Электронная библиотека » Астгик Симонян » » онлайн чтение - страница 1


  • Текст добавлен: 7 августа 2017, 19:01


Автор книги: Астгик Симонян


Жанр: Мифы. Легенды. Эпос, Классика


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 1 (всего у книги 1 страниц)

Шрифт:
- 100% +

Սիմոնյան Աստղիկ
Կաղանդ պապ: Վերադարձ Ռիգելից

Գիրքը նվիրում եմ երեխաներիս` Ամասիային, Վարանդային, Վայքին, Եփրատին, ու նրանց նմաններին, ովքեր մշտապես հավատում ու հույս են տալիս մեզ:

Րաֆֆի Նիզիբլյան


Կաղանդ պապ: Վերադարձ Ռիգելից


Նոր տարվա նախօրյակն էր: Շուշանիկը ոչ մի կերպ չէր համաձայնում քնել` առանց հեքիաթ լսելու: Ինչքան էլ մեծերը խնդրեցին` այս մի օրն էլ առանց հեքիաթի քնի, Շուշանիկը չհամաձայնեց: Փաթաթվելով Շուշան տատիկին ու համբուրելով նրան` նա կամացուկ խնդրեց իրեն առանց հեքիաթի չթողնել:

Շուշանիկի խնդրանքից ազդված` տատիկը զիջեց: Շուշանիկը վազելով անկողին մտավ ու պատրաստվեց լսելու:



Տատիկը թոռնիկին արդեն պատմել էր Նոյյան տապանի, ջրհեղեղի ու Արարատի մասին: Շուշանիկը գիտեր նաև, որ հայերի նախապապը Նոյի որդի Հաբեթն էր: Նրա զարմից էր Հայկ Աղեղնավորը, ում անունով էլ մեր երկիրը Հայք էր կոչվել: Այս անգամ Շուշանիկին հետաքրքրում էր` Նոր տարին հին Հայաստանում նշել են, թե ոչ:

Տատիկը նախ ասաց, որ հայերը Նոր տարվան Ամանոր էին անվանում, հետո պատմեց Հայկի տոհմից Կաղանդի մասին, որին նույն Հայկը ժամանակի պահապան էր կարգել: Նա իր մեծ մագաղաթում նշում էր բոլոր ծնունդները, մեծ ու փոքր տոները, այդ թվում նաև Ամանորը: Կաղանդը, ում տարիների ընթացքում անվանեցին Կաղանդ պապ, հայերին ոչ միայն հիշեցնում էր Ամանորի գալու մասին, այլև հենց ինքն էր անցկացնում այդ տոնը:



Պատմելու ընթացքում Շուշան տատը մոտեցավ փայտե թախտին, միջից հանեց գույնզգույն նախշերով սնդուկը, որտեղից վերցրեց քաթանե մի պստլիկ տոպրակ, բացեց և մինչ ափի մեջ շրջելը, անջատեց սենյակի լույսը: Ափի մեջ պսպղուն մի քար ընկավ: Ննջարանն այնպիսի պայծառ լույսով ողողվեց, որ Շուշանիկը զարմանքից շունչը պահեց: Լույսը կաթնագույն էր՝ երկնագույն շողերով: Քարից արձակվող լույսը սրտի զարկերի նման մեկ ուժեղանում էր, մեկ թուլանում: Շուշան տատն ասաց, որ այդ քարն իրենց տոհմում վաղուց է «բնակվում» և անմիջական կապ ունի Կաղանդ պապի պատմության հետ: Շուշանիկը հարմար տեղավորվեց իր անկողնում՝ շարունակելով ափի մեջ ամուր սեղմել քարը:

Ամանորը Հայքում ամենագլխավոր տոներից մեկն էր: Այդ տոնին հայերը պատրաստվում էին մեծ սիրով ու ոգևորությամբ:



Տոնի հետ կապված՝ ունեին հատուկ ծիսակարգեր, սիրելի ուտեստներ, հետաքրքիր խաղեր: Կաղանդը միայնակ դժվարանում էր իրագործել այդ ամբողջը: Երիտասարդների ու մանուկների մի խումբ մշտապես խլվլում էր նրա շուրջը՝ օգնելով ու կատարելով նրա խնդրանքը:

Իհարկե, խմբում կային նաև տարեց մարդիկ, որովհետև գործը լիովին կատարելու համար բացի երիտասարդական ավյունից ու մանկական աշխուժությունից նաև ծերունական իմաստնություն էր անհրաժեշտ: Կաղանդին օգնող խմբից տարիների ընթացքում տասներկու հոգուց կազմված մի խումբ առանձնացավ: Նրանց անվանեցին խլվլիկներ իրենց շարժունության պատճառով: Կաղանդ պապն ու խլվլիկներն այնքան սիրելի էին դարձել հայ մարդկանց համար, որ մոռանալով խլվլիկների իսկական անունները՝ նրանցից յուրաքանչյուրին նոր անուն էին տվել: Ավելին՝ տիկնիկներ էին պատրաստել նրանց նմանությամբ և պահում էին իրենց տներում: Ու քանի որ այս խլվլիկները ժողովրդի ծոցից էին դուրս եկել ու ժողովրդի շնորհիվ կենդանություն ստացել, ժողովրդի շնորհիվ էլ շարունակում էին ապրել: Նույնիսկ շատ տարիներ հետո, երբ առաջին խլվլիկները լքեցին մեր մոլորակն ու գնացին ոգիների աշխարհը, շարունակում էին մասնակցել Ամանորի արարողություններին: Պարզապես մարդիկ հավատում էին նրանց ու նրանց գոյությանը` պատկերացնելով, որ խլվլիկները բնակվում են Արարատի լանջին: Հենց այդ Հավատն էր, որ սնուցում էր խլվլիկներին:Նրանցից յուրաքանչյուրը ժողովրդի մեջ ուներ իր բնավորությանը մոտ մեկին, և այդ մեկն էր, որ օգնում էր խլվլիկին կատարելագործվելու, տեսնելու իր սխալներն ու ուղղելու դրանք: Այդպիսի մարդիկ ակամա դառնում էին խլվլիկի արալեզը: Նրանց շնորհիվ էր, որ խլվլիկները լցվում էին կենդանի շնչով ու երկար տարիների կյանք կուտակում:



Շուշանիկն անհամբեր նստեց տեղում. ուզում էր իմանալ, թե հիմա որտեղ են այդ խլվլիկները: Շուշան տատը նորից պառկեցրեց թոռնիկին ու շարունակեց իր պատմությունը:

Մեծ Հայքում դժվար ժամանակներ սկսվեցին: Մեր երկիրը բաժանվեց ուժեղ օտարների միջև:

Հայ մարդը կորցրեց իր Հավատը, և թուլացավ մարդկանց ու խլվլիկների միջև կապը: Մոռացվեցին նաև շատ ու շատ տոներ, որոնք հին ժամանակներում օգնում էին նրանց ապրել, սիրել, աշխատել: Ու մի օր էլ Կաղանդ պապն ու խլվլիկները հասկացան, որ ոչ ոք իրենց չի հիշում, և ոչ ոք իրենց կարիքը չունի: Նրանք հեռացան դեպի իրենց հեռավոր նախնու՝ Հայկի համաստեղությունը: Բայg անկախ ամեն ինչից, տարին ունի իր ավարտը: Հայերը հիմա բոլորի նման տոնում են հին տարվա գնալն ու նորի գալը: Բայց Նոր տարին Ամանորից շատ է տարբերվում. չունի նրա հմայքն ու շուքը: Ավելին՝ մեզ՝ հայերիս, չի առանձնացնում: Նոր տարին բոլորինն է, բոլոր ազգերինը, իսկ Ամանորը միայն հայերինն էր: Շուշան տատը ընդհատեց պատմությունը. թոռնիկը քնել էր: Քանի որ Շուշանիկն ամուր սեղմել էր բռունցքը, տատիկը որոշեց քարը թողնել նրա ձեռքում՝ զգուշանալով, որ չարթնացնի:

Ծածկելով Շուշանիկին՝ դուրս եկավ ննջարանից՝ չկասկածելով անգամ, որ Շուշանիկի ափի մեջ սեղմված պստլիկ քարը մի նոր պատմության սկիզբ է դառնում: Դարերի ընթացքում կուտակված կենսական ուժի շնորհիվ էր, որ Կաղանդ պապն ու խլվլիկներն ապրեցին՝ հավատալով, որ մի օր հայի մեջ կարթնանա նախնյաց ոգին ու հիշողությունը, ու հայերը կկանչեն Կաղանդ պապին ու խլվլիկներին՝ նրանց նվիրելով իրենց Հավատը: Բայց տարիներն անցնում էին լույսի արագությամբ, կենսական ուժը լքում էր Կաղանդին ու նրա խլվլիկներին, իսկ հայի հիշողությունը խոր քուն էր մտել՝ օտարի շքեղ ավանդույթներին հետևելով: Նույն գիշեր Հայկի համաստեղության ամենամեծ աստղի՝ Ռիգելի վրա, որը երկնագույն շողերով կաթնագույն լույս ունի, մեծ հավաք հրավիրվեց:



Ռիգելի վրա ապրող Կաղանդ պապը, սովորության համաձայն, քնելուց առաջ նայեց իր մագաղաթին: Նշանները ցույց էին տալիս, որ մոտենում է Ամանորի տոնը: Սիրտը ճմլվեց ցավից ու կարոտից: Սկսեց արագ–արագ փաթաթել իր մեծ մագաղաթը, երբ սրտի մեջ թույլ ջերմություն զգաց, որը շարունակում էր ուժեղանալ: Կաղանդ պապին մոտեցած խլվլիկը՝ Ճտպտիկը, որը նրա սուրհանդակն էր ու այդ պատճառով էլ նրա հետ նույն աստղի վրա էր բնակվում, Կաղանդի դեմքին վերջապես ժպիտ տեսավ: Ուրախ ծիծաղով Կաղանդը Ճտպտիկին խնդրեց շրջել Հայկի համաստեղության այն բոլոր աստղերով, որտեղ տեղավորվել էին մյուս՝ տասնմեկ խլվլիկները, և նրանց մեծ հավաքի հրավիրել: Ճտպտիկն առանց հապաղելու ճանապարհ ընկավ:

Ինչ–որ հո՞ւյս է արթնացել Կաղանդի սրտում… բայց որտեղի՞ց… ինչպե՞ս…

Ճտպտիկը հեռու չէր իրականությունից: Շուշանիկը ափում սեղմած քարի միջոցով ազդակներ էր ուղարկում Կաղանդ պապին՝ ջերմացնելով նրա սիրտը:

Շա՜տ տարիներ առաջ Շուշանիկի ապուպապը լսում է Կաղանդի, Հայկի համաստեղության ու Ռիգել աստղի մասին: Նա գնում է Քարահունջ՝ այնտեղ կառուցված աստղադիտարանից անձամբ Հայկի համաստեղությունը զննելու համար, քանի որ այնքան էլ չէր հավատում Կաղանդի գոյությանը: Սակայն Շուշանիկի ապուպապը սխալ օր էր ընտրել. համաստեղությունն ուսումնասիրելու համար ամենահարմարը նոյեմբերից հունվար ընկած ժամանակահատվածն էր, իսկ նա գնացել էր ամռանը: Այդ էր պատճառը, որ ոչինչ չտեսնելով՝ նա համոզվել էր, որ ո՛չ նման համաստեղություն կա, ո՛չ Ռիգել անունով աստղ ու ո՛չ էլ՝ Կաղանդ պապ: Նա, թողնելով Քարահունջը, բռնել էր տունդարձի ճամփան: Հուսահատ Կաղանդ պապը նրան հակառակն ապացուցելու համար վերցրել էր կողքին ընկած առաջին պատահած հսկա քարն ու նետել ապուպապի կողմը: Ակնթարթների ընթացքում տիեզերական հսկայական տարածությունը հաղթահարելով՝ քարը, որն արագությունից հալվել ու պստլիկ մի քար էր դարձել, ընկել էր ապուպապի գլխին: Սա վերցրել էր քարը, զննել, բայց ոչինչ չէր հասկացել, երկինք էր նայել ու նույնիսկ մտքով չէր անցել, թե ով էր նետել քարը և որտեղից: Սակայն քանի որ քարը պսպղուն էր, գրպանն էր գցել ու տուն գալով՝ նվիրել էր իր երեխաներին:

Քարը չէր կորցրել իր պսպղուն լույսը, այդ էր պատճառը, որ դարձել էր սիրելի խաղալիք ու մնացել տանը: Այսպես քարը եկել հասել էր Շուշան տատին ու հիմա էլ տեղավորվել Շուշանիկի տաքուկ ափում: Մեկը մյուսի հետևից Ռիգել էին հասնում խլվլիկները և Ճտպտիկի առաջնորդությամբ գրավում իրենց տեղերը մեծ հրապարակում, որի կենտրոնում Կաղանդը հսկայական կրակ էր վառել: Խորհրդանշական կրակը տեսնելով՝ խլվլիկները հասկանում են, որ շատ կարևոր բան է տեղի ունեցել: Ժամացույցի նման շրջան կազմելով՝ բոլոր տասներկուսն էլ շարվում են կրակի շուրջը:

Կաղանդ պապը հուզված էր. հասկանում էր, որ շատ պատասխանատու պահ են ապրում: Հենց այս պատճառով էր մեծ խարույկ վառել, քանի որ ըստ հին հայերի հավատալիքների՝ կրակի մեջ էին բնակվում նախնյաց ոգիները, որոնցից ինքը ուժ ու զորություն էր ստանալու: Մի ակնթարթում հայտնվելով շրջանի կենտրոնում՝ կրակի մոտ, Կաղանդը բարի գալուստ մաղթեց բոլորին: Բոլորն աշխույժ խլվլացին. վաղուց միասին չէին հավաքվել: Ե՛վ ուրախ էին, և՛ անհապաղ ցանկանում էին պատճառն իմանալ: Կաղանդը կարոտով զննում էր իր խլվլիկներին: Ահա Երան ու Անին, որոնք ամուսիններ են ու ամբողջանում են, երբ միասին են: Նրանք նստած են ձեռք ձեռքի տված: Նույնիսկ այս դժվար պահին երանելի ժպիտները դեմքներին՝ լսում են բարի ծերունուն՝ խլվլիկ Իմաստունին, որն, ինչպես միշտ, հետաքրքիր բան է պատմում: Իմաստունի կողքին խլվլիկ Հազարանն է՝ այգիների տիրակալը: Կաղանդը հիշեց Հազարանի հրաշք այգին, որտեղ աճում են աշխարհի բոլոր մրգերն ու ծառերը: Այդ այգում է նաև անմահական ջրի աղբյուրը, որը, բացի այն, որ բուժում է բոլոր վերքերը, նաև կատարում է այն ցանկությունները, որոնք մաքուր սրտով են խնդրում և իրենց հետ միայն բարին են բերում: Հազարանը հայերի համար էր այգին պահպանում ու խնամում: Հիմա այգին հայերից հեռու չորանում էր:



Միայն կախարդական աղբյուրի շնորհիվ էր, որ այգում վերջնականապես ամեն ինչ չէր ոչնչացել: Սակայն այն աստիճանաբար բարակում էր, քանի որ Հայկի համաստեղությունում հայեր չկային, որ խմեին աղբյուրի ջուրը: Հազարանի կողքին խլվլիկ Զարմազանն էր՝ մանուկ ծերունին, որը շարունակ փոխում էր իր կերպարանքը: Զարմազանը սովորում էր մարդկանցից, բնությունից:

Հիմա, զրկված լինելով սնուցող աղբյուրից, նստել էր խեղճացած երեխայի տեսքով: Խլվլիկ Արեգը նստել էր Զարմազանի կողքին՝ բռնելով նրա թուլացած թաթիկը:



Խլվլիկ Եղեգը՝ Արեգի աղջիկը, գլուխը հենել էր իր սիրեցյալ Ասպետի ուսին: Խլվլիկ Անտեսը Ասպետի կողքին էր, որպեսզի պաշտպաներ սիրահարներին խլվլիկ Փշի ծակող հայացքներից: Փուշը չար չէր, ժամանակին ինքն էլ զգայուն մի երիտասարդ էր: Բայց քանի որ ստիպված էր շարունակ պաշտպանվել չար մարդկանց ծակոցներից, ինքն էլ փշերով ծածկվեց ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ անտեղի ծակծկում էր: Խլվլիկ Փառփառը, որ զգայուն, երիտասարդ մի աղջիկ էր, իսկույն հեռացավ Փշի կողքից. ծակոցների ախորժակ չուներ: Մի կողմ քաշվելով՝ վազեց ու նստեց Իմաստունի ու Հազարանի միջև: Փուշը շատ էր խաղում աղջկա հոգու հետ, իր ասելո

...

конец ознакомительного фрагмента

Внимание! Это не конец книги.

Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!

Страницы книги >> 1
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации