իրենց ուլերը, կամ եղբայրներին հաց է տարել հանդ ու թեթևաքայլ տուն է եկել, ամբողջ գյուղը կանգնել, հեռվից հեռու զմայլված նայել է նրան՝ մտքում երանի տալով էն բախտավոր տղին, որ կառնի նրան®»

Պատմում էր նա, և նրա ձայնը, ոնց որ քամու հետ եկող ջրի խոխոջ, մեկ հանկարծ իջնում, մեկ կրկին բարձրանում էր, ես մտովի տեսնում էի կարմիր պարտիզան տղային, որ «բարձրահասակ էր, ինչպես չինարի, սև աչք-ունքով էր ու խոսելիս հմայում էր քեզ իր անուշ ձենով»£ Մեծ մորս ձայնը դողում, կտրվող լարի պես թրթռում էր, երբ հեքիաթը հասնում էր վերջին՝ ավետելով այն մասին, թե մեծերն ինչքան դաժանորեն խաբեցին ջահել սիրահարներին£ Բայց այն, որ այդ հեքիաթում իր կյանքն էր պատկերված, ես շատ տարիներ հետո միայն հասկացա£ Ես նրան հարցրի.

– Այա, իսկ ի՞նչ դառավ կարմիր պարտիզան Նիկոլայը, նա որտե՞ղ մնաց£

Նա և° զարմացած էր, որ ես վերջապես գլխի եմ ընկել, թե ում մասին է հեքիաթը, և° մի տեսակ սրտովն էլ էր, որ ես իմանամ այդ պատմությունը£ Վաղնջական գեղեցկությունը կորցրած դեմքին թեթևակի ժպիտ մարմրեց£ Քմծիծաղեց, ինչպես սովոր էր, և թառանչանքով ասաց.

– Գնաց ու էն գնալն էր, էլ չեկավ, խռովեց բոլորից էլ, աշխարհից էլ ու էլ չեկավ. Հետո լսեցինք, որ Բաքվի պաշտպանության ժամանակ սպանվել է և, որպես հերոս, թաղված է էնտեղի հայոց ամենամեծ եկեղեցու բակում, հազար ողորմի, ջահել-ջիվան գնաց կորավ…

…Իսկապես, տեսնես որևէ բան հիշվում է, թե ամեն ինչ վաղուց մոռացության է տրվել£ Մի՞թե մարդկային կյանքն այնքան երկարատև է, որ մարդ վերջին ժամին չկարողանա հիշել իր գլխովն անցածը£ Եվ հնարավո՞ր է մոռանալ£ Այն նույն աղջիկներով, որոնց հետ ոչ հեռու ժամանակներում վիճակախաղի ցնծուն երգեր էին երգում համբարձման տոներին, այժմ սուգ էին ասում գերեզմանատանը£ Դժվար, անասելի դժվար ժամանակներ էին, գյուղում տիֆի համաճարակ էր տարածվել, չկար մի օր, որ հինգ վեց մարդ չմեռներ£ Հնձի ժամանակ էր, տղամարդիկ վախենալով, թե կարող են վարակվել, սարերից տուն չէին վերադառնում£ Գյուղում մնացածներն էլ չափարների տակով կուզեկուզ էին գնում£ Աղաբեկը նույնպես սարերում էր, Մեղրաքերծից այն կողմ՝ Խասին խութում գտնվող իրենց հանդերում, և Շահումին ծանոթ հին տագնապը հանգիստ չէր տալիս նրան£ Ներս ու դուրս էր անոմ, վախվորած նայում երեխաններին, որոնք՝ մոր տեսքից իրենք ևս սսկված, կուչ էին եկել£ Նրա աչքերի արցունքը չէր չորացել դեռ. տարվա սկզբին եղբայրը՝ Առուստամը, սայլի տակ ընկավ, մահացավ, իսկ գարնան վերջերին, գիշերը ժայռից մի վիթխարի բեկոր պոկվեց և քրոջ ընտանիքը՝ քրոջ, նրա ամուսնու և տասնչորս տարեկան որդու՝ Միշայի հետ միասին, թողեց տակը£ Դրանից երկու շաբաթ չանցած՝ կայծակից բռնկվեց բակի կաղնին, կաղնուց էլ խոտով լիքը մարագն ու տունը, թեպետ ողջ գյուղը հավաքվել էր, ձայներից զրնգում էր շուրջը, սակայն ոչինչ փրկել հնարավոր չեղավ. տունը մինչև վերջ այրվեց, մոխիր դարձավ£ «Դերունց Տանիելի աղջկա ոտքը կոտրվեր՝ տունս չմտներ, այ ժողովուրդ, – ծնկանը խփելով անիծեց սկեսուրը£– Ամենազոր աստված, էս ի՞նչ պատուհաս էր, որ դա բերեց մեր գլխին»£ Շահումը բարձրաձայն լաց եղավ£ «Աղջի, ամոթ է, – այս ու այն կողմից ասացին մեծահասակ կանայք, – խեղճն ի՞նչ անի, ո՞վ կուզենա, որ իր քորփեքը դռնեդուռ ընկնեն»£ Մուխանն ու կինը փոխադրվեցին աներոջ ներքնահարկը, որտեղ շատ չանցած, Մուխանը կաթվածահար եղավ, մահացավ, իսկ Շահումը՝ Աղաբեկի ու երեխաների հետ, ժամանակավոր եկան մոր մոտ, միչև աշնանը նոր տան հոգս կանեին, կամ կվերանորոգեին հորական տունը£ Սկեսրոջ խոսքերը գալիս, իրեն էին հասնում, երբեմն էլ որևէ տեղ պատահելիս, սկեսուրը ցուցադրաբար երեսը շրջում, թեքում էր ճամփան£ Շահումը մտամոլոր քայլում էր դեպի տուն՝ իր թիկունքին զգալով նրա չարագույժ հայացքները£ Սկեսուրը աչքով աչք չուներ իրեն տեսնելու, – դա պարզ էր, բայց, ախր, ինքն ինչո՞վ է մեղավոր, ո՞րն է իր մեղքը և մի՞թե իր՝ Շահումի համար հեշտ է£ Մայրը նրան սիրտ տվեց. «Ջրին ասել են՝ ինչի՞ ես էդքան վշվշում, ասել է՝ ընկերս քարն է£ Նրա կյանքը պալատներում է անցել, սիրտը չի դիմանում, հերսոտվել է, ուշադրություն մի դարձրու»£ Այդպես էլ կար՝ չդիմացավ. շուտով մահացավ սրտի հիվանդությունից£ Իբր այսքանը քիչ էր, թուրքերն էլ մի կողմից էին նեղում£ Խաչենի էն կողմում ու Շուշվա մոտերքում, ասում էին, մի քանի գյուղեր են վառել, մարդկանց անխնա կոտորել£ Քանի անգամ երեխոցով թողեցին գյուղը, պահվեցին Վարդանաբերանց սարերում, մինչև որ Հայաստանից դաշնակները լեռներով օգնության եկան£ Իբր դա էլ էր քիչ, հիմա էլ այդ անտեր հիվանդությունն էր տարածվել և աջ ու ձախ հնձում էր մարդկանց£

Ծանր մտատանջության մեջ՝ Շահումը հանկարծակի լարվեց՝ լսելով ինչ-որ մեկի ձայնը£ Նա արագ ելավ բակ և մնաց քարացած. ամուսինը կանգնած էր տնից ոչ այնքան հեռու, ցանկապատից այն կողմ և սարսափից ավելի այլանդակված, լայնացած աչքերով նայում էր իր կողմը£ Նա քայլ արեց՝ առաջ գնալու, սակայն ամուսինը ձեռքով նշան արեց չմոտենալ£

– Էդ զուլումն ինձ էլ կպավ, Շահում®– Նրա այտամկանները ձգվել էին, և նա ուժով էր պահում իրեն, որ չհեկեկա£– Ասացի չեմ հասցնելու վերջին անգամ տեսնեմ քեզ, լսեմ ձենդ® Տուն չեմ ուզում մտնել, կարող եմ վարակել, դու էլ մի մոտեցիր£ Նամարդ դուրս եկա, երեխեքը թողեցի վզիդ® Էսօր հիսուն խորթն եմ հնձել®, – այդպես խոսքը կիսատ՝ ասես թիկունքից կրակեցին, նա միանգամից չոքեց, կծկվեց ու ընկավ գետնին£

Շահումը աղեկտուր ճչաց, տնից դուրս թափվեցին երեխաները£ Մայրը գարնանից անկողին էր ընկել, տանը պառկած էր, աղջկա ձայնից ցնցվեց, մի քանի անգամ կանչեց, բայց նրան լսող չկար£ Վազելով եկան հարևանուհիները՝ Մարիամը, Բաջին, քիչ անց վազեվազ եկավ նաև Մարգարիտը£ Եվ Շահումը հանկարծ սարսափով մտածեց այն մասին, որ ամուսինն ընկած էր այն նույն տեղը, ուր Նիկոլայն այն ժամանակ խոստովանեց իր սերը® Հարևանուհիների հետ միասին հենց այդպես շորերով, հին, քրքրված կարպետի մեջ փաթաթած, ամուսնուն քարշ տալով տարան գերեզմանատուն, հանձնեցին հողին, իսկ մթնալուսին, դեռ լույսը չծագած, փոքրերին՝ Արամին, Վաղարշակին, Հովհաննեսին ու Մարգոյին թողնելով հիվանդ մոր մոտ, Սահակին ու Գրիշային, որոնք արդեն տասը-տասներկու տերեկան մեծ տղաներ էին, վերցրած գնաց Խասին խութի սարերը՝ իրեց կիսատ արտը հնձելու£

Լուսնյակը մայր էր մտել, բայց աստղերը դեռևս լուսավորում էին արար աշխարհ: Ուր որ է՝լույսը կբացվի: Շահումը մանգաղով արագ-արագ հնձում էր արտը, արցունքները հոսում էին այտերն ի վար, սակայն նա կծում էր շուրթերը, զսպում իրեն, որպեսզի երեխաները չնկատեն£ Ինչ-որ մեկը հեռու հանդում, լուսաբացի շամանդաղում ծորուն երգեց, և այդ երգն Շահումի սրտով էր, ասես նրա հոգու խորքից բխած.

Գնա¯մ, գնա¯մ, հեռանամ,

Էլ ուժ չունեմ՝ դիմանամ,

Մեռնե¯մ, մտնեմ գերեզման,

Գուցե դարդս մոռանամ®

…Կանգնեց արտում, ականջ դրեց, հեղձուկը դեմ առավ կոկորդում, շնչելը դարձավ դժվար£ Այս ու այնտեղ երգում էին թռչունները, մոտիկ ու հեռու հանդերից մարդկանց ձայներ էին լսվում, Շահումը նայեց որդիներին, որոնք, խոզանի մեջ հազիվ երևալով, քրտնքի մեջ աշխատում էին՝ մոր հնձածը խրձեր անելով ու դասավորելով իրար վրա£ Հույսի հեռավոր մի շող առկայծեց Շահումի հոգում, նա ինքն էլ սկսեց հավատալ, որ կկարողանա մեծացնել իր որբերին£ «Առստամը ողջ լիներ, կօգներ, հենարան կկանգներ, – մտածում էր Շահումը, – այդպես էլ մենք իրարից խռով՝ գնաց այս աշխարհից, չիմանալով, որ վաղուց ներել էի նրան՝ ինձ այսպիսի ճակատագրի արժանացնելու համար£ Ով գիտի, գուցե իմ լավն է ուզեցել£ Սահակը ևս, թե չգնար հեռու քաղաքներ՝ մի կտոր հաց վաստակելու, հիմա այստեղ կլիներ£ Նա ևս չէր թողնի, որ իր անբախտ քույրը մենակ տանջվի»£ Այո, կկարողանա մեծացնել, մտորում էր Շահումը, շարունակելով հնձել, աշխարհն այսպես չի մնա, Ճամփան ինչքան էլ որ երկար լինի, մեկ է, էլի վերջ ունի®

Կալերում կրկին հռնդաց տրակտորը, տրակտորը չէր երևում, ծուխը գալարվեց այնտեղ, մերվեց երկնքի կապույտին£ Արևն ահագին բարձրացել էր, բայց օդը սառցասառն էր£ Ցանկապատի տակ սարդը ոստայն էր հյուսել, սարդոստայնից կախված ցողի ադամանդյա կաթիլները շողշողում էին արևի ճառագայթներից£ Դուրս գալով բակից, ես իջա դեպի ձորը, այնուհետև ձորն ի վեր, գետի հակառակ ուղղությամբ, քայլեցի սարերի կողմը£

Ի¯նչ քաղցր ու միևնույն ժամանակ ինչքա¯ն տխուր է հանդիպումը անցած օրերի հետ. ինչ-որ անհայտ վշտից, թե անձկությունից սիրտս սեղմվում է£ Քիչ ներքև, ինչպես իմ մանկութ օրերին, չի երգում այլևս ինձ ծանոթ առուն® Իմ հեռու-հեռավոր հիշողության մեջ զնգում է այդ առուն, մեղմիկ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես-պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող®

Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով, վազում էիր ցած՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ո՞ւր ես դու հիմի, ո՞րտեղ է մարել ձայնդ երգեցիկ£ Հեռու-հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու, անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով՝ անհոգ, երջանիկ®

Այս ու այնտեղ, երփներանգ թևերը խաղացնելով արևի տակ, մի շամբուտից մյուսն է անցնում չարդը՝ ծղրտոցով կտրելով կանաչ մարգագետինը, պոչխաղուկները թռչում են ջրի վրայով և, նստելով քարերի վրա, գլուխները թեքած նայում են փրփրած գետին ու տարուբերում են երկարուկ պոչերը:

Ես զուր չարթնացրի Լուսինեին, հետո պիտի նեղանա, որ իրեն չեմ վերցրել հետս£ Ծառերի արանքից երևում է խոր երկինքը£ Երկինքը շատ է հեռու երևում, և կապույտը նույնպես չափից դուրս շատ է, կարծես լեղակած է երկինքը£ Ասես ոչինչ չի փոխվել իմ մանկության ժամանակներից ի վեր£ Ահա այստեղ կրակ են արել, կրակի տեղը խոտը այրված է, դատարկ ծխախոտատուփ կա ընկած, լուցկու վառած հատիկներ կան, այստեղ, ահա ինչ-որ մեկը պառկել է, խոտը շրջված, կպած է գետնին£ Թվում է երեկ այստեղ էի, այս կրակն էլ ես եմ արել թվում է, ծխախոտի դատարկ տուփն ու լուցկու հատիկներն էլ իմն են. նույնն է, սիրտ ցավացնելու չափ ամեն ինչ նույնն է, անցած օրերն են, որ չկան այլևս£

Ձորեզրին մեկը արածացնում էր կովը և կամացուկ ինչ-որ եղանակ էր սուլում£ Նայեցի նրան£ Մեր հարևան Մխիթարն էր, բարձրացրի ձեռքս՝ ողջունելու£ Մխիթարը նման է հորը՝ կարճահասակ ու հաստլիկ, ոնց որ լցրած պարկ£ Զարմանալի է, մարդիկ ծերանալով ավելի են նմանվում իրեց ծնողներին£ Մխիթարը թեպետ կաղալով, բայց արագ, գայթուն քայլերով սկսեց մոտենալ, ես նույնպես ընդառաջ գնացի, բարևեցինք£

– Էն ով է, ասում է՝ մի հիշիր դու վայրերը գեղեցիկ պատանեկության. ո°չ վայրերն են հիմի գեղեցիկ, և ո°չ էլ դու ես էն պատանին£– Մխիթարը մի պահ ժպտում, հետո, միանգամից լուրջ դեմք ընդունելով, ասում է.– Դե, պառավի համար ես եկել, պարզ է£ Ո՞նց է հիմի£

– Լավ չի£ Ասում է՝ էսօր վերջին օրս է, վաղը չեմ լինելու£

– Վա¯հ, մի տես է£-Մխիթարը զարմացած օրորեց ճերմակ գլուխը£– Մի տես ոնց է իմանում է® Լավ կնիկ էր, էդպիսիները հարյուր տարին մի անգամ են աշխարհ գալիս£ Քեզ պահեց, մեծացրեց, գնացիր քաղաք՝ սովորելու, ու մնացիր էնտեղ, հետո հորաքույրդ` Մարգուշան, ամուսնուց բաժանվեց, ասում են մի ավազակ շան տղա էր, բաժանվեց, երեխին բերեց, թողեց պառավի գլխին ու էն գնալն էր, որ գնաց® Նրա հույսն ու մխիթարանքը քեզանից հետո Սամվելիկը դառավ, նա էլ Աֆղանստանի կռիվներում զոհվեց, թե կորավ՝ էդպես էլ մնաց անհայտ® Մի հարցնող չեղավ՝ էդ զորքերն ինչի՞ մտցրին Աֆղանստան£ Մեր էս փոքրիկ Ղարաբաղում գյուղ չկար, որ զոհ չունենար էդ կռվում£ Դագաղներն էլ իրավունք չկար բացելու, պլոմբած բերում էին, պլոմբած՝ թաղում£ Էդպես էր£ Հարցնող չեղավ, բայց դե շահագրգիռ մարդիկ կային, այլապես էսօրվա օրը ամեն մեկը մի քանի հեկտար զավթած՝ գեներալները դղյակներ չէին կառուցի Մոսկվայի մոտ ու երկրի ամենալավ տեղերում՝ Սոչիում, Կիսլովոդսկում, Ղրիմում® Մեծ մերդ հավատացած էր, որ ողջ է թոռը, ասում էր` գերի է, ուզում է, բայց չի կարողանում գալ£ Քո հոր՝ Գրիշայի նման, որ պատերազմից տաս տարի հետո հայտնվեց միայն® Գյուղն ուրախացավ, շատ ուրախացավ, բայց դե, կարճ տևեց էդ ուրախությունը, Մարտունու մոտ, Կուրոպատկինոյում, գարի բեռնած ավտոմեքենայով վթարի ենթարկվեց խեղճը£ Հերդ գերմանական մի քանի լագերներում էր եղել՝ Մայդանեկ, Բուխենվալդ, բայց, ասում էր, անմարդկային, գազանային էն դաժանությունը, որ սովետական լագերների քննիչներն ու առհասարակ էդ լագերների ղեկավար անձնակազմն էր ցուցաբերում մարդկանց նկատմամբ, գերմանական ոչ մի լագերում չի տեսել£ Քննիչների ու բանտապահների վարվեցողությունը բանտարկյալների հետ, ասում էր, այնպիսին էր, որ նրանցից շատերն ինքնասպան էին լինում կամ խելագարվում: Գերմանական լագերներից փախավ, ընկավ սովետի լագերները£ Տաս տարի ծառ կտրել տվեցին Սիբիրի ու Վորկուտայի սառնամանիքներում, եկավ իր տան-դռանը զոհվեց£ Էհ, էդպես եղավ£ Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա: Գոնե ճանաչե՞ց քեզ£

– Իհարկե£

– Հիշում եմ, մի մատ երեխա էիր, որ բերեցին մոտը£ Ձեռքիցդ բռնած գնում էր հանդ, իրիկունը հետը բերում£ Եթե ճիշտը կուզենաս, – Մխիթարը մի տեսակ մեղավոր ժպտաց, – նա քեզ և° հերություն է արել, և° մերություն£ Բա ոնց, մենակ պահեց, կրթություն տվեց£ Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժի£ Քու տատ էդպիսի կնիկ էր£ Ամեն մարդու բան չի է, որբին ջան ասող շատ կլինի, հաց տվող չի լինի£ Գործերդ խմբագրությունում ինչպես են, լա՞վ են£

– Ոչինչ£

– Մեկ-մեկ կարդում ենք գրածներդ® Դե որ գյուղում ապրեիր, իհարկե, իր համար լավ կլիներ, չորս պատի արանքում մենակ ապրելը ծանր բան է£– Մխիթարը մտասույզ նայեց ինձ, փոխեց խոսքը£– Էհ, ինչ եմ ասում, մենակ հո դու չես, բոլորը հիմի փախչում են գյուղերից£ Կար ժամանակ էս շենը մարդկանցով լիքն էր՝ ջահել տղաներ, աղջիկներ, դպրոցում մոտ հինգ հարյուր աշակերտ էր սովորում£ Բայց երեք կարևոր բան կա, որ գյուղի մեջքը կոտրեցին£ Ասեմ. մեկը պատերազմն էր, երկուհարյուր հիսուն հոգի մասնակցեցին կռվին, որից տասնմեկը աղջիկներ, ի¯նչ ջահել-ջիվան տղերք գնացին ու ետ չեկան, մյուսը ֆեզոն էր, երևի չիմանաս, պատերազմից հետո, հիսունական թվականների սկզբներին գյուղերից քաղաք՝ Բաքու, Սումգայիթ, աշխատուժ էին հավաքագրում՝ գյուղի համարյա կեսը գնաց£ Մեկն էլ էս խոպանը. մարտի սկզբներին ամբողջ գյուղը՝ մեծ ու պուճուր, ոնց որ չվող թռչուններ, ճանապարհվում են Ռուսաստանի խորքերը, նոյեմբերի վերջերին, ձյունը դրած, գալիս են£ Ափսոս, հազար ափսոս, ավերվեց էս դրախտ գյուղը, մի նայիր է, բա էս ձևի տեղ կա՞ աշխարհում®

Կովը մտել էր արտը, Մխիթարը վիրավոր ոտքը քարշ տալով, գնաց՝ թողնելով ինձ ձորափին կանգնած£

Ձորն ի վեր բարձրացող նեղլիկ արահետով շարունակեցի ճանապարհս£ Վերևից, սաղարթների արանքից, մերթ ընդ մերթ ցոլցոլում է արևը, մոշահավերը պնդուկի ծառերի վրայից շատ ցածր, համարյա գետնին քսվելով թռչում, կորչում են անտառի մեջ£ Այս արահետով, որ մի ժամանակ բանուկ ճանապարհ էր և հիմա ոտքի կարոտից է այսպես բարակել, մաշվել ու ծածկվել մասրենու ճյուղերով, Շահում Մեծ մորս հետ ինչքան ենք բարձրացել սարերը՝ խոտ բերելու, հասկ հավաքելու, կարտոֆիլ հանելու. «Անցած օրին օր չի հասնի», – մի անգամ ասաց Մեծ մայրս£ Այդ բառերի իմաստը ես լոկ հիմա եմ հասկանում, երբ այնքան ջրեր են հոսել այն օրերից ի վեր£ Անտառային լռություն է, ոչ մի ձայն, ծպտուն՝ բացի սերինոսների սրտացունց երգից® Հին ընկերներից գոնե մեկը լիներ® Այս օդը, այս չքնաղ վայրերը թողած նրանք բոլորն էլ քաղաքներում են, գյուղ են գալիս երկու-երեք տարին մի անգամ, կարևոր-կարևոր քայլում են գյուղի փողոցներով, ժամերով նստում են գյուղական ակումբի առջև՝ մինչև կլրանա աշխատանքային արձակուրդը, ու թողնում, գնում են®Էհ, իսկ մի՞թե նրանցից մեկն էլ ես չեմ£

Իսկ այստեղ շարունակում են բուրել ծաղիկները, արևը ծառերի արանքից ընկնում է բացատների վրա և, չնայած եղյամ է դնում արդեն սարերին, մյուս բոլոր ծաղիկները չնայած վաղուց են խամրել, բացատներում բացվում է վարդը՝ բարակ թերթերով, բարակ ոտքի վրա կանգնած կարմիր վարդը£

Ամառ է, տաք է, մեծ, դեղնակարմիր ճանճերը՝ կլոր աչքերով, անշարժ կանգնել են ոսկեփայլ օդում, նրանք իմ ոտնաձայներին ուշադրություն չեն դարձնում, բազմերանգ թիթեռները պարսերով իջնում են անասունների ոտնահետքերում հավաքված անձրևաջրերի վրա, պարսերով բարձրանում են ջրերի վրայից, մի տեսակ թեք ճախրելով գնում, պտտվում, կրկին վերադառնում են նույն փոսերի վրա£

Հիշում եմ, ամռան մի շոգ օր Սամվելիկին վերցրի ինձ հետ, եկանք այստեղ£ Աղբյուրի մոտ զով էր, նստեցինք՝ ջրի քչքչոցը մեր ականջում, իսկ շուրջը՝ հավքի դայլայլ, մեղվի գվվոց, կկվի կանչ, հեռվում, ծառերի արանքից երևում էր գյուղը՝ փռված ժայռեղեն ձորալանջերին, երերուն մղեղի մեջ՝ գառան մայուն, խրխնջոց, ինչ-որ ծիծաղ, զանգի ղողանջ, շնահաչ, քամու թևին՝ գյուղից եկող բեկբեկուն ձայներ® Ութերորդ դասարան էր փոխադրվել Սամվելիկն արդեն, աղջկա մի լուսանկար ցույց տվեց£ «Լավիկն է, չէ՞», -ամաչելով ու նաև կարծես թե պարծենալով, հարցրեց նա£ Սիրունատես աղջիկ էր, մազերը կարճ կտրած, հրացայտ խաժ աչքերով£ «Լավիկն է, – հաստատեցի ես, – ո՞ւմ աղջիկն է»£ «Մեր ուսմասվարի, – ինքն էլ մի պահ ակնածանքով դիտելով նկարը, ասաց նա£– Ընկեր Թելյանի աղջիկն է: Յոթերորդում է սովորում, անունն էլ Ագնեսա£ Լավ անուն է, չէ՞»£ Ես ժպտացի£ Լուսանկարը, որ նա երևի հատուկ վերցրել էր՝ ինձ ցույց տալու համար, խնամքով դրեց գրպանը£ Պարզ երևում էր՝ սրտովն էր, որ գովեցի իր ընտրությունը£

Ես ծնկի եմ իջնում քարե գուռին՝ ջուր խմելու, գուռի հատակին ջուրը փոս է փորել և մանրիկ ավազները ծփանքի միջից դողում են£ Այն հեռու ժամանակներում, ետմիջօրեին, սարերից տուն վերադառնալիս, այստեղ կանգ առան հոգնած, ուժասպառ եղած ջահել մայրն ու երկու որդին՝ Սահակն ու Գրիշան£

Ամառ էր ու շոգ էր, մանրիկ, սև մժեղները կախվում էին նովի բորբոսնող ջրի վրա, հետո բարձրանում, պտտվում էին թեղու ստվերում, սյունաձև փայլում£ Որդիների տեսքից՝ այդպես ընկճված, հնամաշ շորերին՝ կարկատաններ, ոտաբոբիկ, – Շահումի սիրտը ճմլվում էր£ Շահումը վարժարանում սերտած մի ոտանավոր հիշեց, որ ասես իր մասին էր գրված, այդ օրվա իր կյանքի մասին£

Լուսնյակը դուրս է եկել,

Աչքերիս լույս է եկել£

Լուսնի լույսով մանեմ ես,

Սիպտակ ոստեր անեմ ես,

Աղքատ օրով ու լացով

Որբեր պահեմ մանածով®

«Հա, ամեն ինչ կանեմ, – ասես ի պատասխան այդ ոտանավորի, արտասանեց նա, – գիշերը ցերեկ կանեմ, ճախարակով կպահեմ ձեզ, բայց չեմ թողնի, որ ուրիշի դռան վիզ ծռեք»£ Բերքն այդ տարի լավ էր, Սահակի ու Գրիշայի օգնությամբ հնձեց արտը, կալսեց, երեսուն փութ ցորեն ստացավ£ Երկու փութ տարավ ջրաղաց, մի շաբաթ նստեց Թուլունց ջրաղացներում, մեծ հերթ էր, կես փութ աղաց և շալակած վերադարձավ£ Երեխաները, տան մոտ, խաղով տարված, հանկարծակի նկատեցին մորը և վեցը միասին աղմուկ-աղաղակով, ճռվողյունով եկան£ Անկարող լացը զսպելու, Շահումը ալյուրը շալակին, կանգնել, սրտի անդիմադրելի մղումով նայում էր նրանց£ Ամենափոքր որդին՝ Հովհաննեսը, ինչ-որ բանով ընկավ, թավալվեց գետնին, բայց իսկույն վեր կացավ, վազելով եկան, փաթաթվեցին թուլացած ոտքերին, և Հովհաննեսը, պինդ գրկելով ոտքերը, ասաց. «Մամա, քեզանից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Իսկ Մարգուշան, ցեխոտ դեմքով, գետնին նսած նայում էր£ Եվ այդտեղ նույնպես Շահումը մրմնջաց. «Մեծացնեմ, տեղ հասցնեմ ձեզ ու էլ դարդ չունեմ»£ Սահակն ու Գրիշան արդեն դպրոց էին գնում, ամբողջ մի տարի տեր Վարդանի համար ձրի հաց էր թխում, որպեսզի սա պարապեր որդիների հետ, իսկ ձմռան երկար գիշերները նստած գորգ էր գործում£ Գարնան վերջերին, ճամփաները բացվելուն պես, Խաչենագետի էն կողմից, Բալուջա գյուղից եկան գորգ առնելու£ Տրամադրությունը լավ էր, մտածում էր էդ փողով Շուշի քաղաքից շորեր բերել տալ, երեխեքը տկլոր են£ Զուր պատրանքներ՝ փողը փոխվել էր, և դրանք արժեքազրկված փողեր էին. խաբել էին նրան£ «Դե, եթե ինձ նման անբախտ մարդուն էլ են խաբում, ինչ ասեմ, – լաց եղավ նա, – թող նրանց կանայք իմ օրը չընկնեն, թող նրանց արածն իմի նման ջուրը չտանի»£

…Կռունկների երամը անուշ կանչով անցավ անտառների վրայով£ Ես բարձրացրի հայացքս, սակայն ոչինչ տեսնել չկարողացա£ Ծառերը ծածկել էին երկինքը£ Ինչ-որ տեղ վայրի աղավնիները ղունղունում էին, փայտփորիկը, կրծքով չոր կեղևին կպած, տկտկացնում հա տկտկացնում էր£ Չէր երևում և կկուն, որ հաճարկենու կատարին բազմած անդադրում կանչում էր, և նրա կանչը՝ նման սրտի զարկերի, թախծական էր կուսական անտառի համատարած անդորրի մեջ£

Հուշերի մեջ խորասույզ՝ կապույտ ստվերներով շղարշված ճանապարհով ես քայլեցի դեպի մոտիկ բլրակը, մտածելով այն մասին, որ այս վայրերի հետ ինձ կապող շատ քիչ բան է մնացել£ Այստեղից, բլրակի վրայից, ինչպես ափի մեջ, երևում է ձորի զառիվեր ափերն ի վար սփռված գյուղը£ Գյուղագլխին, ուղղակի ժայռին թառած, պահակում է հին գերեզմանատունը£ Ութերորդում, հին աշխարհի պատմության դասին, ամբողջ դասարանով գնացինք այնտեղ՝ պեղումներ կատարելու£ Մամռակալած քարերից մեկին, որ ընկած էր աղբյուրի մոտ՝ կիսով չափ խրված հողի մեջ, մեծ ճիգերով կարողացանք կարդալ՝ «Թիւն ՅԼ էր£ Ես նուաստ վարպետ Ներսէս շինեցի զաղբիւրս£ Յաղութս յիշեցեք»£ Իսկ թե դա ինչ էր նշանակում՝ այն ժամանակ ոչ մենք, ոչ էլ ընկեր Ղուլյանը՝ մեր դասատուն, կարգին վերծանել չկարողացանք£ Կոլխոզի ստեղծման առաջին տարիների նախագահ Մնացական դային՝ Մխիթարի հայրը, էշը նստած գնում էր սար՝ խոտ հարելու£ Մեզնից ով էր՝ կանչեց նրան£ Նա էշի գլուխը շուռ տվեց մեր կողմը և դեռ հեռվից սկսեց. «Էստեղ ի՞նչ եք անում, ո՞վ է իրավունք տվել, ես ձեր տիրումերը»£ Աղջիկները փռթկացրին, ընկեր Ղուլյանը մինչև ականջները կարմրեց, իսկ մենք ծիծաղեցինք և, աշակերտական տետրում արտագրած մակագրությունը ցույց տալով նրան, ասացինք. «Մնացական դայի, ոչ ոք չի հասկանում, գուցե դու իմանաս»£ Չնայած շոգին, Մնացական դային ականջավոր գլխարկով էր, գլխարկի մի ականջը կախված էր, մյուսը վեր տնկված, երկար քուղերը ծածանվում էին խոսելիս£ Ընկեր Ղուլյանն այտը ծռած, խորհրդավոր կիսաժպիտով նայում էր նրան՝ իբր, մարդ եք գտել բան հարցնելու£ Մնացական դային որսաց այդ հայացքը, սղալեց երկար բեղերն ու ասաց. «Ես ձեր տիրումերը®Հայոց ՅԼ-ն դա մեր ութհարյուր ութանասունմեկ թվականն է£ Ասված է, որ էս աղբյուրը շինեցի ես, վարպետ Ներսեսս, ձեր աղոթքների մեջ հիշեցեք ինձ£ – Մնացական դային աչքի մեկը կկոցած նայեց ընկեր Ղուլյանին, քրքռալով ծիծաղեց ու հենց այնպես, ծիծաղի միջից ասաց.– Ղուլյան Վահան, բա քեզ դպրոցում ինչի՞ համար են ռոճիկ տալիս, ես քու տիրումերը® Խելք բաժանելիս էստեղ ես եղել է, էստեղ» էշի քամակին խփելով, դարձյալ ծիծաղեց նա£ Մենք քիչ էր մնում կոտորվեինք հրճվանքից, իսկ ընկեր Ղուլյանը, կրկին մինչև ականջները կարմրած, շփոթված՝ չգիտեր նրա՞ն նախատեր, թե՞ մեզ վրա բարկանար£

Հին գերեզմանատնից ձախ՝ ներքևում, նոր գերեզմանատունն էր£ Շահում մեծ մորս հետ (նա աջ ձեռքում գավազանը, ձախով իմ ձեռքը բռնած) ՝ դանդաղ, այստեղ-այնտեղ կանգ առնելով, որպեսզի հանգստանար, գնում էինք այնտեղ£ Չորս բոլորը կանաչ խոտ, տեսակ-տեսակ ծաղիկներ, թռչունների երգ£ Մեծ մայրս գունատվում էր, շուրթերը սկսում էին դողալ£ «Գնա էն կողմը ծաղիկ քաղիր, բեր դիր քարերին», -պատվիրում էր ինձ£ Ես գնում էի ծաղիկ քաղելու, իսկ ինքը գետնին չոքած երգով լալիս էր երկար՝ մի քարից անցնելով մյուսին£ Իրավ, ոչինչ չի փոխվել ասես£ Մեղրաքերծի իր բնից մի քարարծիվ պոկվեց և սրատես հայացքը ներքև, դանդաղասահ և վեհափառորեն սկսեց պտտվել կիրճի վրա£ Սալկուհոտից գյուղ իջնող սանդղանման քարքարոտ ճանապարհով, ուշք չդարձնելով ո°չ արծվին և ո°չ էլ մերթ ընդ մերթ հնչող նրա կռինչներին, մի երկու տղա բարձր վիճելով քշում էին իրենց ուլերը£ Հեռվում, Խաչենագետի կողմերից բեռնատար մի մեքենա էր բարձրանում դեպի գյուղ, փոշին, որ ասես թափքից է թափվում, երկար մնում է կանգնած ճանապարհի վրա£ Քիչ այն կողմ, ճանապարհի եզրին, ձի կար կապած, ձին պարանի երկարությամբ արածել է շուրջը և հեռվից այնպես է թվում, թե ձիու չորս բոլորքը գերանդիով հնձած է՝ մաքուր-հավասարաչափ£ Ամեն ինչ նույնն է, երկար տարիներ չեն անցել ասես£

Գյուղում կչկչում են հավերը£ Հավ թուխս դնելիս, մեծ մայրս կանչում էր ինձ£ «Արի, արի, ասում էր, ինքդ դեռ անմեղ, ձեռքդ արդար, ձուն դիր հավի տակ»£ Ձյունասպիտակ սառը ձվերը ես զգուշորեն տեղավորում էի թխսկանի տաք թևերի տակ, իսկ մեծ մայրս, դեղին մի ձու վերցրած, երեք անգամ դանդաղ պտտում էր բնի վրա՝ հետն էլ կամացուկ երգելով. «Օձը գա իր ճտերովը, լոկը գա իր ճտերովը. ամեն անասունք գա իր ճտերովը, դու էլ գաս քո ճտերովդ, լոխ սաղ, մեկը՝ լակ»£ Ասում էր, ձուն դնում հավի տակ£

Ինձնից մի քանի քայլի վրա երգեց արտույտը£ Ես շրջվեցի ձայնի կողմը£ Փոքրիկ ու շականակագույն՝ մուգ պուտերով ու խալերով՝ արտույտը թեթև վազեց, շարունակ ետ նայելով և, քիչ անց ալոճենու թփուտների ետևից կրկին լսվեց նրա զրնգուն երգը£

Ես երկար նստեցի բլրակին, հետո իջա գյուղ և, տնամերձ բանջարանոցների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որ մի ժամանակ առվի դեր էր կատարում, գնացի տուն£

Լուսինեն դրսում, թթենու տակ, կրակը վառել, կաթ էր տաքացնում£ Գոհարն ու Լիլիթը չկային, նրանց ձայնը այգուց էր գալիս£ Մեծ մայրս նստած էր նույն դիրքում£

– Ոչինչ չի՞ կերել£

– Չի ուզում ուտել, – դժգոհեց Լուսինեն£– Ինքդ փորձիր, գուցե համաձայնի£

Այնտեղ, կալերում, մինչև հիմա չէին կարողանում գործի գցել տրակտորը£ Այն մեկ հռնդում, մեկ որոշ ժամանակ միալար աշխատելուց հետո՝ թրկ-թրկ-թրկ, լռում էր£ Կալերից եկող այն հռնդյունը մեծ մորս երևի տանում էր մի ուրիշ աշխարհ£ Ինչքան հուշեր կային՝ կապված այդ կալերի հետ£ Տարիներ են գալիս ու անցնում, բայց ամառային էն սև օրը, չէ, մոռանալ չի լինում£


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации