Текст книги "Գեղեցիկ Վարթիկը"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Литература 19 века, Классика
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 1 страниц)
Գեղեցիկ Վարթիկը
Ա
Ատրպատականի Ուրմի նահանգի հայաբնակ գյուղերից մինի մեջ յուր ընտանիքով բնակվում էր Հայրապետ անունով մի հայ մարդ:
Հայրապետը համարվում էր յուր դրացիների մեջ ամենահարուստը և բախտավորը, որովհետև նա ուներ` փոքրիկ, կավից շինված խրճիթ, երկու կթելու կովեր, մի զույգ եզն յուր արորը վարելու համար, չորս առողջ և բանվոր որդիք, նույն թվով հարսներ և մի հասուն աղջիկ, մի խոսքով, նա ուներ ավելի գործող ձեռքեր:
Գարնան գեղեցիկ և փափուկ առավոտներից մինն էր:
Արշալույսը դեռ նոր սկսել էր ոսկեզօծել յուր թշերը վարդի և քրքումի գույներով: Թռչունները դեռ նոր վերհնչում էին իրանց վաղորդյան փառաբանությունը տիեզերքի ճարտարապետին: Անուշահոտ ծաղիկները դեռ նոր խնկում էին իրանց բուրմունքը բնության սրբարանի մեջ:
Գյուղի ժամատան գագաթից լսելի եղավ կոչնակի ձայնը:
Ծերունի Հայրապետը, վաղուց արդեն լվացված և հագնված, կանգնած էր խրճիթի բակումը: Բայց նա չշտապեց դեպի եկեղեցին, որովհետև նրան կոչում էին կյանքի ավելի ծանր և կարևոր հոգսերը, քան թե հոգու և կյանքի համար մտածելը:
– Խաչո՜, Մաթո՜ս, Պողո՜ս, Խուդո՜, – ձայն տվեց նա յուր որդիներին:
Քանի րոպեից հետո երևան եղան չորս տղամարդիկ, կապույտ գույնից զրկված կտավե արխալուղներով, որոնք ուսերի վրա սևացել էին քրտնքից. սպիտակ կտավե վարտիքներով, թաղիքե թեթև գդակներով, հոլանի բազուկներով, բոբլիկ ոտներով ու մերկ սրունքներով:
– Դու, որդի՜ Խաչո, – ասաց հայրը, – Խուդոյի հետ կլծես արորը և կերթաս այսօր վերջացնել օրավարը: Մաթոսը թող գնա խանի համար նրա անտառում փայտ կտրելու, որովհետև այդպես հրամայեց երեկ երեկոյան տանուտերը: Իսկ ես Պողոսի հետ կգնամ ջրելու բամբակի ցանքը, այսօր ջրի հերթը մերն է:
Լսելով հոր պատվերները, որդիքը դիմեցին ամեն մինը դեպի յուր գործը, իսկ ինքը՝ ծերունին, երեսը խաչակնքելով, Պողոսի հետ առին բահերը և գնացին դաշտը:
Դրանցից շատ առաջ զարթնել էին ծերունու պառավ կինը` Նազլուն, և նրա չորս որդիների հարսները, որոնցից մինը խրճիթն էր ավլում, մինը թոնրի մոխիրն էր հանում, մյուսը կովերն էր կթում, մինը քթոցի մեջ աթարներ էր բերում թոնիրը վառելու համար և նրանց կիսամերկ փոքրիկ զավակները, կամ կովերի հորթերն էին բռնած և կանգնել մորերի մոտ, որ թույլ չտան չար հորթերին ծծելոլ, կամ որը հասակով մեծ էր, գրկած պահում էր յուր մոր փոքրիկ երեխան, կամ օրորում էր նրա օրորոցը, չթողնելով երեխային յուր լացով մոր տնային գործերին արգելք լինելու:
Այդ միջոցին ջրի սափորն ուսին ներս մտավ մի հասուն աղջիկ: Դա ծերունու վերջին զավակը` օրիորդ Վարթիկն էր: Այդ ժիրը զարթնել էր ամենից առաջ և չորրորդ անգամն էր արդեն, որ ջրի սափորով դառնում էր հեռավոր աղբյուրից:
Արևը ծագեցավ:
Մի քանի անգամ ծանր կերպով զարկեցին խրճիթի դուռը: Եվ չսելի եղավ թուրքերեն լեզվով մի սպառնալի ձայն. – գյավուրներ1, ինչո՞ւ է ուշանում ձեր բեգարը2:
Դա գյուղատեր խանի ֆերրաշն էր, որ հրավիրում էր բեգարներին յուր աղայի բրնձի դաշտերում գործելու:
Դարձյալ զարկեցին դուռր և լսելի եղավ նույն սպառնալի ձայնը:
– Վարթիկ, բալաս, – ձայն տվեց օրիորդի մայրը խորին հոգոց հանելով, – այդ անիրավը դուռը կկոտրե, շուտ արա՛, գնա՜, մի ուշացիր… ա՛խ, ե՞րբ պիտի ազատվենք այդ բեգարներից… – հառաչանքով ավելացրուց նա:
Վարթիկը ոչինչ չխոսեց, հնազանդությամբ լսեց մոր խոսքը և առնելով ալաղի խշբիկը և մի քանի ցամաք հաց, մի կտոր պանիր, թաշկինակի մեջ փաթաթած, կապեց մեջքին և դուրս գնաց տնից :
Պառավ տատիկը, նստած թոնրի շրթան մոտ, ձգեց կրակը այդ նահապետական օջախի մեջ: Նրա խորշոմած և ցամաքած դեմքը տխուր էր որպես ավագ ուրբաթի գիշերը, նա դառն կերպով հոգվոց հանելով սկսավ հառաչել.
– Ա՛խ, բարի աստվածը հոգիներս է՛լ չէ առնում, որ ազատվենք այդ չարչարանքներից… Ի՞նչ է մեր կյանքը… Ի՞նչ բանի պետք է նա… միայն նրա համար պիտի ապրինք, որ տունով, տեղով, որդիներով և աղջիկներով բանենք և գործենք խանի համար… մեզանից ավելի բախտավոր չե՞ն արդյոք վայրենի անասունները. նրանք խան չունին, բեկ չունին, աղա չունին, նրանք ազատ են, նրանց առաջ միշտ բաց է աստուծո սեղանը…
Եվ արտասուքը խոշոր կաթիլներով սկսավ գլորվել պառավի ցամաքած աչքերեն:
Բայց Վարթիկը, դուրս գալով գյուղամեջը, գտավ այնտեղ հավաքված մի խումբ յուր հասակակից, իրանից մեծ և փոքր աղջիկներ, նա խառնվեցավ նրանց հետ և գյուղատիրոջ ֆերրաշը անասունների նման սկսավ քշել նրանց դեպի խանի բրնձի դաշտերը:
Բ
Վարթիկը էր տասն և յոթ տարեկան օրիորդ: Նա ուներ բարձր և ուղիղ հասակ, բնականից փափուկ, քնքուշ, սպիտակ բայց արևից այրված և գորշ թշեր: Նա ուներ սևորակ, նշաձև աչքեր, սև սաթի նման գանգրահեր գիսակ: Նա ուներ կցած աղեղնաձև հոնքեր և վարդի թերթիկների նման նուրբ, բայց արևից խանձված շրթունք:
Նրա սևուկ դեմքը կրում էր յուր վրա բոլոր անկեղծ և անխարդախ գեղեցկությունքը վայրենի գծագրության:
Նրա չթեղեն թերմաշ գունից և ծաղիկներից զրկված հագուստը ոչինչ չէին արգելում այդ գեղջուկ հավերժահարսին առաջին անգամից գրավել կարեկից տղամարդի սիրտը, որ այն փառազուրկ, աղքատ և անպաճույճ գոյության մեջ կարող էր նկատել դժբախտության տխուր պատկերը սիրո և գեղեցկության բոլոր վսեմություններով:
Նրա թեև բանելուց կոշտացած ձեռքերը, բոբիկ ման գալուց ճաքճքած և սևացած ոտքերը դեռ կրում էին իրանց մեջ մի գողտրիկ քնքշություն, որոնք առաջին նայվածքից ձգում էին կարեկից նայողի սրտում մի ցավալի ափսոսանք` թե ինչո՞ւ դրանք զոհվում էին ստրկական կյանքի վշտաբեր կարիքներին, թե մի այդպիսի գեղեցիկ ձեռքերը և ոտիկները, փայփայելով փափուկ կեցության մեջ, կարող էին գրավել միշտ գեղասեր երիտասարդի նուրբ ճաշակը:
Այսուամենայնիվ, Վարթիկը էր թագուհի յուր գյուղի աղջիկների մեջ, նրան կոչում էին գեղեցիկ Վարթիկ:
Ամեն առավոտ Վարթիկը ստիպված էր գնալ խանի մշակության դաշտերում գործելու: Այդ, կարծես թե, նրա ճակատագիրն էր, և նա հպատակվում էր դրան խոնարհությամբ…
Հասնելով բրնձի դաշտերին, վերակացու ֆերրաշը բաժանեց աղջիկների մեջ գործը, թե նրանցից ամեն մինը մինչև իրիկուն քանի ածու պիտի մաքրեր ավելորդ խոտաբույսերից:
Գործը սկսվեցավ: Աղջիկներից ամեն մինը մտան իրենց նշանակված ածուն և սկսան աշխատել:
Բայց Վարթիկը զարմացավ տեսնելով, որ յուր մաքրելու ածուն բավականին հեռու էր նշանակված յուր ընկերուհիներեն, այնպես որ նա, բաժանված աղջիկների խմբից, մնում էր միայնակ:
Հանկարծ, հանդիպակաց բլուրի հետևից երևան եղավ մի ձիավոր, փայլուն, խայտաճամուկ հագուստով: Նա կրում էր յուր աջի վրա մի բազե և նրա որսորդական բարակներր խորամանկությամբ սողում էին հունձի արտերի մեջ, լորերը թռցնելով:
Այդ գեղեցիկ որսորդը գյուղատեր խանի մանկահասակ որդիներից մինն էր: Նա մոտեցավ բրնձի դաշտին, ուր գործում էին աղջիկները: Վերակացու ֆերրաշը առաջ վազեց և բռնեց յուր տիրոջ ձիու սանձը և խորին կերպով գլուխ տվեց նրան: Խանի որդին վայր իջավ ձիեն:
– Դու կատարեցի՞ր իմ հրամանը, – հարցրուց խանզադեն յուր ծառայեն:
– Այո՜, տեր իմ, – պատասխանեց վերակացու ֆերրաշը, կրկին գլուխ տալով:
– Ո՞րն է նա:
– Ահա այն մենավոր աղջիկը, որ գործում է դաշտի հեռավոր անկյունում, – մատով ցույց տվեց ֆերրաշր Վարթիկին:
Խանի որդին մոտեցավ աղջիկներին, նրանք բոլորը դադարեցան գործելուց և խոնարհությամբ գլուխ իջուցին իրանց աղայի որդուն:
Նա զննեց նրանց գործը, գովեց նրանց աշխատասիրությունը, աղջիկներն ուրախացան, կրկին գլուխ իջուցին, իսկ նա բաժանվելով նրանցից, սկսավ դիմել դեպի այն կողմը, ուր գործում էր Վարթիկը:
Գեղեցիկ աղջիկը, ձեռքերով և ոտքերով թաթախված ցեխերի մեջ, անդադար գործում էր: Բայց նրա դեմքը, նույն րոպեին շառագունված գործի տաքությունից, փայլում էր հիանալի գեղեցկությամբ:
– Բարաքալլա, բարաքալլա, – ասաց խանի որդին, մոտենալով գեղեցիկ օրիորդին: – Ինչ աշխատասեր աղջիկ ես դու…
Վարթիկը ոչինչ չպատասխանեց և խորին գլուխ տվեց յուր տիրոջը:
– Ո՞ւմ աղջիկն ես դու, – հարցրուց խանզադեն:
– Ձեր ծառայի, Հայրապետի աղջիկն եմ ես, – պատասխանեց օրիորդը:
– Ո՞րպես է կոչվում քո անունը:
– Վարթիկ:
– Ինչ հիանալի անուն է այդ, գեղեցիկ աղջիկ, հիրավի, Դիլ-գուշեի3 վարդերը ամաչեն քո սիրուն թշերի մոտ:
Օրիորդը ոչինչ չպատասխանեց և ավելի կարմրեցավ:
– Բայց ափսոս դու հայ ես և քրիստոնյա… – կրկնեց խանի որդին, ավելի զգալի նշանակություն տալով յուր խոսքերին:
Օրիորդը դարձյալ ոչինչ չպատասխանեց, միայն նրա մարմինը ցնցվեցավ մի անհնարին դողով, և նրա սիրտը զղաց խորին տհաճություն:
– Դու որքան գեղեցիկ ես իմ կարծիքով, այնքան ևս խելացի աղջիկ պիտի լինիս, – առաջ տարավ խանի որդին. – Դու համաձայնո՞ւմ ես, որ քո այժմյան վիճակը աննախանձելի չէ՜ :
Օրիորդը դարձյալ լուռ էր: Վրդովմունքը արդեն սկսել էր խեղդել նրան:
– Ինչո՞ւ չես խոսում, – հարցրեց իշխանի որդին:
– Ես աղքատ աղջիկ եմ, տեր իմ, – պատասխանեց Վարթիկը դողալով:
– Բայց երևակայի՜ր, որ քեզ նման մի սիրուն աղջիկ կարող է լինել հարուստ, բախտավոր և միևնույն ժամանակ տիրուհին այդ գյուղի, որի դաշտերը ստիպված ես դու մշակել քո քնքուշ ձեռքերով:
Օրիորդը պատասխանեց խիստ ցավալի կերպով.
– Ինձ այդպես է ստեղծել աստված, տեր իմ:
– Դու սխալվում ես, դու կարող ես լինել բախտավոր:
– Ինչո՞վ, – հարցրուց օրիորդը, փոքր-ինչ համաձայնություն ստանալով:
– Եթե կընդունեիր մի առաջարկություն, – պատասխանեց խանի որդին:
– Ո՞րպիսի առաջարկություն, – զարհուրելով կրկնեց նա:
Խանի որդին ավելի մոտեցավ նրան և ասաց սիրահարվածի ոճով.
– Մի գեղեցիկ առաջարկություն – սիրել ինձ:
Օրիորդը սարսափեցավ և ոչինչ չպատասխանեց:
– Ինչո՞ւ չեք խոսում, – հարցրուց իշխանի որդին:
– Ես քրիստոնյա եմ, իսկ դուք թուրք, ինձ չէ կարելի սիրել ձեզ, – ասաց օրիորդը վճռական կերպով:
– Սերը խտրություն չէ դնում կրոնքների մեջ, գեղեցիկ օրիորդ, – պատասխանեց իշխանի որդին:
Օրիորդը ոչինչ չպատասխանեց:
– Քեզ ավելի լավ կլիներ և թուրքանալ, այն ժամանակ դու, բացի այդ աշ
...
конец ознакомительного фрагмента
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?