Электронная библиотека » Գեորգի Թովմասյան » » онлайн чтение - страница 1


  • Текст добавлен: 1 июля 2017, 18:15


Автор книги: Գեորգի Թովմասյան


Жанр: Современная зарубежная литература, Современная проза


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 1 (всего у книги 1 страниц)

Шрифт:
- 100% +

ԳԵՈՐԳԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Բանաստեղծություններ

Բնությունը նրան օժտել էր գեղեցիկը զգալու, տեսնելու և վերարտադրելու բացառիկ շնորհով։

Նա սիրում էր հայրենի բնաշխարհի ամեն մի քարը, թուփը, ծառ ու ծաղիկը։

Բացառիկ աշխատասեր էր, անդադրում ազատ պահեր էր գտնում լինելու գեղատեսիլ բնության գրկում, հիանալու իր արվեստանոցի պատշգամբից երևացող Բազումի և Գեղամա լեռներով, արևածագը և մայրամուտը գերում էին նրան դառնում կտավներ, ծաղիկների անզուգական շարքեր, որոնց նայելիս թվում էր՝ զգում էիր նրանց դաշտային բուրմունքը։

Նա նաև բանաստեղծական խառնվածքի մարդ էր, շրջապատող ընկերները, մտերիմները հավաքների ժամանակ սիրում էին մեջբերումներ անել նրա գողտրիկ բանաստեղծություններից գիտեին, որ նաև ստեղծագործում է։

Թովմասյանական բանաստեղծական աշխարհը նրա կտավների մասն էին, շարունակությունը։

Այստեղ կային սիրո, խոհափիլիսոփայական, բնության երգեր, որոնց թիվը, ափսոս, չհասցրեց նոր գործերով բազմապատկել։

Երբ մենակ էր, գրում էր, որ տարիքը իրեն բնավ չի փոխել…

Էլ ես ջահել չեմ, տարիքս վկա…

Ու սիրտս թեև առաջվանը չէ, բայց երբ տեսնում եմ մի աղջկա…

Նորից դառնում եմ խելառ ու ջահել կտավների պես մաքրամաքուր գույնի ու այդ շարքում <<կապույտ>> երանգի առկայությունը։ <<Ամեն ինչ, ամեն ինչ կապույտ է>>։

Երազների ուրույն աշխարհ…

<<Ծանոթ պուրակի, կանաչ բարդու ստվերում հանդիպումների հուշ-հիշողություն…>>

Երազկոտ բանաստեղծական աշխարհը անգամ դաժան հիվանդության մահճում նրան ռոմանտիկ էր պահպանում։

Ինքը չկա, բայց կան նրա կտավները գողտրիկ բանաստեղծական տողեր, որտեղ ինքն ապրում է.

 
<<Ձեռս գնա, դառնա ի հող,
Գործս մնա հիշատակող, -
թվում է հենց իր համար է
ասված>>։
 
Իսկուհի Իսրայելյան
ք. Վանաձոր 23 – նոյեմբեր 2014թ.

Էլ ես ջահել չեմ…

 
Էլ ես ջահել չեմ, տարիքս վկա,
Ու սիրտս թեև առաջվանը չէ,
Բայց երբ տեսնում եմ մի նոր աղջկա,
Ու սիրտս թեև առաջվանը չէ,
Հալվում եմ, մաշվում առաջվա նման,
Սիրո խոսքեր եմ փնտրում ես նորեն,
Նորից դառնում եմ խելառ ու ջահել,
Ա՜խ, սիրտս թեև առաջվանը չէ:
 

Գույները ծփում են խավարում…

 
Գույները ծփում են խավարում,
Գույները կաթում են հոգուս մեջ,
Մաշկով զգում եմ, որ վզիս փաթաթվաց մետաքսե քո ձեռքը ճերմակ է,
Կարմի՜ր-կարմի՜ր են շուրթերդ որոնող շուրթերս,
Ու հետո երկինքը կապույտ է, ու հետո աչքերդ կապույտ են…
Ու հետո աշխարհում ամեն ինչ, ամեն ինչ կապույտ է…
 

Ես ոչինչ, ոչինչ…

 
Ես ոչինչ, ոչինչ, ոչինչ չեմ ասի,
Անգամ չեմ ասի որ սիրել եմ քեզ,
Որ դու շատ լավն ես,
Անգամ չեմ ասի որ փնտրել եմ քեզ
Ամեն անցորդի, ամեն մարդու մեջ,
Միայն, սիրելի՛ս, երբ կանցնես նորից ծանոթ պուրակով,
Եվ ուրիշ մեկին սեր կխոստանաս,
Հիշիր այն բարդին , որի ստվերում,
Ինչ-որ ժամանակ քո սիրտը բացիր,
Այդ բարդու մոտով, իմ սեր, իմ գարուն,
Գլխահակ անցի՝ր:
 

Ես նորանալ չեմ երազի…

 
Ես նորանալ չեմ երազի,
Թե լուսինը չհնանա,
Առաջ երբեք ես չեմ վազի,
Թե գարունը հավետ մնա,
Ավա՜ղ, խնդուն ու խելագար,
Երազներն իմ հազարաթև,
Իմ այսօրվա հուրերն անմար,
Վառ անցյալ են դառնում անմար…
Ու չգինեմ այս օրերից, այս անցյալից,
Ես նորե՞ն եմ վազում առաջ,
Թե փախչում եմ մոռացումից:
 


Страницы книги >> 1
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации