Электронная библиотека » Հակոբ Պարոնյան » » онлайн чтение - страница 2


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:51


Автор книги: Հակոբ Պարոնյան


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 2 (всего у книги 6 страниц)

Шрифт:
- 100% +

Գ

Բավական երկար տարիներե ի վեր սովորություն եղած է, որ շատերը ուսում առնելու համար Ֆրանսա կամ Գերմանիա երթալեն ետքը մայրաքաղաքս կուգան կին առնելու համար, և ընթերցողն ալ գիտե արդեն, որ Աբիսողոմ աղան ալ ուրիշ նպատակով եկած չէր Կ. Պոլիս։ Ընթերցողս չմոռցավ նաև, թե այս ամուսնության խնդիրն ո՛րչափ միտքը գրաված էր Աբիսողոմ աղային, որ առջևեն եկող էշերը չտեսնելով՝ անոնց միույն դեմ բախեցավ։ Թերևս հարցվի, թե Աբիսողոմ աղային դեմ բախվող ավանա՞կն ալ ամուսնության վերաբերյալ գործ մ’ուներ, որ յուր առջև չտեսավ Աբիսողոմ աղային պես խոշոր մարդ մը։ Անոնք, որ պատմության քիչ կամ շատ ծանոթություն ունին, գիտեն, որ էշերը, որոնց նախահայրերեն մին ժամանակավ հրեշտակ տեսած է[9]9
  Հրեշտակ տեսած էշը Միջնադարի մոգ Բաղաամի էշն է (ըստ Աստվածաշնչի), որ հրեշտակ տեսավ և խոսել սկսեց։


[Закрыть]
, բնավ կարևորություն չեն տար մահկանացուներուս և կուզեն, որ միշտ մենք ճամփա բանանք իրենց։ Աբիսողոմ աղան եթե պատմության տեղյակ ըլլար, կամ կին առնելու խնդիրով միտքն չզբաղեցուներ, անշուշտ ճամփա պիտի բանար այդ արարածներուն, որք իրենց ականջներով Միդաս[10]10
  Միդասը փռյուգիական առասպելական թագավոր էր, որին պատժեց Ապոլլոն աստվածը նրա գլխին իշի ականջներ բուսցնելով։


[Закрыть]
թագավորին ներկայացուցիչներն ըլլալու պատիվն ալ կը վայելեն։

Արդ, Աբիսողոմ աղան էշերեն բաժնվելեն ետքը Ծաղկի փողոցը գտնելու համար անոր ասոր հարցումներ կուղղեր. վասնզի ինքն առաջին անգամ էր, որ Պոլիս կուգար, և Տրապիզոն բնակվող բարեկամներեն մին խորհուրդ տված էր իրեն, թե հանգիստ ուտելու և պառկելու համար հիշյալ փողոցը, հիշյալ թիվը կրող տունն իջնելու էր։ Այդ բարեկամն շաբաթ մը առաջ Մանուկ աղային ալ նամակով իմացուցած էր, որ Աբիսողոմ աղան իրեն տունը պիտի բնակեր։ Աբիսողոմ իրեն տրված տեղեկություններուն համեմատ մեկ փողոցեն կը մտներ, մյուսեն կելլեր, երբեմն ալ սխալմամբ անել փողոցներու մեջ կը մտներ, կը բարկանար, ետ կը դառնար և մեկ կողմեն ալ կը կասկածեր, որ բեռնակիրներն իրեն անկողինն և սնդուկներն առնելով չփախչեին, թեպետ և անոնց հավատարմությունն շատերեն լսած էր։

Ժամու մը չափ Բերայի փողոցները չափելեն ետքը՝ Աբիսողոմ աղան հաջողեցավ վերջապես գտնել Ծաղկի փողոցն, զոր շփոթելու չէ նույն անունը կրող փողոցին հետ, որ Բերայի հրդեհեն մոխիր դարձած էր հազար ութը հարյուր յոթանասունը չեմ հիշեր քանիին։ Այս փողոցն Ծաղկի փողոց կանվանվեր սա պատճառով, որ հոն բոլոր տուներուն պատուհաններուն առջև միշտ ծաղիկներ կը գտնվեին։

– Երկու թիվն ո՞րն է, – հարցուց, առանց գիտնալու, Մանուկ աղային կնոջը, որ դռան առջև յուր էրկանը գալստյան կսպասեր։

– Աս է հրամմե՛ցեք, Աբիսողոմ աղա, – պատասխանեց տիկինը։

– Անկողինս և սնդուկներս բերի՞ն։

– Բերին, Աբիսողոմ աղա. վեր հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե կուզեք, քիչ մը հոգնություն առնելու համար սա պզտիկ սենյակը նստեցեք, – ըսավ կինը գետնահարկի վրա պզտիկ խուց մը ցույց տալով։

– Շատ հոգնած եմ, քիչ մը հոս կը նստիմ։

– Ձեր կամքն ինչպես որ կուզե, այնպես ըրե՛ք, Աբիսողոմ աղա. տունը ձերն է Աբիսողոմ աղա. ձեր տունին պես հանգիստ ըրե՛ք։

– Շնորհակալ եմ։

Աբիսողոմ աղան պզտիկ սենյակը մտավ առաջնորդությամբ տիկնոջ, որ ղամբար մը բռնած էր, որուն կազը հատնելու վրա էր։

– Ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա, տունեն ի՞նչպես են, աղե՞կ են։

– Աղեկ են։

– Թող աղեկ ըլլան, ձեր զավակներն ի՞նչպես են, Աբիսողոմ աղա, դպրոց կերթա՞ն։

– Զավակ չունիմ։

– Ձեր տիկինն ի՞նչ կընե, աղե՞կ է, Աբիսողոմ աղա։

– Տիկին չունիմ դեռ։

– Կարգված չե՞ք, Աբիսողոմ աղա։

– Չէ։

– Շատ լավ, հոս աղվորիկ աղջիկ մը գտնենք ու պոլսեցի ընենք քեզի, Աբիսողոմ աղա։

– Անանկ միտք մը ունինք, – պատասխանեց Աբիսողոմ աղան. բայց աղջիկեն առաջ ես կերակուր կուզեմ, վասնզի առտվնե ի վեր բերանս բան դրած չեմ։

– Շատ աղեկ, Աբիսողոմ աղա, շատ աղեկ. հիմա կը բերեմ ձեր կերակուրն։

Տիկինը դուրս ելավ և դուռը բանալով սեմին վրա կայնեցավ՝ սպասելու համար Մանուկ աղային, որ, ինչպես կը հիշեն ընթերցողները, դայակ փնտրելու գացած էր։

Աբիսողոմ աղան սենյակին մեջ միակ մնալով՝ բարձի վրա դրված Զեն Հոգևորն[11]11
  Զեն Հոգեվոր – իսկական վերնագիրն է, «Գիրք կոչեցյալ Զեն Հոգևոր» Պոլսի պատրիարք Հակոբի աշխատությունն է, լույս է տեսել Պոլսում 1757 թվականին. ունի կրոնական-բարոյախոսական բովանդակութուն և մեծ հռչակ է վայելել հոգևորականության շրջաններում։


[Закрыть]
առավ և թղթատել սկսավ զայն. բայց որովհետև մարդս անոթի եղած ժամանակ գիրք չկրնար կարդալ, ինչպես նաև չկրնար գիրք գրել, նորեն բարձին վրա դրավ Զեն Հոգևորն, վասնզի փորն կիմացուներ իրեն, թե Զեն մարմնավորին պետք ուներ, և սկսավ սենյակին մեջ պտտելու։

– Կաղաչեմ, Աբիսողոմ աղա, որ ձեր տունին պես հանգիստ ընեք, – ըսավ տիկինը սենյակը մտնելով։

– Անհանգստության պատճառ մը չունիմ, միայն թե անոթի եմ և կերակուր ուտել կուզեմ։ – Կերակուրդ պատրաստվելու վրա է, հիմա պիտի բերեմ, – ըսավ տիկինը և դուրս ելավ նորեն դռան առջև էրկանը սպասելու համար։

– Ի՞նչ տեսակ կնիկ է այս, – ըսավ Աբիսողոմ աղան, երբ առանձին մնաց, – զիս անոթի կը պահե և կը պատվիրե, որ հանգիստ ըլլամ. անոթի մարդը հանգիստ կրնա՞ ըլլալ...

– Սեպե՛ թե ես ալ քու քույրդ եմ կամ աղջիկդ եմ, – ըսավ վաթսունամյա տիկինը դարձյալ ներս մտնելով, – եթե բան մը կուզես, մի՛ քաշվիր, ըսե ինծի, որ բերեմ։

– Շնորհակալ եմ։

– Ես կուզեմ, որ իմ տունս եկող հյուրերր չնեղվին։

– Կը հասկնամ. հիմակուհիմա կերակուրեն ուրիշ բան չեմ ուզեր։

– Կերակուրը պատրաստվելու վրա է, հոգ մի՛ ընեք...

Տիկինը դեռ պիտի շարունակեր յուր բանակցությունն, բայց դուռը զարնվելով՝ դուրս վազեց շուտով, որպեսզի դուռը բանա, էրիկը դիմավորե և բերած պաշարներն առնե ու կերակուր եփե։

– Ողջույն, տիկին, – ըսավ մեկը դուռը բացվելուն պես։

Հարկ չկա ըսելու, թե եկողը կրոնավոր մ՚էր, ինչու որ անոնք միայն կը գործածեն ողջույնը։

– Օրհնյա՛ տեր, – պատասխանեց տիկինը։

– Ի՞նչպես եք, աղե՞կ եք, տիկին։

– Փառք աստծո, տեր հայր։

– Մանուկ աղան հիմա դեմս ելնելով իմացուց, որ հյուր մը եկած է ձեզի այսօր, ես ալ եկա, որ հետը տեսնվիմ։

– Շատ աղեկ ըրեր եք, ներս հրամմեցեք, տեր հայր, – ըսավ տիկինն՝ ցույց տալով խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան յուր անոթությամբը կզբաղեր։

Քահանան ներս մտավ։

Աբիսողոմ աղան ոտքի ելավ։

– Ողջո՛ւյն, Աբիսողոմ աղա։

– Օրհնյա՛, տեր հայր։

– Մեղավորս ձեր բարեպաշտության գալն իմանալով՝ աճապարանոք եկա ձեր ջերմեռանդության պատվական որպիսությունը հարցնելու, ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա։

– Աղեկ ենք։

– Միշտ աղեկ ըլլա՛ք, տեր աստված ձեր մեռելոց արքայություն և կենդանյաց ավուրս երկարս պարգևեսցե։

– Շնորհակալ եմ. դուք ի՞նչպես եք, տեր հայր։

– Մեր աղեկությունը մի հարցունեք... ժամանակիս աղեկությունը... Տեր աստված զձեզ համենայն փորձանաց և ի չարե ազատ պահեսցե. ժողովուրդն երբ աղեկ ըլլա, քահանաներուն ալ երեսը կը խնդա։

– Այնպես է, տեր հայր,– պատասխանեց Աբիսողոմ աղան՝ յուր աչերն չզատելով բնավ խուցին դռնեն, ուսկից կերակուր կը հուսար։

– Օրհնա՛ծ, ժամանակը շատ գեշ է. ժողովուրդը շատ նեղություն կը քաշե, այս պատճառավ ջերմեռանդությունն ալ օր ըստ օրե պակսելու վրա է։

– Իրավ է։

– Բայց ի՞նչ պիտի ընենք, ի՞նչ կուգա մեր ձեռքեն՝ համբերելեն զատ... Սուրբ գիրքը կըսե. որ համբերեսցե իսպառ, նա կեցցե։

– Այնպես է։

– Եթե չհամբերենք, բարկանալ պետք է, և մարգարեն կըսե. բարկանա՛յք և մի՛ մեղանչեք։

– Ճիշտ է, – պատասխանեց Աբիսողոմ աղան, որուն ականջը բնավ չէր մտներ քահանային խոսքերը և որ քահանային ներկայութենեն նեղություն կիմանար. վասնզի, ինչպես գիտեն ընթերցողները, կերակուրեն ուրիշ բանի պետք չուներ։

– Զի ո՛չ հացիվ միայն կեցցե մարդ, այլ բանիվ տյառն[12]12
  Որովհետև ոչ միայն հացով կապրի մարդ, այլ աստծո խոսքով։ (Ավետարանից)


[Закрыть]
։

Քահանան քթախոտի տուփը ծոցեն հանեց և երկու մատներովը քթախոտ լեցուց քթին ծակերուն մեջ և հետո, տուփը Աբիսողոմ աղային երկնցնելով՝

– Հրամմեցե՛ք, օրհնա՛ծ, – ըսավ։

Աբիսողոմ աղան շնորհակալությամբ առավ տուփն և քիչ մը քթախոտ քաշեց։

– Քիչ քաշեցիք, Աբիսողոմ աղա, կաղաչեմ, անգամ մ’ ալ քաշեցեք, քթախոտը վնասակար բան մը չէ։

Աբիսողոմ աղան անգամ մ’ ալ քաշեց, որպեսզի խոսքը չ’երկարի և հյուրը մեկնի։

– Ինչո՞ւ աղեկ մը չեք քաշեր, Աբիսողոմ աղա, – կրկնեց քահանան, շատկեկ[13]13
  Մի քիչ շատ։


[Закрыть]
քաշեցե՛ք։

– Շնորհակալ եմ, տեր հայր, սովորություն չունիմ։

– Կը խնդրեմ, մեղավորիս խոսքը մի՛ կոտրեք, քիչ մ’ ալ քաշեցե՛ք։

– Ա՛լ չի քաշվիր, – ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի և քիչ մ’ալ քաշեց։

– Դավիթ մարգարեն[14]14
  Դավիթ մարգարեն (մոտավ. 1010-970 թ. Ք. ա.) հրեկան թագավոր էր, որ հռչակվել է նաև որպես ենթադրական հեղինակ սաղմոսների մեծ մասի, որոնք հոգևոր երգեր էին հրեաների և քրիստոնյաների համար։


[Закрыть]
կըսե, որ՝ մարդո որպես խոտո են ավուրք յուր...[15]15
  Մարդու օրերը (կյանքը) խոտի նման է։ Այսինքն՝ անցավոր։


[Закрыть]

– Քթախոտին համա՞ր կըսե։ – Չէ, մեզի համար կըսե... և մենք ալ աշխատելու ենք, որ այս վաղանցուկ կյանքի մեջ ուրիշներուն բարիք ընենք, աղքատ տնանկները խնամենք և երբեմն ալ մեր ննջեցելոց հոգվույն համար աղոթենք։

– Այնպես է։

– Պատրաստ գտնվելու ենք, որ կանչվելնուս պես երթանք։

– Իրավ է։

– Մեղավորս պիտի համարձակիմ խնդիրք մը ընել ձեր բարեպաշտությանը և կը հուսամ, որ չեք մերժեր, վասնզի ձեր բարեպաշտությունը և ջերմեռանդությունը շատ աղեկ կը ճանչնամ մեղավորս։

– Հրամմեցե՛ք։

– Տեր աստված յուր անսպառ գանձը միշտ բաց պահե հրամանոցդ պես ջերմեռանդներուն։

– Շնորհակալ եմ։

– Մեկուն տեղ հազար տա, հազարին տեղ միլիոն տա ի շինություն սբ. եկեղեցվո և ի փառս ազգին։ Խնդիրքս սա է, որ առաջիկա կիրակի կուզեմ ձեր ննջեցելոց հոգուն համար պատարագ մատուցանել։ Ներեցե՛ք համարձակությանս, բայց իմ պարտքս է միշտ իմացունել, որ ննջեցյալները մոռնալու չէ։

– Իրավունք ունիս, տեր հայր։

– Արդ, եթե կուզեք, ըսեք, որ ես ալ անոր համեմատ կարգադրություն մը ընեմ։ Չկարծեք, թե ծախքը մեկ մեծ բան մ’ է. երկու ոսկիով կը լմննա։ Նույն օրը հատկապես ծանուցում ալ կընենք եկեղեցվո մեջ, որ վասն հոգվոցն ննջեցելոց Աբիսողոմ աղային է նույն ավուր սուրբ և անմահ պատարագը։

– Շնորհակալ կըլլամ։

– Բան մը չէ, մեր պարտքն է։

– Հրամմեցե՛ք, երկու ոսկին առե՛ք, – ըսավ Աբիսողոմ աղան՝ քսակեն երկու ոսկի տալով քահանային։

– Թող այսօր մնար... ինչո՞ւ աճապարեցիք,– պատասխանեց քահանան ձեռները բանալով։

– Չէ, առե՛ք։

– Որովհետև կ’ստիպեք, ես ալ կառնեմ սիրտդ չկոտրելու համար։ Օրհնյալ ըլլաք. տեր աստված ձեր տունը միշտ շեն պահե, ձեր քսակը միշտ լեցունե. ինչ որ ունիս սրտիդ մեջ, տեր աստված կատարե. գործերուդ հաջողություն տա և ամեն փորձանքներե ազատ պահե։

Քահանան բարեմաղթությունները լմնցնելուն պես մնայք բարյավ ըսելով դուրս ելավ։

– Վերջապես խալսեցա[16]16
  Ազատվեցի


[Закрыть]
, – ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան, – սա մարդուն ձեռքեն. սա ինչ փորձանքներ են, որ կուգան գլուխս այսօր՝ Պոլիս ոտք կոխելես ի վեր։ Շոգենավեն հազիվ դուրս ելած էի, խմբագիրին մեկը երկու ժամ գլուխս ցավցուց. անկից զատվեցա և մինչև որ տունը գտա, հազար նեղություն քաշեցի։ Տուն եկա, որ քիչ մը շունչ առնեմ և կերակուր ուտեմ, տանտիկինը զիս անոթի կը պահե և միշտ ներս կուգա, կաղաչե ինծի, որ բան մը հոգ չընեմ և հանգստությանս նայիմ։ Աս ալ հերիք չէր, և ահա այս մարդը կուգա, բռնի քթախոտ քաշել կուտա ինծի և Դավիթ մարգարեեն խոսք բանալով՝ երկու ոսկի կառնե, կերթա. երթա բարով։ Այս ամենը քաշեցինք անոթի փորանց. բայց սա կերակուրս ինչո՞ւ համար չեն բերեր. այս գիշեր անոթի՞ պիտի պահեն զիս... աս ի՞նչ խայտառակություն է...

Այս հարցումներն կուղղեր Աբիսողոմ աղան, և ահա գազն, որ արդեն հատած ըլլալով տկար լույս մը կուտար, կը մարի և մութի մեջ կը ձգե հյուրը։

– Բայց քաշվելու բան չէ աս, – կը շարունակե խոշոր մարդը, – կամ ուրիշ տեղ մը երթալու է և կամ կինը կանչելով քանի մը խոսք ըսելու է։ Ես իմ քաղաքիս մեջ երկու սպասավոր ունեի, որ դեմս բարև կը բռնեին. սեղանը կանուխ կը պատրաստեին և իմ գործերս կը տեսնեին. սպասավորներով վարժված մարդ մը ինչո՞ւ այս նեղությունն քաշե հիմա։

– Աս ի՞նչ է, գազը մարա՞ծ է...– հարցուց տիկինը սենյակին դուռը բանալով։

– Այո՛, մարած է, –պատասխանեց Աբիսողոմ աղան՝ զսպելով յուր զգացած նեղությունն, որ ավելնալու վրա էր։

– Դուն հանգիստ եղիր, Աբիսողոմ աղա, այդ բաները նայիլը մեր գործն է։

– Այո՛, բայց ես անոթի եմ և սպասելու կարողություն չունիմ։

– Ես ի՞նչ ըսի քեզի, դուն սիրտ մի՛ հատցուներ. ամեն բան ինծի ձգե՛, ես կը հոգամ։

Տիկինը շուտ մը դրացվույն տունը վազեց և անոր գազն բերելով լուսավորեց Աբիսողոմ աղային խուցը։

Դ

Այս լուսավորության վրա կես ժամ չանցավ, և Աբիսողոմ աղային ներկայացավ երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ. սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա։ Հազիվ երեսուն երկու տարեկան կը թվեր։ Կապույտ աչերով, դեղին մազերով զարդարված ըլլալով՝ ուներ նաև երկու մատ մորուք, որ մայրաքաղաքիս մեջ կամ սգո նշան է և կամ չքավորության։ Հագուստներն այնքան հին էին, որ հնախույզները զանոնք գնելու համար մեծաքանակ գումար մը կուտային։ Սակայն եթե հագուստի մասին վանողական էր, դեմքի մասին քաշողական զորություն ուներ այս անձը։ – Ծառա եմ մեծապատվությանդ, մեծապատիվ տե՛ր, – պոռաց այս երիտասարդն սենյակեն ներս մտնելով և մոտենալով Աբիսողոմ աղային։

– Ի՞նչ կա, ի՞նչ կուզեք, – հարցուց Աբիսողոմ աղան վախնալով։

– Վսեմափայլ տե՛ր, ձեր գալուստն լսելով փութացի հոս գալ, իմ խորին մեծարանացս հավաստին ձեր ոտքերուն տակը դնել։

– Ոտքերո՞ւս տակը. շատ աղեկ, դի՛ր, – ըսավ Աբիսողոմ աղան, որ կը կարծեր, թե մուճակ[17]17
  Սենյակի մեջ հագնելու չստիկ


[Закрыть]
բերած էր իրեն։

– Շնորհակալ եմ, բարձրապատիվ տեր, – ըսավ երիտասարդը, գլուխը բացավ և սեղանին վրա ելավ, կանգնեցավ։

Աբիսողոմ աղան այս տեսարանին առջև բոլորովին շվարած՝ անհամբեր տեսնալ կուզեր, թե ի՞նչ պիտի ըներ այս պարոնը սեղանին վրա։

Երիտասարդն ծոցեն թուղթ մը հանեց և աչերն Աբիսողոմ աղային անկելով՝ բոլոր ձայնովը պոռաց.

– Տյարք և տիկնայք...

Աբիսողոմ աղան այս ահարկու ձայնեն վախնալով՝ նստած տեղեն երկու կանգուն վեր ցատկեց և չկրնալով ինքզինքը զսպել՝ պոռաց.

– Ո՞վ է այս մարդը, հիմարանոցեն փախած խե՞նդ է, թե հիմարանոց երթալու հիմար։

– Հայ ազգն, – շարունակեց երիտասարդը ձայնը քիչ մը իջեցնելով, – այսօր այնպիսի հանդես մը կը կատարե, որ մեր հայրենյաց ամենեն քաջ դյուցազնին նվիրված է...

– Միտքդ ի՞նչ է, եղբայր...

– Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղենին դեմ. իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք՝ լույս, անոնք տգետ են, և մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք՝ գրիչ, անոնք ատելություն են, մենք՝ սեր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ. անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը ասդին, մեյմը անդին կերթար, կուգար...

– Միտքդ ի՞նչ է, եղբայրս, ես քեզի բան մը չըրի, ի՞նչ կուզես ինծմե, գնա քեզի բարկացնողին զրուցե՛ այդ խոսքերը...

– Այո՛, մարդկությունը կը չարչարվեր, կը նախատվեր անգութ բռնավորներու ձեռքեն և չեր գիտեր, որու երթալ և որու բողոքել։ – Տեր ողորմյա... տեր ողորմյա, – ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան, – քաշելիք ունինք եղեր... ես կրնամ հիմա զինքը սեղանեն վար առնել, բայց կը վախնամ, որ ծոցեն ատրճանակ մը կը հանե և կը զարնե ինծի, վասնզի խիստ բարկությամբ կը խոսի։

– Իսկ երբ գիտությունն եկավ, – շարունակեց ատենաբանը, – և վանեց տգիտությունն, ինչպես լույսն՝ խավարը, սերն՝ ատելությունը, գրիչն՝ սուրը, ապագան՝ անցյալը, այն ատեն, ա՜հ, այն ատեն... այո՛, այն ատեն, այո՛, կըսեմ, այն ատեն միայն հասկցվեցավ, որ մարդկություն, ազգ և հայրենիք բառերը բառարանները լեցնելու համար շինված բաներ չէին, այլ ամեն մարդու մտքին մեջ, սրտին մեջ, հոգվույն մեջ երկաթյա տառերով և անջինջ կերպով դրոշմելու բառեր էին...

– Եղբա՛յր, կաղաչեմ, վար իջի՛ր և այնպես զրուցե՛ ցավդ...

Ատենաբանը կայնած տեղը այնպես կը դողար, որ Աբիսողոմ աղային սիրտը կը հատներ, թե գազը գետինը պիտի իյնար։

Ուստի չուզելով այլևս համբերել՝ պոռաց ինքնակոչ ատենաբանին երեսն ի վեր.

– Վա՛ր իջիր սըկե[18]18
  Այստեղից


[Закрыть]
։

– Կաղաչեմ, մի սաստեր զիս։

– Վա՛ր իջիր, ապա թե ոչ...

– Մի՛ կոտրեր իմ սիրտս, որ ազգին համար կը բաբախե։

– Ինչ ըսելիք որ ունիս, եկուր քովս, մարդու պես նստե և ըսե. հոն տեղվանքը ելնել ի՞նչ պիտի ըլլա։

– Կաղաչեմ, թո՛ղ տուր վերջացնեմ. ա՜հ, չես գիտեր, թե որչա՛փ կը հուզվիմ, երբ ճառ կկարդամ։

– Վա՛ր իջիր։

Ատենաբանը բեմեն կիջնա և կերթա աթոռի մը վրա կը նստի։

– Հիմա՛ զրուցե ինծի, միտքդ ի՞նչ է, – կըսե Աբիսողոմ աղան բարկությամբ։

– Կաղաչեմ, մի բարկանար։

– Ի՞նչ կուզես, զրուցե, շո՛ւտ, հիմա՛։

– Բարկությամբ մի՛ վարվիր հետս, ոտքդ պագնեմ, սիրտս լեցված է, հիմա կսկսիմ լալ։

Եվ ատենաբանը կսկսի լալ։

– Լալու ի՞նչ կա, եղբայրս։

– Ծառադ կը փափագի գրականությամբ ազգին ծառայել, բայց այս ազգը շատ ապերախտությամբ կը վարվի յուր գրագետներուն դեմ։

– Ատոր մեջ ես ի՞նչ հանցանք ունիմ։ – Դուք հանցանք չունիք և թերևս իրավունք ունիք... ոտանավոր ունիմ գրած հայրենիքի վրա, սքանչելի կտորներ, պատվական տողեր, որոնց մեջ երևակայությունը, ավյունը, խանդն, հուրն ու բոցը սավառնաթև կը սլանան։

– Շատ աղեկ, ատոր համար լալո՞ւ է։

– Մեր ազգն անոնց հարգն ու պատիվը չի ճանչնար, զանոնք աղայական բաներ կը կարծե և թող կուտա, որ զանոնք գրողը անոթի մնա։

– Ես ի՞նչ ընեմ։

– Կաղաչեմ, քաղցրությամբ վարվե՛ հետս։

– Ի՞նչ ըրած ունիմ քեզի։

– Ձեզի պիտի աղաչեի, որ...

– Ի՞նչ, շո՛ւտ ըսե...

– Մի՛ պոռար երեսս ի վար, հոգիդ սիրես, հիմա կսկսիմ լալ...

Նորեն սկսավ լալ գրագետը։

– Տեր աստված, դուն համբերություն տուր ինծի, – ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի։

– Խնդիրքս սա էր, որ կուզեի տպել տալ քիչ մը առաջ կարդացած ճառս...

– Գնա տպել տո՛ւր. քու ձեռքեդ բռնող կա՞։

– Պիտի խնդրեի ձեր մեծապատվութենեն, որ տպագրության ստակը դուք տայիք։

– Ինչո՞ւ... ի՞նչ պատճառ կա, որ քու ճառիդ համար ես դրամ տամ։ Լսվա՞ծ բան է, որ մեկը իրեն շահուն համար գիրք տպե. և ծախքն Աբիսողոմը տա...

– Կը խնդրեմ, սիրտս արդեն խոցված է, դուք ալ նոր վերք մը մի՛ բանաք հոս։

– Ինչո՞ւ վերք պիտի բանամ եղեր. գնա՛ բանդ, եղբա՛յր, փորձանք եղար գլխուս։

– Գիտե՞ք՝ որքան ծանր է գրագետի մը ասանկ խոսքեր լսելը...

– Չեմ գիտեր և գիտնալ ալ չեմ ուզեր։

– Բանաստեղծի մը սիրտը շատ փափուկ է, ամենաթեթև խոսքե մը կվիրավորվի։ Այս նյութին վրա ոտանավոր մը գրած ունիմ, կարդամ, մտիկ ըրե՛ք։

– Ոտանավոր մտիկ ընելու ժամանակ չունիմ։

– Կաղաչեմ, ոտանավորիս հետ խստությամբ մի՛ վարվիք. այն ոտանավորին համար, զոր դուք չեք ուզեր մտիկ ընել, երկու ամիս աշխատած եմ ես և երբ որ անոր նախատվիլը տեսնեմ, արժանապատվությունս կը վիրավորվի։ Կաղաչեմ, ոտանավորիս համար գեշ մի զրուցեք...։ Կը խնդրեմ, թույլ տվեք ինձ կարդալ զայն անգամ մը...

– Ես ոտանավոր մտիկ ընելու չեկա հոս։

– Շատ լավ. ողբերգություն մը գրած եմ, անոր վրայեն անցնինք։ – Չեմ ուզեր. ես անոթի եմ հիմա, կերակուր պիտի ուտեմ։

– Շատ լավ, ուտելիքի վրա ատենաբանություն[19]19
  Ճառախոսություն


[Закрыть]
մը ընեմ։

– Ժամանակ չունիմ մտիկ ընելու։

– Կաղաչեմ, այդ խոսքը ուրիշ անգամ մի՛ ըսեր, ատկե ավելի ծանր խոսք չկա հեղինակի մը համար, որ յուր մեկ աշխատասիրությունն ուրիշի կարդալու փափագ կը հայտնե։ Կը խնդրեմ, բարձրապատիվ տեր, քաղցրությամբ վարվեցեք հեղինակներու հետ։

– Գլխուս վրա՞ նստեցունեմ քեզի։

– Ոտքըդ պագնեմ, մի ծաղրեք զիս, ինչո՞ւ ձեր գլխուն վրա նստեցունեք։

– Ի՞նչ ընեմ հապա, քսակս քեզի՞ տամ՝ հեղինակներու հետ քաղցրությամբ վարված ըլլալու համար։

– Ո՛չ, միայն ճառիս տպագրության ծախքը։

– Քան՞ ոսկիով կը լմննա գործդ։

– Չորս ոսկիով կը լմննա, բան մը չէ, իմ Մեկենասս[20]20
  Մեկենասը (մեռել է 8 թվ. Ք. ա.) հռոմեական արիստոկրատ, պետական գործիչ և գրականագետ էր։ Հայտնի է գրականությանը ցույց տված հովանավորությամբ։ Անունը ստացել է համաշխարհային հռչակ և դարձել հասարակ անուն ամեն մի ունևորի համար, որ հովանավորում է գիտությունն ու արվեստը։


[Закрыть]
պիտի ըլլաս, ես ալ քու անունդ ոտանավորով մը գրքույկին ճակատը պիտի դնեմ։

– Ճակա՞տը դնես պիտի։

– Այո՛։

– Ինչո՞ւ համար։

– Որպեսզի ամեն մի մարդ գիտնա, թե ձեր ստակովը տպված է այն գիրքը։

– Շատ լավ, – պատասխանեց Աբիսողոմ աղան և քսակեն չորս ոսկի հանեց, տվավ։ Հեղինակն հազար հարգանք մատուցանելով՝ դուրս ելավ։

Աբիսոզոմ աղան ետևեն կանչեց զինքը և հարցուց.

– Չկրնա՞ր ըլլար, որ գրքին ճակատը սպասավորներուս ալ անունները դնես և իմացունես ազգին, որ Աբիսողոմ աղան կովեր, ոչխարներ, էշեր և ագարակներ ունի յուր քաղաքին մեջ։

– Ադ ձեր ըսածները հովվերգության ճյուղին կը վերաբերին։

– Չեմ հասկնար։

– Ատոնց վրա ոտանավորներ կը գրվի. եթե փափագիք ոտանավոր մը շինեմ։

– Ի՞նչ ընեմ ոտանավորը։

– Լրագրին մը մեջ տպել կուտաք։

– Կը տպե՞ն։

– Ինչո՞ւ չպիտի տպեն. եթե կես ոսկի տալու ըլլաք, քառասուն անգամ կը տպեն։ – Շատ աղեկ. ադ ըսածդ գրե՛։

– Գլխուս վրա։

– Բայց աղվոր բան մը ըլլա։

– Շատ լավ։

– Այնպես որ տեսնողը հավնի։

– Հարկա՛վ։

– Վաղը առտու կը բերե՞ք։

– Վաղը առտո՞ւ... ի՞նչ կըսեք... մեկ ամիսեն հազիվ կրնամ պատրաստել։

– Մե՞կ ամիսեն։

– Հազիվ. ոտանավորը կարդալը դյուրին է, բայց գրելը՝ դժվար։ Գեղեցիկ ոտանավորի մը համար քիչեն քիչ երկու ամիս պետք է։

– Ի՞նչ կըսեք...

– Այո՛, բայց ես կաշխատիմ ամիսե մը լմնցնել։

– Ատ ի՞նչ դժվար բան է եղեր։

– Ի՞նչ կարծեցիք հապա. երկու ամիս պիտի սպասեմ, որ մուսաս գա և ներշնչե ինծի, որպեսզի գրեմ. առանց մուսայի ոտանավոր չի գրվիր։

– Եթե այդ մուսան գալու չըլլա՞...։

– Անպատճառ կուգա։

– Չկրնա՞ր ըլլալ, որ նամակ մը գրես և աղաչես իրեն, որ շուտ մը գա և դուն ալ երկու ամիս չսպասես։

– Անիկա ինքնիրեն կուգա, նամակի պետք չունի, մեծապատիվ տեր։

– Ո՞ւր կը նստի... շատ հեռո՞ւն է։

– Այո՛, շատ հեռու է, բայց կուգա։

– Ցամաքե՞ն, թե ծովեն։

– Չէ՛, մեծապատիվ տեր, չէ՛։

– Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելու մարդը... ուսկի՞ց պիտի գա... ըսե, որ ճամփա մը մտմտանք ու բերել տանք... Եթե մեկ երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞։

– Այ՛ո, երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կուգա, – պատասխանեց անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես։

– Գրե՛ ուրեմն իրեն, իմ կողմես ալ հատուկ բարևներ ըրե և ըսե, որ Աբիսողոմ աղան քեզ տեսնել կուզե։

– Գլխուս վրա։ Մնայք բարյավ, տեր, շնորհակալ եմ ձեզմե, ծառա եմ ձեր մեծապատվությանը և կաղաչեմ ընդունիք...

– Ոչ, – ըսավ Աբիսողոմ աղա բարկությամբ, – ա՛լ երկար ըրիր, ահա ինչ որ ըսիր, ընդունեցի և դեռ ի՞նչ կուզես, որ ընդունիմ... – Խորին հարգանացս հավաստիքը, տեր... որով մնամ ձեր մեծապատվության ամենախոնարհ ծառա։

– Շատ աղեկ։

Մեկնեցավ բանաստեղծն՝ երկու ոսկիով բերել տալ խոստանալով մուսան, զոր ոմանք ավելի աժան գնով բերել կուտան։ Մուսայի մ՚ օրականն հյուսնի մ՚ օրականեն ավելի չէ այժմ։

Աբիսողոմ աղան, ինչպես գիտեցին ընթերցողներն, կը մոռնար յուր անոթությունն ամեն անգամ, որ մեկն անոր խոսք կուտար անունը լրագրի մեջ անցունելու և կամ եկեղեցվո մեջ ծանուցում ընելու, ինչպես նաև յուր քսակին բերանը կը բանար և դրամով կը վարձատրեր ամեն անոնք, որ իրեն կը խոստանային անունն ժողովրդյան մեջ տարածելու։ Փառասիրությունն ալ տեսակ մը անոթություն է, զոր դրամով կը կշտացունեն մարդերը։ Լրագիրներու մեջ գրվելու փառասիրությունն, զոր ոմանք մոլություն կը համարեն, և ոմանք առաքինության կարգը դասել կը փափագին, և որ մեր ժողովրդյան ամեն դասերուն մեջ կը գտնվի այսօր, տիրած էր նաև Աբիսողոմ աղային վրա, որ բանաստեղծին մեկնելեն ետքը փոխանակ յուր անոթությանը վրա խորհելու՝ սկսավ ոտանավորին վրա միտք հոգնեցունել։

– Արդյո՞ք–, հարցուց ինքնիրեն, – ոտանավորն ուզածիս պես պիտի ըլլա՞. սա մարդու մուսան քանի մ՚ օրեն պիտի գա՞. և եթե չգա, անոր տեղն ուրի՞շ մը բերելու է...։

Այս հարցումներն կուղղեր իրեն, երբ տան տիկինը ներս մտնելով ըսավ.

– Կերակուրը պատրաստ է, հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա։

– Ըստ տաճկաց[21]21
  Տաճկաց ժամացույցը ելակետ ունի արևի մայրամուտը, որ երեկոյան ժամը 12-ն է համարվում։


[Закрыть]
ժամը գիշերուան չորսը զարկած էր։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации