Электронная библиотека » ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ » » онлайн чтение - страница 9


  • Текст добавлен: 20 января 2023, 15:21


Автор книги: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Жанр: Современная русская литература, Современная проза


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 9 (всего у книги 30 страниц) [доступный отрывок для чтения: 10 страниц]

Шрифт:
- 100% +

Նամակը ոչ մի կերպ չէր ստացվում£ Բայց նրա վրա անցկացրած ժամանակն ապարդյուն չանցավ. օրվա վերջում վշտի նախնական սուր զգացողությունն այլևս չկար. Անահիտին թվում էր, վերադարձել է հարազատ մարդու թաղումից և միայն սիրտն է, որ դեռևս շարունակում է նվվալ ցավից£ Բայց Անահիտը դրան նույնպես սկսեց ընտելանալ, ավելի շատ՝ ստիպեց ընտելանալ, չնկատել®

Իսկ երեկոյան նրա մոտ եկավ նախկին դասընկերուհիներից մեկը՝ Ագնեսան, և հաղորդեց, որ այսօր ակումբում հնդկական նոր կինոնկար են ցուցադրելու, չտեսնված հետաքրքրական նկար է£

– Գնա՞նք միասին, – ասաց Ագնեսան£– Մենակ չեմ ուզում£

– Իհարկե, գնանք, – արագ, ձայնի մեջ մարտահրավեր՝ արձագանքեց Անահիտը, և նա դա ասաց այնպիսի տոնով, որ զարմանքից Ագնեսայի աչքերը կլորացան£– Քանիսի՞ն է սկսվում£

– Իննին£ Կես ժամ է մնացել£ Քեզ ի՞նչ է եղել, Անահիտ£

– Ի՞նչ պիտի լինի£ Ամեն ինչ կարգին է£ Նույնիսկ շատ լավ է£ Կես ժամ է մնացել ուրեմն£ Կհասցնեմ շորերս փոխել£ Նստիր մի քիչ, ես հիմա…

Նա արագորեն վրայից հանեց խալաթը, հագավ ավարտական երեկույթի համար կարված սպիտակ շրջազգեստը՝ կրծքից պոկելով ու մի կողմ նետելով արհեստական ճերմակ վարդը£ Կորչի այն ամենը, ինչ արհեստական է, ինչ կեղծ է£ Շտապ հարդարեց մազերը և դուրս եկավ պատշգամբ, ուր նրան սպասում էր Ագնեսան£

– Գնացինք£

Ակումբի մուտքի մոտ մի խումբ տղաներ կային կանգնած£ Աշխույժ զրուցում, ծիծաղում էին£ Նրանց մեջ էին նաև Մուշեղն ու ինչ-որ մի տղա, որը, հավանորեն, բոլորի ուշադրության կենտրոնում էր այդ պահին, ծիծաղաշարժ բան էր պատմում, որովհետև բոլորը նայում էին նրան, ծիծաղում£ Ուշադիր նայելով՝ Անահիտը ճանաչեց տղային, Կարենի հորեղբոր տղան էր՝ Հրանտը£ Առաջին պահ՝ Անահիտը ցանկացավ ետ դառնալ տուն, սակայն հաջորդ վայրկյանին նա փոխեց մտադրությունը և ուղիղ գնաց Հրանտի կողմը£ Ամենայն հավանականությամբ, Անահիտի դեմքը վճռական արտահայտություն ուներ, որովհետև Հրանտն իսկույն լռեց, իսկ մյուսները դադարեցին ծիծաղելուց և միայն Մուշեղն էր, որ շարունակում էր ժպտալ, բայց նրա ժպիտը նախատեսված էր Անահիտի համար£ Ընդ որում, շուտով նրա ժպիտը ևս չքացավ£

– Բարի երեկո, Անահիտ, – ողջունեց Մուշեղը£

– Բարև, Մուշեղ£

– Կինո՞ ես եկել£

– Գուշակեցիր£ Իսկ ինչո՞ւ չէ® Չի՞ կարելի կինո գալ®

– Ես հենց այնպես ասացի® առանց ետին մտքի®– շփոթվեց Մուշեղը£– Ես հիմա տոմս կվերցնեմ£

– Ես մենակ չեմ, Ագնեսան էլ ինձ հետ է£

– Նրա համար էլ կվերցնեմ, – ուրախացավ Մուշեղը և անմիջապես գնաց դեպի դրամարկղ£

Անահիտը նայեց տղաների կողմը£

– Հրանտ, մի րոպեով կարելի՞ է£

– Ի՞նձ, իհարկե£

Ագնեսային թողնելով մենակ, Անահիտը գնաց դեպի ակումբի բակում կանգնած շահ թթենին£

Հրանտը տրակտորիստ էր կոլտնտեսությունում, իսկ ամառներն աշխատում էր կոմբայնի վրա£ Նա բարձրահասակ, թիկնեղ տղա էր՝ կլոր, բարեհոգի բութ դեմքով ու այդ դեմքին ընդմիշտ կպցրած նույնպիսի բութ ժպիտով՝ նա մի երկու տարի առաջ էր ավարտել միջնակարգը, բանակում տանկիստ էր եղել, այնտեղից վերադառնալուց անմիջապես հետո գնացել էր կոլտնտեսության նախագահի մոտ և ասել. «Բանակում տանկիստ եմ եղել, իսկ տանկն ու տրակտորը նույն գործարանում են սարքում, մի տրակտոր տուր, գյուղում աշխատեմ»£ Նախագահը չէր մերժել£

Հրանտն իր սրամտությամբ աչքի չէր ընկնում, բայց ստացվել էր այնպես, որ ինչ էլ որ ասում էր, չգիտես ինչու, բոլորը ծիծաղում էին£ Եվ ոչ ոք չէր կարողանում բացատրել այդ տարօրինակ հանգամանքը£

Նա, առանց շտապելու, անջատվեց տղաներից, և, թերծխած գլանակը գցելով գետնին ու ոտքով տրորելով այն, մոտեցավ Անահիտին£

– Լսիր, Հրանտ, ես ուզում եմ մի հարց տալ քեզ£ Բայց խոսք տուր, որ մեր մեջ կմնա այս խոսակցությունը, – սկսեց Անահիտը£– Խո՞սք ես տալիս£

– Է, քույրիկ, – ծոծրակը քորելով ասաց Հրանտը, – ախր, ինչպե՞ս կարող եմ խոսք տալ£ Բոլորը գիտեն և, դու էլ գիտես, որ ես բերանում խոսք պահող չեմ£ Էնպես որ, եթե գաղտնիք է, ինձ մի ասա£

Անահիտն ակամա ժպտաց այդ պարզասիրտ խոստովանության վրա£

– Լավ, սատանան քեզ հետ, այնուամենայնիվ, պիտի հարցնեմ£ Հրանտ, այդ ճի՞շտ է, որ ձեր Կարենը հարսնացու ունի մարզկենտրոնում£

Հրանտը բթահայաց նայեց նրան£

– Աստղիկի մասի՞ն է խոսքը, – հարցին հարցով պատասխանեց Հրանտը£

– Նրա անունը Աստղի՞կ է, – հարցրեց Անահիտը, թեև մայրն ասել էր արդեն£

– Աստղիկ է®Հա, ոնց որ թե էդպիսի բան կա ® Ասում են, իբր նշան են տվել® Բայց ճիշտ է, թե չէ՝ հաստատ չգիտեմ, մեզ չեն ասել£

– Իսկ դու չգիտե՞ս, թե Կարենն ինչու է գնացել Ղազախստան£

– Չգիտեմ£ Հորեղբորս կինը՝ Կարենի մայրը, այսինքս, բոլորին ասում է, որ իբր հարսանիքի համար փող աշխատելու է գնացել£– Նա հանկարծ կանգ առավ և զարմանքով նայեց Անահիտին£– Սպասիր, բա դա էդ ո՞նց է ստացվում. դուրս է գալիս, որ նա քեզ հետ հենց էնպես ման է եկել, հա՞£

– Այդպես է ստացվում®– Անահիտի ձայնը դողաց£ Նա կտրուկ շրջվեց և քայլեց դեպի ակումբի մուտքը£ Մուշեղն այնտեղ կանգնած սպասում էր նրան£

– Իսկ ո՞ւր է Ագնեսան, – կտրական նայեց Անահիտը, նկատելով, որ ընկերուհին չկա£

Նրա տոնը շփոթեցրեց Մուշեղին£ Նա կարմրեց և մի ոտքից մյուսն անցնելով ասաց, որ մինչև նրանց գալը ինքն իր համար տոմս էր վերցրել, իսկ երբ Անահիտն ու Ագնեսան եկան, իր տոմսը տվեց Ագնեսային, Անահիտի ու իր համար նոր տոմսեր գնեց£ Ճիշտ է, Ագնեսան առանձին կնստի, բայց, դե, ոչինչ, նա բարի սիրտ ունի, չի նեղանա£ Չէ՞ որ ինքը՝ Անահիտը ևս, դեմ չէ, որպեսզի գոնե մի երեկո իրենք նստեն կողք-կողքի£ Ճիշտ չէ՞®

«Իսկ ինչու չէ, մի երեկո կարելի է», – մտածեց Անահիտը և անսպասելիորեն ասաց բարձրաձայն.

– Իսկ ինչու՞ չէ£ Համաձայն եմ՝ նստենք կողք-կողքի£– Նրա ձայնը ղողանջեց ինչպես պրկված լար£– Կնստենք իրար մոտ, իսկ հետո դու կուղեկցես ինձ մինչև տուն, ճանապարհին սեր կբացատրես®

Այս խոսքի վրա նա կանգ առավ, նկատելով, որ Մուշեղը զսպված ժպիտով տոմսերը պատռեց և հանգիստ սկսեց ծվեն-ծվեն անել դրանք£

– Ես քեզ սեր չեմ բացատրելու, մի վախեցիր, – ասաց նա£– Չնայած դու ինձ թեթևսոլիկ մարդու տեղ ես դնում, բայց, երևի, այնուամենայնիվ, ստոր չես համարում£ Այդպես չէ՞£

– Այդ ինչե՞ր ես ասում, Մուշեղ, – զարմացած շշնջաց Անահիտը£

– Ինձ Ագնեսան հենց նոր ասաց, որ դու ինչ-որ ծանր ապրումներ ունես և, ելնելով այն բանից, թե ինչպիսի տեսքով մոտեցար Հրանտին, քո ապրումները կապված են Կարենի հետ£ Ես քեզ չեմ հարցնի, թե ինչ է պատահել, բայց և քո հոգեկան ծանր դրությունից օգտվել նույնպես չեմ ուզում£

– Ի սեր աստծո, ներիր ինձ, Մուշեղ, իրոք, որ վատ ստացվեց, ես իսկականից գլուխս կորցրել եմ£

– Եվ չես ուզում, իհարկե, գնալ կինո£

– Ոչ, չեմ ուզում£

– Որ այդպես է, ես քեզ կուղեկցեմ տուն£– Նա ուշադիր նայեց Անահիտին և ժպտալով ավելացրեց£– Եվ տուն գնալ նույնպես չես ուզում£ Գուշակեցի՞£

– Տուն գնալ նույնպես չեմ ուզում®– կամացուկ ասաց Անահիտը£

– Այդ դեպքում այս երեկո ինձ դարձրու քո եղբայրը, ծառան, դարձրու ինձ քո խեղկատակ ծաղրածուն, ինչ ուզում ես դարձրու, միայն թե քո ետևից քարշ գամ փողոցներով ու նույնիսկ գյուղի շրջակայքով այնքան ժամանակ, մինչև խաղաղվի հոգիդ, – նկատելով Անահիտի դժգոհ հայացքը, Մուշեղն արագորեն ավելացրեց£– Եղիր սիրալիր ու բարի և մի մերժիր ինձ, որովհետև այդ վիճակում, միևնույն է, ես քեզ մենակ բաց չեմ թողնի ոչ մի տեղ£ Գնացինք£

Նրանք դանդաղ քայլերով սկսեցին հեռանալ ակումբից՝ դեպի ուր շտապում էին մարդիկ՝ ջահել աղջիկներ ու տղաներ, կանայք, տղամարդիկ£ Նրանք բոլորն էլ շրջվում, տարակուսանքով նայում էին Մուշեղի ու Անահիտի ետևից և տարակուսելու բան էլ կար. մինչև կինոնկարի սկիզբը մնացել էր ոչ ավել, քան հինգ րոպե, իսկ այդ երկուսը գնում էին ակումբի հակառակ ուղղությամբս£

Ակումբի առջև, խճապատ հրապարակն անցնելիս, դեմ առ դեմ հանդիպեցին երկու կնոջ£ Նրանցից մեկն այնպիսի մի ակնհայտ արհամարհանքով ու ծաղրանքով նայեց Անահիտին ու Մուշեղին, որ Անահիտը ակամայից շրջեց դեմքը, իսկ Մուշեղն ասաց անկաշկանդ ժպիտով.

– Հիմա տղա ես, դիմացիր£

Այդ կինը Կարենի մայրն էր®

Որոշ ժամանակ գյուղական մթին ու անմարդ փողոցներով լուռ քայլելուց հետո, նրանք թեքվեցին դեպի ձորը, և հասնելով ձորի վրա կախված մեծ, սալ գլաքարին, նստեցին քարի վրա, կողք-կողքի£ Ներքևում, անդնդախոր ձորում սև մթությունն էր, և մթության մեջ կամացուկ վշշում էր լեռներից իջնող գետակը£

Գետակն այդ անցնում էր մամռածածկ քարերի մեջ անտերունչ մնացած աղբյուրի մոտով, աղբյուրից քիչ ներքև, ճեղքելով երկինքը, վեր է բարձրանում մի հաճարկենի, գետակն անցնում է սպիտակավուն այդ հաճարենու մոտով, որի վրա փորագրված են իր և Կարենի անունները® Բայց, ոչ, Անահիտն ուզում է իրենից հեռու վանել այդ մտքերը, նա այսօր ոչինչ հիշել չի ուզում, նա ուզում է մոռանալ այն ամենը, ինչ կապված է Կարենի հետ£

– Ինչ լավ եղավ, որ եկանք այստեղ, – անսպասելիորեն կամացուկ ասաց Անահիտը, ասես վախենալով խանգարել գիշերվա թրթռուն անդորրը£– Եվ ինչ լավ եղավ, որ դու պատռեցիր տոմսերը£ Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նստեի խեղդուկ դահլիճում£

– Չես մրսո՞ւմ, -հարցրեց Մուշեղը£

– Ոչ, ես ինձ լավ եմ զգում, ես ինձ հիմա շատ լավ եմ զգում, շնորհակալ եմ£ Այսօր վաղ առավոտվանից ինչ-որ դող էր բռնել ինձ, մրսում էի, իսկ հիմա չեմ մրսում£ Ինչ փառավորություն է այստեղ£ Մուշեղ, դու գիտես, ես առաջին անգամ եմ լինում այստեղ£ Եթե առաջներում իմանայի, թե այսքան լավ է այստեղ, ամեն երեկո կգայի£

– Եթե ուզում ես, մենք ամեն երեկո կարող ենք գալ այստեղ, – ասաց Մուշեղը£

Անահիտը, տարված խոհերով, չպատասխանեց£ Վերջապես նա հարցրեց.

– Ասա, Մուշեղ, դու հավատո՞ւմ ես Կարենի ազնվությանը£

Մուշեղը լուռ նայեց Անահիտին£ Նա այդ հարցին չէր պատրաստվել£ Բայց, այնուամենայնիվ, պատասխանեց անհողդողդ.

– Հավատում եմ£

– Կատարելապե՞ս£

– Կատարելապես:

– Դու, հավանաբար, ինձ չհասկացար£ Ես նկատի ունեի նրա ազնվությունը՝ իմ հանդեպ, – ճշտեց Անահիտը£

Մուշեղը մթության մեջ քմծիծաղեց և սկսեց նայել ներքև, ուր լեռներից իջնող գետակը, դուրս գալով ծառերի տակից, մի պահ պսպղում էր լերկ քարերի վրա ու նորից մտնում անտառ£

– Դու, իհարկե, այդ հարցը ինձ չէ, որ պիտի ուղղեիր®

– Ներիր, ես չէի ուզում վիրավորել քեզ, – արագ ասաց Անահիտը£

– Վերջ տուր ամեն դատարկ բանի համար ներողություն խնդրելուն, -սրտնեղությամբ ասաց Մուշեղը£– Ինչ վերաբերում է քո հարցին, ապա® չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչ է եղել ձեր միջև® Քեզ, հավանորեն, իմ անկողմնակալ կարծիքն է պետք£

– Իհարկե, – գլխով արեց Անահիտը, դեռևս չհասկանալով, թե նա խոսքն ուր է թեքում£

– Լավ, ես անկողմնակալ կլինեմ, չնայած ատում եմ ինձ դրա համար® Այսպես, ուրեմն, ինչ էլ ուզում է, որ եղած լինի ձեր միջև, անկախ դրանից, ես չեմ հավատում, թե Կարենն ընդունակ է ստորություն անելու քո հանդեպ® Երկուսից մեկը՝ կամ այստեղ որևէ թյուրիմացություն կա, կամ ես պարզապես, ինչպես հարկն է, նրան չեմ ճանաչել® Ահա բոլորը£ Իսկ այժմ, խնդրում եմ, գնանք տուն, ինձ համար դժվար է շարունակել այս խոսակցությունը£– Մուշեղը ելավ տեղից և դանդաղաքայլ գնաց դեպի գյուղը£ Անահիտը նույնպես բարձրացավ քարից, և գլխահակ քայլեց Մուշեղի ետևից£

Նա ուշացումով հասկացավ, որ Մուշեղից պահանջել է ավելին, քան դրա իրավունքն ուներ, և այդ տղայի հանդեպ ունեցած սեփական մեղքի գիտակցումն այնքան ազդեց Անահիտի վրա, որ նա միառժամանակ մոռացավ իր վիշտը£ Մինչև իրենց տուն գնացին լուռ£ Դարպասի մոտ կանգ առան£

– Ժամը քանի՞սն է, – հարցրեց Անահիտը, որպեսզի խախտեր ճնշող լռությունը£

– Ուշ է արդեն£– Մուշեղի ձայնը հնչեց բավականին չոր£

– Մի՞թե£

– Բարի գիշեր, Անահիտ£

– Բարի գիշեր, Մուշեղ£ Չգիտեմ ինչպիսի խոսքեր ասեմ քեզ այս փառավոր երեկոյի համար£

– Ոչինչ ասել պետք չէ£

– Բարի գիշեր, Մուշեղ£

– Ցտեսություն£ Եթե հարկավոր եղա՝ կանչիր£

– Շնորհակալություն, Մուշեղ£

Մուշեղը շրջվեց, քայլեց դեպի բլրի ստորոտում քնած իրենց փոքրիկ, ընդամենը մի քանի տնից բաղկացած թաղամասը£ Գիշերային անմարդ ճանապարհին որոշ ժամաակ միայնակ ու աղոտ ուրվագծերով երևում էր նրա կարճլիկ, պնդակազմ կերպարանքը, հետո այն միախառնվեց մթությանը, ասես ձուլվեց նրան£

Անահիտը խոր հառաչեց և մտավ բակ£ Մուշեղի հանդեպ ունեցած մեղքի տանջալից գիտակցումը չէր լքում նրան£

Եվ ով գիտե, գուցե հենց այդ զգացումը, ինչպես նաև տրտմագին միայնակության զգացումն ու հոգեկան ունայնությունը, որ համակել էր նրան մոր հետ ունեցած այն անմոռանալի զրույցից հետո, պատճառ դարձան, որ Անահիտն արդեն հաջորդ օրը, ինչ-որ պատրվակ բռնելով, կանչեր Մուշեղին£ Անահիտը կանչեց նրան, և Մուշեղը, ասես ամբողջ օրը նրա կանչին էր սպասել, անհապաղ եկավ£ Նրանք մինչև ուշ երեկո ման եկան ձորափին, սալ գլաքարին նստած նայեցին իրիկնային աղջամուղջի մեջ կորսված ձորերին, հետո Մուշեղը խնդրեց մյուս օրն էլ հանդիպել, Անահիտը երկար ժամանակ լուռ էր, հետո ասաց՝ «լավ»£ Նրանք հանդիպեցին նաև հաջորդ օրը, հետո նորից ու նորից£ Մուշեղը նրա համար աննկատելիորեն դարձավ այն միակ անձնավորությունը, որին Անահիտը կարող էր հաղորդակից դարձնել իր փոքրիկ վշտերին և ուրախություններին, այն միակ մարդը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր լսել նրան, ճիշտ ըմբռնել նրա ասածները, կարեկցել, իսկ եթե հարկ լինի, նախատինք տալ ինչպես հարկն է£ Մի խոսքով, նրան կարելի էր ապավինվել£ Իրար ետևից անցնում էին օրերը, օրերը դառնում էին շաբաթներ® Իրար ետևից անցնում էին շաբաթները£ Եվ մի անգամ Անահիտը, ուշադիր նայելով Մուշեղին, հանկարծակի նկատեց, որ նրա դեմքը նիհարել է, այտերը փոս են ընկել, իսկ աչքերը նայում են տխուր ու հոգնած£ Նա անհանգստացավ և հարցրեց.

– Քեզ ի՞նչ է պատահել, Մուշեղ£ Գուցե հիվանդացե՞լ ես, – և ուշացումով գլխի ընկավ, որ հիմար հարց տվեց£

Մուշեղն անուրախ ժպտաց և պատասխանեց, որ ամեն ինչ կարգին է£ Այդ անուրախ ժպիտն այնպես թափանցեց Անահիտի հոգու խորքը, որ նա դժվարությամբ զսպեց իրեն, որ լաց չլինի£ Անահիտը նոր միայն հասկացավ, որ ըստ էության բոլոր այս շաբաթներին ինքը միանգամայն անգթորեն, եսամոլաբար շահագործել է Մուշեղի զգացմունքները, իր հանդեպ ունեացած նրա անանցողիկ սերը£ Եվ նա տանջալից ամոթ զգաց անձնուրացաբար իրեն սիրահարված այդ բարի ու լավ տղայի նկատմամբ իր անարդարացի դաժանության համար® «Ի՞նչ անել, – Մուշեղի կողքից քայլելով ոլորապտույտ գետակի մոտով, որի ջրերն արտացոլում էին հրակարմիր մայրամուտը, տենդորեն մտորում էր Անահիտը£– Աստված իմ, ի՞նչ անել£ Ո՞ւմ դիմել»£ Եվ ինքն էլ հասկանում էր, որ կարիք չկա ոչ մեկին դիմելու, որովհետև ոչ ոք չի օգնի£ Բայց կա մի ելք. միակ ելքը՝ այլևս չհանդիպել Մուշեղի հետ£ Սակայն, իր մտորումների մեջ հասնելով այդ կետին, նա սոսկումով հասկացավ, որ չհանդիպել նրա հետ ինքը չի կարող, որ չափազանց ընտելացել է Մուշեղին, և իրենք, աճակցված ընկույզի պես, հիմա հոգով կապված են իրար® Կորցնել նրան ևս՝ այս մտքից Անահիտը պատրաստ էր ընկնել ու աղաղակել® Իսկ գուցե դա սեր է£ Գուցե դա հենց այն մաքուր ու իսկական սերն է, առանց որի անհնարին է ապրել, իսկ այն, ինչ եղել է Կարենի հետ, անցողիկ ու կիսամանկական հափշտակություն էր, հոգեկան ժամանակավոր կուրություն. «Չէ՞ որ ահա նա խաբել է ինձ, լքել է, իսկ ես ամբողջ ամսվա ընթացքում նույնիսկ մի անգամ լաց չեղա£ Ուրեմն սեր չի եղել դա£ Եվ այժմ այն մտքից միայն, որ կարող եմ զրկվել Մուշեղից, պատրաստ եմ ցնորվելու»£

Վհատ ու իրեն կորցրած, Անահիտը չէր նկատել նույնիսկ, որ ձորից ելել են արդեն և հիմա ինքը նստած է դարավանդի եզրին, մեծ, սալ գլաքարի վրա, Մուշեղի մոտ, իսկ Մուշեղը լուռ ծխում է£ Նա Մուշեղին առաջին անգամ էր տեսնում ծխելիս£ Նկատելով Անահիտի մոլոր հայացքը, Մուշեղը դա, հավանաբար, մեկնաբանեց յուրովի, նա շփոթված ժպտաց ու ասաց.

– Չեմ ծխում, հենց այնպես, երբեմն®

Անահիտը նրա ժպիտին ժպիտով չպատասխանեց£ Ընդհակառակը, նրա դեմքը կտավի պես գունատվեց ու այնպես սառավ, ասես նա հանկարծակի վճիռ էր կայացրել՝ իրեն ձորը նետել այս անդունդից£

– Քեզ ի՞նչ պատահեց, Անահիտ, – կամացուկ հարցրեց նա£

Եվ այստեղ կատարվեց անսպասելին£ Առանց մի խոսք անգամ արտասանելու, Անահիտը նրա ձեռքից խլեց սիգարետը, շպրտեց մի կողմ, հետո շրջեց նրա ձեռքը և շուրթերով հպվեց նրա ափին£

Բոլորովին շշմած, Մուշեղը նույնիսկ ետ չքաշեց ձեռքը£ Քիչ անց նա խեղդված ձայնով միայն արտաբերեց.

– Ախ, Անահիտ, թե իմանայիր ինչքան ես տանջել ինձ այս բոլոր օրերին®

– Գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ® Այն բոլորը, ինչ մինչև հիմա եղել է, եղել է անիսկական, այն չի եղել, ինչ պետք է®– թոթովեց Անահիտը՝ դեմքով ավելի ու ավելի կիպ սեղմվելով Մուշեղի կրծքին ու զգալով, թե Մուշեղի ձեռքերն ինչպես են գրկում իր ուսերն ու մեջքը£– Գիտեմ, որ ծանր է եղել քեզ համար£ Մոռացիր ամեն ինչի մասին®

– Իսկ դո՞ւ£

– Ես նույնպես կմոռանամ, ես արդեն մոռացել եմ®– շշնջաց նա, սոսկումով զգալով, որ չի մոռացել, և դա խանգարում է իրեն՝ լիովին տրվելու նրա փաղաքշանքներին, տիրաբար խուժում է միայն իրենց՝ Անահիտին ու Մուշեղին պատկանող այդ րոպեների մեջ, և Անահիտը ճիգեր էր թափում՝ Մուշեղի սիրատենչ տաք գրկում անձնատուր լինել մոռացման£ Եվ երբեմնակի նրան նույնիսկ թվում էր, թե դա իրեն հաջողվում է… Սակայն Կարենի աննկատելի ներկայությունը զգացվոմ էր, նա այստեղ էր ու ամենուր՝ լուծված իրիկնային օդում, տաք մթության մեջ. «Պետք չէ, չեմ ուզում, նա չկա®», – համոզում էր Անահիտն ինքն իրեն՝ ահագնացող սոսկումով գիտակցելով, որ անզոր է դիմանալու է այդ կախարդանքին. ինքը հիմա գրկում է ոչ թե Մուշեղին, այլ Կարենին®

Զայրանալով ավելի շատ ինքն իր վրա, քան Մուշեղի կամ Կարենի, հասկանալով, որ կարող է վիրավորել Մուշեղին, նա հանկարծ դուրս սահեց Մուշեղի ձեռքերից և ոտքի ելնելով, սկսեց թեք նայել նրան. բարեբախտաբար սա չէր վիրավորվել® կամ հմտորեն թաքցրեց իր վիրավորանքը£

– Ուշ է արդեն, հարկավոր է գնալ, -ասաց Անահիտը£

Մուշեղը նույնպես բարձրացավ քարից£

– Այո, տասն անց է արդեն, – արձագանքեց նա, թեպետ քիչ չէր պատահել, երբ տուն էին վերադարձել դրանից էլ ուշ£– Գնացի՞նք£

Նա հոգատարությամբ թևանցուկ արեց աղջկան, բայց մի քանի քայլ հետո Անահիտն աննկատելիորեն ազատեց ձեռքը, ձևացնելով, թե ուզում է շտկել սանրվածքը®

Քառորդ ժամ անց Անահիտը, իր ետևից ծածկելով բակի դռնակը, բարձրացավ տուն£ Սեղանի վրա նկատելով Կարենի ծանոթ ձեռագրով ծրարը, Անահիտը, ասես հանցանքի մեջ բռնված, հանկարծակի կանգ առավ£ Նա մի պահ այդպես մնաց կանգնած, հետո դանդաղ վերցրեց նամակը, բաց արեց£ Կարենը գործնական, չոր ու ցամաք տոնով հայտնում էր այն մասին, որ ավելի քան երեք շաբաթ է չի կարողացել գրել Անահիտին, որովհետև իրեն ու քեռուն ուղարկել էին խոպանի հեռավոր, նոր կազմակերպվող սովխոզներից մեկը՝ անասնագոմեր կառուցելու, իսկ այսօր, վերադառնալով այնտեղից, տեսավ, որ գյուղից նամակ ունի (թե ումից էր նամակը՝ չէր գրում), որից պարզ դարձավ, որ Անահիտն այս ժամանակաընթացքում հասցրել է մտերմանալ Մուշեղի հետ, որ այդ մտերմությունն այն աստիճան ջերմ է, որ նրանք մինչև կեսգիշեր չեն կարողանում բաժանվել իրարից£ Ինչ կա որ, գեղեցիկ ու դեռ թարմ է Անահիտը, դեռևս շատ տղամարդիկ կփաղաքշեն նրա վայելուչ մարմինը, և որ ինքը՝ Կարենը, դրանում չի կասկածում£ «Շնորհավորում եմ ձեզ երկուսիդ էլ, – գրում էր նա նամակում, – առավելը. վերջին երկու ամսվա ընթացքում, ինչ գտնվում եմ այստեղ, ես բավականին ժամանակ ունեցա՝ համոզվելու այն բանում, որ ես երբեք չեմ սիրել քեզ, ի միջի այլոց, ինչպես և դու՝ ինձ£ Դե ինչ, բաժանվենք առանց ափսոսանքի, և եթե կա ափսոսանք,, ապա դա ափսոսանք է կորցրած ժամանակի համար, ուրիշ ոչինչ£ Ինչ վերաբերում է Մուշեղին, ապա ես անկեղծորեն խղճում եմ նրան, որովհետև նա քեզ հետ չի երջանկանա, որին այնպես համառորեն ձգտում է, դու նրան նույնպես չես սիրում, ինչպես որ չես սիրել և ինձ»£ Նամակի վերջում Կարենը տեղեկացնում էր, որ ինքն այլևս գյուղ չի վերադառնալու, այնտեղ՝ Ղազախստանում, իր նմանների կարիքն ավելի են զգում®

«Ավելի լավ», – մտածեց Անահիտը, մեքենայաբար ծալելով նամակը£– «Ավելի լավ®» Ավելի լավ® Հեշտ է ասելը՝ ավելի լավ® Իսկ երբ գիշերվա կեսին հանկարծակի վե՞ր ես թռչում քնից՝ դեռևս քեզ խաբելով, որ երազի մեջ չէր դա, այդ նա էր՝ Կարենը, նա նորից եկել է, և աչքերդ փակում ես՝ նրան կրկին տեսնելու համար, և քո շուրթերն իրոք զգում են նրա՝ կայծկլտացող պողի պես կարմիր, տոչոր շուրթերի հպումը քո բացված շուրթերին® Իսկ դաժան հիշողություններից ինչպե՞ս ջնջել այն, թե այնտեղ, Մատուռի ձորում, աղբյուրի մոտ, ինչպես էր նա գրկում քո ուսերը, և դու, գլուխդ նրա կրծքին սեղմած, լսում էիր, թե կրծքի խորքում ինչպես է անհանգիստ խփում նրա տաք սիրտը® Ինչպե՞ս մոռանալ այն, երբ բաժանվելիս նա աշխույժ, բերկրալի աչքերը հառում էր վրադ և մատները քնքշորեն սահեցնելով քո այտերով, ասում. «Բարի գիշեր, սիրելիս» և տանը հիշելով նրա խոսքերը, դու անձայն լալիս ու ծիծաղում էիր երջանկությունից® Ավելի լավ® Այո, հեշտ է ասել՝ ավելի լավ®Ոչ, լավ ոչինչ չկա, ամեն ինչ վատ է, անհավատալիորեն վատ է ու ծանր, այնքան ծանր, որ երբեմն Անահիտն ուզում էր գազանի պես ոռնալ ու թավալվել գետնին® Անահիտը թուղթ ու գրիչ վերցրեց և ցանկացավ հենց հիմա, այս րոպեին պատասխանել Կարենի նամակին, նա ուզում էր բացատրել Կարենին, որ այն բոլորը, ինչ նա գրել է, ճիշտ չէ. որ ինքը սիրել է նրան, հիմա էլ սիրում է ու հար-հավիտյան պիտի սիրի, որ նույնիսկ չեն վիրավորել Կարենի խիստ դաժան ու կոպիտ խոսքերը, որովհետև գիտի, որ այդ խոսքերը գրվել են բարկացած ժամանակ, և գրվել են իրեն՝ Անահիտին, ցավ պատճառելու համար, իսկ ինքն ահա բոլորովին չի նեղանում նրանից® Գրելու շատ բան ուներ Անահիտը, նա շատ բաների մասին էր ուզում գրել® Սակայն ոչինչ էլ չգրեց. ինչո՞ւ նա մի բառ անգամ չի ասում այն մասին, թե, այնուամենայնիվ, ինչի համար գնաց Ղազախստան£ Ինչո՞ւ պիտի Անահիտը կողմնակի մարդկանցից իմանար այդ մասին, թեկուզև հենց Հրանտից® Երկու ամսվա ընթացքում նա համոզվել է այն բանում, որ երբեք չի սիրել իրեն® Չափազանց նվաստացուցիչ չի՞ լինի, արդյոք, իր՝ Անահիտի համար, այդքանից հետո ինչ-որ բան բացատրել, ապացուցել.. Ի՞նչ կա որ, թող այդպես լինի՝ սրտին չես հրամայի£ Իսկ Մուշեղը® Մուշեղը շատ լավ տղա է, փառավոր տղա է, ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ընտելանա նրան, իսկ գուցեև սիրի£ Եվ նա այնպես կանի, որպեսզի հակառակ Կարենի գուշակումների, Մուշեղն իրեն երջանիկ զգա Անահիտի հետ£ Եվ նա կհասնի դրան£

– Ավելի լավ, – այս անգամ կրկնեց նա բարձրաձայն և անսպասելի նկատեց, որ ինքնաբերաբար պատռում է Կարենի նամակը£ Եվ այլևս անկարող է զսպելու իրեն, Անահիտը հենց այնպես, շրջազգեստով, ընկավ մահճակալին և, գլուխն առնելով ափերի մեջ, դառը լաց եղավ£ Երկար, սրտանց լաց եղավ Անահիտը՝ զգալով, որ արցունքները հետզհետե հանգստացնում են իրեն, կամ, համենայն դեպս, ինչ-որ թեթևություն են բերում£ Նա վիրավորանքից ու վշտից չէր միայն, որ լալիս էր, նա հրաժեշտ էր տալիս ընդմիշտ հեռացող այն լուսապայծառ ջինջ մաքրությանը, որ Կարենը մտցրել էր իր կյանքի մեջ£ Այսպես արցունքն աչքերին էլ նա քնով անցավ® Իսկ հաջորդ օրը, հանդիպելով Մուշեղին, նա նրան ոչինչ չասաց նամակի մասին. ոչ միայն նրա համար, որ չէր ուզում վշտացնել նրան, այլև այն բանի համար, որ Մուշեղն այդ օրը նրան թվաց օտար, նա ոչ մի առնչություն չուներ ոչ իր հետ, ոչ Կարենի հետ, ոչ նամակի հետ£ Մուշեղը, իհարկե, հենց սկզբից զգաց նրա խորթացածությունը, սակայն հարցուփորձ չարեց, ասես կռահողաբար զգալով, որ այսօր ինքն օտար է նրա համար£ Նրանք լուռ քայլեցին մինչև մեծ գլաքար, որոշ ժամանակ նստեցին այնտեղ£ Եվ այդ ամբողջ ժամանակաընթացքում Անահիտը հոգեպես տանջվմում էր, չիմանալով ինչ անել, երե հանկարծ Մուշեղն ուզենա համբուրել իրեն£ Եվ անսպասելիորեն շնորհապարտ էր նրան, հավաստիանալով, որ նա փորձ անգամ չի անում իրեն գրկելու£ Այդ երեկո նրանք երկար չնստեցին իրար հետ, բաժանվեցին շուտ ու մի քիչ էլ վախեցած՝ անակնկալ կերպով իրենց տանջող (համենայն դեպս Մուշեղի համար) օտարացման անբացատրելի սառնությամբ£

Դրսում կրկին ինչ-որ հռնդյուն լսվեց£ Անահիտը դուրս եկավ պատշգամբ և այնտեղից նայեց ներքև, գյուղի կենտրոնից դեպի իրենց թաղամասը բարձրացող ճանապարհին£ Ոչ ոք չկար£ Իսկ հռնդյունը շարունակվում էր£ Այդ հռնդյունը Անահիտի հայացքը տարավ երկինք£ Երևի քիչ առաջվա օդանավն է, ետ է գնում, չգիտես ինչու, մտածեց նա, երկար ժամանակ նայելով ադամանդեղեն երկնքով, աստղերի միջով առկայծումներով ընթացող սուրացող օդանավի ետևից£ Օդանավը գնաց կորավ Մռավա սարի վրա£ Հետաքրքիր էր այդպես մենակ կանգնել բաց պատշգամբում, մերկացող այգուն դեմառդեմ, իմանալով, որ շուրջդ ոչ մի կենդանի շունչ չկա, դու ես ու աշնանային տարօրինակ, արտասովոր երեկոն£ Անահիտը մտավ տուն և հիշեց մի ուրիշ աշուն£ Այդ աշնանն իր և Մուշեղի կյանքում նշանակալից իրադարձություններ եղան. Անահիտն ընդունվեց Ստեփանակերտի բժշկական ուսումնարան, իսկ Մուշեղին զորակոչեցին բանակ£ Մտածում էին. մինչև Մուշեղը կվերջացնի ծառայությունը՝ Անահիտը կավարտի ուսումնարանը, գյուղ կգան և այն ժամանակ էլ կամուսնանան£

– Եվ դու ինձ կսպասե՞ս երկու տարի, – հարցրեց Մուշեղը£

– Դու ինչ է, չե՞ս հավատում ինձ£

– Ինչու չէ®, – խուսափողաբար պատասխանեց Մուշեղը£

– Ես սպասելու եմ քեզ, միայն հաճախակի գրիր ինձ£

Եվ Անահիտը սպասեց, թեև հասկանում էր. թերարժեք սեր է իրենց սերը, Մուշեղն իրեն սիրում է, իսկ ինքը պարզապես կապված է նրան, կապված է ընկերական ջերմ զգացմունքով ու հարգանքով£ Եվ, անյուամենայնիվ, սպասեց, որովհետև նրա համար, էստ էության, արդեն միևնույնն էր. Կարենից հետո մե՞կ չէ, թե ում ես սպասում£ Եվ նա սպասեց, ու միաժամանակ սովորեց. ամիսը մեկ-երկու անգամ գյուղ էր գալիս, քանի որ ուսումնարանը հեռու չէր, գտնվում էր մարզկենտրոնում՝ գյուղից վաթսուն կիլոմետրի վրա£

Կարենն իր խոսքի տերը եղավ. գյուղ նա չվերադարձավ, և ոչ ոք կարգին չգիտեր, թե որտեղ է նա, թեև հայտնի էր, որ Ղազախստանից մեկնել էր վաղուց, դեռևս հուլիսի վերջերին («Այսինքն՝ վերջին նամակն ուղարկելուց անմիջապես հետո», – մտքում հաշվեց Անահիտը) £ Բայց ո՞ւր էր մեկնել, երկար ժամանակ ոչ ոք չգիտեր£ Մի անգամ Անահիտն իր մեջ համարձակություն գտավ՝ գնալու նրանց տուն£ Կարենի մայրը տան առջև՝ բանջարանոցում, կանաչ լոբի էր քաղում£ Անահիտը ցանկապատի վրայով բարևեց նրան, որպես պատասխան ՝Կարենի մայրը քթի տակ ինչ-որ բան մռլտաց, բայց շարունակեց աշխատանքը£ Անահիտը, իհարկե, լավ ընդունելություն չէր սպասում (իր առաջին այցը նա չէր մոռացել), բայց շփոթվեց, և այն աստիճան կորցրեց իրեն, որ մի պահ մնաց շվար կանգնած՝ չիմանալով, թե ինչ անել£ Սթափվելով՝ նա, այնուամենայնիվ, ասաց, որ պարզապես ուզում է տեղեկանալ՝ որտե՞ղ է լինում Կարենը և նամակ-բան գրո՞ւմ է արդյոք, թե ոչ£ Այդքանը, ըստ երևույթին, հերիք էր, որպեսզի Կարենի մայրը դուրս գար ինքն իրենից£ Նա գազազած ելավ լոբու արխից՝ լոբու տերևները սոսնձված շորերին, և ձեռքերը թափահարելով ու ճղճղան ձայնով թնդացնելով օդը, հարձակվեց անակնկալից շշմած Անահիտի վրա և միանգամից սկսեց նզովք թափել նրա գլխին£ Նա այնպիսի խոսքեր էր ասում, որ Անահիտն իր ամբողջ կյանքում երբեք չէր լսել£ Անահիտը շրջվեց և համարյա վազելով դուրս եկավ նրանց բակից և լսեց, թե ինչպես Կարենի մայրն իր ետևից նետեց. «Սիրեկանդ գնացել է, հա՞, էլի պոչ ես խաղացնում»£

Անահիտը փողոց դուրս եկավ ամոթից ու վիրավորանքից կաս-կարմիր կտրած£ Իր բախտից, շուրջը ոչ ոք չկար£ Բայց Անահիտը գիտեր, որ մինչև երեկո ամբողջ գյուղն արդեն իմանալու է, թե Կարենի մայր Լուսիկն ինչպես է շշպռել Անահիտին£

Միայն հոկտեմբերի սկզբներին գյուղում լուր տարածվեց, որ Կարենն ընդունվել է Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա£ Լսելով այդ մասին, Անահիտը դառը կսկիծով մտածեց այն մասին, որ իրենց գժտությունը Կարենի օգտին եղավ. ո՞վ գիտե, գուցե միասին լինեին, նա չկարողանար ընդունվել®

Ավարտելով ուսումնարանը, Անահիտը խնդրեց իրեն ուղարկել հայրենի գյուղ՝ տեղական հիվանդանոցում աշխատելու£ Իսկ երկու ամիս անց բանակից վերադարձավ Մուշեղը՝ արևից թխացած ու առնականացած£ Ծառայել էր նա մոտոհրաձգային զորամասում, ուր և յուրացրել էր մեխանիկի մասնագիտությունը£ Դրա համար էլ, վերադառնալով գյուղ, նա աշխատանքի անցավ կոլտնտեսության ավտոգարաժում£ Շուտով նրան գարաժի վարիչ նշանակեցին (վարիչն արդեն ծեր մարդ էր և գործը դժվարությամբ էր գլուխ բերում) £ Մուշեղն աշխատանքներն այնպես կազմակերպեց, որ գարնանամուտին բոլոր մեքենաներն արդեն լրիվ պատրաստ էին գարնանացանին ու բերքահավաքին£ Կոլտնտեսության ղեկավարությունը հանգիստ շունչ քաշեց. վերջապես բանակային դպրոց անցած գործիմաց մեխանիկ էր գտնվել£

Աշնան կեսերին, երբ գյուղում վերջացան դաշտային աշխատանքները, Անահիտն ու Մուշեղն ամուսնացան£ Անահիտի համառ թախանձանքով (դա շատ վշտացրեց Մուշեղին ու նրա ծնողներին) շատ թեթև հարսանիք արեցին, որին հրավիրեցին մոտ քսան-քսանհինգ մարդու՝ մերձավոր ազգականներից ու ընկերներից£ Հետո կոլտնտեսությունը նոր հողամաս ու դրամական վարկ տվեց՝ տուն կառուցելու համար, և նրանք տուն կառուցեցին՝ միահարկ, երկու սենյակից բաղկացած£ Տունը բլրի վրա էր՝ երեսով դեպի արևը, և այնտեղից, ինչպես ափիդ մեջ, երևում էր ամբողջ Հնձախութը՝ բլրալանջերին ու ձորակներում փռված փոքրիկ թաղամասերով£ Պարզ եղանակներին ու լուսնկա գիշերներին տարին չորս բոլոր Անահիտի աչքի առջև մենության մեջ թախծում էր Մռավա սարը, երևում էին շրջակա բոլոր լեռներն ու սարերը, մեծ ու փոքր հանդերը՝ կպած անտառներին կամ հենց այդ անտառների մեջ® Անահիտը կանգնում, երկար դիտում էր այդ բոլորը, և դրանք ոչ մի զգացմունք չեն արթնացնում նրա մեջ® Բլրի վրա կանգնած այդ տանն սկսեցին ապրել Անահիտն ու Մուշեղը£

Ծանրաբեռ նոր հոգսերով՝ կապված մանկությունից ի վեր կայունացած հոգեկան կերտվածքի կտրուկ փոփոխման հետ, Անահիտը սկզբնական շրջանում չէր նկատում սեփական օտարացումը Մուշեղից, Մուշեղն ինքն էլ կարծես թե դժգոհության ոչ մի նշան չէր ցուցաբերում, հավանաբար նրա համար, որ առերևույթ ոչ մի բանում չէր դրսևորում այդ օտարացումը£ Անահիտը սիրալիր էր ամուսնու հետ, հոգատար ու գորովալից էր, Մուշեղը ևս նույնպիսի զգացմունքներով էր պատասխանում նրան£ Առավոտվանից Անահիտը գնում էր հիվանդանոց, իսկ Մուշեղը՝ վերանորոգման արհեստանոց£ Վերադառնում էր նա սովորաբար Անահիտից ուշ, և տանը միշտ պատրաստ էր լինում համեղ ու տաք կերակուրը£ Միասին ճաշում էին, իսկ հետո կամ հյուր էին գնում որևէ բարեկամի տուն, կամ գնում էին կինո, երբեմն էլ մնում էին տանը£ Տանը նրանց համար տխուր չէր անցնում. Մուշեղն ուրախ ու հոժարակամությամբ օգնում էր Անահիտին տնտեսական գործերում, իսկ եթե անելու բան չէր լինում, յուրաքանչյուրը մի գիրք էր վերցնում գրապահարանից և խորասուզվում էին ընթերցանության մեջ, կամ եթե հեռուստատեսությամբ կարգին կինոնկար էր ցուցադրվում, նստում էին հեռուստացույցի դիմաց, նայում£ Նման պահերին, լավ իմանալով, թե կինոյի ինչպիսի սիրահար է Անահիտը, Մուշեղն ավելի շատ Անահիտին էր նայում, քան էկրանին՝ ձգտելով կնոջ դեմքի շարժումների ու աչքերի արտահայտությունից գուշակել, թե ինչ է ցուցադրվում էկրանի վրա, և համարյա միշտ էլ գուշակում էր անսխալ£ Անահիտի մեջ օտարացման զգացումն առաջանում էր այն ժամանակ, երբ նրանք մտնում էին անկողին£ Մուշեղի փաղաքշանքը թեև տհաճ չէր նրան, բայց և չէր հուզում, չէր ալեկոծում նրա արյունը, և որպեսզի թաքցներ դա, Անահիտը ստիպված էր լինում ձևացնել և, պատասխանելով նրա փաղաքշանքներին, նա սարսափով մտածում էր այն մասին, որ ինքն ամբողջ կյանքում պիտի ձևացնի և ամբողջ կյանքում վախենա, որ Մուշեղը մի օր կզգա իր կեղծիքը® Մի երկու անգամ Անահիտն իրեն բռնեց այն բանում, որ քիչ էր մնում Մուշեղի փոխարեն արտասաներ Կարենի անունը և սառավ այն մտքից, որ երբևէ դա կարող է պատահել և թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո£ Նա տենդայնորեն իրենից հեռու վանեց իրեն վախեցնող այդ անունը և գիշերային իր մեղքը՝ ամուսնու առջև, նա ձգտում էր քավել ցերեկները՝ նրա հանդեպ ցուցաբերած նուրբ հոգատարությամբ, փայփայանքով, հանգիստ բնավորությամբ£ Եվ դա, ընդհանուր առմամբ, նրան հաջողվում էր, որովհետև Մուշեղն անկեղծաբար ուրախանում էր նրա խաղաղ, քնքույշ խոնարհության թեկուզև ամենաչնչին դրսևորմամբ՝ չկասկածելով դրա իսկական պատճառի մասին և վերագրելով այն իր, ինչպես ինքն էր ասում, «սարսափելիորեն բախտը բերելուն»£ Եվ, այնուամենայնիվ, ցերեկը փոխվում էր գիշերվա, և ամեն ինչ սկսվում էր նորից, և Անահիտը մտածում էր այն մասին, թե երկա՞ր կդիմանա, արդյոք, այս երկպառակ կյանքին£ Եվ հիմա, որպեսզի ինչ որ ձևով իր մեջ պատասխան զգացմունքներ արթնացներ Մուշեղի հանդեպ, նա մխիթարում էր իրեն, որ շուտով երեխա կունենան, նա երազում էր շուտ ունենալ այդ երեխան, հուսալով ու հավատալով, որ եթե երեխան ծնվի, իր ու Մուշեղի հարաբերությունները կամրապնդվեն այն աստիճան, որ այդ ատելի օտարացումը կլուծվի, կչքանա ինքնին և ամեն բան կընկնի իր տեղը, և կյանքը վերջապես կրկին ձեռք կբերի իր ջինջ պարզությունը, առանց որի չկա երջանկություն£

Երեխան, ավաղ, չափազանց ուշ ծնվեց, նրանց համատեղ կյանքի երրորդ տարում միայն, երբ Մուշեղն սկսել էր արդեն որոշ բաներ կռահել® Անահիտը հաճախակի էր իր վրա բռնում ամուսնու մտախոհ հայացքը, որովհետև այդպիսի հայացքից հետո, առանց ձևականության կհետևի հարցը, որն, ամեն պարագայի կարող է հանկարծակիի բերել Անահիտին£ Անահիտը նման դեպքերում ինչ-որ պատրվակ էր գտնում՝ տնից դուրս գալիս, միայն թե հեռու լինի Մուշեղից, միայն թե հնարավորություն չընձեռնի նրան տալու իրեն վախեցնող հարցը, – վերցնում էր կուժը և գնում աղբյուրը՝ ջրի, կամ մի անհետաձգելի բան «հիշելով», գնում էր հիվանդանոց£

Եվ, այնուամենայնիվ, Մուշեղը տվեց անխուսափելի հարցը.

– Անահիտ, միայն ճիշտն ասա, ես անտանելի՞ եմ քեզ համար£

Ուշ երեկոյան էր դա, նրանք պառկել էին անկողնում քնելու, Անահիտի մարմինը լարվեց ինչպես զսպանակ, բայց հաջորդ վայրկյանին նա արագորեն հպվեց ամուսնուն£

– Այդ ի՞նչ ես ասում, Մուշեղ, – նվաղկոտ ձայնով ասաց նա£

Հաջորդ հարցն ավելի սարսափելի էր.

– Չէ՞ որ Կարենից հետո քեզ համար միևնույն էր, թե ում հետ կամուսնանայիր£ Իմ փոխարեն մեկ ուրիշը պատահեր՝ նրա հետ կամուսնանայիր®

– Պետք չէ այդ մասին, – ասաց Անահիտը կամացուկ, ծայր աստիճան լարված ձայնով£– Ես ուզում եմ քնել£ Ավելի լավ է քնենք£


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации