Электронная библиотека » Հակոբ Պարոնյան » » онлайн чтение - страница 5


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:51


Автор книги: Հակոբ Պարոնյան


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 5 (всего у книги 6 страниц)

Шрифт:
- 100% +

Թ

Աբիսողոմ աղան բերանը քիչ մը բան դնելու համար վար իջավ, բայց երբ տեսավ, որ քանի մը հոգիներ նոր եկած էին զինքը տեսնելու, անոնց ձեռքեն խալսելու համար տունեն դուրս ելավ. եթե այսպես չըներ և ամեն այցելություններն ընդունելու ըլլար, ժամանակ պիտի չունենար ոչ ուտելու, ոչ քնանալու և ոչ արթննալու։

Աբիսողոմ աղան դեռ Պոլիս չեկած՝ իմացած էր, թե Բերա գաղիական[68]68
  Ֆրանսիական


[Закрыть]
ճաշարան մը կար և երևելի մարդերը հոն կերթային ճաշելու. ուստի տունեն դուրս ելնելուն պես միտքը դրավ հիշյալ ճաշարանն երթալու։

Հազիվ թե քանի մի քայլ առավ, հիսուն տարեկան նիհար և պատռտած հագուստներով մեկը դեմն ելավ։

– Կարծեմ Աբիսողոմ աղա հրամանքնիդ եք։

– Այո՛, ես եմ։

– Քանի մի վարկյան ձեզի հետ տեսնվիլ կը փափագեի։

– Է։

– Նոր եղանակով, նոր դասագիրքեր հանած եմ, անոնցմե հարյուրի չափ ձեզի տալ կուզեի. ներեցեք համարձակությանս, ի՞նչ ընենք, այս համարձակությունը մեզի տվողն ազգն է, որ չքաջալերեր յուր դասատուներն և թող կուտա, որ անոնք խեղճ վիճակի մեջ ապրին։ Ա՜հ, եթե այսօր դասագիրքերը չկարենամ քշել, տպարանապետը բանտը պիտի դնե զիս. դեռ տպագրության և թուղթի ծախքը վճարած չեմ իրեն, և ամեն օր կսպառնա ինծի։

– Դասագիրքն ի՞նչ պիտի ընեմ ես։

– Ձեր բարեկամներուն կուտաք. կաղաչեմ, խնդիրքս մի մերժեր. վեցական դահեկանեն վեց հարյուր դահեկան կընե, և այդ գումարն ալ ձեզի համար մեծ բան մը չէ։

– Գաղիական ճաշարանն ո՞ր կողմեն կերթցվի։

– Ասկից կերթցվի, սիրով կառաջնորդեմ ձեզի հոն։ – Շնորհակալ կըլլամ։

– Կը քալենք և կը խոսինք։ Դասատուներն ազգին ծառաները համարված են և ամենուն երեսեն ինկած, մինչդեռ անոնք ազգին տերերն են։ Ազգ մը անոնցմով առաջ կերթա. բայց ի՞նչ օգուտ, մեր մեջ քաջալերություն չկա։ Դասատու մը այսօր դպրոցի մը պաշտոնի կը կոչվի և քանի մ՚ օրեն կը ճանփվի, վասնզի հոգաբարձուներեն մեկուն գետնեն բարև չէ տվեր։ Եթե քանի մը ամիս պաշտոն վարե և ամսական ուզե. կը վռնտվի՝ ամսական ուզած ըլլալուն համար, և միշտ սա խոսքերը կը լսե. «Ազգին ստակովը[69]69
  Դրամ, փող։


[Закрыть]
կապրիք, ազգին վրա բեռ եղած եք. գացե՛ք, կորսվեցե՛ք»։ Ա՜հ, Աբիսողոմ աղա, չեք գիտեր, թե ինչ կը քաշեն Պոլսո դասատուները. խեղճության զենիթը բարձրացած են. չեմ կարծեր, որ ասոնք իմանալեն ետքը դասագիրքերես հարյուր օրինակ չառնեք։

– Այդ ճաշարանն ասկից շատ հեռո՞ւ է։

– Չէ, մոտեցանք։ Միայն դասատուները չեն, որ այս վիճակի մեջ են. խմբագիրները, հեղինակները, տպարանապետները, գրավաճառներն, վերջապես անոնք, որ գիրքով կզբաղին, թշվառությամբ կը զբաղին։ Հառաջիմություն կը պոռանք և ետ ետ կերթանք, լույս կը պոռանք և դեպի խավար կերթանք, աջ կը կոչենք և դեպի ձախ կերթանք, ապագա կըսենք և դեպի անցյալը կը վազենք։ Ո՜հ, մեծ մեծ խոսքեր, իսկ մեծ գո՞րծ...

Ո՜հ, մեծագործություն...

Ո՜հ, մեծախոսություն...

– Կերակուրներն ի՞նչպես են այն ճաշարանին։

– Աղեկ են։ Հարյուր դասագիրքը տունը ղրկե՞մ, թե...

– Պատասխանը քանի մ՚ օրեն կուտամ...

Երկու բանակիցներն խոսելով հասան ճաշարանին առջև։

– Հրամմեցե՛ք, մտե՛ք, Աբիսողոմ աղա։

Աբիսողոմ աղա կը մտնե ճաշարան և չորս կողմը հայելիներե ուրիշ բան չտեսնելով՝

– Սխալ եկանք, – կըսե, – հոս հայելի կը ծախեն։

– Չէ, չէ։

Երկու, բարեկամներն կը նստին սեղանի մ՚ առջև։

Մանչուկը կը բերե կերակուրներու ցուցակը։

Աբիսողոմ աղա թուղթը կառնե, վրան կը նայի, կը դարձունե, ետևի կողքմն ալ կը նայի և սեղանին վրա կը դնե։

– Ի՞նչ պիտի ուտեք, – կը հարցունե դասատուն։

– Միսով կերակուրը կուտեմ ես։ Դասատուն մանչուկը[70]70
  Մատուցող տղա։


[Закрыть]
կը կանչե և կերակուր կապսպրե թե՛ Աբիսողոմ աղային համար և թե՛ իրեն համար։

– Ահա այսպես, Աբիսողոմ աղա, դասատուներուն այս վիճակը լսելով չե՞ս ցավիր։

– Չցավիլն ալ խո՞սք է։

– Կը վայլե՞ ազգի մը այսպես մուրացկանի պես ապրեցնել յուր վարժապետները։

– Չվայլեր։

– Եթե կուզեք, գիրքերս այս գիշեր տունը ձգեմ։

– Հիմակու հիմա թո՛ղ մնա, ուրիշ օր մը խոսինք ասոր վրա։

Մանչուկը կերակուրները կը բերե. Աբիսողոմ աղան երեսը խաչակնքելով՝ երկու պատառ կընե և կը կլլե իրեն բերված խորոված միսը. ետքը բարեկամին դառնալով կըսե.

– Կտոր մը միսով մա՞րդ կը կշտանա. զրուցե՛ սա անպիտանին, որ քիչ շատկեկ բերե։

Մանչուկը կը կանչվի, և բիլավ[71]71
  Փլավ։


[Закрыть]
կապսպրվի։

Այս միջոցին միջահասակ և գիրուկ երիտասարդ մը կը մտնե ճաշարան՝ ի ձեռին ունենալով ծրար մը և ուղղակի Աբիսողոմ աղային առջև կուգա։

– Կարծեմ, – կըսե, – Աբիսողոմ աղան տեսնելու պատիվը կը վայելեմ։

Աբիսողոմ աղա բան մը չհասկնալով նոր եկողին երեսը կը նայի անբարբառ։ Քովի բարեկամն ալ ձայն չհաներ։

– Կարծեմ, – կը կրկնե, – այն մեծ մարդուն առջև գտնվելու բարեբախտությունն ունիմ, որ մայրաքաղաքս եկած է մեկենաս անվանվելու համար։

Աբիսողոմ աղան, որ այս ձևերուն տեղյակ չէր, գդալը կառնե և կսկսի ուտել բիլավն, զոր նոր բերած էր մանչուկը։ Սեղանակիցն ալ նոր գրագետի մը գալն իր գործույն արգելք համարելով՝ չուզեր անոր պատասխանել։

– Կարծեմ, կ՚ երեքկնե[72]72
  Երրորդ անգամ ասել։


[Закрыть]
, այդ ազնիվ անձին քովը գտնվելու բախտը կը վայելեմ, որուն անունը քանի մը օր առաջ լրագրի մը մեջ կարդացի։

Աբիսողոմ աղան, որ բիլավով կզբաղեր, դարձյալ պատասխան չտար, և նոր եկողը կստիպվի պարզել յուր խոսքն ըսելով.

– Աբիսողոմ աղան հրամանքնիդ եք կարծեմ։

– Այո՛, ես եմ։

Նոր եկողն աթոռ մը կառնե և կը նստի։

Մանչուկը կուգա հարցնելու վերջեն եկողին, թե ի՞նչ կուզե ուտել։

– Եղի մեջ հավկիթ, –կը պատասխանե՝ ձեռքի ծրարը քովի աթոռին վրա դնելով։ Աբիսողոմ աղան բիլավն ալ կը հատցունե և կասկարայի[73]73
  Թավա։


[Закрыть]
ձուկ կապսպրե։

– Էհ, Աբիսողոմ աղա, – կըսե նորեկը, – մեծ պատիվ, մեծ բախտ կը համարեմ ինծի ձեզի պես բաբեսիրտ անձի մը սեղանակից գտնվիլս։ Ծառադ՝ ազգային գրագետներուն ամենեն ետինն եմ, գրեթե քիչ մ՚ ալ բանաստեղծ եմ. քանի մը ողբերգություն գրած եմ և կուզեմ. որ անոնց յուրաքանչյուրեն քսանական օրինակ ձեզի նվեր ընեմ...

– Օ՜օօ, Աբիսողոմ աղա, – կըսե երրորդ մը խնդում երեսով Աբիսողոմ աղային մոտենալավ, – բարի եկած եք։

– Բարի տեսանք։

– Ես ազգային փաստաբաններեն եմ և ձեր գալն լսելով փութացի իմ խոնարհ հարգանքներս ձեզի մատուցանել և միանգամայն հայտնել, թե ձեր դատերն ինծի հանձնեք։

– Ես դատ չունիմ։

– Եթե դատ չունիք, ինչո՞ւ ուրեմն եկաք հոս։

– Ուրիշ գործի մը համար։

– Անկարելի է, որ ձեզի պես մարդ մը դատ չունենա. ոչ միայն անկարելի է, այլ անպատվություն ալ է. ձեզի պես մեկը հարյուրներով դատեր ունենալու է, և ձեր շնորհիվ քանի մը փաստաբաններ ապրելու են։ Եթե դուք դատ չունենաք անգին աղքա՞տը պիտի ունենա։

– Մեկու մը հետ դատ չունիմ։

– Զարմանալի բան. մեկու մը դեմ դատ բանալու ալ միտք չունի՞ք։

– Բնավ, դատ բանալու պատճառ մը չունիմ։

– Դատ բանալու համար անպատճա՞ռ պատճառ մը ունենալու է. մեկու մը դեմ դատ կը բանաք, կը լմննա կերթա։

– Է, ի՞նչ կը շահիմ։

– Դուն չես շահիր, բայց փաստաբանը կը շահի. քեզի համար աղոթք կընե։ Մեծ մարդերն հիմա այնպես կընեն. փաստաբաններն ապրեցնելու համար՝ իրենց դեմն ելնողներուն դեմ պատվո դատ կը բանան։

– Ես անանկ խայտառակություններ չեմ սիրեր։

– Ես կատակ ըրի, Աբիսողոմ աղա. բայց կատակը մեկդի դնենք և լրջորեն խոսինք, – ըսավ փաստաբանը ծանր կերպարանք մ՚ առնելով. լսեցի, որ շոգենավուն մեջ մեկու մը հետ քիչ մը առեր, տվեր եք, և այն մեկը ձեր պատվույն դեմ ծանր խոսքեր ըրեր է։

– Ամենևին։

– Թե դուք ալ անոր քանի մը խոսք ըրեր եք...

– Բնավ։ – Թե վերջը ծեծկվուքի[74]74
  Ծեծ։


[Закрыть]
ելեր եք...

– Անանկ բան մը բնավ եղած չէ։

– Թե դուք անոր գլխուն զարկեր եք...

– Սուտ է։

– Թե անիկա ալ ձեզի ապտակ մը տվեր է...

– Բոլորովին սուտ։

– Թե երրորդ մը մեջ մտեր է...

– Երկրորդ չկա, որ երրորդ ըլլա։

– Թե քու թևեդ քաշեր է...

– Սխալ։

– Թե անոր ալ ձեռքը բռներ է...

– Սուտ։

– Թե ասանկով զձեզ բաժներ է։

– Բնավ տեղ չկա։

– Թե դուք այս բաժանումեն գոհ չըլլալով՝ դատ բանալ ուզեր եք։

– Որչա՜փ սուտ։

– Թե վարպետ փաստաբան մը փնտրեր եք...

– Ամենն ալ սուտ։

– Թե զիս կանչել տալ ուզեր եք...

– Ամենևին։

– Որպեսզի ձեր դատը պաշտպանեմ. և ես ալ ասոր համար եկա։

– Ատանկ բան մը չկա։

Այս խոսակցության միջոցին երկու երեք հոգի ևս կուգան՝ ամենն ալ Աբիսողոմ աղային կամ գիրք նվիրելու կամ լրագրի մը բաժանորդ գրելու դիտավորությամբ, և ամենը պատվական ճաշ մ՚ ալ կընեն իրենց առաջարկությունները ներկայացնելով։

Աբիսողոմ աղան հազար անեծք կարդալով ճաշարանն եկած ըլլալուն վրա՝ մանչուկը կը կանչե և հաշիվը կուզե։

Մանչուկն անմիջապես կը բերե հաշիվն, որու գումարն էր քառասուն ֆրանք, զոր տաճկերեն դրամի կը թարգմանեն և կըսեն Աբիսողոմ աղային հայրուր յոթանասուն և վեց դահեկան[75]75
  Թյուրքական ղուրուշ. (դրամ՝ 8 կոպեկի արժեքով)


[Закрыть]
։

– Հարյուր յոթանասուն և վեց դահեկա՜ն... ես այնչափ բան չկերա։

– Այո՛, դուք չկերաք, բայց ձեզի եկող հյուրերն ալ կերան, – ըսավ փաստաբանն, որու կը վերաբերեր այս դատին պաշտպանությունը։

– Իրավ որ մեծ պզտիկություն եղավ, որ Աբիսողոմ աղան վճարե մեր ճաշը, – ըսավ մին։ – Այո, ես շատ ամոթով մնացի, մեր պարտականությունն էր անոր կերակուր հրամցնելն, – կրկնեց երկրորդ մը։

– Ներեցեք մեր անքաղաքավարությանն, – ըսավ չորրորդ մը, – ուրիշ անգամ մենք ձեզի կը հրավիրենք ճաշի։

Աբիսողոմ աղան առանց պատասխանելու՝ ստակները համրեց և ճաշարանեն դուրս նետեց ինքզինքը՝ որոշելով, որ մեյ մ՚ ալ ճաշարան չմտնե։

Ժ

Հետևինք ուրեմն Աբիսողոմ աղային, որմե վայրկյան մը չբաժնվեցանք մինչև հոս և բաժնվելիք ալ չունինք մինչև պատմությանս վախճանը։ Ազնիվ ընթերցողն մինչև հոս տեսնելով գրեթե միօրինակ տեսարաններ, որք բնավ հարաբերություն չունին իրարու հետ, քանի մը անգամ մտքեն անցուց անշուշտ, թե ինչո՞ւ միայն Աբիսողոմ աղային օձիքը բռներ կերթանք և մյուս անձերն, անգամ մը ներկայացնելեն ետքը, բոլորովին կը մոռնանք։ Այս պակասությունը, եթե երբեք պակասություն է, մեր վրա գրելու չէ, այլ նյութին բնությանը։ Ամեն նյութ բնություն մ՚ ունի։ Նյութ կա, որուն բնությունն է լալ, նյութ կա, որուն բնությունն է խնդալ, նյութ կա, որուն բնությունն է համոզել, նյութ կա, որուն բնությունն է հուզել, դարձյալ նյութ կա, որուն բնությունն է արձակ, ինչպես նաև կա, որուն բնությունն է ոտանավոր, վերջապես նյութ կա, որուն բնությունն է կրկնություն... Յուրաքանչյուր նյութ իրեն հատուկ ընդհանուր բնութենեն զատ ունի նաև մասնավոր բնություններ։ Եվ որովհետև մենք հոս ճարտասանության դաս տալու պաշտոն չունինք, համառոտիվ մեր միտքը բացատրենք և անցնինք։ Մոլիերի Միզանթրոբն[76]76
  Մոլիեր գրական-թատերական կեղծանունն է Ժան-Բատիստ Պոկլենի (1621, (կամ 1622) – 1673), որ հռչակավոր ֆրանսիական դրամատուրգ-կատակերգու էր և դերասան։ Իր ժամանակ առաջադեմ մարդկանց մեկը լինելով՝ Մոլիերը բազմաթիվ կատակերգությունների մեջ խարազանում էր արիստոկրատիայի և հոգևորականության բարքերը («Ժլատ», «Դոն-Ժուան», «Միզանտրոպ», «Տարտյուֆ» և այլն)։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կոմեդիայի զարգացման վրա։ Նրա պիեսներից մի քանիսը թարգմանվել են հայերեն։


[Закрыть]
ալ կատակերգություն է, Լե Ֆաշեոն[77]77
  Լե Ֆաշեո («Անտանելիները») և Միզանտրոպ («Մարդատյացը») ֆրանսիական հռչակավոր դրամատուրգ Մոլիերի երկու կատակերգության վերնագրերն են։ Առաջին գրվածքը թեթև կատակերգության բալետ է, որի մեջ հեղինակը կարևոր տեղ է հատկացրել պարին, երգին ու երաժշտությանը, մասամբ գրված է Լյուդովիկոս XIV-ի պատվերով, գրական խոշոր արժեք չի ներկայացնում. իսկ երկրորդը Մոլիերի հանճարի լավագույն գործերից մեկն է. այն տիպի կատակերգություններից, որոնց մեջ ավելի դրամատիզմն է ուժեղ, քան թե զավեշտը։ «Միզանտրոպը» լուրջ քննադատությունն է տալիս XVII դարի ֆրանսիական արիստոկրատիայի։ Պարոնյանն ուզում է ասել, որ բովանդակությամբ է որոշվում ձևը, և այդ երկու գրվածքի տարբեր բովանդակությունների համեմատ՝ պետք է տարբեր ձև ունենան նրանք։


[Закрыть]
ալ, բայց ասոնց յուրաքանչյուրն իրարմե այնքան տարբեր մասնավոր բնություններ ունին, որ Մոլիեր չէր կարող Լե Ֆաշեոյի տեսարաններով Միզանթրոբ մը շինել, ոչ ալ Միզանթրոբի տեսարաններով Լե Ֆաշեոն գրել։ Կարծեմ կրկնություն է ըսել, ես ալ ուրիշ վեպերու տեսարաններով չէի կարող գրել Մեծապատիվ մուրացկաններս, որոնց բնությունն է աներևույթ ըլլալ Աբիսողոմ աղային անգամ մը ներկայանալեն ետքը։ Կը խոստովանիմ, որ եթե սույն նյութը Օվրատիոս[78]78
  Օվրատիոս–Հորացիոս (65 թ. 8 թ. Ք.ա.) – համաշխարհային հռչակ վայելող հռոմեական բանաստեղծ. գրել է ներբողներ, նամակներ, երգիծական բանաստեղծություններ, որոնց մեջ վարպետությունը հասցրել է բարձր կատարելության։


[Закрыть]
առներ, երգիծանք մը կը շիներ, և եթե Մոլիեր ձեռք անցուներ, կատակերգություն մը կը հորիներ. բայց մենք, որ ապրելու պետք ունինք, ստիպված ենք ժամանակին հարմարիլ, շատ անգամ բանթալոնեն բաճկոն և երգիծանքեն վեպ շինելով։ Այս համառոտ բացատրութենեն ետքը դառնանք Աբիսողոմ աղային։

Աբիսողոմ աղան, ինչպես կը հիշե ընթերցողն, տուն դարձավ՝ շարունակելով յուր բարկությունն, զոր զգացած էր ճաշարանի մեջ ունեցած ինքնահրավեր սեղանակիցներուն վրա։ Տուն դառնալուն պես իմաց արվեցավ, որ քսանի չափ նամակներ ղրկված էին իրեն։ Վեր ելավ, նամակները մեկիկ մեկիկ բացավ, կարդաց, պատռեց և գետինը նետեց։ Սենյակին մեջ քանի մը անգամ դառնալեն ետքը հանկարծ կանգ առավ և պոռաց.

– Ասոնք զիս քթես բռնելով կողոպտե՞լ կուզեն։ Սա քաղաքը գալես ի վեր վայրկյան մը ինքս իմ գլխուս չմնացի. հազիվ մեկը կերթա, մյուսը կուգա, ստակ կուզե. ես աս տեղ ամենուն ստա՞կ տալու համար եկա։ Ի՞նչ աներես մարդեր են.. այսչափ աներեսություն ոչ լվսած բան է, ոչ ալ տեսնված։ Եթե վռնտեմ[79]79
  Դուրս անել։


[Закрыть]
ըսես, ո՞ր մեկը վռնտելու է, ո՞ր մեկուն հասնելու է. օրականով չորս հինգ հոգի վարձելու է, որ ուրիշ գործ չունենան, միայն եկողները վռնտեն...։ Եթե վռնտելու ելնես, այն ատեն ալ բոլոր քաղաքին մեջ պիտի բամբասեն զիս՝ ըսելով, թե անքաղաքավար մարդ է, թե ստակ չունի։ Չեմ ալ ուզեր, որ վրաս գեշ խոսվի... Աս ի՞նչ փորձանք եկավ գլխուս, տեր աստված... Բարով խերով ոտք չկոխեի սա քաղաքը։ Գլուխ ելնելու բան չէ, շուտով աղջիկ մը գտնելու է, շոգենավ մտնելու և փախչելու է. ասոնք պիտի սնանկացնեն մարդը... Քաշվելու բան չէ սա... ճաթելու բան է։ Աշխատե, արյուն քրտինք թափե, քիչ մը ստակ վաստակե և հոս եկուր վարժապետներուն, բաներուն ցրվե. ո՞ւր լսված բան է սա...

– Կարծեմ այս իրիկուն բարկացած եք, – ըսավ Մանուկ աղան սենյակին դուռն կամացուկ մը բանալով և ներս մտնելով։

– Բարկությունն ալ խո՞սք է. իմ տեղս եթե ուրիշ մը ըլլար, մինչև հիմա բարկութենե ճաթած էր։

– Ի՞նչ եղավ, հոգի՛ս։

– Ի՞նչ կուզես, որ ըլլա. վայրկյան մը հանգիստ չեն թողուր. տուն կը նստիմ, վրաս կը թափվին, ստակ կուզեն. փողոց կելնեմ, չորս կողմս կպաշարեն, ստակ կուզեն. ճաշարան կերթամ, բոլորտիքս կը շարվին, ստակ կուզեն. և ես ասոնց ձեռքին խալսելու համար տունեն փողոց, փողոցեն տուն կը վազեմ։ Կաղաչեմ, ասոնց ձեռքեն խալսելու համար ո՞ր ծակը մտնեմ, ըսե՛ ինծի։

– Իրավունք ունիս. ես չե՞մ հասկնար. ինծի ալ թող տվի՞ն, որ սա թաղականին գործը պատմեմ։

– Քսան նամակ դեռ հիմա պատռեցի։

– Ի՞նչ ըսած էին այդ նամակներուն մեջ։

– Ըսած էին, թե հետս գալ կուզեին տանս վարժապետություն ընելու համար, թե գիրք մը ինծի պիտի նվիրեն եղեր, և ասոր համար քսան ոսկի տալու եմ եղեր, թե լրագրի երկու բաժանորդ գրվելու եղեր, թե... ի՞նչ գիտնամ, ո՞ր մեկը համրեմ, ո՞ր մեկն ըսեմ, դիմանալու բան չէ։

– Անոնք ալ աղքատ են խեղճերն, ինչ ընեն։

– Ապրելու համար թող ուրիշ գործ մը փնտրեն, արհեստ մը սորվին, վերջապես ընեն, ինչ որ կուզեն. ես ի՞նչ հանցանք ունիմ, որ կուգան գլուխս կը թափվին, եղբա՜յր. ունեցածս չունեցածս հանեմ, անո՞նց տամ։

– Ի՞նչու անոնց տաս։

– Մարդս քիչ մ՚ ալ ամչնալու է.... չճանչցած մարդուս երթամ և բարև, աստծու բարին, ինծի ստակ տուր, ըսեմ... դուն կրնա՞ս ըսել։

– Աստված ան օրը չցցունե։

Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և քսանհինգ տարեկանի մոտ միջահասակ պատանի մը դողդողուն քայլերով ներս մտավ և նամակ մը հանձնեց Աբիսոդոմ աղային, որ նամակը չբանալով հարցուց բարկությամբ.

– Ի՞նչ կուզես, մարդ։

– Մեջը գրված է, – պատասխանեց պատանին թոթովելով։

– Դուրսը մեջը քեզի ըլլա, ի՞նչ կուզես, ըսե։

– Վաղը իրիկուն ներկայացում մը պիտի տամ իմ հաշվույս համար, և ձեր ազնվության օթյակի մը տոմսակ բերի։

– Ես չեմ ուզեր, – պատասխանեց Աբիսողոմ աղան՝ նամակը պատանվույն երեսը նետելով։ – Բռնությամբ գործ ալ չըլլար, – ըսավ Մանուկ աղան։

– Տասը տարիե ի վեր, – ըսավ պատանին, – թատերական բեմին վրա կը քալեմ...

– Թող նստեիր, – պոռաց Աբիսողոմ աղան։

– Եվ ազգին ծառայություն կընեմ։

– Աղայություն ընեիր թո՛ղ, ինչո՞ւս պետք իմին, ատոնք պարապ խոսքեր են։

– Իրավունք ունի, ատոնք պարապ խոսքեր են, – կրկնեց Մանուկ աղան։

– Տասը տարիե ի վեր է, որ բարոյական դպրոցի մը մեջ ազգին վարժապետություն կընեմ։

– Ի՞նչ փույթ ինծի։

– Ի՞նչ փույթ անոր, – արձագանք տվավ Մանուկ աղան։

– Եվ իրավունք ունիմ, կարծեմ, ինծի համար տրվելիք ներկայացման ձեզի պես ազնիվ մեկն ալ հրավիրել։

– Ես պետք չունիմ։

– Ան պետք չունի– կրկնեց Մանուկ աղան։

– Եթե դուք օթյակ մը չեք ընդունիր, որո՞ւ ուրեմն տամ օթյակի[80]80
  Լոժա։


[Закрыть]
տոմսակներն։

– Ուր ուզես, հոն տար. ատ իմ խառնվեու բանս չէ։

– Ատ իր խառնվելու բանը չէ, տղա՛ս, – ըսավ Մանուկ աղան։

– Կաղաչեմ, մի՛ մերժեք այս տոմսակն. եթե մերժելու ըլլաք, զիս փողոցներու մեջ խայտառակ ընելու պատճառ պիտի տաք։

– Գնա՛ բանդ, ես ձանձրացա այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե։

– Ան ձանձրացավ այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե, – հարեց Մանուկ աղան։

– Ա՛հ, եթե ասկից ձեռնունայն ետ դառնամ, իմ մահս պիտի տեսնեմ։

– Քեզ մտիկ ընելու ժամանակ չունիմ։

– Քեզ մտիկ ընելու ժամանակ չունի, – ըսավ Մանուկ աղան։

– Մեկ ոսկիի բան է, ընդունեցե՛ք զայն, կաղաչեմ, մեծ հուսով եկած եմ հոս, պարապ ետ մի դարձունեք զիս։

– Դուրս ե՛լ, գնա՛, աստվածդ սիրես, քե՞զ մտիկ պիտի ընենք հոս։

Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և մազերու մեջ ճերմակ ինկած՝ հիսունը անցած մարդ մը ներս մտավ հանկարծ և յուր խոսքերն Աբիսողոմ աղային ուղղելով՝

– Չե՞ս խպնիր[81]81
  Ամաչել։


[Закрыть]
դուն, – հարցուց։

– Ինչո՞ւ պիտի խպնիմ, – պատասխանեց Աբիսողոմ աղան շվարելով։

– Ինչո՞ւ խեղճ տղան երկու ժամե ի վեր հոս կսպասցնես։ – Ո՞վ կապասցունե, ո՞վ կուզե, որ սպասե, կը վռնտեմ, չերթալ։

– Կը վռնտես, բայց առանց մի ոսկի պարտքդ տալու։

– Ո՞վ պարտք ունի անոր։

– Դուն ունիս. և եթե ան չըսեր ինծի, թե քեզմե առնելիքն այս իրիկուն պիտի առներ և ինծի պիտի տար, ես չէի տպեր այդ տոմսակներն և ներկայացման ազդերը։ Երկու ժամ է, որ վարը դռան առջև կսպասեմ, որ իջնա և պարտքը տա, և դուն հոս կը խաղցունես խեղճը։

– Աս ի՞նչ է, ես անոր պարտք ունենա՜մ... ամենևին...

– Ամենևին, – ըսավ Մանուկ աղան։

– Ես անպատճառ առնելիք ունիմ չըսի քեզի, պարոն տպարանապետ, – ըսավ դերասանը, – այլ ըսի, թե օթյակի տոմսակ մը պիտի տամ, ոսկի մը պիտի առնեմ։

– Ինչո՞ւ ուրեմն խաբեցիր զիս, ստախո՛ս։

– Որպեսզի ծանուցումները ետ չմնան։

– Ես քու խաղալի՞քդ եմ։

– Ան քու խաղալի՞քդ է, – ըսավ Մանուկ աղան։

– Ինչո՞ւ խաղալիքս ըլլաս։

– Թշվառակա՛ն, խայտառա՛կ, անամո՛թ, աներե՛ս...

– Ատոնց ամենն ալ դու ես։

– Դո՛ւ ես։

– Ես չեմ, դու ես.

Ես չեմ, դու եսի վրա ծեծկվուք կը ծագի դերասանին և տպարարանապետին մեջ տեղ, Աբիսողոմ ու Մանուկ աղաները մեծ դժվարությամբ կը հաջողին զանոնք իրարմե բաժնել։

– Վա՛ր իջեք, – պոռաց Աբիսողոմ աղան զանոնք զատելեն ետքը, – վար իջեք և հոն կռվեցեք։

– Դուն մեր կռվույն խառնվելու ի՞նչ իրավունք ունիս. դուն զիս չես կրնար վռնտել. ես առնելիքս կուզեմ և ինծի պարտական եղողն ուր որ գտնեմ, հոն կրնամ մտնել։

– Դուն վար իջիր, – ըսավ դերասանին Աբիսողոմ աղան։

– Ի՞նչպես իջնամ. տեսար, որ աչքիդ առջև ինչեր ըրավ։

– Մինչև որ ան չիջնա, ես քայլ մը չեմ առներ, – կրկնեց տպարանապետը։

– Մինչև որ ան չհեռանա, ես չեմ կրնար փողոց ելնել, – ըսավ դերասանը։

– Մենք իջնանք ուրեմն, Մանուկ աղա, – ըսավ Աբիսողոմ աղան։

Դերասանը Աբիսողոմ աղային ծունկերուն փաթթվելով աղաչեց, որ ոսկի մը փոխ տա գոնե։ Աբիսողոմ աղան շատ ընդդիմացավ, բայց հետո տեսնելով, որ անոնց ձեռքեն ուրիշ կերպով փրկվելու ճար չկա, ակռաները կրճտելով հանեց բարկությամբ, ոսկի մը տվավ տպարանապետին, որ շնորհակալություն հայտնելով դուրս ելավ։ Դերասանն ալ ներումն խնդրելով վար իջավ և գնաց։

– Ասոր ի՞նչ կըսես, Մանուկ աղա։

– Ըսելիք չմնաց, Աբիսողոմ աղա։

– Հրամանքդ վար իջիր, դուռը գոցե և ապսպրե, որ չբանան դուռն։

– Շատ լավ։

– Որպեսզի այս գիշերը գոնե հանգիստ անցունենք և մեր ի՞նչ ընելիքին վրա խորհինք։

– Իրավունք ունիս։

– Շուտ ըրեք, վասնզի հիմա մեկիկ-մեկիկ կուգան։

– Հիմա կերթամ։

Մանուկ աղան վար գնաց իրեն տված հրամանները կատարելու, և Աբիսողոմ աղան գլուխը բարձի մը վրա դրավ քիչ մը հանգստանալու համար։

ԺԱ

Աբիսողոմ աղան քանի մը ժամ քնացավ բազմոցի վրա։ Սակայն դատելով այն ձայներեն, զորս կը բառնար քունին մեջ, կը հասկցվեր, թե խմբագիրներն, բանաստեղծներն և դասատուներն քունի մեջ ալ հանգիստ չէին թողուր զինքն, որ կը պոռար մերթ ընդ մերթ. «գացե՛ք, կորսվեցե՛ք, ստակ չունիմ ա՛լ տալու»։ Երեք ժամու չափ այսպես հուզված մրափելեն ետքը մեկեն ի մեկ աչքերը բացավ ահ գոչելով։ Կարծես խմբագիր մը անոր կոկորդեն սղմելով խղդեր կսպառնար զինքն, եթե չբարեհաճեր յուր թերթին բաժանորդ գրվելու։ «Տեր ողորմյա, տեր ողորմյա», – պոռաց աչերը շփելով, – «հանգիստ քուն մ՚ալ չունինք»։

Հետո ոտքի ելնելով գազը վառեց և կանչեց Մանուկ աղան, որուն քիչ մը կերակուր ապսպրեց[82]82
  Պատվիրել։


[Закрыть]
։ Քառորդե մը բերվեցավ կերակուրն, որուն հաջորդեց խահվեն, որուն ետևեն եկավ քունը։ Հանվեցավ Աբիսողոմ աղան և անկողինը մտավ քնանալու համար։ Հարկ չէ կրկնել, թե նույն գիշերն հանդարտ քուն մը չունեցավ։ Առավոտուն կանուխ ելավ անկողինեն, երեսը լվաց, հագվեցավ, տունեն դուրս ելավ և շիտակ պ. Դերենիկին գործատունը գնաց լուսանկար պատկերը քաշել տալու համար։ Գործատունը դեռ բացված չէր, և Աբիսողոմ աղան Բերայի փողոցներուն մեջ կը շրջեր, որպեսզի ժամանակ անցնի, և գործատունը բացվի։ Ժամը չորսին (ըստ տաճկաց) բացվեցավ գործատունը, և Աբիսողոմ աղան սանդուղե մը վեր ելնելով մտավ սենյակ մը, որ լուսանկար պատկերներով զարդարված էր և ուր պ. Դերենիկ նստած կը կարդար։

– Բարի եկաք, Աբիսողոմ աղա, սանկ հրամմեցեք, – ըսավ պ. Դերենիկ՝ սեղանի վրա դնելով լրագիրն։ Եվ հետո գրագրին դառնալով նշանացի հրամայեց անոր, որ խահվե բերեն։

– Ժամ առաջ քաշեք սա պատկերս, որովհետև քանի մը մեծ մարդոց այցելություն պիտի ընեմ։

– Շատ լավ։

– Կուզեմ, որ պատկերս փառավոր կերպով քաշվի։ Կուզեմ թիկնաթոռի մը վրա նստիլ, առջևս ունենալ երկու սպասավոր, մեկ աղախին. այնպես ըրեք, որպես թե ագարակի մը մեջ ըլլամ, ասդին վարուցան, անդին կովերեն կաթ կթեն, ասդին ոչխարներն արածեն, ասդին ցանեն՝ անդին քաղեն, ասդին հերկեն, անդին մածուն շինեն, ասդին ձմերուկ փրցունեն, անդին կարագ շինեն, ասդին սագերը ծովու մեջ լողան, անդին անտառին մեջ փայտ կտրեն, ասդին սայլերով ցորեն փոխադրեն, անդին վերջապես ինչ որ կըլլա ագարակի մը մեջ, տեսնվի պատկերիս մեջ։

– Այդ ամենը կարելի չէ կատարել. միայն քանի մը սպասավորներ կրնամ կայնեցնել քովդ։

– Ինչո՞ւ չըլլար։

– Որովհետև անկարելի է։

– Մեծ մարդոց համար ի՞նչպես կընեք։

– Անոնք աթոռի վրա նստած կամ ոտքի վրա քաշել կուտան իրենց կենդանագիրը[83]83
  Լուսանկար։


[Закрыть]
։

– Ի՞նչպես ուրեﬓ կը հասկցվի անոնց մեծ մարդ ըլլալը։

– Պատկերը մեծկակ[84]84
  Մի փոքր մեծ։


[Закрыть]
ու փայլուն կըլլա։

– Իմի՞նս ալ անանկ պիտի ըլլա ուրեմն։

– Այո՛։

– Ոտքի՞ վրա, թե նստած։

– Ինչպես որ կուզեք։

– Դուք ի՞նչպես կուզեք. ի՞նչպես հանեմ նե, աղեկ կըլլա։

– Ձեզի համար ոտքի վրա կը վայլե։

– Շատ աղեկ. սպասավորներն ալ դեմս։

– Այո՛։

– Ես անոնք չախելու պես կըլլամ, անոնք ալ առջևնին կը նային։

– Սքանչելի։

– Ծեծելու պես կըլլամ զանոնք, և վերջը բարկությունս իջած կըլլա։

– Աղեկ խորհած եք։

– Հագուստներս ի՞նչպես են։

– Ընտիր։ – Ուրիշ ժամացույց մը ալ ունիմ, անի ալ կրնա՞նք մեկ կողմերնիս կախել։

– Մեկ ժամացույցը բավական է, ավելին ավելորդ է։

– Այս հագուստներուս համար հիսուն ոսկի տված եմ. անոնց խումաշին[85]85
  Թանկագին կերպաս։


[Закрыть]
աղեկ և ընտիր ըլլալն ի՞նչպես պիտի հասկցվի պատկերես։

– Հոգ մի՛ ըներ, կը հասկցվի։

– Ընտո՞ր[86]86
  Ի՞նչպես։


[Закрыть]
պիտի ցուցնես։

– Հանգիստ եղե՛ք։

– Չկարծվի սակայն, թե երկու ոսկինոց հագուստ է հագածս։

– Այդ մասին անհոգ եղե՛ք։

– Շատ լավ։

– Ես կերթամ անդիի սենյակն նախնական պատրաստություններս ընելու, քանի մը վայրկենեն հրամանքնիդ ալ հրամմեցեք։

– Շատ աղեկ։

– Եթե կուզեք, մինչև որ անդիի սրահը մտնեք, սափրիչ մը կանչել տանք, որ գա մազերդ ու բեղերդ սանտրե, շտկե ու շտկռտե։

– Աղեկ։

Գործարանի պաշտոնյաներեն մին վազելով կերթա սափրիչ մը բերելու։

Քանի մը վայրկյանեն կուգա սափրիչն, որ գլուխն ծռելով և ետ-ետ երթալով հարգանքներ կը մատուցանե Աբիսողոմ աղային։

– Եկուր սա մազերս շտկե, նայինք, – կըսե Աբիսողոմ աղան։

– Պարտքերնիս է, – կը պատասխանե սափրիչը։

– Աղեկ մը շտկե, որովհետև պատկերս հանել պիտի տամ։

– Գլխուս վրա։ Ա՜բ...

– Ես շատ կարևորություն կուտամ գլխուս։

– Ինչու չտաք, վսեմապատիվ տեր... Ա՜խ... եթե դուք չտաք, ո՜վ տա։ Ա՜խ... երանի թե ես ալ ուրիշ մտմտուք[87]87
  Հոգս։


[Закрыть]
չունենայի և...

– Շտկռտե[88]88
  Ուղղել, կարգի բերել։


[Закрыть]
նայինք։

– Գիտեմ, որ ես հանցավոր եմ ձեզի բարի եկաքի չգալուս համար, բայց ի՜նչ ընեմ... պարագաները թող չտվին, որ կարենայի կատարել այդ պարտականությունս և այսօր երես ունենայի, աղաչեի ձեր վսեմության, որ...

– Վերջը կը խոսինք, սա մազերս սանրե... մարդը կսպասե ինծի։

– Վնաս չունի, անիկա կսպասե։ Աղաչելու ձեր վսեմության, եթե կարելի է, հիսուն վաթսուն ոսկի մը... ես ալ ազգային սափրիչ մ՚ եմ։

– Ի՞նչ ըսել է հիսուն վաթսուն ոսկի... – Կը խնդրեմ, մի բարկանաք, հիսուն վաթսուն ոսկի փոխատվություն մ՚ընեիք ինձ, որպեսզի այդ գումարն Փարիզ ղրկեի տղուս, որ այդ գումարով պարտքերը տար ու բժշկության վկայական առներ, գար ու քանի մը տարիեն վաստկեր ու տոկոսովն ձեզի հատուցաներ։ Բայց ինչ օգուտ, որ այսօր երես չունիմ ասանկ առաջարկություն մը ձեզի ընելու, որովհետև բարի եկաքի չեկա ձեզի։ Եթե բարի եկաքի եկած ըլլայի ձեզի, համարձակություն կունենայի ձեզի աղաչելու, որ սա պզտիկ խնդիրքս կատարեիք, բայց քանի որ բարի եկաքի չեկա ձեզի, դուք ալ իրավունք ունիք խնդիրքս մերժելու, թեև ագգային արհեստավոր մ՚ ըլլամ։

– Հիմա ատանկ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ, ինչ որ պիտի ընես նե, ըրե... Աս ի՜նչ տարօրինակ քաղաք է. բարև, աստծու բարին, բարա[89]89
  Փող։


[Закрыть]
տուր... Մեկու մը բարև տալու չէ... Տեր ողորմյա... տեր աստված, մեղա... Ամեն բան սահման մ՚ ունի, էֆենտիմ... Հասկցա... ժամ առաջ փախչելու է այս քաղաքեն...

– Կերևի թե էֆենտին բարկացուցած են, – ըսավ՝ ներս մտնելով տարիքը հիսունին և վաթսունին մեջ կորսված քահանա մը։

– Աս չքաշվիր, տեր հայր։

– Ողջույն օրհնած. թեպետ և դուք զիս չեք ճանչնար, բայց ես ձերին ով ըլլալն շատ լավ գիտեմ... ի՞նչպես է, պատվական քեֆերնիդ աղե՞կ է։

– Շիտակը՝ աղեկ չէ։

– Աստված չընե. աստուծով քիչ ատենեն ավելի աղեկ կըլլա։ Ձեզի հետ քիչ մը առանձին մնալ կուզեի։ (Սափրիչին) Քիչ մը դուրս կելլա՞ք։ Ես քեզի համար ալ կը խոսիմ, էֆենտիեն կը հասկնամ խնդիրքդ և ես ալ կը բարեխոսեմ, որ ի նպաստ քեզի բան մ՚ ընե։ Էֆենտի, սափրիչնիս ալ, գիտեք ա՞, ազգայիններեն է, անոր ալ երակներուն մեջ Հայկա արյունը կ՚եռա, անտես ընելու չէ զանոնք ալ... (սափրիչը կերթա)։ Ձեզի հետ մասնավոր և առանձին տեսակցություն մ՚ ընել ուզելուս պատճառն սա է, որ հրամանքնիդ կարգվիլ կուզեք եղեր... և ինչո՞ւ չկարգվիք։ Իմացա նե, շատ ուրախացա, և ինչո՞ւ չուրախանայի։ Ձեզիպեսներն կարգվելու են, որ ազգերնուս մեջ հարուստ աղայք շատնան։ Աղվոր աղջիկ կը փնտրեք կոր եղեր... և ինչո՞ւ չփնտրեք. ես ալ ձեր տեղն ըլլայի նե, ես ալ կը փնտրեի։ Ստակ ալ կուզեք կոր եղեր քիչ մը... ինչո՞ւ չուզեք, առանց ստակի կարգվիլն ալ, շիտակը, աղեկ բան մը չէ։ Այդ ես իմ ձեռքիս տակն ունիմ անանկ աղջիկներ, որ թե աղվոր են և թե հարուստ։

– Շնորհակալ եմ, օր մը կը նայինք, աչքե կանցունենք զանոնք։ Եթե կուզեք, քիչ մը սպասեցեք, սա պատկերս քաշել տամ ու երթանք։ Շիտակը խոսելով՝ ես ուրիշ գործ չունիմ հոս, աղջիկ փնտրելու եկած եմ. քանի մ՚ օր պիտի մնամ.. եթե կրցի գտնել, կարգվիմ պիտի հետն ու առնեմ, պիտի երթամ, եթե չգտնեմ, դարձյալ պիտի երթամ, որովհետև հոս հանգիստ չեն թողուր զիս վայրկյան մը. ալ ձանձրացա։

– Իրավունք ունիք, ժամանակներն ալ գեշ են, էֆենտիս, դրամական տագնապ, տագնապ դրամական ամենուրեք կը տիրե, ազգին աղքատները շատ են։ Ինչ որ է, կսպասեմ ձեզի ու ի միասին կերթանք։

– Սա անպիտանն ալ մազերս շտկելու համար եկավ ու...

Այս միջոցին պ. Դերենիկ ներս կմտնե ու

– Հրամմեցեք, – կըսե, – սրահը։

– Բայց մազերս...

– Հոգ չէ, ես կը սանտրեմ։

– Բայց բեղերս...

– Վնաս չունի, ես կը շտկեմ։

Պ. Դերենիկ Աբիսողոմ աղային կառաջնորդե լուսանկարի սրահը։

Քահանան առանձին կը մնա և կսկսի մտքովը հետևյալ խորհրդածություններն ընել։ Բայց ի՞նչպես կրնանք մտքով եդած խորհրդածություններն գուշակել. դեմքեն անշուշտ. դեմքերը շատ անգամ կը խոսին. ինչպես հարուստներուն, նույնպես նաև աղքատներուն լեզուն շատ անգամ անոնց դեմքին վրա է։ Մեկու մը դեմքը նայելով կրնանք ըսել՝

– Այս մարդն իձմե ստակ ուզելու եկած է, կամ այս մարդն ինծի ստակ տալու եկած է։

Քահանային դեմքն ալ կըսեր. «Ի՞նչ ճանփա բռնեմ, որ սա ձմեռվան ածուխիս ու փայտիս ստակն սա մարդեն փրցնեմ»[90]90
  Պոկել։


[Закрыть]
։

Քահանան այս խորհրդածությանց մեջ էր, երբ սափրիչն ներս մտավ նորեն ու քահանային ըսավ.

– Տեր հայր, գործս ավրեցիր[91]91
  Խանգարել, փչացնել։


[Закрыть]
եթե ներս չմտնեիր, քանի մ՚ ոսկի պիտի փրցնեի այս մարդեն. տվող է՝ կըսեն կոր, տվող. բոլոր խմբագիրներուն և դասատուներուն ստակ տվեր է։

– Եղբայր, անոնք չե՞ն մի, որ պատճառ կըլլան կոր, որ մեզի պես աղքատները չեն կրնար կոր օտարականներե ստակ փրցնել։ Հյուր մը եկա՞վ մի, բոլոր խմբագիրներն ու դասատուները վրան կը թափին կոր... անիծյալ գարշելիներ...

– Ի՞նչ պիտի ընենք հիմա։

– Ես քեզի համար կբարեխոսեմ, դուն ալ ինծի համար միջնորդե, գոնե մեյմեկ[92]92
  Մի մի։


[Закрыть]
կտոր բան փրցնենք սա մարդեն։

– Շատ աղեկ։ – Հիմա հոս պիտի գա, ես անոր ականջն ի վար կըսեմ, որ այս սափրիչը գոհ ըրե, որովհետև շատ հարուստ տուներ կը մտնե, կելնե և կրնա, եթե ուզե, գործդ ավրել։

– Գործը ի՞նչ է։

– Հարուստ աղջիկ մը կը փնտրե կոր։

– Աղեկ։ Ես ալ կըսեմ, որ քահանայեն զատ մեկու մը մի՛ վստահիր։

– Շատ աղեկ։

– Աս աղեկ ճանփա է։

– Միամիտին մեկն է։

– Այո՛, դյուրահավան է, բայց կողոպտեր են մարդը, էֆենտի՛մ, կողոպտեր են. մենք շատ ուշ հասանք։

Աբիսողոմ աղան զվարթ դեմքով կը դառնա սենյակն, ուր քահանան սափրիչին հետ կխոսեր։

– Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, – կըսե սափրիչն, – ձեզի այդ խնդիրքն ընելուս համար. սակայն ես կարծեցի, թե կրնայի իմ կողմես ես ալ ծառայություն մ՚ ընել ձեզ։

– Աբիսողոմ աղա, պետք է գիտնալ, որ, – կըսե քահանան, – մեր սափրիչ էֆենտին գրեթե մայրաքաղաքիս բոլոր հարուստ տուները կը մտնե, բոլոր աղջիկները կճանչնա։

– Ի՞չք կըսեք։

– Այո՛, ինքն ալ բարի մարդ մ՚ է, կատարեցեք խնդիրքը, մեղք է։

– Արժանապատիվ հորեն մի զատվիք, եթե անանկ միտք մ՚ ունիք. տեր հոր ձեռամբ կարգված երիտասարդներն միշտ գոհ մնացած են։ Ուրախ եմ, որ ձեր գործը տեր հոր պես բանիբուն և գործունյա քահանայի մը ձեռքն ինկած է, վստահ եղեք, որ երջանիկ պիտի ըլլաք ձեր ամուսնության մեջ։

– Բայց դուք ալ պիտի օգնեք ինծի, տեր սափրիչ, – կը հարե քահանան։

– Ես ի՞նչ բանի կարող եմ...

– Ձեր աջակցությունն ալ պետք է։

– Կընեմ, ինչ որ կարող եմ ընել։

– Շնորհակալ եմ։ Աբիսողոմ աղան օտարական չէ, ազգային է, կարգվելու համար եկած է հոս. մեր պարտքն է օգնել իրեն։

– Հարկավ։ Աբիսողոմ աղային հետ ատելություն մը չունիմ ես, մանավանդ թե ինքը շատ բարի ու առաքինի մարդ մ՚ է։

– Երեսին խոսիլ չըլլա, ընտիր մարդ մ՚ է։

– Պատվական մարդ է։

– Վրան նայես նե, կըսես, որ քիպարությունը[93]93
  Ազնվություն, վեհանձնություն։


[Закрыть]
վրայեն կը վազե կոր։ – Ո՞վ կը պնդե՞ հակառակը, ես անոր թշնամին չեմ։

– Այսինքն թե որ քեզի այլ հարցվի նե, բարի վկայություն տաս։

– Անշուշտ։

– Աբիսողոմ աղան չիյ[94]94
  Խակ։


[Закрыть]
մարդ չէ, քեզի կվարձատրե վերջը։

– Գլխուս վրա, գլխուս վրա։ Ա՜խ, տղուս վկայականն առնվեր անգամ մը։

– Հինգ օրեն ետքը, Աբիսողոմ աղա, հինգ օրեն ետքը պատրաստ են պատկերներդ, – ըսավ պ. Դերենիկ ներս մտնելով։

– Շատ աղեկ, – պատասխանեց Աբիսողոմ աղան ու գործարանեն վար իջավ ընկերակցությամբ քահանային ու սափրիչին։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации