Электронная библиотека » ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ » » онлайн чтение - страница 2


  • Текст добавлен: 20 января 2023, 15:21


Автор книги: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Жанр: Современная русская литература, Современная проза


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 2 (всего у книги 30 страниц) [доступный отрывок для чтения: 10 страниц]

Шрифт:
- 100% +
3

Այսօր կիրակի է£ Արևը նոր-նոր բարձրանում է դիմացի սարերի ետևից£ Օդը թարմ է, թափանցիկ£ Գյուղը ստվերի մեջ է, որովհետև արևի շողերը դեռ չեն իջել մինչև մեր ձորերը£ Ես նայում եմ Սառնատուն լեռան կողմը, ուր արև է արդեն£ Այստեղ ու այնտեղ դայլայլում են լուսաբացի թռչունները, կանչում են աքաղաղները, ինչ-որ մեկը սկսեց երգել ներքևի ձորում, աղբյուրի մոտ, հետո աղջկական ձայնը մարեց, որովհետև Մաքսիմը գործի գցեց տրակտորը, և երգը կորավ հռնդյունի մեջ£

Մայրիկը բակում կուտ է տալիս հավերին՝ կուտը բռով շաղ տալով բակով մեկ՝ ինչպես սերմնացանն է սերմը նետում ցելերի մեջ£ Եվ նրա ձեռքի ամեն մի շարժումի հետ մեր այդ ցնդած Չալկան ցատկում է հավերի մեջ՝ ֆռռացնելով նրանց այս ու այն կողմ£ Կամացուկ, որպեսզի մյուս սենյակում չարթնացնեմ Արգինային, ես ոտքերիս ծայրերի վրա իջնում եմ բակ՝ ծորակի տակ լվացվելու£ Մայրիկն ինձ որոշ բան պատմել է արդեն Արգինայի մասին£ Եվ ես, չգիտեմ ինչու, նրան հիմա ավելի եմ սիրում£ Մայրիկն ասում է, որ Արգինան շատ է նման իր մորը՝ Դիանային, մայրիկի խոսքերով՝ աշխարհի ամենահմայիչ կնոջը£ Մայրիկը պատմել է նաև, որ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո ուղիղ երեք տարի Դիանա մորաքրոջ հետ միասին աշխատել է միևնույն հիվանդանոցում, և միմյանց հետ եղել են ոնց որ հարազատ քույրեր ու մինչև հիմա չեն մոռացել իրար£

– Արգինան նրա միակ աղջիկն է, – ասում է մայրիկը£– Քսանմեկ տարեկան է արդեն և այս տարի է ավարտել մանկավարժական ինստիտուտը£ Իսկ դու ինքդ, ինչ է, չե՞ս հիշում Արգինային, – անսպասելի հարցնում է մայրիկը£

– Ոչ, մամ, որտեղի՞ց հիշեմ£

– Նա եղել է մեր տանը®և դա ասես երեկ էր, – ասում է մայրիկը£– Այնինչ մի քանի տարի է անցել արդեն® Դպրոցը չէր ավարտել դեռ, կարծեմ ութերորդ թե իներորդ դասարանում էր£ Մոր հետ էր եկել, հետո մայրը գնաց, իսկ ինքը մոտ երկու ամիս մնաց մեզ մոտ£ Մազերը կարճ կտրած, գեղեցիկ՝ շարունակ շրջում էր այգում, ժամերով ականջ էր դնում ծտերի ծլվլոցին, վազվզում էր՝ Չալկան էլ ետևից£

– Չալկան էլ ետևի՞ց, – ծիծաղում եմ ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու£

Ես պատրաստվում եմ նոր հարց տալու, սակայն պատշգամբում, խավավոր երկար խալաթը հագին, երևում է Արգինան, և ես լռում եմ£

– Օ¯հ, ինչ հրաշալի առավոտ է, – ասում է նա և լայն բացում ձեռքերը, ասես ցանկանալով գրկել արևի ճառագայթներով ողողված այս մեծ ու սքանչելի աշխարհը£

– Մեր գյուղում բոլոր առավոտներն են հրաշալի, – հպարտությամբ ասում եմ ես£

Արգինան, կկոցելով աչքերը, երազկոտ նայում է հեռավոր սարերի կողմը£ Իսկ ինձ, չգիտես ինչու, այնպես է թվում, թե այդ պահին նա մտովի ծովափնյա իրենց քաղաքում է՝ այստեղից հազարավոր սար ու ձոր անդին£ Ճշմարիտն ասած, իմ այդ միտքը բոլորովին դուր չի գալիս ինձ£

– Իսկ ձեր քաղաքը, երևի, շատ է, հա՞, գեղեցիկ, – քրթմնջում եմ ես, մի պահ նայելով դեպի այնտեղ, ուր սարը բարձրացել, ձուլվել է երկնքին:

– Շա¯տ, – արտաբերում է Արգինան, նույնիսկ ուշադրություն չդարձնելով իմ խոսելու տոնին£

– Իսկ ինչո՞ւ ես եկել այստեղ, – ասում եմ ես նույն անբավականությամբ և ակամա նայում եմ մայրիկին£ Մայրիկը հանդիմանանքով տարուբերում է գլուխը՝ իբր, ամաչեիր գոնե£ Թեպետ ուշացումով, բայց ինքս էլ զղջում եմ, որ հիմար հարց տվի£ Իսկ Արգինան, – այ կեցցե նա, – ամենևին էլ չի նեղանում£ Նա առաջվա պես անհոգ ժպտում է և քնքշորեն խճողում է մազերս£

Մայրիկը բարձրանում է տուն՝ երևի նախաճաշ պատրաստելու£

– Դպրոցում ո՞նց են գնում գործերդ, Աբիկ, – անակնկալ հարցնում է£ – Լա՞վ ես սովորում£

Հարցն իսկապես անակնկալ էր, բայց ես գրամ անգամ չեմ շփոթվում, որովհետև պատրաստ ունեմ պատասխանը (բոլոր մեծահասակները տալիս են այդ հարցը և, հավանաբար, իրենք էլ չգիտեն, թե ինչու) £

– Գերազանց, – ասում եմ

– Իսկ ռուսերենի՞ց ինչպես ես, – ձեռք չի քաշում Արգինան£

Եթե դարձյալ ասեմ «գերազանց», նա ինձ չի հավատա, որովհետև արտահայտվելու ձևից անգամ կզգա, որ իմ ասածի մեջ մի քիչ աղը պակասում է, – ինչ արած, այդպիսի գործերում ստել չեմ կարողանում, թեպետ, իհարկե, նման հիմար վիճակներից դուրս գալու համար մեկ-մեկ չէր խանգարի£ Ուստի ասում եմ.

– Ոչինչ, չորսի ու երեքի արանքում£

– Այ, դա արդեն բանի նման չէ, – դժգոհությամբ գլուխն օրորում է Արգինան£

Ես ինքս էլ հասկանում եմ, որ «բանի նման չէ», բայց ինչ կարող եմ ասել£ Այնուամենայնիվ, հարցնում եմ միամիտ տեսքով.

– Ինչո՞ւ£

– Քաջաբար հայտարարում ես՝ «գերազանց», իսկ ռուսերենից®

– Դիտավորյալ չեն նշանակում, – ասում եմ ես կայտառորեն£

Դա հին ու փորձված միջոց է, երևի աշխարհի երեսին բոլոր աշակերտներն էլ այդպես են ասում. բարձր գնահատական ստանալիս ասում են՝ ստացանք, իսկ եթե երեք կամ երկու են ստանում՝ նշանակել են£ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ բարձր չեն նշանակում£ Կան այնպիսիները, որ հավատում են£ Բայց Արգինան կարծես թե չի հավատում ինձ£ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.

– Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու£

Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման£ Ես իմ ականջներին չեմ հավատում£ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից£ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես£ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում£ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը£ Բայց ուշ է արդեն որևէ բան փոխելու համար£ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. «Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ– էլ չես բռնի»£ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի նա կրկին չանդրադառնա իմ դպրոցական գործերին£

– Բժշկուհի՞ է ձեր մայրիկը, – ասում եմ ես£

– Այո, – իմ անսպասելի հարցից զարմացած, պատասխանում է Արգինան£– Ներքին հիվանդությունների մասնագետ է հանրապետական հիվանդանոցում£

– Իսկ ձեր հայրի՞կը, – հենց այնպես հարցնում եմ ես:

Արգինան կրկին զարմանքով նայում է ինձ, ասես փորձելով հասկանալ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում իմ անիմաստ հարցերը£

– Իսկ քո ինչի՞ն է պետք, – հարցնում է նա վերջապես£

Իհարկե, նրան հո չես ասի, թե ինչու տվեցիր այդ հարցերը, դրա համար էլ լռում եմ£

– Ես հայր չունեմ, Աբիկ®– ուշացումով արձագանքում է Արգինան£– Նա օդանավի մեխանիկ էր քաղաքացիական ավիացիայում£ Հերթական մի թռիչքի ժամանակ ուղևորներից երկու հոգի զինված մտնում են օդաչուական խցիկ և ստիպում խախտել սահմանը£ Հայրս ու մատուցողուհին զոհվում են, սակայն բանդիտներին այդպես էլ չի հաջողվում անցնել պետական սահմանը£

Տնամերձ այգիներից այն կողմ` ձորում, կամացուկ խոխոջում-հառաչում է մեր Բարակ ջուր գետը, և նրա ձայնը հնչում է վշտաբեկ. վըշ-շ-շ, վըշ-շ-շ® Ասես հասկանում է ամեն ինչ£

– Մինչև հիմա էլ օդանավի հեռավոր ձայն լսելիս, մայրս նայում է երկնքին£

– Ինչո՞ւ£

– Սպասում է երևի®

Իմ հայացքը հանդիպում է Արգինայի թախծանուշ աչքերին£

Ու թե հետո էլ ինչ կարելի է ասել՝ չգիտեմ£ Արգինան երևի հասկանում է իմ վիճակը£

– Դու խղճո՞ւմ ես ինձ, Աբիկ, – հարցնում է նա£

– Այո, – ասում եմ ես, սիրտ չանելով նայել Արգինային£

– Իսկ, այ, դա արդեն պետք չէ£ Իմ հայրը զոհվել է մեր հասարակությանը թշնամի տարրերի հետ մարտնչելիս£ Դու ինձ հասկանո՞ւմ ես, Աբիկ£

– Այո£

Աստված իմ, սա ի՞նչ հիմարություն է, մի խելքը գլխին բան չեմ կարողանում ասել, այդ անհեթեթ «այո» -ից բացի£ Մեծերի համար, իհարկե, հեշտ է, մի վայրկյանում ուզած խոսքը կգտնեն ու կասեն£ Երբ կլինի՝ ես էլ մեծանամ®

– Դու արդեն մեծ տղա ես, Աբիկ, – կամացուկ ասում է Արգինան£– Դու ամեն ինչ պետք է հասկանաս£

Ես քիչ է մնում ճչամ՝ ախր, ես ամեն, ամեն ինչ հասկանում եմ, միայն կարգին բացատրել չեմ կարողանում£ Սակայն առաջվա պես, ասես ոնց որ լարած թութակ, կրկնում եմ.

– Այո®

Արգինան հանկարծ ջերմագորով ժպտալով, ասում է.

– Դու կուզենայի՞ր իմ եղբայրը լինել£

– Իհարկե, – ես հազիվ եմ զսպում ինձ, որպեսզի չգոռամ ուրախությունից£

Արգինան պոռթկումով ինձ առնում է իր թևերի մեջ, գլուխս սեղմում իրեն£ Նրա քնքշանքից ու անուշաբույր մարմնի մտերմիկ մոտիկությունից սիրտս երջանկությունից ուռչում, նվաղում է և, որպեսզի գոնե ինչ-որ կերպ արտահայտած լինեմ դա, ասում եմ.

– Դու անպայման կսիրես մեր գյուղը£

– Ես այն հիմա էլ սիրում եմ, – ժպտում է Արգինան£

– Իսկ դու ինչո՞ւ հատկապես մեր գյուղ եկար£

– Ինստիտուտն ավարտելուց հետո երեք տարի պարտավոր ես աշխատել որևէ շրջանում£ Դա պարտադիր է, առանց դրան դիպլոմ չեն տալիս£ Մայրիկի հետ խորհրդակցեցինք, ես հանձնաժողովից խնդրեցի ուղարկել ձեր շրջանը, իսկ հետո այստեղ, շրջժողկրթբաժնում ասացի, որ ուզում եմ աշխատել Հնձախութի դպրոցում£ Բարի մարդիկ չմերժեցին, և ահա ես այստեղ եմ£

– Ուրեմն դու կարող էիր և չգա՞լ մեզ մոտ, – վախեցած հարցնում եմ ես£

– Իհարկե, կարող էի, – պատասխանում է Արգինան ժպտալով£– Ես կարող էի ասպիրանտուրայում մնալ, չէ՞ որ գերազանցության դիպլոմով եմ ավարտել ինստիտուտը£ Մեր կուրսից շատերն են մեկնել հեռավոր գյուղեր, խոստացել ենք նամակներ գրել իրար£

Քամին թեթևակի տարուբերում է ծառերի կատարները£ Դեղին տերևները պոկվում են ծառերից, երկար օրորվում են օդում և հանդարտորեն ընկնում գետնին£ Ես մտածում եմ այն մասին, որ շուտով ձմեռ կլինի, ձյուն կգա, ձյան թանձր փաթիլները դանդաղասահ կգալարվեն օդում, հետո կնստեն ծառերին, տների տանիքներին, էլեկտրալարերի վրա, և սար ու ձոր, դաշտ ու ճամփա խոր ձյան տակ քուն կմտնեն մինչև գարուն£

4

Մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչ արագությամբ են թռչում օրերը, թե ինչպես օրերը դառնում են շաբաթներ, իսկ շաբաթները ամիսներ£

Եվ ահա նորից աշուն է, և նորից մեր Հնձախութը դեղին շորեր է հագել£ Այստեղ-այնտեղ, ընկուզենիների վրա կռկռում են ագռավները, բերաններին ընկույզներ՝ ցածր թռչում աշնան կանաչ ցելերի վրայով£ Քամուց դարձյալ տարուբերվում են դեղձենիները£ Եվ մեր Բարակ ջուր գետը նույնպես՝ ներառնելով մայրամուտի վերջին շողերը, ցոլկտում է բաց եղրևանագույն փայլով և գալարապտույտ անցնելով անտառներով, դաշտերով ու այգիներով, առաջվա նման իր խոխոջյունն է տանում դեպի մթին ու անդնդախոր ձորերը£

Արևը բարձրացել, հասել է երկնքի ամենաբարձր կետը, որտեղից, հավանորեն, երևում է ամբողջ աշխարհը£ Դպրոցական պայուսակն ուսս գցած, ես գնում եմ տուն£ Վեջին ժամանակներս, չիտեմ ինչու, գերադասում եմ տուն վերադառնալ մենակ, այդպես ինձ ավելի է դուր գալիս£ Իմ ոտքերի տակ խշխշում են չոր տերևները£ Եվ այդ շրշյունի տակ զանազան մտքեր են ծնվում իմ գլխում£ Ես մտածում եմ այն մասին, որ ահա ամբողջ մի տարի է, ինչ Արգինան մեր տանն է ապրում£ Չէ, իրոք, զարմանալիորեն արագ անցավ այդ մի տարին£

Ամբողջ մի տարի®

Հայրիկը դարձյալ կոլտնտեսությունում է աշխատում£ Առավոտյան, դեռ լույսը չբացված, ձին նստում, գնում է ֆերմաները և վերադառնում միայն ուշ երեկոյան կամ գիշերվա կեսին£ Պատահում է նաև, որ անասուններ են տանում շրջկենտրոն՝ մսամթերման, և նա մեկ-երկու օր մնում է այնտեղ£ Մայրիկը նույնպես, եթե ծանր հիվանդ են բերում, երբեմն մնում է հիվանդանոցում£ Որովհետև, ճիշտ է, փոքր է մեր գյուղը, բայց հիվանդանոցը ենթաշրջանային է, սպասարկում է նաև հարևան փոքր գյուղերի բնակչությանը, և հաճախ են ծանր հիվանդներ բերում այնտեղ£

Արգինան դպրոցից ինձնից միշտ շուտ է վերադառնում£ Եվ երբ հնչում է վերջին զանգը, ես իսկույնևեթ վազում եմ տուն, որովհետև Արգինան չի սիրում, երբ ես հապաղում եմ որևէ տեղ£ Դրա համար էլ չեմ ուշանում£ Ինքս էլ զարմանում եմ ինձ վրա. այս մի տարվա մեջ ես լիովին վերափոխվել եմ, և ինչպես մայրիկն է ասում, դարձել միանգամայն օրինական տղա£ Դասերից հետո ուղիղ գալիս եմ տուն, և մենք անմիջապես նստում ենք ճաշի£ Եթե, բան է, մայրիկը տանը չէ, Արգինան միայնակ չի ճաշում, սպասում է ինձ£ Դուրս է գալիս պատշգամբ, նստում այնտեղ ու սպասում£ Եվ միշտ ուրախանում է, երբ ես գալիս եմ£ Ոնց որ ուրախանալու մի բան չկա՝ ես հո երկնքից չեմ իջնում, բայց չէ, ուրախանում է, և վերջ£ Նրան տեսնելիս, իհարկե, ես նույնպես ուրախանում եմ, թեպետ դա այնքան էլ ցույց չեմ տալիս£ Միայն ժպտում եմ և ուրիշ ոչինչ£

Բայց երբեմն այնպես եմ ուզում նրան ասել, որ շարունակ մտածում եմ իր մասին£ Սակայն, ինքս էլ չգիտեմ ինչու, չեմ համարձակվում£ Հավանաբար, վախենում եմ ծիծաղելի երևալ, թե ինչ® Այնուամենայնիվ, առանց Արգինայի, ես իրոք շատ եմ տխրում£ Ամռանը, երբ արձակուրդներին նա գնաց Բաքու, քիչ էր մնում անձկությունից պայթեր սիրտս£ Իսկ վերջին գիշերը մինչ լույս քնել չկարողացա, մինչ լույս անհանգիստ շուռումուռ էի գալիս անկողնում£ Հետաքրքիր է, մինչ այդ մարդուն չգիտես, չես ճանաչում, նա իր համար է ապրում, դու՝ քեզ համար, բայց ահա պատահաբար հանդիպում ես, նա դառնում է քո հարազատը, գուցե նույնիսկ ավելին, քան հարազատը, և քեզ թվում է, թե առանց նրան այլևս ապրել չես կարող և զարմանում ես նույնիսկ, թե մինչև հիմա ինչպես ես ապրել առանց նրան® Մայրիկն ասում է, որ Արգինան այսուհետև մնալու է մեր գյուղում£ Արգինան ինքը ևս մի անգամ ասաց. «Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու£ Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ® Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ կարծես այստեղ եմ ծնվել£ Չէ, ես աշխարհի ոչ մի տեղի հետ չեմ փոխի այն»£ Ազնիվ խոսք, այս բառերը լսելիս քիչ է մնում հալվեմ ուրախությունից£ Տարօրինակ բան. այն օրվանից, ինչ Արգինան ապրում է մեզ մոտ, մեր գյուղի բոլոր տղաները սկսել են մի ուրիշ ձևի վերաբերվել ինձ, չգիտեմ ինչու, բայց դա իրոք այդպես է, մի անգամ չէ, որ նկատել եմ£ Գուցե մեծացել եմ մի տարով՝ դրանի՞ց է£ Նույնիսկ տրակտորիստ Մաքսիմը, որ առաջ չէր թողնում անգամ մոտենալ գութանների նստատեղին, այժմ, նկատելով ինձ, իսկույն կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է շարժիչի աշխատանքը և տրակտորը սկսում է կամացուկ աշխատել՝ թրկ, թրկ, թրկ® Գլուխը հանելով խցիկից, Մաքսիմը ժպտադեմ նայում է ինձ և մատով կանչում իր մոտ£ Ես, իհարկե, մոտենում եմ£ Նա իր հսկայական ձեռքը դնում է ուսիս (ձեռքի ծանրությունից քիչ է մնում ծալվեն ոտքերս), և տալիս է իր առաջին հարցը.

– Հը, գործերդ ինչպե՞ս են, Աբիկ£

– Ոչինչ, – պատասխանում եմ ես£

– Իհարկե, – ասում է նա այնուհետև և միաժամանակ հառաչում ու երազկոտ նայում է Սառնատան կողմը£– Իհարկե, ինչո՞ւ պիտի վատ լինեն®– Մաքսիմը ժպտում է£ Նրա ժպիտն այնպիսին է, որ թվում է, թե ահա ուր որ է նա լաց կլինի£ Շշմել կարելի է ծիծաղից£ Բայց ես, իհարկե, չեմ ծիծաղում, թե չէ մեկ էլ տեսար այնպես հասցրեց, որ մեծ կտորդ ականջդ մնաց£ Ես միամիտ տեսքով ասում եմ.

– Շատ գեղեցիկ տրակտոր ունես£

Նա ուշադիր նայում է ինձ՝ կատակո՞ւմ եմ, թե ոչ£ Եվ տալիս է երկրորդ հարցը.

– Ճի՞շտ ես ասում£

– Այո£ Ոչ ոք այդպիսի տրակտոր չունի, – ասում եմ ես£

Մաքսիմը հպարտությամբ նայում է ինձ£

– Հիմա ճապոնական լավ տրակտորներ են դուրս եկել, – ասում է նա՝ նայելով իր հերկած ցելերին£– Բայց մեր տեղերի համար չեն, հարթ տարածությունների համար են դրանք£ Այստեղ ճապոնական տրակտո՞ր կդիմանա՝ ընկուզենիների արմատները մի հեկտարի վրա գնում են£

– Ճապոնական տրակտորն ի՞նչ է քոնի մոտ, – ասում եմ ես, սպասելով Մաքսիմի ամենագլխավոր հարցին£

– Իսկ ձեր Արգինան գիտի՞, որ այսպիսի տրակտոր ունեմ, – վերջապես ասում է նա՝ կարմրելով մինչև ականջների ծայրերը£

– Իհարկե, գիտի, – անխղճորեն ստում եմ ես£ Մաքսիմի դեմքը շողում է բավականությամբ£ Եվ նա, միանգամայն անսպասելի ասում է.

– Ուզո՞ւմ ես սովորեցնեմ քեզ տրակտոր քշելը£– Չսպասելով պատասխանի, նա իմ թևատակերից բռնում, արագ թռցնում է խցիկ և, տեղավորելով իր կողքին, կարգադրում է.– Բռնիր լծակն ահա այսպես£ Ոտքդ դիր ահա այստեղ£ Ապրես£ Սեղմիր ոտնակը և կամաց բաց թող£ Այ, այդպես, ապրես£

Տրակտորը հռնդում, ծուխ արձակելով դանդաղ առաջ է գնում՝ ակոս-ակոս շուռ տալով սև հողը£ Երջանկությունից շունչս կտրվում է, ես արագ նայում եմ այս ու այն կողմ, բայց ափսոս, տեսնող չկա£ Վաղը կպատմեմ դպրոցում, բայց ոչ ոք չի հավատա®

– Հը, գործերդ ո՞նց են Աբիկ, – տրակտորի խելացնոր հռնդյունի ու գութանների դղրդյունի մեջ ես հազիվ եմ լսում Մաքսիմի ձայնը£

Ես հիշում եմ, որ նա մի երկու րոպե առաջ ևս այդ հարցն էր տվել, ուստի ասում եմ.

– Առաջվա նման£

– Իհարկե, լավ կլինես, – գոռում է Մաքսիմը£– Քեզ ինչ է եղել, որ վատ լինես® Ասում եմ, իհարկե, լավ կլինես®

– Լսեցի® Դու ինձ ասա, ինչպե՞ս ավելացնեմ արագությունը£

– Չի կարելի, խարակ կանես, – մի պահ ուշադրությամբ նայելով ետ, ասում է Մաքսիմը£ Եվ փոխանակ ավելացնելու տրակտորի արագությունը, նա հանկարծակի կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է շարժիչի աշխատանքը և, թավ հոնքերի տակից մտախոհ նայելով ինձ, խոր հոգոցով ասում.

– Ինձ թվում է, Աբիկ, մեր ամբողջ Ղարաբաղում Արգինայի նման աղջիկ չկա£

– Իհարկե£ Ինչ խոսք կարող է լինել այդ մասին, – հաստատում եմ ես մեծավարի£ Ինձ դուր է գալիս խոսելու իմ տոնը£ Եվ, ինչպես հավասարը հավասարին, ուղիղ նայում եմ Մաքսիմին՝ սպասելով, թե ինչ կասի նա£

Մաքսիմը դարձյալ հառաչում է և, ասես ուժերից վեր ծանր գործի է, տնքալով ասում է.

– Հենց վատն էլ դա է, որ նրա նմանը չկա£

– Ինչո՞ւ, – զարմանում եմ ես£

– Չգիտեմ£ Այդքան գեղեցիկ չլիներ, ով գիտի, գուցե արժանացներ իր ուշադրությանը£

Իմ կարծիքով, Մաքսիմն այս հարցում լրիվ սխալվում է£ Ես հո գիտեմ, որ Արգինան բոլորին էլ հավասարապես լավ է վերաբերվում£

– Նա բոլորի հետ էլ սիրով է խոսում, – ասում եմ ես£

– Հըմ, բոլորի հե՞տ®

– Իհարկե£

– Ինձ հետ չի խոսի® Գոնե կրթություն ստացած լինեի, գուցե արժան համարեր® Բայց հիմա, չէ, չի խոսի®

– Ինչպե՞ս թե՝ չի խոսի£ Կխոսի, մի՞թե ես չգիտեմ£

Չգիտեմ ինչու, ես մի տեսակ խղճում եմ Մաքսիմին£ Մտքում հաստատ որոշում եմ՝ տուն գնալուն պես այդ մասին խոսել Արգինայի հետ, որովհետև, ընդհանուր առմամբ, վատ տղա չէ նա, թեկուզ առաջներում չէր թողնում մոտենալ իր տրակտորին£ Իմիջիայլոց, Մաքսիմը մեր գյուղի ամենաջահել տրակտորիստն է, իսկ այս ամռանը, բերքահավաքի ժամանակ, կոլտնտեսության ««Նիվա» ինքնագնաց կոմբայնը նա էր բանեցնում և համարյա գիշեր ու ցերեկ դաշտերից տուն չէր գալիս£ Մեծ մասամբ նրա շնորհիվ էր, որ կոլտնտեսությունը լեռնային գյուղերի մեջ առաջինն ավարտեց հունձը£

– Իսկ սովորելում ո՞նց ես£ Երևի լավ ես սովորում, չէ՞, – հարցնում է Մաքսիմը£

Ասես իր շատ պետքն է իմ սովորելը£ Խոսելու բա՞ն չունի, ինչ է®

– Այո, – ասում եմ ես£ Բայց տեսնում եմ՝ ականջի մի ծայրով է լսում ինձ, մտքերը բոլորովին ուրիշ տեղ են£

– Էդ էր պակաս, որ վատ սովորեիր, – բարեհոգի ժպտալով ասում է Մաքսիմը£– Երևի Արգինան պարապում է հետդ£

– Ըհը£ Արի մեզ մոտ, քեզ հետ նույնպես կպարապի£

Մաքսիմը ծիծաղում, թեթևակի խփում է ուսիս£

– Լավ, Աբիկ ջան£ Պլաններս մնացին, հիմա բրիգադիրը կգա ու կսկսի գլուխ տանել£ Բարևներ հաղորդիր ինձանից®– ասում է նա ու անմիջապես ավելացնում է շփոթված£– Չէ, պետք չէ, մեկ էլ տեսար նեղացավ£

Եվ ոչ միայն Մաքսիմը, բոլորը-բոլորը փոխվել են իմ նկատմամբ£ Կոշկակար Մերուժանը, որը քսանչորս ժամվա ընթացքում մի անգամ է ժպտում միայն, այժմ, ինձ տեսնելիս, անմիջապես մոտենում է և նրա մանր աչքերը աշխույժ վազվզում են ակնախոռոչներում£

– Էդ որտե՞ղ ես, Աբիկ ջան, բոլորովին չես երևում, – ամեն անգամ ասում է նա£

– Որտե՞ղ պիտի լինեմ, քեռի Մերուժան, – ասում եմ ես£– Մեր գյուղից ո՞ւր պետք է գնամ, միշտ այստեղ եմ£

Մերուժանը ոտքի ծայրով քչփորում է հողը£ Ըստ երևույթին, նրան իմ բառերը վիրավորական են թվում£

– Բա ինձ նման ջահել տղային քեռի՞ են ասում, Աբիկ, – ասում է նա£

– Բա ի՞նչ են ասում, քեռի Մերուժան£

Մերուժանն այնպիսի հայացքով է նայում ինձ, որ ես պարզ զգում եմ՝ ուրիշ ժամանակ լիներ, վզակոթիս կտար ու կասեր՝ հայդա£ Բայց հիմա զուսպ ասում է.

– Սրանից հետո էլ չլսեմ, որ ինձ քեռի ես ասում, Աբիկ£ Դու դրանով, գիտե՞ս, ոնց որ սրած դանակը վերցնես ու խրես սիրտս£

Ինձ համար դժվար է հասկանալ, թե այդ հասարակ ու սովորական «քեռի» բառը ինչու է Մերուժանին սրած դանակ թվում, ես ուզում եմ խոսք բացել այդ մասին, բայց Մերուժանը անսպասելի հարցնում է.

– Արգինան երևի կոշիկներ չունի, հա՞£

– Ինչպե՞ս չունի, – ասում եմ£– Նոր կոշիկներ ունի, վերջերս է գնել£

Մերուժանը հիասթափված նայում է ինձ£

– Ա-ասում էի գուցե չունի£

– Ունի£ Եվ այն էլ մի քանի զույգ£

– Այդ կոշիկները, ինչ է, չե՞ն մաշում£ Բերեիր, մի լավ նորոգեի® Ինքն էլ կտեսներ, որ ոսկի ձեռքեր ունեմ£

Ճիշտն ասած, այդ Մերուժանը երբեք ինձ դուր չի եկել£ Գուցե դրա համար էլ նրա վերջին բառերը կատաղեցնում են ինձ£

– Ոչ, – ասում եմ, – երբեք չեն մաշում£

– Չեն մաշում, ուրեմս, – ձեռք չի քաշում Մերուժանը£

– Այո, – համարյա գոռում եմ ես£– Չեն մաշում, որովհետև միշտ նորն է առնում£

– Բա դա եղա՞վ, Աբիկ ջան£ Քարով սրտիս մի խփիր£

Ես չգիտեմ, թե ինչի մասին է նրա խոսքը և սպասում եմ, թե այնուհետև ի՞նչ կասի£ Եվ նա ասում է.

– Իմ ամբողջ հույսը դու էիր, Աբիկ® Մտածում էի՝ Աբիկը ինձ համար ոնց որ փոքր եղբայր, ինձ կհասկանա®

Ա¯յ քեզ նորություն® Զարմանալի մարդ է այս Մերուժանը, մեկ էլ տեսար այնպիսի բան ասաց, որ եփած հավի ծիծաղը կգա£ Իսկ նա տաղտուկ ձայնով իրենն է շարունակում£

– Էհ, Աբիկ ջան, քո Մերուժանը մեռած ու թաղած չի®Դեռ են ժամանակ, երբ եկավ էստեղ, միանգամից մտավ սիրտս® Բանակից նոր էի եկել… Գիշեր-ցերեկ ոչ քուն ունեի, ոչ դադար£ Սերն ուրիշ բան է, Աբիկ ջան, դու դա չես հասկանա£ Երբ սիրում ես, էնպիսի մի հարստություն ես հայտնաբերում ինքդ քո մեջ, էնպիսի մի քնքշություն, որ էն մրջյունն ինչ է, ուզում ես կանգնել ու էդ մրջյունի հետ անգամ զրույց անել, և նույնիսկ ինքդ էլ զարմանում ես քեզ վրա, որ կարող ես էդպես սիրել® Առանց սեր կյանքը, Աբիկ ջան, ոնց ասեմ քեզ, որ հասկանաս, ոնց որ տարին՝ առանց գարնան, առանց ծիլ ու ծաղկի® Երևի ճիշտ են ասել, որ պիտի գնահատես նրան, ով առանց քեզ չի կարող և չվազվզես նրա ետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է: Բայց դե… սրտի դեմ ի¯նչ կարող ես անել: Հլա էն ժամանակ, ասում եմ, չէ՞, նրա գնալուց հետո, քանի-քանի անգամ եմ երազում տեսել®-Մի քիչ ախուվախ քաշելուց հետո, նա այնպիսի մի ձայնով, որ քիչ է մնում հորանջոցս բռնի, ասում է.

– Է¯հ, որտեղի՞ց եկավ, մեզ համար հանգիստ ապրում էինք մեր էս ձորերի մեջ®

«Ապրիր էլի, քեզ ո՞վ է խանգարում», -մտքումս ասում եմ ես և լուռ քայլում դեպի տուն£

5

Ամբողջ մի տարի® Իրոք, այդ ե՞րբ անցավ այս մի տարին£ Դպրոցական պայուսակը ուսս գցած, ես դպրոցից վերադառնում եմ տուն£

Կոշկակար Մերուժանի փայտե փոքրիկ արհեստանոցը գտնվում է կոլտնտեսության վարչության գրասենյակի ու գյուղական խանութի արանքում՝ մեր տնից ոչ հեռու, և իմ ճանապարհն արհեստանոցի մոտով է անցնում£ Զզվելի սովորություն ունի այդ Մերուժանը, որ օձիքդ ձեռքն ընկավ, էլ պրծում չկա£

Այս անգամ ուզում եմ աննկատ անցնել, որպեսզի նա նորից չսկսի հին երգը£ Բայց չէ® Ըստ երևույթին, արհեստանոցի նեղլիկ լուսամուտից Մերուժանը նկատում է ինձ£ Նա արագ դուրս է գալիս արհեստանոցից՝ կաշվե երկար սև գոգնոցը կապած, դեմքին քաղցրենի ժպիտ, աչքերում՝ շողոմքոր կայծեր£

– Բարև, Աբիկ ջան, – ասում է նա մեղուշ ձայնով£

Ճարս ինչ՝ ստիպված կանգ եմ առնում£

– Բարև, – ասում եմ ես£

– Էդ որտե՞ղ ես, բոլորովին չես երևում£

Ոնց էլ ստում է. օրական երկու անգամ, չհաշված, իհարկե, կիրակի օրերը, անցնում եմ այստեղով՝ մեկ դպրոց, մեկ էլ դպրոցից ետ` տուն£ Բայց նրա համար մեկ է՝ թեկուզ միլիոն անգամ անցիր, միևնույն է, էլի իրենն է կրկնելու. «Էդ ո-ր-տ-ե՞ղ ես, բ-ո-լ-ո-ր-ո-վ-ի-ն չ-ե-ս ե-ր-և-ու-մ»£ Մի բանից պիտի սկսի, չէ՞®

Ես, իհարկե, նրան չեմ պատասխանում£ Հո չես ասի՝ ո՞նց չեմ երևում, հրես քո առջև կանգնած եմ£

– Քիչ առաջ կարմիր շոր հագած եկավ-անցավ® Ոնց որ սարերի ջեյրան՝ եկավ ու անցավ® էն երգը գիտե՞ս, որ ասում է՝ նորից գարուն եկավ, գարուն աննման, կարմիր էիր հագել, վարդի պես վառման, ջեյրանի պես սարերով եկար ու անցար, մեկ բարև էիր տալիս՝ այն էլ մոռացար, – գլուխը շարժելով, թախծալի ձայնով արտասանում է Մերուժանը£– Էդ ի¯նչ տեսակ գեղեցկություն է դրա գեղեցկությունը, Աբիկ®Էն աստվածը, նրան նայելիս մարդ իրենից անկախ մտածում է երջանկության հեքիաթային աշխարհի ու հազարան բլբուլի մասին: Գրադարանից եմ վերցրել ու կարդացել էդ բլբուլի մասին…

Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի մեկը կարծես թե աջ է նայում, իսկ մյուսը ձախ£ Ես դժվարությամբ եմ զսպում ինձ, որպեսզի բարձրաձայն չծիծաղեմ£

– Հիմա ի՞նչ պիտի անենք, Աբիկ, – ասում է Մերուժանը, չգիտես ինչու, իջեցնելով ձայնը£

– Ինչի՞ համար, – իմ հերթին հարցնում եմ ես£

– Ի՞նչ թաքցնեմ քեզանից, Աբիկ ջան, իմ ամբողջ հույսը դու ես£

– Ոչինչ չեմ հասկանում£ Ի՞նչ հույսի մասին է խոսքը£

– Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ այդ մասին® Իմ հույսը դու ես, իմ վերջին հույսը£– Մերուժանը նստում է անցած ձմեռվանից մնացած հաճարենու կոճղին, վախվորած նայում է չորս կողմը և շարունակում ցածր ձայնով£– Իմ արևը, Աբիկ, որ ինձ սպանեն էլ, որ կախ էլ տան, միևնույն է, նրան իմ սրտից հանել չեմ կարող£ Հասկանու՞մ ես, նրան կորցնելուց հետո ես էլ կորցնելու բան չունեմ… Մեղավոր չեմ, սիրում եմ, գետնից մինչև երկինք խենթի պես սիրում եմ, Աբիկ ջան, ոնց ասեմ, խմած չեմ, բայց հարբած եմ£

– Ինչպե՞ս կարելի է չխմել, բայց հարբել£ Այդպիսի բան չի լինում£

– Դու իմ միտքը չհասկացար, Աբիկ ջան£ Ես ուրիշ բան եմ ասում® Նա ինձ չգիտի, չի ճանաչում, հետո ինչ, թե բարևում եմ, պատասխանս տալիս է£ Դա էն չի®Դու հո կարող ես նրան մի երկու խոսք ասել իմ մասին£

– Օրինակ, ի՞նչ£

– Դե, ինչպես ասեմ քեզ, – Մերուժանը մի պահ մտամփոփ նայում է հեռու հանդերի կողմը£– Ամեն ինչ էլ կարող ես ասել, փառք աստծու, ձեռքս քարի տակ չի, աշխատում եմ և վատ չեմ վաստակում£ Աղջիկներ շատ կան, ում էլ ասեմ՝ մի գլուխ վազելով կգա, բայց, դե, Արգինան ուրիշ է, բարձրագույնն ավարտած, գեղեցիկ, լավ ռոճիկ է ստանում, ես նրա մի մազը չեմ փոխի մեր գյուղի բոլոր աղջիկների հետ… Ասա մեքենայի հերթում է, շուտով մեքենա է գնելու£– Մերուժանը կրկին նայում է չորս կողմը£– Լսիր, Աբիկ ջան, դու էդ բանն արա, ես քեզ էնպիսի մի լավություն անեմ, որ ամբողջ կյանքում ինչ էլ անես՝ չկարենաս իմ լավության տակից դուրս գաս:

– Չեմ հասկանում, ես ի՞նչ պիտի անեմ, – ասում եմ ես հետզհետե բարկանալով£

– Հիմա, հիմա, Աբիկ ջան, հիմա ասեմ քեզ£ Հասկանո՞ւմ ես® Հնարավո՞ր չի, օրինակ, մի անգամ, ուշ երեկոյան նրան վերցնես ու զրույց անելով գաս ձորի կողմը® Բայց էնպես, որ մարդ-բան չլինի, թե չէ, մեկ էլ տեսար, սկսեցին բամբասանքները.. Շատ կարևոր մի հարց կա, ուզում եմ էդ մասին խոսել հետը® Էդ որ անես, Աբիկ ջան®

«Նա ուզում է փախցնել Արգինային», – վայրկյանաբար անցնում է իմ մտքով£ Այդ ենթադրությունից նույնիսկ շնչահեղձվում եմ£

– Ուզում ես փախցնե՞լ Արգինային, – ասում եմ ես£

– Հա, – արագ ելնելով տեղից պատասխանում է Մերուժանը£– Քեզնից ի՞նչ թաքցնեմ, Աբիկ ջան, պայմանավորվել եմ, Կաղնախաչի վրայով ձիով կտանեմ Առաջաձոր, բարեկամ ունենք էնտեղ, կթողնեմ նրանց տանը, իսկ հետո հեշտ է£ Մեր գյուղերում էդպիսի էնքա¯ն դեպքեր են եղել® Օգնիր ինձ էդ հարցում, Աբիկ ջան, լավությունդ չեմ մոռանա մինչև մահ-գերեզման£

– Ինչպե՞ս չես ամաչում, – համարյա գոռում եմ ես, զգալով, թե ինչպես են մի ակնթարթում լցվում աչքերս£– Հիմա ես կգնամ ու բոլորին, բոլորին կպատմեմ այդ մասին£

Մերուժանը, հանկարծակի գունատվելով, նայում է շուրջը և, փորձելով ժպտալ, վախեցած ձայնով ասում է.

– Ի՞նչ փախցնել, ի՞նչ ես ասում, կատակ արեցի® Այ տղա, դու կատակ-բան չես հասկանո՞ւմ£

Ես արագ, առանց ետ նայելու, վազում եմ դեպի տուն£


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации