Автор книги: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр: Современная русская литература, Современная проза
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 8 (всего у книги 30 страниц) [доступный отрывок для чтения: 10 страниц]
Այդպիսի մի օր Անահիտն ուշացած եկավ դպրոց£ Նա Կարենին տեսավ հեռվից. ուսուցչանոցի դուռը հանել, ռանդայով տաշում էր£
– Բարև, – մոտենալով ասաց Անահիտը՝ զարմանքով նայելով նրան£
– Փեղկերից մեկը կիպ չի նստում շրջանակի մեջ, ստիպված տաշում եմ£
– Դու հյուսնությո՞ւն էլ ես կարողանում անել£
– Քիչ-քիչ սովորում եմ, – քմծիծաղ տվեց Կարենը£– Գուցե պետք եկավ®
Անահիտին թվաց՝ ինչ-որ անուրախ բան կար այդ քմծիծաղի մեջ£ Նա ուշադրությամբ զննեց Կարենին՝ ձգտելով բռնել նրա հայացքը, բայց դա Անահիտին չհաջողվեց£ Կարենն աշխատում էր չնայել նրան, ձևացնելով, թե չափազանց կլանված է աշխատանքով£
Անահիտը, զուտ կանացիական հոտառությամբ, ներըմբռնողաբար հասկացավ. ինչ-որ բան է պատահել, և այդ ինչ-որ բանը կապված է իր հետ£ Բայց ի՞նչ£ Նա տենդորեն միտքը բերեց իր յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր ասած խոսքը, բայց դրանց մեջ այնպիսի մի բան չգտավ, որ վիրավորեր կամ վշտացներ Կարենին£ Եվ այդ պահից մի աղոտ տագնապ սողոսկեց սիրտը£ Հարցնել այդ մասին Կարենին, չհամարձակվեց. գիտեր՝ եթե չի ասում, ուրեմն անօգուտ է հարցուփորձը, չի ասի£
Պարզապես հարկավոր է համբերությամբ զինվել և սպասել£ Եվ Անահիտը ամբողջ երեկոն սպասեց՝ անդադրում հոգով շրջելով միջանցքներում ու բռնազբոսիկ ժպիտով պատասխանելով աղջիկների և տղաների ուրախ կատակներին£
Բանալիները հանձնելով տնտեսվար Աշոտին, տղաներն ու աղջիկները դուրս եկան դպրոցից£ Չգիտես ինչու, Անահիտին այնպես թվաց, թե այսօր ինքն ու Կարենը երկար չեն մնա իրար հետ, շուտ կբաժանվեն£ Ինչո՞ւ հանկարծ այդպես թվաց՝ Անահիտը չհասկացավ£ Բաժանվելով ընդհանուր խմբից, նրանք լուռ, առանց մի խոսքի, սպիտակին տվող ճանապարհով քայլեցին դեպի տուն£ Խախտելով լռությունը, Կարենը, իբր ի միջի այլոց, ասաց, որ ավարտական երեկույթից անմիջապես հետո գնալու է Ղազախստան, Կուստանայի մարզ՝ քեռու մոտ£ Անահիտն այնպես հանկարծակի կանգ առավ, ասես մթության մեջ դեմ առավ պատի£
– Ինչպե՞ս® Ղազախստա՞ն£ Դու ինձ թողնում ես մենա՞կ£
– Այդպես է պետք, Անահիտ£
– Իսկ ե՞ս£ Ես ի՞նչ պիտի անեմ առանց քեզ£
– Կտխրես մի քանի ամիս£
– Քեզ համար հեշտ է ասել՝ «Կտխրես®»£ Ես առանց քեզ կմեռնեմ այստեղ£
– Ես պետք է գնամ® Անպայման պետք է գնամ£ Այլապես®
– Այլապես ի՞նչ, – արագ վրա բերեց Անահիտը£– Դու ինձնից մի թաքցրու ոչինչ£ Դու այլևս չես սիրում ինձ, չէ՞®
– Ոչ, սիրում եմ, Անահիտ, հենց նրա համար եմ գնում, որովհետև սիրում եմ®£– Նա քիչ լռեց, հետո ավելացրեց մտամփոփ£– Ամեն ինչ ինչքան հեշտ կլիներ, եթե չսիրեի քեզ® Եթե այդպես լիներ, ես ոչ մի տեղ էլ չէի գնա®
Դառն ու օտարոտի հնչեցին Կարենի բառերը£ Անահիտը լարվեց, տագնապով դիտելով Կարենի դեմքն ու ջանալով կռահել, թե որտեղի՞ց է գալիս այս դառը մորմոքը, սակայն մթան մեջ ոչինչ տեսնել չկարողացավ՝ բացի իր համար անսահման թանկ դիմագծերից£
– Աստված իմ, դու այդ ինչե՞ր ես ասում, Կարեն, – մի տեսակ փոխված ձայնով մրմնջաց Անահիտը£ -Ես ոչինչ հասկանալ չեմ կարողանում£ Ի՞նչ է պատահել£
– Մի անհանգստանա, ամեն ինչ լավ կլինի, – ասաց Կարենը, քնքշորեն սեղմելով նրա թևը՝ արմունկից քիչ վերև£– Ամենից շատը՝ կես տարի, և մենք ազատ կլինենք, ինչպես®
– Դու զարմացնում ես ինձ, Կարեն, – ընդհատեց Անահիտը£– Մի՞թե մենք հիմա ազատ չենք£ Միթե՞ որևէ մեկը խանգարում է մեզ£
– Ոչ, իհարկե, բայց կուզենայի, որ բոլորովին ազատ լինենք®– արտաբերեց Կարենը թեթևակի դողացող ձայնով և, ասես ցանկանալով ազատվել նրանից, անմիջապես շտապեցրեց£– Դե լավ, գնա, ուշ է արդեն£ Բարի գիշեր£– Կարենը, առանց ետ նայելու, քայլեց կիսամութ փողոցով£
«Աստված իմ, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ, – արցունքից խեղդվելով շշնջում էր Անահիտը, նայելով ծայրեծայր սևակնած երկնքին£ Նա ամեն ինչ թաքցնում է ինձնից£ Գուցե ուրիշի է սիրում, – մտածում էր նա հուսաբեկ, – գուցե ուրիշի է սիրում ու չի ուզում այդ մասին ասել ինձ»£ Մտքերը նրան հանգիստ չէին տալիս£ Սրտում իրարամերժ հարցեր էին ծնվում, սակայն բոլոր այդ հարցերն այդպես էլ մնում էին անպատասխան£ Մի բան պարզ էր սակայն. սև ամպեր էին կուտակվում նրանց սիրո վրա£
®Կարենը, իհարկե, Անահիտից որոշ բաներ թաքցրել էր, և թաքցրել էր ոչ միայն նրա համար, որ վախենում էր ցավ պատճառել նրան, այլ որ ինքը Կարենն էլ դեռևս մի կարգին չէր կարողանում ըմբռնել պատահածի իմաստը£
Երեկոյան` դպրոց ճանապարհվելուց մի քանի րոպե առաջ, հայրը կանգնեցրեց նրան դարպասի մոտ£
– Արի այստեղ, – ասաց նա, -քեզ հետ խոսելու բան ունեմ£
Հոր խոսելու տոնը, իր բավականին անզուսպ բնավորության համեմատ՝ չափազանց մեղմ, զգաստացրեց Կարենին£
– Էդ ո՞ւր ես գնում, – հարցրեց հայրը՝ գրպանից հանելով «Բելամորկանալի» ճմրթված տուփը£– Էլի դպրո՞ց ես գնում£
– Այո, ավարտական երեկույթի ենք պատրաստվում£
– Չափազանց երկար եք պատրաստվում դուք էդ երեկույթին, – ասաց հայրը և, վառելով գլանակն ու աչքի մեկը կկոցելով՝ ծուխը բաց թողեց վեր£
– Բայց դպրոցն էլ փոքր դպրոց չի, – ժպտաց Կարենը, կռահելով, որ դպրոցի մասին հայրը հենց այնպես, ի միջի այլոց ասաց, իսկ գլխավորը դեռ առջևում է£ Եվ Կարենը ներքուստ շտկվեց՝ պատրաստ ամեն մի անակնկալի£
– Էդ ճիշտ է, – համաձայնվեց հայրը£– Ինչ ճիշտ է, ճիշտ է£– Նա, առանց շտապելու, ծխախոտի ծուխը ներս քաշեց, հետո գլխի թեթևակի շարժումով ցույց տվեց անցած ձմեռվանից մնացած կոճղը£– Նստիր, գործ ունեմ քեզ հետ£
Կարենը նստեց կոճղին, հոր դիմաց, նրա դեմքն ասես իսկույն քար կտրեց£
– Ի՞նչ գործ է£
– Ուրեմն էսպես է բանը, տղաս, ինձ էնքան էլ դուր չի գալիս, որ քեզ ամեն օր տեսնում են էդ® անունն ինչ է®Սուրենի աղջկա հետ£
– Անահիտ է անունը, – հուշեց Կարենը£– Իսկ նա ի՞նչ է արել քեզ£
Հայրը մթնեց, դժգոհ նետեց ծխուկը և կրունկով տրորելով այն, բղավեց.
– Իսկ ի՞նչ պիտի անի£ Հը՞, նա ինչ պիտի անի ինձ®
Առաջին հայացքից անիմաստ թվացող այդ հարցը, ըստ ամենայնի, իր մեջ նուրբ ակնարկ էր պարունակում, սակայն Կարենը ձևացրեց, թե իբր չնկատեց դա, անտարբեր տեսքով թոթվեց ուսերը՝ այս անգամ ցուցադրաբար նայելով ժամացույցին£
– Իսկ գուցե պե՞տք չէ այդ մասին, պապա, մի ուրիշ անգամ£
– Վախենում եմ հետո ուշ լինի£
– Որ այդպես է® հիմա էլ ուշ է արդեն£
Դա ասվեց այնպիսի հանդուգն զսպվածությամբ ու սառը հաստատակամությամբ, որ հայրը մի պահ շփոթվեց, բայց իսկույնևեթ հավաքեց իրեն և, ցասկոտ հայացքով նայելով որդուն, ֆշշաց.
– Դու էդ ի՞նչ ես տակից-գլխից դուրս տալիս, շուն-շան տղա, խայտառակել ես ուզում, հա՞, մեզ ժողովրդի®
– Մի վախեցիր, հայրիկ, ոչինչ էլ չի եղել, – ընդհատեց նրան Կարենը քմծիծաղ տալով£– Ես պարզապես ուզում էի ասել, որ սիրում եմ Անահիտին և նրան ոչ ոքի հետ չեմ փոխի£ Եվ եթե երբևէ ամուսնանամ, ապա միայն նրա հետ£
Կարենը ոտնաձայներ լսեց և իսկույն ճանաչեց. մոր ոտնաձայներն էին£ Մայրը կանգ առավ, բայց լուռ էր դեռ£ Սակայն Կարենը լավ գիտեր մոր բնավորությունը. նա սկզբում խոսակցության մեջ առաջնությունը թողնում էր ամուսնուն, բայց շուտով դա մոռացվում էր, և նա վստահորեն ու բավականին հաջող կերպով ստանձնում էր ընտանիքի գլխավորի իր դերը£
Այսպես եղավ և հիմա£ Տեսնելով, որ որդու վերջին խոսքերը դարձյալ ծանր դրության մեջ գցեցին ամուսնուն, նա հասկացավ, որ եկել է վճռական պահը, հարկավոր է անհապաղ խառնվել և ամեն ինչ դնել իր տեղը£ Մայրը, շրջանցելով կոճղը, որի վրա նստած էր Կարենը, եկավ կանգնեց ամուսնու կողքին£
– Սա ինչ է, պսակվո՞ւմ ես արդեն® Եվ ո՞ւմ հետ ես պսակվում՝ շոֆեր Սուրենի աղջկա՞, էդ նրանց հարստության վրա՞ ես աչք դրել, թե՞ նրա դիպլոմի®
– Ես պսակվելու ոչ մի մտադրություն չունեմ, մամա, – ուսերը թոթվեց Կարենը£– Եթե բանը հասնի դրան, պարզ է, որ առաջինը ձեզնից խորհուրդ կհարցնեմ£ Մի՞թե կասկածում էիր® Իսկ ինչ վերաբերում է նրանց հարստությանը, ապա մենք նույնպես միլիոնատեր չենք£– Նա հանդարտ ելավ տեղից և վերջապես ասաց այն հիմնականը, որի շուրջը, ըստ էության, պտտվում էր այս զրույցը£– Գուցե հենց այդ պատճառով եք ինձ համար հարուստ ու դիպլոմավոր հարսնացու ճարել£ Եվ նույնիսկ նրա ծնողների հետ պայմանավորվել եք՝ առանց ինձ վճռել իմ բախտը£ Վատ չէր լինի իմ կարծիքն էլ հարցնեիք®
Ծնողները գաղտնաբար նայեցին իրար£ Նրանք լավ գիտեին, որ իրեց որդին հարկ եղած դեպքում, խոսքի տակ չի մնա£ Սակայն այդպիսի բացարձակ ուղղամտություն նրանից երբեք չէին սպասում£
– Եվ շատ էլ լավ ենք արել, որ պայմանավորվել ենք, – ճղրտաց մայրը£– Իսկ ինչի՞ համար ենք արել դա£ Որպեսզի քեզ նման հիմարը լավ ապրուստ ունենա£ Որպեսզի ստիպված չլինես վիզ ծռել ուրիշի առաջ£ Գալու է, գալու է էդ օրը, երկու ձեռքով գլուխդ թակելու ես քո էդ սիրո համար, բայց ուշ է լինելու®
– Աղչի, – սաստեց նրան ամուսինը, – սպասիր, էն չես ասում, ինչ հարկավոր է£ Թող սիրի, սիրելով պսակվի£ Միայն թե ինձ ասա, Աստղիկն ինչո՞վ է պակաս քո էդ Սուրենի աղջկանից£ Նա ինչ է, քո՞ռ է, քաչա՞լ է£ Որ նայում ես՝ ոնց որ մի հուրի-փերի, ազնվությամբ եմ ասում, մեր էս վերի գյուղարանքում նրա նման աղջիկ չեմ տեսել£ Եվ քաղաքում էլ ապրում է, ոչ թե քո էս աղջիկների նման՝ ամռանն ու աշնանը՝ հանդերում, ձմռանն ու գարնանը՝ ձյուն ու ցեխի մեջ կորած£
– Այդպիսիներն ինձ ավելի են դուր գալիս, – համառորեն ասաց Կարենը:
Նրա վրա հոր խոսքերը ազդեցություն չունեցան, որովհետև անխելք մարդն անգամ կհասկանար, որ դա անհաջող փորձ էր՝ սքողել կնոջ չափից դուրս բացարձակ ասված խոսքերը. քանզի հիմնական միտքը հենց պարունակում էր նրա բառերում. մայրն ուզում էր խնամիանալ իր մի հեռու ազգականի հետ, որը խոստացել էր աղջկա օժիտի հետ միասին ավտոմեքենա նվիրել ապագա փեսային, իսկ հարսանիքից հետո նորապսակների համար սեփական առանձնատուն կառուցել քաղաքում (այդ ազգականն ապրում էր մարզկենտրոնում, ինչ որ պետ էր յուղի գործարանում, և կասկած չկար, որ նա անպայման կկատարի իր խոստումը. Աստղիկը նրա միակ աղջիկն էր, սովորում էր օտար լեզուների ինստիտուտի առաջին կուրսում և, իմիջիայլոց, անտարբեր չէր Կարենի նկատմամբ, որը, սակայն, նրան պարզապես վերաբերվում էր որպես հեռու ազգականի, ոչ ավել£
– Ձյուն ու ցեխի մեջ կորածներն ինձ ավլի են դուր գալիս, – կրկնեց Կարենը£– Իսկ առանձնատունն ու մեքենան ինձ պետք չեն£ Տուն՝ մենք ունենք, իսկ ինչ մնում է մեքենային, առանց դրան էլ կարելի է ապրել£
– Սուրենի աղջիկն իմ տուն չի մտնելու, – նորից ճղրտաց մայրը£– Ես ու հերդ նրա համար չենք տարիներով տուն ու տեղ դրել, որպեսզի նա գա տիրություն անի էստեղ£ Նրա ոտն էս տանը չի լինելու£
– Ինչո՞ւ, – գունատվեց Կարենըը£– Որովհետև հարուստ ընտանիքից չէ, դիպլոմ չունի, և պարզ չէ՝ կունենա՞ երբևէ£ Այո՞£
– Այո, – շուրթերը սեղմած գլխով արեց մայրը£
– Որ դու դիպլոմ ունես, ինչի՞ է պետք£ Գոնե մի օր աշխատե՞լ ես կյանքում£
– Չեմ աշխատել, որովհետև դրա կարիքը չենք զգում£ Ամուսինս աշխատում է£
– Ամուսինդ հասարակ անտառապահ է՝ ութսուներկու ռուբլի աշխատավարձով®
– Հասարակ անտառապահ է, բայց ամբողջ շրջանը ճանաչում, հարգում է նրան£
– Պետական անտառը ծախում, բոլորին ուտացնում է, դրա համար էլ հարգում են£
Խոսակցությունն այնուհետև վերածվեց անհեթեթության, ծնողները սկսեցին բղավել Կարենի վրա, պահանջելով նրանից հնազանդություն ու սպառնալով նրան բոլոր տեսակի պատիժներով, Կարենը համառորեն թափահարում էր գլուխը՝ անձնատուր չլինելով նրանց հորդորներին ու սպառնալիքներին£ Վերջացավ նրանով, որ Կարենը, դուրս գալով հավասարակշռությունից, նույնպես սկսեց բղավել ծնողների վրա, որից հետո մայրը անիծեց նրան՝ դառն արտասուքներ թափելով£
– Դուրս կորիր էստեղից, շուն-շան տղա, – կատաղած առաջ եկավ հայրը£– Դուրս կորիր, անպատկառ լակոտ, և չփորձես այսուհետև երևալ աչքիս, – գոռաց հայրը, դողդողացող մատներով հանելով «Բելամորկանալի» ճմրթված տուփը£
– Լրիվ խելքը կորցրել է, – որդու ետևից ծնկներին խփելով հառաչանքով ասաց մայրը՝ սրբելով արցունքները£– Ոչինչ, դու դեռ կտեսնես, – ավելացրեց նա, սակայն պարզ չէր՝ Կարենի՞ն էին վերաբերում այդ խոսքերը, թե՞ Անահիտին£
Կարենը չլսեց մոր ասածը£ Ուժեղ խփելով դարպասի դռնակը, նա, հոգով ընկճված, մի պահ կանգնեց լուռ՝ չիմանալով անելիքը£ Եվ ինքն էլ չգիտակցելով ինչպես, հանկարծակի վճռեց ավարտական երեկույթից հետո մեկնել Ղասախստան՝ քեռու մոտ£ Տնից մինչև դպրոց, նա շարունակ այդ մասին էր մտածում£ Մուրճ ու կացին բռնել գիտի, քեռին սովորեցրել է, բայց դա քիչ է, իհարկե, լուրջ գործ ձեռնարկելու համար, այդ պատճառով էլ նա վճռեց գնալ քեռու մոտ. կօգնի նրան և միաժամանակ փող կաշխատի ուսման համար, իսկ եթե այնտեղ, Ղազախստանում, լավ եղավ, կմնա այնտեղ և Անահիտին էլ կտանի իր մոտ£
® Կարենը, իհարկե, հասկանում էր, որ Անահիտի նկատմամբ ինքը հիմա անգթորեն վարվեց. հիմարաբար դուրս տվեց ու, ինչպես հարկն է, չբացատրեց բանի էությունը. դժվար չէ պատկերացնել, թե հոգեկան ինչպիսի ծանր դրության մեջ է նա այժմ£ Բայց ինքը Կարենն էլ կարգին վիճակում չէ, թեպետ խելառ մի միտք հուսադրում էր նրան, որ ամեն ինչ չէ, որ կորած է. նրան թվում էր, թե ծնողներին դեռևս կարելի է համոզել, չնայած շատ լավ գիտեր մոր բնավորությունը. եթե նա մի բան մտցրել է գլուխը, ապա, ինչ էլ ուզում է լինի, միևնույնն է, անպայման պիտի կատարի իր ասածը£ Հոր բանը, իհարկե, ուրիշ է, նրան հնարավոր էր մի բան հասկացնել, որովհետև թեև հոխորտում է՝ իրեն ձևացնելով ահեղ ամուսին ու ընտանիքի հեղինակավոր հայր, իրապես գտնվում է կնոջ իշխանության տակ® Գուցե քեռո՞ւն գրի£ Իսկ դա ի՞նչ կարող է տալ£ Քեռին այստեղից շատ է հեռու, նա ճիշտ է, շատ է սիրում Կարենին, բայց այսքան հեռավորության վրա հազիվ թե որևէ բանով կարողանա օգնել իրեն£ Ուրեմն ի՞նչ անել£ Մի՞թե միակ ելքը՝ նրա մոտ գնալն է£
Այսպիսի դառը մտքերով Կարենը մտավ բակ և սանդուղքներով տուն բարձրանալիս անսպասելիորեն մտածեց այն մասին, որ այդ տունն օտար է իր համար, ու ինքը չի ուզում ոտք դնել այնտեղ£ Եվ սարսափեց այդ հանկարծահաս մտքից®
®Այս նկարն արվեց ավարտական երեկույթի օրը£ Շրջկենտրոնից լուսանկարիչ էր եկել, ծանրամարմին, անչափ բարեկիրթ և բարի մի մարդ՝ անունը Սամսոն£ Դպրոցի պատին ինչ-որ պաստառ էր կապել, այդ պաստառի ֆոնին երկու տասերորդցիները միասին նկարվեցին£ Երջանիկ օր էր այդ օրը, շռայլ արև էր, հովը խաղում էր ծառերի կատարներին, տերևները շրջում մի կողմ£ Իսկ հետո սկսվեց երեկույթը£ Հանձնելով հասունության ատեստատը, դպրոցի տնօրենն ամեն մի շրջանավարտի համար ողջերթի սրտառուչ խոսք էր գտնում ասելու, որից պարզվում էր, որ իրենցից յուրաքանչյուրին նա, թերևս, եթե ոչ լավ, գոնե վատ չգիտեր, քան իր՝ շրջանավարտի, ծնողները£ Դա հաճելի կերպով զարմացրեց բոլորին, քանի որ տնօրենը, սովորաբար, հազվադեպ էր մտնում դասարանները, բացի իններորդից, ուր նա աշխարհագրություն էր դասավանդում, և այդչափ հազվադեպ էր խոսում աշակերտների հետ, դրա համար էլ բոլորը համոզված էին, որ նա աշակերտներից դեմքով համարյա ոչ ոքի չգիտե և պատկերացում չունի, թե ով ինչպես է սովորում, կամ ուր է մտադիր հետագայում գնալ՝ ինստիտո՞ւտ, տեխնիկո՞ւմ, թե՞ որոշել է մնալ կոլտնտեսությունում£ Եվ հանկարծ պարզվում է, որ տնօրենը բոլոր այդ տարիներին ուշադրությամբ հետևել է նրանցից յուրաքանչյուրին և բացարձակապես ամեն ինչ գիտի նրանց մասին£ Հակառակ արտաքուստ թվացող իր ողջ մանկայնության, այդ մարդն ուշադիր ու կառչուն հայացք ուներ£ Այնուամենայնիվ, մի շրջանավարտի հարցում նա սխալ դուրս եկավ£ Այդ շրջանավարտը Կարենն էր£ Հասունության ատեստահը մեկնելով նրան, տնօրենն իր սովորական, ոչ բարձր ձայնով ասաց.
– Շնորհավորում եմ քեզ, Կարեն£ Այս տասը տարիների ընթացքում դու միշտ ընթանում էիր գերազանցիկների շարքում£ Ճիշտն ասած, ինձ թվում էր անպայման մեդալ կստանաս£ Եվ, այնուամենայնիվ, ես ուրախ եմ քո նվաճումների համար£ Ես գիտեմ, որ դու վաղուց երազում ես ընդունվել Տիմիրյազևի անվան ակադեմիա£ Քեզ հաջողություններ եմ մաղթում, համոզված եմ, որ մեր դպրոցի անունը բարձր կպահես այնտեղ£ Խոստովանո՞ւմ ես£
Կարենը մի քանի վայրկյան տատանվում էր, չիմանալով ինչպես պատասխանել ուղղակի դրված հարցին£ Կարելի էր, իհարկե, ասել, որ, այո, իբր, խոստանում եմ և մնաս բարով, ոչ ոք ոչ մի բանում նրան չէր պարտավորեցնում£ Մի պահ խորհելուց հետո նա, այնուամենայնիվ, ասաց.
– Ոչ, չեմ խոստանում£
– Ինչպե՞ս թե՝ չեմ խոստանում, – տնօրենի դեմքը ձգվեց£– Չես ուզո՞ւմ բարձրագույն ընդունվել£
– Այս տարի երևի չի ստացվի£
Ընդարձակ ուսուցչանոցում, ուր տեղի էր ունենում ատեստատների հանձնման արարողությունը, լարված լռություն տիրեց£ Մի քանի տասնյակ զույգ աչքեր սևեռվեցին տնօրենին ու Կարենին£ Այն մասին, որ Կարենը չի գնում սովորելու, ոչ ոք չգիտեր, նույնիսկ Անահիտը£ Իսկ մինչդեռ բոլորը համոզված էին, որ ով, բայց՝ Կարենն անպայման պետք է գնա սովորելու, որովհետև հաջողության բոլոր շանսերն ունենալ և ինստիտուտ չգնալ®
– Իսկ դու ին՞չ ես մտադիր անել, – հարցրեց տնօրենը, բայց նկատելով, որ Կարենը շարունակում է տատանվել, ավելացրեց£– Լավ, ինքդ գիտես£
Երեկույթն, ընդհանուր առմամբ, լավ անցավ, շատ երգեցին, պարեցին պատեֆոնի նվագի տակ, ուսուցիչների խիստ հսկողությամբ սեղանի շուրջը նստած, մուշկեթի տնական թույլ գինի խմեցին, իսկ հետո միանգամից ընկան տաք, մանղալների վրայից վերցրած թշշացող խորովածի վրա£ Մանղալները դրված էին դպրոցի բակում, որտեղ հրամանատարություն էին անում Մուշեղը՝ 10-րդ «բ» -ից և տնտեսվար Աշոտը, որը, համաձայն համընդհանուր կարծիքի, լավ խորոված էր պատրաստում£ Կոլտնտեսության նախագահ Մռավը, որի տղան նույնպես այդ օրը ավարտում էր դպրոցը, երկու գառնուկ էր դուրս գրել, և հիմա գառան թարմ խորովածի բույրը բռնել էր ամենուր£ Ավարտելով կերուխումը, մի կողմ քաշեցին սեղաններն ու աթոռները, և կրկին սկսեցին երգն ու պարը£ Մուշեղը մի քանի անգամ պարի մեջ մտավ, ասես միայն նրա համար, որպեսզի պարելու հրավիրի Անահիտին, սակայն երեկույթի հենց սկզբից Կարենի տրամադրությունն անցավ նրան, և նա, ինչքան էլ ջանում էր, չէր կարողանում ստիպել իրեն պարել, թեև համարյա բոլոր շրջանավարտներն ու ուսուցիչները միահամուռ պահանջում էին. Մուշեղը գերազանց պարում էր, իսկ աղջիկների մեջ միայն Անահիտն էր, որ պարելում չէր զիջում նրան£ Մուշեղը սկզբում չվիրավորվեց մերժում ստանալու համար, երկրորդ անգամ վիրավորվեց, բայց թաքցրեց վիրավորանքը, երրորդ անգամ թաքցնել չկարողացավ£ Չընդհատելով պարը, նա մոտեցավ Անահիտին և շշուկով մի բան ասաց նրան, հավանաբար, վիրավորական բան ասաց, որովհետև Անահիտը հանկարծակի կարմրեց, աչքերը լցվեցին արցունքով, և նա արագ դուրս եկավ միջանցք£ Կարենը դուրս եկավ նրա ետևից£
– Նա ի՞նչ ասաց քեզ£
– Դատարկ բան է, – Անահիտն ինքն իրեն ստիպեց ժպտալ£– Հիմարի մեկն է, չարժե ուշադրություն դարձնել£
– Բայց նա ինչ-որ բանով վիրավորեց քեզ, – համառորեն պնդեց Կարենը£
– Ասում է՝ սերն իր տեղը, իսկ ամուսնանալու ես ինձ հետ® Երևի տնական գինին վատ է ազդում նրա վրա, – նա կրկին փորձեց ժպտալ և վախվորած նայեց Կարենին, որի դեմքը վայրկենապես դաժան արտահայտություն ստացավ£ Դա լարեց Անահիտին£ Նա արագությամբ բռնեց Կարենի ձեռքը£– Կարիք չկա չնչին բանի համար կռվել£ Հիմա այդ էր միայն պակաս ինձ£– Բայց իսկույն ևեթ սթափվեց և ավելացրեց.– Ներիր, ես ուզում էի ասել մեզ® Չէ՞ որ, իսկապես, դա մեզ պետք չէ հիմա® Մի՞թե դրա ժամանակն է, – և պատասխան չստանալով, նա խոսեց ուրիշ բանի մասին£– Դու գնալո՞ւ ես արևածագը դիմավորելու£
Կարենն ի վերջո ասես արթնացավ, նրա դիմագծերը քիչ մեղմացան£ Նա բռնի ժպտալով, ասաց.
– Երևի գնամ, բայց®
– Բայց՝ ի՞նչ, -հարցրեց Անահիտը£
– Այդ բոլորը՝ արևածագի դիմավորումը, վարդագույն երազները՝ ապագայի մասին և նման այլ բաներ, երեխաների համար ստեղծված անմիտ զվարճանքներ են թվում հիմա ինձ£ Իսկ քե՞զ£
– Չգիտեմ, ես չեմ մտածել այդ մասին£ Պարզապես դպրոցական գեղեցիկ ավանդույթ է, իսկ մենք զառամյալ ծերունիներ չենք£ Ճիշտ չէ՞®
– Իհարկե, ճիշտ է, բայց®
– Պետք չէ այդ «բայցը», պարզապես լավ բաների մասին մտածիր և ավելի շատ վստահիր ինձ£ Դա քեզ իմ միակ խնդրանքն է, չհաշված մի ուրիշ խնդրանք ևս, որն ավելի շուտ խնդրանք չէ, այլ սրտի բաղձալի ցանկություն. կուզենայի, որ միշտ ինձ մոտ լինեիր, իմը լինեիր£
– Ես քոնն եմ ընդմիշտ, բայց®
– Դարձյալ «բայց»£
– Ոչ, իմ խոսքը վստահության մասին է£ Ինչո՞ւ ես կարծում, թե ես չեմ վստահում քեզ£
– Համենայն դեպս, դու մինչև հիմա հարկ չես համարել ինձ պատմել քո մտատանջությունների մասին£ Ես հասկանում եմ, որ այդ դառնություններն ինչ-որ կերպ առնչություն ունեն ինձ հետ, հազար ու մի ձևի ենթադրություններ եմ անում՝ մեկը մյուսից սարսափելի, իսկ դու, ինչպես կրիան իր պատյանում, պարփակվել ես ինքդ քո մեջ ու լռել® Նույնիսկ չես ուզում ասել, թե ինչու այդպես հանկարծակի որոշեցիր գնալ Ղազախստան® Օհ, տեր աստված, էլի եկավ®– Անահիտը նայեց ուսուցչանոցի դռների մեջ կանգնած Մուշեղին£
– Քչփչում եք, հա՞, – արտաբերեց Մուշեղը բարեսիրտ ծիծաղով£ Նա, իսկապես, մի քիչ հարբած էր երևում£– Կարո՞ղ եմ, արդյոք, միանալ ձեզ£
– Կարող ես, – խեթ-խեթ նայելով նրան դժկամ ասաց Կարենը£
Մուշեղը, թեթևակի օրորվելով, մոտեցավ, մեջքով հենվեց լայն լուսամուտագոգին և ձեռքերը խաչեց կրծքին. մարտահրավեր արտահայտող նրա կեցվածքն ու անչար, զվարթ տրամադրությունը իրար չէին բռնում£
– Իսկ դու այդպես մի նայիր ինձ, Կարեն, – ասաց նա£– Ես եկա խաղաղությամբ, իսկ դուք® ուրեմն®դուք սվիններով դիմավորեցիք ինձ® Չեմ հիշում, թե ով է ասել£ Ասենք դա կարևոր էլ չէ£ Ես վիրավորեցի Անահիտին, և ես եկա նրա մոտ մեղքս հանձն առնելու£ Եվ փորձեք դրանից հետո ասել, թե ես անդաստիարակ ապուշ եմ£
– Դու դաստիարակված ապուշ ես, Մուշեղ, – դառը կիսաժպիով հառաչեց Կարենը£
– Նայած, թե ով է դա ասում, եթե հարցնես մորս, արար աշխարհում ինձ նման տղա չկա® Բայց, այ, որոշ հանճարներ, դպրոցական մասշտաբի, իհարկե, համենայն դեպս, չափազանց մեծ խելքից չէ, որ հրաժարվում են գնալ սովորելու£
– Իսկ դա ինչ է, շա՞տ է վշտացնում քեզ, – զայրացկոտ ասաց Անահիտը£– Քո ի՞նչ գործն է£
Մուշեղի դեմքից անմիջապես չքացավ շինծու ծիծաղկոտությունը£
– Դու այդպիսի հարց տալու իրավունք կունենայիր, եթե ես նկատի առնեի մեզ երեքիս միասին վերցրած, – ասաց նա լրջորեն և մի վայրկյան լռեց, հնարավորություն տալով, որ Անահիտը «մարսի» ակնարկը£ Բայց ես խոսում եմ միայն Կարենի մասին£ Բացեիբաց ասեմ. դու, օրինակ, երկնքից աստղեր չէիր վայր բերում£ Ես էլ, փառք աստծո, շնորհքից զուրկ չեմ, բայց ավաղ, նույնպես շատ եմ հեռու աստղերից£ Իսկ ահա նա®– Մուշեղը մատով ցույց տվեց Կարենին և կրկին անցավ իր հեգնական տոնին, որի ետևում, ի միջի այլոց, հեշտությամբ նկատելի էր դառնում այն բանի անկեղծությունը, ինչ նա ասում էր£– Ահա նա® նա առաջին մեծության աստղ է® Ինչպե՞ս արտահայտվեմ, որ հասկանալի ու պարզ լինի® Նրա մեջ աստծու կայծ կա, այսինքն տաղանդի կայծ® Մի խոսքով, կրակ կա, մարդը հանճար է՝ մասնավորապես և ընդհանրապես£ Եվ յուրաքանչյուր ազնիվ ու օրինավոր մարդու պետք է մտահոգի հանճարի ճակատագիրը, թեկուզև նա լինի դպրոցական մասշտաբի հանճար£ Իսկ վերջում կցանկանայի ավելացնել, որ դու, Կարեն, ինքդ քո նկատմամբ ունեցած վերաբերմունքի տեսակետից առաջին կարգի հիմար ես£
– Լսիր, ձեռք քաշիր, զզվացրիր արդեն, – տհաճությամբ ասաց Կարենը, մտածելով այն մասին, որ ճշմարտության մասնիկ կա նրա ասածների մեջ£– Ի՞նչ ես տակից-գլխից դուրս տալիս, գնա քնիր, երևի շատ ես խմել®
Մուշեղը ծիծաղեց£
– Սիրում եմ, երբ ճշմարտությունը երեսին ասում են£ Դե լավ, ես գնացի£ Տխուր անձնավորություններ եք դուք, ձեզ հետ մարդ կարող է ձանձրույթից սատկել£– Նա ուզում էր գնալ դեպի ուսուցչանոց, բայց կանգ առավ կես ճանապարհին, և շրջվելով, անզուսպ հանդգնությամբ ասաց.– Այնուամենայնիվ, Անահիտ, դու ինձ հետ ես ամուսնանալու£ Եվ գիտե՞ս ինչու, Կարեն£ Հիշիր, կանայք սիրահարվում են բարդ բնավորությամբ տղամարդկանց, բայց որպես ամուսին գերադասում են® ինձ նմաններին®– Նա, առանց ետ նայելու, քայլեց միջանցքով, և մտնելով ուսուցչանոց, իր ետևից ամուր փակեց դուռը£
Մնալով մենակ, Կարենն ու Անահիտը, նայեցին իրար, բռնազբոսիկ ժպտացին£ Այնուհետև, չկարողանալով իրեն զսպել, Անահիտը գողունի նայեց շուրջը և, մտերմորեն փարվելով Կարենին, հանկարծ խորը հառաչեց£
– Քեզ ի՞նչ եղավ, – հարցրեց Կարենը£
– Չգիտեմ, մի տեսակ ինչ-որ վատ բան եմ կանխազգում® ինչ-որ վախ է մտել սիրտս և շարունակ տանջում է ինձ®
– Ուզո՞ւմ ես գնանք այստեղից£
– Գնաք£ Ո՞ւր£
– Գնանք միասին արևածագը դիմավորելու£
Անահիտը հուսահատ նայեց նրան, ձեռքերով ծածկեց դեմքը£ Նա լալիս էր®
…Լուսանկարից, տարիների հեռվից հիմա Կարենը նայում էր նրան թախծոտ ու կարոտած աչքերով£ Անահիտը անձկությամբ հիշեց նրանց բաժանումը£ Ավարտական երեկույթից երկու օր հետո էր դա£ Կարենը մեկնեց առանց հարազատներին հրաժեշտ տալու (նախօրյակին նրանք նորից խիստ գժտվել էին) £ Անահիտը ճանապարհեց նրան և մենակ, տխուր վերադարձավ տուն£
Աշխարհն Անահիտի համար միանգամից դատարկվեց£ Ոչ կկվի տխրագին ձայնն էր գրավում նրան, որ գալիս էր Սառնատան կողմերից, ոչ չարդի ու մոշահավի զիլ կանչերը՝ Մատուռի ձորում, ոչ արտույտների գեղգեղանքը՝ կակաչների մեջ հուրհրատին տվող արտերում, ոչինչ, ոչինչ չէր գրավում Անահիտին, նա քայլում էր հոգնաբեկ ու մտամոլոր, և աչքին ոչինչ չէր երևում£ Ոտքերը նրան տարան ծանոթ արահետով, անցավ ծանոթ կամրջի մոտով, խորացավ անտառի մեջ և հասնելով մամռոտ քարերի մեջ լուռ ծվարած իրենց աղբյուրին, նստեց ու ազատություն տվեց արցունքներին£ Հետո նա կրկին մտածում էր Կարենի մասին, տարօրինակ էր, որ Կարենը մեկնեց՝ այդպես էլ չասելով, թե ինչը ստիպեց նրան դիմելու այդ քայլին£ Անահիտը հասկանում էր՝ Կարենը, հավանորեն, ծանրակշիռ պատճառներ ուներ իրեն ոչինչ չասելու, ինքը որոշ բաներ կռահում էր, իհարկե. այն օրը, երեկույթից հետո իրեն տուն ճանապարհելիս, Կարենը, կարծես պատահմամբ, կիսաբերան ասաց. «Ոչ մի հարցով մերոնց չդիմես»£ Անահիտը մնաց սառած՝ սպասելով, թե նա էլ ինչ կասի£ Բայց Կարենը ոչինչ չասաց այլևս£ Նա մի քանի անգամ փորձեց պարզել՝ ի՞նչ է պատահել և, առհասարակ, ի՞նչ կա թաքնված այդ բառերի ետևում, սակայն Կարենը համառորեն լուռ էր, Անահիտը նույնպես լռեց, հասկանալով, որ Կարենն իր ծնողների մասին դատապարտելի ոչինչ ասել չի ուզում£ Բայց ծնողների հետ ունեցած նրա վեճն ինչ-որ չափով կապվա՞ծ է արդյոք իր հետ, թե ոչ£ Անահիտը չգիտեր, և դա նրան մտատանջում էր®
Այո, գնաց Կարենը, և Անահիտի համար, աշխարհը, իրոք, միանգամից դատարկվեց, կորցրեց իր հմայքը£ Նրա միակ սփոփանքն այժմ Կարենի նամակներն էին, որ գալիս էին շաբաթը մեկ, երբեմն՝ նաև երկու անգամ£ Անահիտի համար այդպիսի օրերը տոն օրեր էին, վերցնում էր գրքերը (ընդունելության քննությունների էր պատրաստվում) և գնում Մատուռի ձոր£ Նստում էր մամռոտ ժայռերից մեկին և, աղբյուրի անուշ կարկաչն ականջում, դանդաղ, ըմբոշխելով յուրաքանչյուր բառը, ընթերցում ու վերընթերցում էր Կարենի նամակը£
Անահիտին այդ նամակները դուր էին գալիս, և դուր էին գալիս ոչ միայն այն բանի համար, որ Կարենն էր գրել, այլև, որ դրանք ինքնին հետաքրքրական նամակներ էին՝ տոգորված սիրով ու քնքշությամբ՝ հանդեպ Անահիտի, գրված մանր ձեռագրով, տառերը, ոնց որ մարգարիտներ՝ խնամքով շարված էին աշակերտական տետրից պոկված մի քաի թերթերի վրա£ Կարենը գրում էր իր գործերի մասին, շինարարությունից էր գրում, ուր աշխատում էր քեռու հետ միասին, աշխատանքային ընկերներից, այն մասին, թե ինչքան ծանր է իր համար առանց Անահիտի, և որ ինքը խելացնոր կերպով ուզում է տեսնել նրա ժպիտը, լսել նրա ծիծաղը, զգալ նրա ձեռքերի ջերմությունը® Ձորում, աղբյուրի մոտ միայնակ նստած, Անահիտը վերընթերցում էր Կարենի հերթական նամակը, և ծիծաղն ու լացը մեջընդմիջվում էին, հետո նա ելնում, լվացվում էր աղբյուրի սառը ջրով և վազում տուն՝ ուրախ ու թեթևացած£ Իսկ ուշ երեկոյան, երբ բոլորը պառկում էին քնելու, վառում էր լույսը, և, սեղանին հակված, գրում էր Կարենի նամակի պատասխանը՝ լի ջերմությամբ ու սպասումով, գրում էր ու ինքն էլ զարմանում՝ որտեղի՞ց են այսքան բառերը, իրենք իրենց հորդում են®
Մի անգամ, արևալից մի քնքուշ առավոտ, Անհիտը դուրս եկավ պատշգամբ և, բաց անելով պատուհանը, սկսեց նայել դուրս£ Բակի հեռավոր անկյունում մայրը կթում էր կովը, և հում կաթը թշշոցով փրփրում, բարձրանում էր պղնձե կլայեկած կթիչի մեջ£ Երեք ամսական հորթը, փոքրիկ պարանը վզին, դունչը ագահորեն խոթում էր այս ու այն կողմ՝ խանգարելով կթելուն£ Անահիտի մայրը ձեռքով հրում էր նրան, բայց հորթը նորից ու նորից խցկվում էր կովի տակ£
– Աղջի, Անահիտ, մի դեն կորցրու էս հիմարին, – կանչեց մայրը, – չե՞ս տեսնում խանգարում է£
Անահիտը ծիծաղեց, վազելով իջավ տնից և, բռնելով պարանից, հորթուկին մի կողմ քաշեց£ Նա խալաթի ծայրով սրբեց հորթուկի դունչը և համբուրեց ճակատը, որից հորթուկն ասես ոգևորվեց՝ ցանկանալով կրկին դուրս պրծնել Անահիտի ձեռքերից, բայց Անահիտը նրան կապեց թթենուց և մատով սպառնաց նրան.
– Դի հիմի գնա խուլիգանություն արա, հիմարիկ£
Հորթուկը պռոշ արած նայեց նրան, շրջեց գլուխը£
Անահիտը ժպտաց, ուզում էր գնալ տուն, մայրը նորից կանչեց նրան£
– Թեյնիկը դիր, նախաճաշենք£ Էն կոթավոր կաթսան էլ մի լավ լվա, կաթը տաքացնենք£
– Շատ լավ, մամա£
Երբ նստել էին նախաճաշելու, Անահիտը նկատեց, որ մայրը մտահոգ տեսք ունի£ Այսինքն, նա դեռ երեկ էր նկատել դա, երբ մայրը եկավ աշխատանքից (նա դաշտավարական երրորդ բրիգադում օղակավար էր), բայց ուշադրություն չդարձրեց, իսկ հիմա մոր դեմքի արտահայտությունը տագնապահույզ արեց նրան£ Անահիտը տեսավ, որ մայրը մի երկու անգամ փորձեց ինչ-որ բան ասել, բայց, հավանաբար, սիրտ չէր անում£ Ի վերջո, այնուամենայնիվ, հարցրեց՝ չնայելով աղջկա կողմը.
– Երեկ Կարենից էլի նամա՞կ ես ստացել£
– Այո£
– Ի՞նչ է գրում£ Լա՞վ են գործերը£
– Իհարկե®-պատասխանեց Անահիտը՝ անթարթափ նայելով մորն ու ձգտելով բռնել նրա հայացքը£
Մայրը խոր հոգոց հանեց և վերջապես նայեց աղջկան£
– Աղջիկս, լավ կլիներ, թողնեիր էդ նամակագրությունը£
Անահիտը քիչ մնաց ձեռքից վայր գցեր թեյի բաժակը£
– Ինչո՞ւ, մայրիկ® Սրտո՞վդ չի Կարենը£
– Նա գուցե և սրտովս է, աղջիկս, բայց ծնողները սրտովս չեն®
Անահիտը մի կում թեյ ևս խմեց, զգալով, որ բաժակը դողում է ձեռքին, հետո բաժակը դեն հրեց£
– Իսկ ի՞նչ է պատահել, մայրիկ, նրանք քեզ ի՞նչ վատ բան են արել®
Մայրը սփռոցից ինքնաբերաբար հավաքեց հացի փշրանքները£
– Ի՞նչ ասեմ, աղջիկս, երեկ երեկոյան կոլխոզի գրասենյակի մոտ պատահեցի էդ Լուսիկին£
– Կարենի մո՞րը£
– Հա£ Տեսնում եմ՝ մի տեսակ ծուռ-ծուռ է նայում£ Մտածեցի՝ փոստում բանում երևի վիճել է (փոստից նոր էր դուրս եկել), կողքով անցնում էի, կանգնեցրեց՝ իբր գործ ունի հետս£ Դու, ասում է, աղջկադ կապը քաշիր, թող մեր տղային չհանի ճանապարհից, նա իբր մի տարի է արդեն, ինչ նշանած ունի, ինստիտուտում սովորում է£ Մնացի քար կտրած£ Ի՞նչ նշանած, ասում եմ£ Պարզվում է, որ իր հեռու ազգականի աղջիկն է® Անունն էլ ասաց, մտքիցս գնացել է® Հա, անունն Աստղիկ է®
– Իսկ հետո՞®-հարցրեց Անահիտը հանկարծակի խռպոտած ձայնով, զգալով, որ հեղձուկը հոսում է կոկորդին®-Հետո է՞լ ինչ ասաց®
– Դե, ի՞նչ պիտի ասի, աղջիկս, – ձեռքը հուսահատական թափ տվեց մայրը£– Աղջկադ ասա, ասում է, որ նրա ոտքը իմ շեմքը չի տեսնելու£ Նա դեռ իր հոր տանը, ասում է, մեզ բոլորիս թշնամացրել է իրար հետ£ Իբր թե, Կարենը քո պատճառով է գնացել խոպան, և աստված գիտի, թե էլ ինչեր ասաց® Մի քանի հոգի էլ հավաքել էր գլխին, ամոթից քիչ էր մնում գետինը մտնեի® Լավ կլիներ, ձեռք քաշեիր դրանցից, աղջիկս, դեռ էս գլխից ձերը թարս է գնում, ի՞նչ պիտի լինի դրա վերջը® Ձեռք քաշիր, քանի ուշ չի® Ուրիշ տղաներ չկա՞ն, ինչ է, հրեն, տես ինչքան կան գյուղում®
Մինչ ուշ երեկո՝ Անահիտը գունատ, հուսաբեկ ու տրտում, տնից դուրս չեկավ£ Իսկ երեկոյան երկինքը միանգամից մռայլվեց՝ պատվելով սև ամպերով£ Նա բաց արեց լուսամուտները£ Անձրև էր սկսվել, և սառը հովը եղինջի, կանաչ խոտի, թաց ծաղիկների ու թրջված հողի զովասուն բուրմունք էր բերում£ Անձրևը գնալով վարարեց՝ աղմկելով ջրհորդաններում, կռատուկի լայն տերևների ու թիթեղե տանիքների վրա£ Մերթ ընդ մերթ ցնցվում, ալեկոծվում էր երկինքը՝ մեկ հանկարծ բացվելով սպիտակավուն հրով, մեկ սեղմվելով անթափանց խավարի մեջ£
Անահիտը նստել էր պատշգամբում դրված թախտին, փաթաթվել մոր բրդե շալում. նրա դողը բռնել էր£ Ներքնահարկից բարձրանալով տուն, մայրը անհանգստությամբ նայեց նրան£
– Ցո՞ւրտ է, մամա, թե ինձ է թվում, – հարցրեց Անահիտը, նայելով բաց լուսամուտներին£
– Ոչ, ցուրտ չէ, – հառաչեց նա£– Պարզապես վիշտ ունես սրտումդ, դրանից է£
– Դա ճիշտ չէ, մամա£ Ճիշտ չէ, որ նա հարսնացու ունի£
– Իսկ ինքը՝ Կարենը, չի՞ ասել քեզ այդ մասին£
– Դա ճիշտ չէ, դրա համար էլ չի ասել£ Սուտ է£
– Սուտ չէ, աղջիկս£ Ես դեռ անցայլ տարի եմ լսել£ Բայց նշանակություն չեմ տվել£ Չէ՞ որ ձեր մեջ ոչինչ չկար էն ժամանակ£ Իսկ հետո սկսեցիք հանդիպել, և ես մտածեցի, որ նա ոչ մի նշանած-բան չունի, էդ բոլորը ասեկոսություններ են£ Բայց երեկ նրա մայրն իր բերանով ասաց® Իսկ եթե ճիշտը կուզես իմանալ, Կարենն ինքը պիտի ասեր քեզ էդ մասին£ Իսկ նա, տեսնո՞ւմ ես, թաքցրել է® Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնի£
– Դա ճիշտ չէ, մամա, ես դրան չեմ հավատում, այլապես նա անպայման կասեր ինձ, – հոգնաձայն արտաբերեց Անահիտը և զգաց, որ ինքը դա ավելի շատ ասում է այն նպատակով, որպեսզի հավատացնի ինքն իրեն, որովհետև սոսկալի ծանր էր իր համար, – ծանր այն բանի գիտակցությունից, որ սերը, իր առաջին սերն ու նրա հետ կապված լուսաշող ու թանկագին բոլոր երազները կործանվում են իր աչքի առաջ, և ինքն անզոր է որևէ բան փոխելու®Ի՞նչ անել, աստված իմ, ո՞ւմ և ինչի՞ հավատալ, ո՞ւմ վրա հույս դնել այսուհետև£
Այդ օրը մինչև ուշ գիշեր ու հաջորդ ամբողջ օրն Անահիտը տանը ետ ու առաջ էր քայլում՝ հորինելով այն նամակը, որ պետք է գրեր Կարենին£ Մտքում նամակը ստացվում էր ճիշտ այնպիսին, ինչպիսին, Անահիտի կարծիքով, պիտի լիներ, երբ գրում ես մի մարդու, որը խաբել է քեզ՝ սուր, անողոք ու միաժամանակ սեփական արժանապատվության զգացումով£ Բայց նստում էր սեղանի մոտ թե չէ՝ այդ ամենը թղթին հանձնելու համար, ստացվում էր անգույն ու խղճուկ մի բան, իսկ տոնը՝ նվաստացուցիչ, մի տեսակ մանկական թոթովանք էր ստացվում, և ոչ թե նամակ£ Մնում էր միայն արցունքներով ողողել£ Ինչ արժե հենց սկիզբը. «Իմ սիրելի, իմ թանկագին®»£ Սիրտ է խառնում այդ բառից՝ «սիրելի», ասես որևէ իմաստ է պարունակում իր մեջ£ Դա բառ-կեղծիք է, բառ-դատարկություն® «Սիրելի®»£ Իբր թե սեր կա£
Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?