Автор книги: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр: Современная русская литература, Современная проза
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 4 (всего у книги 30 страниц) [доступный отрывок для чтения: 10 страниц]
8
Իսկ հետո երկինքը միանգամից գունատվեց և կամաց-կամաց սկսեց իջնել գյուղական երեկոն£
Դա օրվա այն ժամն է, երբ կոլտնտեսականները վերադառնում են աշխատանքից, գյուղը լցվում է աշխույժ կանչերով, մեկ-մեկ ու խումբ-խումբ մարդիկ սկսում են հավաքվել գյուղամեջ՝ ցուցադրելու իրենց սրամտությունը, իսկ կոլտնտեսության նախագահ Գաբրիելը, ի տես բոլորի՝ սիգարեթը բերանին կանգնում է գրասենյակի բաց պատշգամբում, և վերևից կարգադրություններ է անում այս ու այն կողմ՝ մեկ իբր բարկանալով, մեկ հանկարծակի քահ-քահ ծիծաղելով խփում իր մոտ կանգնածներից որևէ մեկի մեջքին£
Դա օրվա այն ժամն է նաև, երբ հանդից օրոր-շորոր վերադառնում է նախիրը, ոչ այն է կարոտից, ոչ այն է քաղցից՝ բակերից նվաղուն բառաչում են հորթերը, թաղից-թաղ արձագանքելով իրար՝ բեկբեկուն հաչում են շները, մթնող անտառներից սկսում է կանչել գիշերահավը£
Մայրիկը կթեց կովը, և ես, ամեն օրվա պես, թողեցի, որպեսզի մեր խելառիկ հորթուկը մի կուշտ ծծի մոր ծաղկաբույր կաթը, հետո հորթուկը գցեցի գոմը՝ ոչխարների մոտ, իսկ կովը կապեցի բակում, հողի մեջ խրված երկաթե ցցից, հավերը թռցրի թառ, եփած կարտոֆիլի ու գարու ալյուրի խառնուրդից մի դույլ լակ սարքեցի և, լցնելով տաշտակի մեջ, տվեցի խոզերին, որ արդեն երկու ամիս է, ինչ գիրացնում ենք, և նոր միայն վազեցի տուն՝ դասերս պատրաստելու£
Գնալով թանձրացավ մութը, այն ձորերից դանդաղորեն ելավ, մտավ գյուղ, և շուտով փողոցներն ու տները ընկղմվեցին մթության մեջ£ Արգինան հագավ իր երկնակապույտ նոր զգեստը, որն այնպես սազում է իրեն, և դուրս եկավ տնից®
Եվ հիմա լուսամուտի առջև նստած, ես սպասում եմ Արգինային£ Լուսինը, նման սեխի շղարթի, անշարժ կախվել է Սառնատուն լեռան վրա£ Իսկ Արգինան չկա ու չկա£ Շուտով լուսինը նույնպես, երևի, հոգնելով լեռների վրա այնպես երկար մնալուց, գնում, անհետանում է սարերի ետևում և, կարծես դրան էր սպասում, մոտիկ անտառից աղիողորմ կանչում է բուն£ Ասես հրամանով՝ ծղրիդները անսպասելի ընդհատում են իրենց ճտճտոցը, պարզորոշ լսվում է Բարակ ջրի միահունչ վշշոցը՝ վըշ-շ-շ, վըշ-շ-շ®
– Մամ, ե՞րբ կգա Արգինան, -հարցնում եմ ես£
– Երբ կգա՝ կգա, ինչո՞ւ ես անհանգստանում, – զարմացած նայում է մայրիկը£
– Ինչպե՞ս թե՝ ինչու ես անհանգստանում, – հուզված ասում եմ ես£– Վաղուց է, չէ՞, գնացել£
– Զբոսնում է երևի£
– Այսքան ո՞ւշ£
Ինձ հանկարծ պատկերանում է, թե ինչպես գիշերային ականակուր խավարի մեջ, անաղմուկ, գաղտագողի Արգինային է մոտենում կոշկակար Մերուժանը և, նրա բերանը ծածկելով կաշվահոտ իր ափով, փախցնում է սարերը£
– Լսիր, Աբիկ, -ասում է մայրիկը, – դա վերաբերո՞ւմ է քեզ£ Դու քո դասերով զբաղվիր£
Ես ոչինչ չեմ պատասխանում, իսկ մայրիկը շարունակում է.
– Արգինան փոքր երեխա չէ, որպեսզի իրավունք չունենա որևէ ինքնուրույնության£ Իսկ դու ոնց որ բանտի վերակացու, չես թողնում, թե շունչ քաշի խեղճ աղջիկը£
– Ի՞նչ եմ անում, – վիրավորված հարցնում եմ ես£
– Ինչ եմ անում, ինչ եմ անում, – տնազում է մայրիկը, – ի՞նչ պիտի անես, հիմար հարցեր ես տալիս£ Շուտ գնա քնելու, Արգինան քեզնից լավ գիտի տան ճանապարհը£
Ես գլխիկոր քայլում եմ դեպի իմ մահճակալը՝ մտքում հաստատ որոշելով սպասել մինչև Արգինայի գալը£
Սակայն չգիտեմ ինչպես էր ստացվել, ես, այնուամենայնիվ, քնով էի անցել£ Արթնացա գիշերվա կեսին՝ բվի կռնչոցից£ Հիշում եմ, տատս, երբ ողջ էր, ասում էր, որ բվի կռինչը՝ տան բակում, վատ նշան է£ Ականջ եմ դնում£ Բվի կռինչը մեր այգուց է գալիս£ Իսկ տանը լռություն է£ Անձայն ելնում եմ անկողնուց, բացում Արգինայի սենյակի դուռը£ Նա խոր քնած է, փոքր երեխայի պես ձեռափը այտի տակ: Ես որոշ ժամանակ այդպես լուռ կանգնած նայում եմ նրան, հետո նորից զգուշորեն ծածկում եմ դուռը և անշշուկ, ոտքերիս ծայրերի վրա գնում դեպի իմ մահճակալը՝ քնելու£
Դրսում, մթան մեջ, կրկին չարագուշակ կանչում է անիծյալ բուն£
9
– Մինչև արձակուրդները հաշված օրեր են մնացել, – ասում է Արգինան£– Շուտով քեզ հետ կգնանք քաղաք£
– Արմե՞նն էլ է գալու մեզ հետ, -հարցնում եմ ես£
– Այո® Այսինքն՝ նա առանց այն էլ սեսիոն քննությունների է գնում£
– Նա Բաքվո՞ւմ է սովորում£
– Իհարկե£ Դու ինչ է, չգիտեի՞ր այդ մասին£
– Ոչ:– Ես գլուխս տարուբերում եմ բացասաբար£
– Մենք այնտեղ երեքով կշրջենք ծովափին, նավով կզբոսնենք ծովում, կինո կգնանք£ Եթե, իհարկե, դու դեմ չես, – ասում է նա ժպտալով£ Ձեռ է առնում: Իհարկե դեմ չեմ:
Երեկոյան, երբ Արգինան հագնում է իր երկնակապույտ զգեստը, ինձ իսկույն պարուրում է թախծոտությունը, և ես, ինքս էլ չգիտեմ ինչու, հիմարաբար ու անվստահ հարցնում եմ.
– Ե՞ս էլ եմ գալիս հետդ£
Արգինան անսքող աղերսանքով նայում է ինձ£ Ես, իհարկե, հասկանում եմ, այնքան էլ նրա սրտովը չէ, որ ես քարշ եմ գալիս իր ետևից, բայց և չի ուզում վիրավորել£ Ես դա ուշացումով, բայց, այնուամենայնիվ, հասկանում եմ:
– Լավ, չեմ գալիս, – արագ ասում եմ ես£
– Ինչո՞ւ, – հենց այնպես հարցնում է նա:
– Մտադրությունս փոխեցի, – թոթովում եմ ես:– Ավելի լավ է Հովիկին կանչեմ ու միասին շախմատ խաղանք£
Արգինան երախտագիտությամբ համբուրում է այտս և արագ դուրս է գալիս տնից£
Իհարկե, Հովիկի մասին ես ստեցի, այսօր տրամադրություն չունեմ շախմատ խաղալու£ Հայրիկը նույնպես տանը չէ, կանչել են Ստեփանակերտ՝ անասնապահների մարզային հավաքի, իսկ մայրիկն այսօր ամբողջ օրը հիվանդանոցից տուն չի եկել, որովհետև հարևան գյուղից մի մարդու արջը անտառում գզգզել է, և նրան համարյա անհուսալի վիճակում առավոտյան բերել են հիվանդանոց£ Մայրիկը, հավանաբար, գիշերը հերթապահի այնտեղ£
Ես մենակ եմ մնացել տանը, և կյանքում առաջին անգամ զգում եմ, թե ինչքան անտանելի բան է մենակությունը£ Իմ հոգում այնպիսի տրտմություն է, որ քիչ է մնում պայթի սիրտս£ Չգիտեմ, թե ինչ անեմ£ Դուրս եմ գալիս բակ£ Այստեղ նույնպես հետաքրքիր ոչինչ չկա, նույն դատարկությունն է£ Իմ քայլերն ակամաբար ինձ հանում են փողոց, տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որտեղով անձրևների ժամանակ վազում են գյուղամիջից իջնող պղտոր ջրերը, գնում եմ ձորի կողմը£ Գիտեմ, որ լավ բան չէ արածս, բայց ետ կանգնել իմ մտքից՝ ես անկարող եմ, անհասկանալի ինչ-որ ուժ ասես առաջ է մղում ինձ£ Ես շարունակում եմ քայլել՝ երբեմն թաքնվելով հաստաբուն ծառերի հետևում, երբեմն կռացած, և սարսափելով բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ շատ եմ ուզում լսել, թե Արմենն ու Արգինան ինչի մասին են խոսում հիմա այնտեղ, ձորամերձ այգում, թեպետ դարձյալ զգում եմ, որ դա աններելի քայլ է իմ կողմից, անազնվություն՝ թաքուն ականջ դնել ուրիշի խոսակցությանը£
Լուսնյակը միանգամից դուրս սահեց Թղկոտասարի ետևից՝ իր արծաթ շողերով ներկելով արար աշխարհ£ Քիչ հեռվում, ծառերի տակ կանգնած, երևում են Արմենն ու Արգինան£ Ես պարզ տեսնում եմ՝ Արմենը ինչ-որ բան է պատմում Արգինային, իսկ Արգինան, մեջքով հենված այգու ինչ-որ ծառի, լուռ լսում է նրան, և մերթ ընդ մերթ նրա վարակիչ ծիծաղը, ինչպես ժայռի կրծքից ծնված աղբյուրի կարկաչ, տարածվում է լուսնալույսով ողողված այգու վրա£ Ձգտելով ոչ մի ձայն չհանել, ես սողեսող, աննկատելիորեն մոտենում եմ նրանց և պառկելով հաստաբուն ընկուզենու տակ, մի փոսորակ տեղ, նայում եմ նրանց£ Արգինան դարձյալ կանգնած է՝ մեջքով հենված ծառաբնին, դա պարզ երևում է լուսնալույսի տակ, իսկ Արմենը քնքշանքով շոյում է նրա ձեռքը՝ արմունկից քիչ բարձր, և խոսում է կամացուկ, ինձ համար անլսելի£
Գարնանային մարմանդ հովը թեթևակի օրորում է ծառերի ճյուղերը՝ տարածելով ծաղկած ծաղիկների ու պայթող բողբոջների դեռափթիթ բուրմունքը£ Օրորվում են ճյուղերը, մեղմորեն շնկշնկում են տերևները, ասես ինչ-որ բան են փսփսում իրար՝ ս-ս-ս, ս-ս-ս®
Հեղձուկը բռնում է կոկորդս՝ չթողնելով շնչել£ Ես դեմքս հպում եմ գետնին, այդպես մնում եմ մի պահ՝ դանդաղ շնչելով կուժկոտրուկի բույրն ու երեսիս զգալով կանաչ խոտերի սառը հպումը£ Քիչ անց բարձրացնում եմ արցունքաթաց աչքերս: Ինչո՞ւ եմ արտասվում, ինչո՞ւ է սիրտս տագնապում այսպես՝ հասկանալ, ըմբռնել չեմ կարողանում… Արմենը, Արգինային սեղմած կրծքին, ինչ-որ խոսքեր է ասում մարող շշուկով և միաժամանակ շոյում է նրա մազերը£
Հարկավոր է անհապաղ հեռանալ£ Բայց մարմինս ասես կապարով է լցված, տեղից շարժվել չեմ կարողանում, վախենում եմ նույնիսկ խոր շնչել, ինձ թվում է՝ մի թեթև շարժում՝ մի ճյուղ կկոտրվի հանկարծ, և նրանք կնկատեն ինձ£ Ես դարձյալ լսում եմ նրանց կամացուկ ձայնը£
– Դու ուրա՞խ ես, որ եկար մեր գյուղ£– Արմենի ձայնն է:
– Այո, իհարկե£ Ես երջանիկ եմ, որ եկա£ Չէ՞ որ այստեղ ես հանդիպեցի քեզ£
– Արգինա® ես կխենթանամ®– շշնջում է Արմենը և, Արգինային ամուր սեղմելով կրծքին, սկսում է համբուրել նրան:
Ես սպասում եմ, որ ահա Արգինան բարկացած մի կողմ կհրի նրան և արցունքն աչքին նեղացած կվազի տուն£ Բայց ոչ, նա ամենևին չի բարկանում, չի հրում Արմենին մի կողմ® Նա թույլ հառաչում է Արմենի գրկում, լուսնալույսի մեջ դեմքը կծկելով՝ ինչպես ցավից, մատներով խճողում է նրա մազերը՝ ավելի ու ավելի սեղմվելով նրան£
Եվ կրկին օրորվում են ծառերի ճյուղերը, մեղմորեն շնկշնկում են տերևները, և կրկին ասես ինչ-որ բան են փսփսում իրար՝ ս-ս-ս, ս-ս-ս®
Ես պատրաստ եմ գետինը մտնել ոչ այն է անդադար հոսող իմ արցունքների պատճառով, ոչ այն է ամոթից, անտանելիորեն այրվում է դեմքս, և ես չգիտեմ, թե ուր կորչեմ£ Ուզում եմ հոնգուր-հոնգուր լալ, և, որպեսզի լաց չլինեմ, ուժեղ կծում եմ շուրթերս£
Իմ ականջների մեջ ու իմ գլխում շարունակ ինչ-որ տարօրինակ, մի վայրկյան անգամ չընդհատվող աղմուկ է£ Բայց թեթև քամուց իրար խփվող տերևների աղմուկ չէ դա, այլ ավելի շուտ՝ ջրվեժի շառաչ£ Եվ այդ աղմուկի միջից հանկարծ լսվում է գիշերային երկնքով անցնող արագիլների կանչը£ Արգինան ու Արմենը մի պահ նայում են վեր, դեպի երկինք£ Արագիլների թախծական կանչը հետզհետե հեռանում, կորչում է սարերի ետևում£
– Երբ Թարթառի ձորում սկսվեց Սարսանգի ջրամբարի կառուցումը, միաժամանակ որոշում եղավ հատել անտառի այն մասը, ուր ապագա լիճը պետք է լինի, – հայացքը դեռևս հեռավոր սարերին, ասում է Արմենը£– Դե հո անտառը չէին թողնելու ջրի տակ£ Բայց ահա եղան մարդիկ, որ, օգտվելով առիթից, կտրեցին նաև շատ ծառեր՝ լճի սահմաններից շատ հեռու£ Ամբարտակի մոտ մի բարդի կար՝ կատարին արագիլի բույն£ Նրանք կտրեցին նաև այդ բարդու ճյուղերը, բույնն ավերվեց£ Իսկ երբ եկավ գարունը, արագիլները վերադարձան£ Նրանք մոտենում էին թևածելով, ուրախության ճիչեր արձակելով£ Հասնելով ծանոթ բարդուն, նրանք, երևի հասկացան կատարվածը, տագնապալից կռինչներ հանելով մի քանի անգամ պտտվեցին բարդիների շուրջը, իսկ հետո հեռացան£ Այն գնալն էր, այլևս չվերադարձան…
– Նայիր, Արմեն, տեսնո՞ւմ ես, այնտեղ, գյուղ մտնող ճանապարհի վրա կանգնած մենավոր դեղձենին, – ուշացումով ասում է Արգինան£– Դու համաձա՞յն ես, որ այն դարձնենք մեր թալիսմանը£
– Ի՞նչ թալիսման, – զարմանք արտահայտող ձայնով հարցնում է Արմենը£
Արգինան անհամբերատար թափահարում է գլուխը
– Միայն մի խոսք՝ այո կամ ոչ£
– Այո£ Իհարկե, այո… Բայց չեմ հասկանում, դա ի՞նչ է նշանակում£
– Քանի դեռ այդ ծառը կանգնած է այնտեղ՝ ողջ ու անվնաս, ինձ ոչինչ չի լինի կյանքում՝ ոչ փորձանք, ոչ վիշտ, իսկ եթե չլինի այդ ծառը, որևէ մեկը կտրի այն, կամ կոտրվի ճյուղերից նույնիսկ մեկը՝ մեծ դժբախտություն կպատահի մեզ£
Նա այդ բառերն արտասանում է այնպիսի կրքոտ համոզվածությամբ ու այնպես համոզված, որ սարսափել կարելի է, և ես ակամա մտածում եմ՝ նա խելքը թռցրել է, ինչ է£ Մի՞թե նա չի հասկանում, որ ես տեղնուտեղը կմեռնեմ, եթե նրան մի բան պատահի: Հավանաբար նույնն է մտածում նաև Արմենը, որովհետև գրկելով Արգինայի ուսերը, նա վախեցած հարցնում է.
– Արգինա, մտածիր, տես ինչ ես ասում£
– Ես գիտեմ, թե ինչ եմ ասում£ Ես հավատում եմ նախազգացումներին® Ասա ինձ, դու չես թողնի, չէ՞, որպեսզի որևէ մեկը կտրի այն£
– Երբեք£ Անհոգ մնա£
– Դու ինձ համար շատ ես թանկ, Արմեն®
Արմենը նրան քնքշորեն սեղմում է իր կրծքին և մի որոշ ժամանակ նրանք իրար գրկած լուռ կանգնում են այդպես£ Հետո Արմենը հարցնում է կամացուկ.
– Մինչև աշուն ինչքա՞ն ժամանակ է մնացել£
– Չգիտեմ£ Չեմ հաշվել£
Արմենը մի երկու վայրկյան լռում, այնուհետև ասում է.
– Ուղիղ չորս ամիս£
– Արմեն, սիրելիս, պետք չէ այդ մասին խոսել£
– Ինչո՞ւ£
– Ինձ թվում է մինչ այդ ես չեմ դիմանա… չեմ ապրի£
Ես կիսաբարձրանում եմ տեղից, ուշադիր նայում Արգինային£
– Մեր կողմերում հարսանիքները միայն աշնանն են լինում, – ասում է Արմենը£– Այդպիսին է սովորույթը£
– Ինչպիսի հետամնացություն, – ասում է Արգինան, բայց ես նրա ձայնից զգում եմ, որ նա կատակում է£– Մեր ժամանակներում, երբ անհաշտ պայքար է մղվում իրենց դարն ապրած սովորույթների դեմ, դժբախտաբար, դեռևս գտնվում են մարդիկ, ովքեր պաշտպանում են հին սովորույթները£ Մի՞թե, իրոք, չի կարելի գոնե մի անգամ խախտել այդ սովորույթը£
Այդ խոսքերից հետո նրանք ուրախ ծիծաղում են£ Հետո Արգինան ասում է.
– Դե, ես գնամ, Արմեն, ուշ է արդեն£
– Ի¯նչ շուտ է անցնում ժամանակը£ Ե՞րբ կհանդիպենք£
– Չգիտեմ£
– Այս չորս ամիսներին ուզում եմ ամեն օր հանդիպել քեզ£
– Իսկ հետո՞, -ասում է Արգինան£
– Իսկ հետո հանդիպել և այլևս չբաժանվել երբեք£
Ես կամաց, առանց որևէ ձայնի, ետ-ետ եմ սողում և, քիչ այն կողմ, մթության մեջ ոտքի կանգնելով, վազում եմ տուն£ Ես վազում եմ արագ՝ երբեմն ետ-ետ նայելով, ասես ինչ-որ մեկը հետևում է ինձ£
Տանը առաջվա պես ոչ ոք չկա£ Մեր Չալկան մի քանի անգամ ընկնում է ոտքերիս տակ, ցատկոտում է այս ու այն կողմ, բայց ես նրան ուշադրություն չեմ դարձնում, բարձրանում եմ տուն և, առանց լույսը մարելու, հապշտապ մտնում եմ անկողին£
Ես երկար սպասում եմ Արգինային, բայց նա չկա£
Ծանր, սևավուն ամպերը ծածկում են լուսնյակի երեսը, դրսում ամեն ինչ ընկղմվում է խավարի մեջ, և այդ անթափանց խավարի մեջ հստակ հնչում է մեր Բարակ ջուր գետի միալար վշշոցը£ Շունչս պահած ու ականջս ձայնի՝ սրտատրոփ սպասում եմ£ Բակում ծանոթ ճռնչյունով բացվում է դարպասի դուռը£ Արգինան է£ Նա անաղմուկ, թեթևաքայլ մտնում է տուն£ Ես ձևացնում եմ, թե քնած եմ, բայց գաղտուկ հետևում եմ նրան£
Արգինան մոտենում է հայելուն, և ես հայելու մեջ տեսնում եմ նրա քիչ գունատ, բայց չքնաղ դեմքը, նուրբ ռունգերով հմայիչ քիթը, խոշոր, արտահայտիչ աչքերն ու լիքը շուրթերը® Նա, իր սովորության համաձայն, գլխի վարժ շարժումով նետում է ճակատին ընկած մազերը և հանկարծ ձեռքերով ծածկում է դեմքը£ Մի՞թե լաց է լինում® Սիրտս ալեկոծվում է նրա հանդեպ ունեցած անհուն սիրուց ու խղճահարությունից£ Սակայն վախենում եմ ափսոսանքի մի բառ անգամ արտասանել. նա կարող է նեղանալ՝ նկատելով, որ հետևում եմ իրեն£ Դրա համար էլ սկսում եմ թեթևակի խռմփացնել£
Արգինան դանդաղ շրջվում է իմ կողմը£ Ես լսում եմ նրա հուշիկ քայլերը… Նա մոտենում է ինձ, զգուշությամբ նստում է իմ մահճակալի ծայրին, և ես զգում եմ, թե ինչպես է խոնարհվում ինձ վրա, արդեն զգում եմ նրա անուշիկ բուրմունքը£ Արգինայի տաք շուրթերը հպվում են իմ այտին£ Ես արագորեն բացում եմ աչքերս, մի ձեռքով թեթևակի գրկում եմ Արգինային, ուզում եմ համբուրել նրան, սակայն չեմ համարձակվում£
– Դու չէիր քնեել, չէ՞, Աբիկ, – հարցնում է նա, առանց ետ քաշվելու£
– Ոչ, – պատասխանում եմ ես դողդոջուն ձայնով£– Չէի քնել£ Դու այդ որտե՞ղ էիր այսքան ժամանակ, – հարցնում եմ ես՝ աչքերս դարձնելով մի կողմ£
Նա իմ հարցին չի պատասխանում£
– Աբիկ, – ասում է նա, – կարո՞ղ ես հաշվել՝ ինչքա՞ն է մնացել մինչև աշուն£
– Ի՞նչ մի դժվար բան է դա£ Ուղիղ չորս ամիս£
– Դու երջանիկ ես, Աբիկ, քեզ համար չորս ամիսը պարզապես չորս ամիս է, և վերջ£
– Իսկ քե՞զ համար, – հարցնում եմ ես, զգալով, թե ինչպես է թրթռում սիրտս:
– Ինձ համար®, – Արգինան մի պահ մտածում է£– Ինձ համար՝ մի ամբողջ հավիտենակունություն£
10
Այդ գիշեր նա ուշ պառկեց£ Գրավորներ էր ստուգում, բայց պառկեց թե չէ՝ անմիջապես քնեց£ Ես միշտ էլ զարմանում եմ վայրկյանպես քնով անցնելու նրա հմտության վրա£ Ես այդպես չեմ կարողանում՝ մի կողքից մյուսն եմ շրջվում, նորից ու նորից վերհիշում եմ այն ամենը, ինչ տեսա ու լսեցի այնտեղ՝ ձորամերձ այգու ծառերի տակ, սակայն, միևնույն է, քնել չեմ կարողանում£ Իմ լուսամուտից երևում է երկնքի մի ծայրը, բայց երկնքի այդ մասը դեռևս պատված է ամպերով և նայելու բան չկա այնտեղ£ Սենյակը տոթ է, երևի անձրև է գալու£ Ես ուզում եմ ելնել, բացել օդանցքը, բայց վախենում եմ Արգինան արթնանա£ Ես կրկին ամուր փակում եմ աչքերս՝ ձգտելով մի կերպ քնով անցնել£ Եվ հանկարծ այդ պահին կալատեղերից ինչ-որ տագնապալից ձայն, փշրելով գարնանային խոր լռությունը, տարածվում է քնած գյուղի վրա£
– Է հե-հե-հե-ե-ե¯յ®
Այդ անակնկալ աղաղակից ասես սառչում է արյունս, ես արագ նստում եմ անկողնում և սարսափով բռնված նայում շուրջս£
– Էհե-հե-ե-ե¯յ®– տղամարդու ահասարսուռ կանչը կրկին արձագանքվում, քառապատկվում է լեռներում ու անդնդախոր մթին ձորերում£
Ես իջնում եմ մահճակալից, վազում եմ Արգինայի մոտ և սկսում ցնցել նրա ուսը.
– Արգինա, վեր կաց£
Արգինան բացում է աչքերը և նայում ինձ՝ զարմացած, ոչինչ չհասկանալով£ Հետո, հանկարծ ցած թռչելով մահճակալից, նա նետվում է դեպի պատշգամբ£ Ես միայն հիմա եմ նկատում, որ չարագույժ հրացոլքը դրսում բռնել է ամբողջ երկինքը£ Արգինան բազկաթոռի վրայից համարյա պոկում է իր զգեստը, այն նույնը, երկնակապույտը, արագորեն հագնում է այն և ասում է շնչաբեկ ձայնով.
– Աբիկ, այնտեղ, գյուղամիջում® այրվում է հիվանդանոցը®
Նա տնից սրընթաց դուրս է վազում, իր ետևից շրխկոցով ծածկելով դուռը£ Ես նույնպես, հասցնելով մի կերպ հագնել շալվարս, անմիջապես վազում եմ փողոց, սլանում դեպի հիվանդանոց, չէ որ մայրիկս նույնպես այնտեղ է: Բոլոր թաղամասերից՝ հեռու և մոտիկ, տագնապահույզ գոչյուններով, ձեռքերին վառվող ջահեր՝ դեպի գյուղամեջ են վազում մարդիկ£ Իսկ հիվանդանոցը ճարճատում է բոցերի մեջ, կրակի լեզվակները լուսամուտների փեղկերը լիզելով սողոսկում են ներս£
– Երեխաները, երեխաներն այնտեղ են, երկրորդ հարկում, – լսում եմ ես ինչ-որ մեկի աղեկտուր ձայնը£
Հիվանդանոցի գլխավոր մուտքով ու առաջին հարկի լուսամուտներից հապշտապ դուրս են բերում հիվանդներին՝ անթացուպերով, իրար հենված£ Աղմուկ, իրարանցում է, լաց ու հառաչանք, այդ ձայներից ու կրակի կատաղի ճայթյուններից երկիր ու երկինք ցնցվում են£ Իսկ ո՞ւր են Արգինան, մայրիկը®
– Երեխաները£ Նրանց հարկավոր է դուրս բերել շենքից, – բարձրաճիչ բղավում է ինչ-որ մի կին, և այդ անհամար ձայների ու աղմուկի մեջ ես հազիվ եմ ճանաչում իմ մայրիկի ձայնը£ Մայրիկս ինչ-որ մարդկանց հետ պատգարակի վրա դուրս է բերում մի մարդու. երևի նրան, որին արջը հոշոտել է£ Նա արագ սրսկումներ է անում մարդուն£
Եվ հանկարծ ծխի ու կրակի մեջ ես նշմարում եմ Արգինային£ Դա տևում է մի կարճ ակնթարթ միայն, հաջորդ վայրկյանին նա չքանում է իմ տեսադաշտից£
– Աբիկ, – ետևից կանչում է ինչ-որ մեկը£
Այդ իրարանցման մեջ ես, այնուամենայնիվ, ճանաչում եմ Արգինայի ձայնը£ Շրջվում և առաջին հարկի դռնախորշում տեսնում եմ Արգինային՝ գրկին ինչ-որ երեխա£ Ձեռքերով պաշտպանվելով կրակից ու ծխից շնչահեղձվելով, ես վազում եմ Արգինայի կողմը, նրա ձեռքից վերցնում եմ երեխան և վազում ետ£ Մի պառավ կին իմ ձեռքից վերցնում է երեխան, և ես կրկին վազում եմ դեպի դռնախորշը£ Սակայն այստեղ ոչ ոք չկա£ Ես ուզում եմ մտնել ներս, բայց այնտեղից մի այնպիսի տաքություն է հորդում, որ ակամա ետ եմ ցատկում£ Մարդիկ արդեն տեղ են հասել, և իմ շուրջը ջրով լի դույլերով ու կուժերով դեսուդեն են նետվում նրանք՝ մեր թաղեցիները, ուրիշ թաղամասերից էլ կան, ցաքուցրիվ վազվզում են այս ու այն կողմ, գոռում, աղաղակում են՝ առանց իրար լսելու£
– Ջուր բերեք, շուտ£
– Հող լցրեք£
– Բահերով, բահերով հող նետեք£
– Ջուր, դեպի այս կողմը, դեպի դռները£
– Շուտով կգա հրշեջ մեքենան, հող շպրտեք£
– Շրջկենատրոնից մինչև այստեղ քառասուն կիլոմետր ճանապարհ է, մինչև կգա, և այն էլ մեր ճանապարհներով, ամեն ինչ մոխիր կդառնա£
Կրակն ավելի է բորբոքվել, դռնախորշին մոտենալ արդեն հնարավոր չէ£
Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, բայց Արգինան չկա£ Ո՞ւր մնաց նա£ Հրդեհի կատաղի ճարճատյունը, մարդկանց բղավոցներն ու ոտքերի դոփյունը, ջրի մեծ չաները թափքերում բեռնատար մեքենաների տագնապալից ազդանշանները` այս ամենը վերածվել է ահավոր մի խառնաշփոթության, որից, թվում է, հողն ինքը տնքում, երերում է ոտքերի տակ£ Ո՞ւր է Արգինան£ Ինչո՞ւ նա այլևս չի երևում£ Սարսափը պատում է ինձ£ Ես սկսում եմ լաց լինել£
Ծվվոց, ծկլթոց է ամենուր£ Եվ հանկարծ ես տեսնում եմ Արմենին£ Մինչև գոտկատեղը չգիտես ինչու մերկ, մրից լիովին սևացած, նա հենց նոր հիվանդանոցից պատուհանով դուրս է բերել հերթական հիվանդին և հիմա, այս ու այն կողմ ընկած, որոնում է ինչ-որ մեկին®
– Արմեն, – ձայնում եմ ես£– Արմեն, այս կողմ, Արմեն®
Ես նրան ասում եմ, որ այնտեղ, ներսում է Արգինան£
– Նա ներս մտավ այնտեղ ու մինչև հիմա չկա®
Արմենն առանց վայրկյան կորցնելու, իրեն նետում է դեպի դռնախորշը, որտեղից քուլա-քուլա ելնում է բոցախառն ծուխը£ Սակայն նա հազիվ է չքանում այդ ծխի մեջ, երկրորդ հարկի լուսամուտից կրակը միանգամից դուրս է ժայթքում՝ յոթ գլխանի վիշապի պես լիզելով լուսամուտի փեղկերը, որոնք իսկույն բռնկվում, բոցավառվում են£ Եվս մի երկվայրկյան, ու հանկարծ կայծերի հսկայամեծ խուրձը ծառս է լինում դեպի երկինք, և ահռելի թնդյունի մեջ մի պահ մարում են հավաքվածների սարսափահար ձայներն ու հառաչանքները£
– Տանիքը փլվեց, – կոլտնտեսության վարչական շենքի պատշգամբում կանգնած գոռում է նախագահ Գաբրիել Բալայանը£– Բոլորդ հետ կացեք, տանիքի մի մասը փլվեց, հետ կացեք, հիմա լրիվ կփլվի, հետ®
Ես ակամա մի կողմ եմ ցատկում£ Ես իմ հոգու խորքում դեռևս փայփայում եմ այն հույսը, թե Արմենը կհասցնի փրկել Արգինային® Լաց լինելով վշտից ու անզորությունից, ես արձանացած նայում եմ դռնախորշին£
Արմենը այնտեղից ելնում է ամբողջովին մրի մեջ կորած£ Նրա տաբատը մխում է, բայց նա ուշք չի դարձնում դրան£ Կանգ առնելով, նա հայացքն ուղղում է դեպի երկինք, այդպես քարացած նայում է մի պահ£ Ասես անջատված աշխարհից, ես նույնպես նայում եմ վերև. զարմանալի է, բայց այս գիշեր կարմիր գույն ունի լուսինը£
– Արգինա, – խռպոտ, գազանական զարհուրելի ձայնով բղավում է Արմենն ու, ասես գլխին իջած կռանի ծանր հարվածից, նա երերալով առաջանում է մի երկու քայլ, հետո հանկարծակի ծնկի է իջնում գետնին՝ ձեռքերով ծածկելով դեմքը®
ՎԵՐՋԵՐԳ
Եվ ահա նորից գարուն է մեր գյուղում£ Դեղձենիները ծաղկել են ամենուր, և նրանց ծաղիկները կարմիր են ու մանուշակագույն£
Ես քայլում եմ ծանոթ կածաններով ու քայլերն իմ ինձ ակամա տանում են դեպի այնտեղ, ուր տարին չորս բոլոր ծաղիկներ են, ու արտույտներն անուշ գեղգեղում են այս ու այնտեղ£
Իմ սրտին մոտ ու հարազատ կածաններ£ Ես քայլում եմ առաջ£ Ահա Բախչուտի ձորը£ Ահա և գյուղի այծապահ Ռոման՝ նստած բլրի վրա£ Նա նայում է գյուղի կողմը£ Իսկ գյուղում գարուն է, և ձվածան հավերը կչկչում են զիլ£
Բախչուտի ձորից մի աղջիկ է ելնում՝ կուժն ուսին£ Նա գնում է գյուղ տանող կածանով, և պղնձե թաց կուժը փայլկտում է արևի տակ£ Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ ցավալիորեն անփոփոխ£ Ահա և գյուղի հանգստարանը£ Գարնան արևի շողերում քամին տարուբերում է բարձր խոտը£ Իմ աչքերը սահում են ծանոթ քարերի վրայով, հայացքս ընկնում է մեծ ու սպիտակ քարի վրա փորագրված ոսկեգույն տառերին՝ Արգինա, դու ծաղիկ էիր սիրում®Դու էլ ծաղիկ էիր անթառամ®
Ես մոտենում, ձեռքս դնում եմ սառը քարին. գյուղական սովորություն է, որ նշանակում է՝ բարև, սիրելիս, ես քեզ չեմ մոռացել®
Հեռվում, կակաչներից հուրհրատին տալով, թեթևաշարժ ալիքվում են արտերը, թախծալուր կանչում են մարգարտալորերը՝ կախ-կըղա, շախ-կըղա, շախ-կըղա, կախ-կըղա®
Ես երկար կանգնում եմ լռին և ինձ այնպես է թվում, թե հեռավոր մի ձայն հազիվ լսելի շշնջում է. «Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու: Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ®»:
Խեղդելով հառաչանքը, ես շրջվում, նայում եմ գյուղի կողմը£ Ներքևում՝ ձորում, փայլում, իր հին ձայնով երգում է Բարակ ջուր գետը, երևում է գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£
Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն…
Ւ Ր Ւ Կ Ն Ա Յ Ւ Ն Ա Ղ ՋԱ Մ ՈԻ ՂՋ
®Հետո սկսեց հալվել, ցրտել տաք գիշերը, այգու վրայով անցավ վաղորդյան հովը, ծառերը լսելի աղմկեցին£ Հետո բեկբեկուն կանչեց առաջին աքաղաղը, նրան միանգամից ձայնակցեցին մեկ այստեղ, մեկ այնտեղ՝ գյուղի մյուս ծայրին£ Հետո երկար, շատ երկար ժամանակ լռություն էր£ Սարերի վրա հետզհետե պարզվում էր երկինքը, հետո ինչ-որ տեղ, լուսամուտից այն կողմ, իրար ընդհատելով երգեցին գեղգեղիկները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ®
Այնտեղ, հնդկական Սուրաթ քաղաքում, այստեղից հազարավոր կիլոմետր հեռու, չնայած դեկտեմբեր ամսի վերջերին, ինչպես ուշ գարունքին՝ մեզ մոտ, կանաչ հագած պուրակում երգում էին թռչունները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ինչպես հիմա այստեղ, նույն քաղցրահունչ դայլայլը՝ ֆյութհ, ֆյութհ, ֆյութհ®
…Կամացուկ, որպեսզի չարթնացնեմ Լուսինեին, ելնում եմ դուրս£ Հեռվում, մշուշապատ ձորերից ու վերձիգ սարերից անդին, երկնքի կապույտի մեջ ճերմակին տվող Կաչաղակաբերդի վրա, մերկ՝ ինչպես հրաշամանուկ, խնդումներես կանգնել է արևը, և նրա տեսքից ամբողջ երկինքը շառագունել, հուրհրում է£
Օդը նոսր է, եղյամի պես սառը£ Բայց ես ցուրտ չեմ զգում. երբեք ու ոչ մի տեղ մարդ, երևի, իրեն այնպես լավ չի կարող զգալ, ինչպես հայրենական իր փոքրիկ տան շեմին£ Որովհետև այնտեղ են անցել մանկության ու պատանեկության հրաշունչ օրերդ, և այդ օրերը հավիտենորեն անբաժան են քեզանից՝ քո վաղանցուկ կյանքի արշալույսից մինչև մայրամուտ£
Իմ հայացքն ակամայորեն ընկնում է ապակեպատ երկարուկ պատշգամբին, ուր իր անշարժուն դիրքով՝ ասես աշխարհից տարանջատ, նստած է մեծ մայրս£ Նույն դիրքով, ինչպես երեկոյան թողեցինք նրան£ Ես դանդաղ բարձրանում եմ պատշգամբ և, մոտենալով նրան, նստում եմ թախտի ծայրին£
– Բարի լույս, Շահում այա, ո՞նց ես£
Ինքն իրեն անլսելի ինչ-որ բան է մրմնջում£ Ձեռքս դնում եմ չորչորուկ ջղուտ ձեռքին, նա իմ մատներն արագ առնում է տաքուկ ափերի մեջ և, կարծես ի պատասխան իմ հարցի, թեպետ, գիտեմ, չի լսել ինձ, ասում է.
– Գլուխս, է¯, ղռռում, դնգդնգում է, հարսանիք է, ինչ է, հասկանում չեմ®– ու շարունակում է՝ գլուխն օրորելով, մի տեսակ ասես երգելով, – մարդուս բաժին կյանքն էս աշխարհում շատ է կարճ, այան քեզ մատաղ£ Ամեն ինչ հոսում է, կյանքն էլ է հոսում ոնց որ ջուրը, բայց իմ ջուրն արդեն վերևից, է¯, ակունքից կտրած է, մնացել է մի ծլլոկ, էն էլ որտեղ որ է՝ էսա կկտրվի®
Դրսից եկող պարզունակ ձայներին, թռչունների դայլայլին, առավոտվա անապակ լույսին, տերևների երգեցիկ սվսվոցին, ամեն-ամեն ինչին անհաղորդ, հեռավոր մտքերին, վերհուշներին տրված՝ տարուբերում է գլուխը, երբեմն ննջում՝ դեմքն իջեցրած կրծքին, բայց մի կիսավայրկյան միայն, կրկին բացվում են աչքերը, նայում է դուրս, թեպետ վաղուց, մի տարուց ավել է արդեն, ինչ զրկվել է տեսողությունից էլ, լսողությունից էլ£ Լույսն ու խավարն է նշմարում սոսկ՝ մնացածը մշուշ է ու լռություն£
…Այդ լռության ու մշուշի մեջ երբեմն առ երբեմն զարկում են թմբուկներ, զլում են զուռնաներ, համբարձման տոն է, ջահել հարսն ու աղջիկներ՝ նոր շորեր հագած, ծփուն ծամերին գույնզգույն ժապավեններ ու ակներով սանրեր, շուրջպարի երգում են, և նրանց մեջ ամենից գեղեցիկն ինքն է, և իր ձայնն էլ ամենից դուրեկանն է, մեներգը ինքն է երգում.
– Իմ ծաղիկս քաղա¯ծ է®
Խումբը, գարնան հովի հետ, թռցնում է երգը.
– Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն®
Նորից ինքը՝
– Բարձր սարին պահա¯ծ է®
Ու նորից խումբը՝
– Ջա¯ն, ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն®
Տոնախմբությունը դեռ երեկ էր սկսվել, աղջիկները, խմբերի բաժանված, հանդերից գունեղ ծաղիկներ են քաղել, կավե կճուճների մեջ աղբյուրներից հավաքած ջուր լցրել և, ծաղիկները դնելով այնտեղ, տարել եկեղեցի, որպեսզի ժամերգությանը օրհնի տերտերը£ Իսկ հետո, կճուճներն առած, երգելով շրջել են տնետուն՝ օրհնված ծաղիկներից դնելով խնոցու վրա, որ կարագն անպակաս լինի, կապել կովերի պոզերին՝ որ կաթն առատ լինի, օրհնած ջրից ցողել են դաշտերի վրա, որ շուտ հասնի արտը®
Երգն արձագանքվում, գյուղը երեք կողմից շրջափակված բարձրակա ժայռերում բեկբեկվում է.
Իմ ծաղիկս քաղա¯ծ է,
Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն,
Բարձր սարին պահա¯ծ է,
Ջա¯ն ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն®
Շուրջպարի ժամանակ ինքն զգում էր ինչ-որ մեկի ուշակալ հայացքն իր վրա, ու սիրտ չէր անում բարձրացնել աչքերը, թեպետ ներքուստ զգում էր, գիտեր, թե ով է£ Ինքը, իհարկե, լսել էր նրա մասին, բայց երեկ, երկդասյա վարժարանից տուն վերադառնալիս առաջին անգամ տեսավ մոտիկից. Դերունց թաղում էր դա, իրենց տնից ոչ այնքան հեռու, քարքարոտ նեղ կածան էր, անհնարին էր, որ մեկը մի կողմ չկանգներ՝ մյուսին ճանապարհ տալու£ Երևում էր, տղան վաղուց էր սպասում այստեղ, սակայն, իրեն տեսնելուն պես, չգիտես ինչու, ձևացրեց, թե իբր հենց այնպես, արահետն ընկած գնում է դեպի վարժարան£ Հասան իրար, և, տղան քիչ խռպոտված, բայց համարձակ ձայնով ասաց. «Մի րոպեով կարելի՞ է, օրիորդ, խոսք ունեմ ասելու»£ Ինքը մի վայրկյան նայեց միայն, լոկ սև հոնքերի տակից այրող նրա սև աչքերը տեսավ և պատանեկան խավամազով երիզված շուրթերը, որոնք թեթևակի ժպտում էին£ Աղջիկն արագ փախցրեց հայացքը ու մնաց կանգնած՝ անկարող մի քայլ անելու£ «Ներեցեք, խնդրում եմ, -ասաց տղան շփոթված ժպտալով, – ես Գրիգորյան Մուխանի տղան եմ, անունս Նիկոլայ է, վաղուց է, ինչ գյուղում չեմ լինում, գուցեև չճանաչեք ինձ® Բայց ես® Քանի օր է, ուզում եմ խոսել ձեզ հետ, չի հաջողվում, ժամանակն էլ սուղ է, կարևոր գործով շտապ տեղ պիտի գնամ®»: «Այդ բոլորն ինչո՞ւ է իրեն ասում. ինքն առանց հեր մի աղքատ աղջիկ, նա՝ հարուստի տղա»£ Նորից նայեց տղային և զգաց, որ վերջ, ամբողջ կյանքում չի մոռանա նրան£ Ուզենա էլ՝ չի կարողանա մոռանալ£ «Իմ ընտրած ուղին դժվար ուղի է, միայն դու և ուրիշ ոչ ոք, միայն քեզ հետ կարող եմ անցնել այդ ճանապարհը»£ Շահումը, ոնց որ երազի մեջ, լսում ու ոչինչ չէր կարողանում ըմբռնել նրա ասածներից£ «Այն օրվանից, ինչ եկա վարժարանի վարիչ Հայկ Շաքարյանի մոտ, և այնտեղ, միջանցքում, պատահաբար տեսա ձեզ, քուն ու հանգիստ չունեմ, – նկատելի շփոթմունքով շարունակեց տղան£– Մի խոսքով, ես ուզում եմ մերոնց ուղարկել ձեր տուն»£ Նիկոլայը ակամա փորձ արեց՝ բռնելու աղջկա ձեռքը, սակայն Շահումը, ասես մատները կրակի կպան, արագ ետ քաշեց ձեռքը ու փախավ դեպի տուն՝ չհամարձակվելով (ախ, այնքան էր ուզում) գոնե մի անգամ նայել ետ£
Տանը, ինչպես թռչնակը վանդակում, նա պատեպատ էր զարկվում, մեկ խնդում, մեկ արտասվում էր՝ անհանգիստ նայելով լուսամուտից, և նրան շարունակ թվում էր, թե օդը չի հերիքում£ Երեկոյան ամեն ինչ պատմեց մորը՝ ավելացնելով, որ կամ նա, կամ էլ ոչ ոք£ Մայրը՝ Թագին, անօգնական, մի տեսակ ասես անտեղյակ, նայում էր աղջկան, չնայած, իհարկե, զգացվում էր, որ գիտեր արդեն այդ մասին, հարևաններն էին, երևի, իրենց միասին տեսել£ «Ախր, սար ու ձորի տարբերություն կա ձեր մեջ, մենք՝ ով, նրանք՝ ով, – խոսեց մայրը ընկճված ձայնով, նրա տեսքը խեղճ ու ողորմելի էր, Շահումի սիրտը միանգամից ճմլվեց կրծքի տակ£-Նիկոլայը, խոսք չունեմ, վատ տղա չի, ուրիշ երկրներում էլ, ասում են, ուսում է ստացել, կրթված, գրագետ, իզուր տեղը չի, որ նրան կարմիր պարտիզան են ասում£ Բայց ծնողները, հատկապես մերը, չեն համաձայնվի® Դա գլուխ եկող բան չի, բալաս, գործ չունես, մտքիցդ հանիր նրան®»£ Եվ հիմա տղաների խմբում կանգնած, հեռվից հեռու նայում էր իրեն, և ինքը գիտեր, որ Նիկոլայն է, և սիրտը թրթռում էր արտասովոր ու տագնապիչ զգացումից£ Իսկ խումբն արդեն ուրիշ երգի էր անցել.
Խաչենը փրփրում է,
Ափերը քրքրում է,
Ամեն քեզ տեսնելիս՝
Սիրտս թրթռում է®
Աստված, գոնե ուրիշ կողմ թեքեր հայացքը, ուրիշ ուղղությամբ նայեր, ամբողջ գյուղի առջև ինչո՞ւ է այդպես նայում, եղբայրները՝ Սահակն ու Առուստամը, նույնպես այնտեղ են, ժողովրդի մեջ կանգնած նայում են իրենց, ի՞նչ կմտածենն, եթե տեսնեն նրան՝ իրեն նայելիս£ Այլայլվել, դեմքը կրակի պես այրվում էր, իսկ ընկերուհիներն արմունկներով թեթև հրում էին. «Աղջի, Շահում, մի տես ոնց է հայիլ-մայիլ նայում քեզ», ժպտահայաց ակնարկներ էին նետում՝ մտքներում, երևի, նախանձելով նրա բախտին: Էհ, թե աղջիկներն իմանային առջևում ինչ բախտ է սպասում իրենց ընկերուհուն®
…Դեղձանիկները շարունակում են ցայգալույսի իրենց երգը£ Ես հիմա տեսնում եմ նրանց՝ ոսկեկանաչ փոքրիկ երգիչներին, թթենիների վրա, երբեմն թաքնվելով դեղնագորշագույն տերևների մեջ, երբեմն հանելով իրենց հետաքրքրասեր կտուցները, ուրախ ոստոստում, ճախրում են ծառերն ի վեր և անընդհատ հնչեղ ու սահուն ծորում է նրանց երգը՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, ապա մի պահ ասես երգն ընդհատվում է, բայց մի կարճ պահ միայն, այն կրկին հնչում է՝ այս անգամ քնքուշ ու նվաղուն՝ ֆյուուութհ®
Հեռուներից՝ ոչ այն է կոլտնտեսային դաշտերից, ուր ալյակ-ալյակ ծփում են դեղնած արտերը և ասես տաքություն են բուրում, ոչ այն է գյուղամիջով փախչող գետակն ի վար ձգված անտառից, զնգուն ձայնակցում են արտույտները£
– Այա, ուզո՞ւմ ես ուտելու մի բան բերեմ£
Ասես հանկարծակիի եկած՝ աչքերը թարթում, իմ վրայով նայում է ինչ-որ տեղ£
– Վու¯յ, քո անցվորանց գերեզմանին լույս գա, բա ես բա՞ն եմ ուտում® Ուտեմ որ ի՞նչ. պառավի կերածը կորած է, այան քեզ մատաղ£– Քմծիծաղում է, բարակ շուրթերին երևում ու անմիջապես էլ հանգչում է թույլ ժպիտը£– Իմ մասին ինչի՞ ես մտածում, մատաղ, իմն արդեն անցել է, էսօր վերջին օրն է, էգուց չեմ լինելու®Այան գլխովդ շոռ տա, Սամվելիկիս գտիր, – նրա ձայնը դողդողաց, լացախառն ասաց.– Գտիր, անպայման գտիր, այան մատաղ£
– Գտնելու եմ, այա, – հառաչանքս խեղդած՝ հուսադրեցի ես, -անպայման գտնելու եմ£
– Գտնելու ես, բայց ես չեմ լինելու, անունին ու ձենին մատաղ նրա®
– Դու դեռ աղջիկներիս՝ Գոհարի ու Լիլիթի հարսանիքին պար պիտի գաս, էդ ինչե՞ր ես խոսում£
Նույն քմծիծաղն ու հուսակորույս ժպիտը՝ շուրթերի ծայրերին£
– Բարով կռիվ չլինի, խաղաղություն լինի, Սամվելիկը տուն գա, դու էլ բարով երեխեքին տեղաց անես, հացը բոլ լինի, սով չտեսնաք, – ինչպես օրհնանք մրմնջում է նա£– Աստված ձեզ հազար ճողնը շինի ու երեսներդ լվացած տեղը վարդ ու մանիշակ բսնի£– Նա խոսքն անսպասելիորեն փոխում է.– Այան մատաղ, ինչի՞ ես էստեղ նստել, գնա, հանդերը ման եկ, մարդ երեխա ժամանակ ման եկած տեղերը շատ կկարոտի£
Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?