Электронная библиотека » Հակոբ Պարոնյան » » онлайн чтение - страница 4

Текст книги "Ազգային ջոջեր"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:03


Автор книги: Հակոբ Պարոնյան


Жанр: История, Наука и Образование


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 4 (всего у книги 4 страниц)

Шрифт:
- 100% +

Քանի մը վայրկյան վերջը մեկը ներս կը մտնե իր սենյակեն, և ահա Միսաքյան իսկույն բարկությամբ տեղեն կելնե և կերթա սենյակին սեմին վրա կը նստի` ինքնիրեն մռմռալով.

“Սա մարդու ձեռքեն բնավ հանգստություն չկա աշխարհիս վրա, կարծես բոլոր աշխարհ միացած է զիս նեղելու համար”:

Եթե հյուրն իրեն որպիսությունը հարցնելու համարձակի` հետևյալ պատասխանը կուտա.

“Ծանր հիվանդ եմ, մինչև առավոտ աչքերս փակած չեմ, դուք չեկաք քիչ մը աղեկ էի, բայց երբ դուք սենյակեն ներս մտաք, հիվանդությունս ավելի ծանրացավ”:

Եթե այս պատասխանին վրա հյուրը հանդգնի հարցնել, թե ի՞նչ է հիվանդությունը, մեկեն ի մեկ կը կանգնի և հյուրին երեսը ծուռ ծուռ նայելով` այսպես կը պատասխանե.

“Կարծեմ խոսելու ազատության հետ չխոսելու ազատությունն ալ հարգելու պարտավոր ենք, և դուք բնավ իրավունք չունիք զիս խոսել տալու, մանավանդ թե խոսելու ժամանակ ալ չունիմ, վասն զի հիվանդ եմ: Բայց գիտեմ ես, մեկը դիտմամբ ղրկեց քեզի հոս, որ զիս բարկացնես, արյունս գլուխս ցատկե և մեռնիմ”:

Եվ ավելն առնելով կսկսի սենյակն ավլել և փոշիներու մեջ խեղդել հյուրն, որ դուռը բանալուն պես կը փախչի: Միսաքյան անմիջապես դուռը կը կողպե և քանի մը մեծ սնտուկներ կը դնե դռան ետին, որ չբացվի և կուգա տեղը կը նստի այնպիսի ուրախությամբ, որ կարծես մեծ շահ մը ըրած է:

Կես ժամեն դուռը կը զարնվի:

–Ո՞վ է ան, – կը հարցնե ներսեն Միսաքյան:

–Ես եմ, Հանբարձումյան, զքեզ տեսնել կուզեի:

– Զիս տեսնե՞լ կուզեք… դուռը կողպված է, բանալին քովս չէ, ձեր ըսելիքը կրնաք դուրսեն ալ ըսել:

Հյուրը կը բարկանա և առանց պատասխանելու կը մեկնի: Միսաքյան կսկսի ծիծաղիլ այն իմաստասերին պես, որ օր մը սենյակին մեջ առանձնացած` խնդացած ժամանակն երբ կը հարցունեն իրեն, թե ինչո՞ւ կը խնդաս` քովդ մեկը չկա, կը պատասխանե, թե ճիշտ անոր համար կը խնդամ, որ քովս մարդ չկա:

Բայց այս ուրախությունը շատ չտևեր, դուռը նորեն կը զարնեն:

– Միսաքյան հոս չէ, դուրս ելավ, երկու ամիսեն պիտի գա, – կը պոռա ներսեն Միսաքյան:

Երբ դրության մը վրա յուր կարծիքը հարցվի` կը պատասխանե. տղայական բաներու վրա կարծիք հայտնելու ժամանակ չունիմ և դիմացինը կը սաստե: Իսկ երբ ստիպեն զինքը, որ քանի մը խոսք ընե` կսկսի հետևյալ դիտողություններ ընել.

“Լեզուն քաջ է, բայց ոճը վատ է. Պողոս առաքյալին մեկ խոսքը աս տողին մեջ շատ հարմար կուգար: Գրողը պիտի կրնա գրել, բայց հմտություն չունի, հմտություն ունի, միտքը բացատրելու կերպը չգիտեր: Ոճը ցամաք է, զարդարուն չէ, գրության մեջ ճարտասանության կանոն չկա, կապ չկա, ուժգնություն տալու համար զորավոր բառեր չէ կարողացած գտնել, եթե ասոնք ըլլային` թերևս ընդունելություն գտներ: Իրմե՞: Քավ լիցի: Ժողովրդյան ռամիկ մասեն”:

Եթե զինքը քիչ մը շողոքորթես` կելնե սնտուկը կը բանա, կտոր մը թուղթ հանելով կսկսի կարդալ իր մեկ բանաստեղծությունն, նախապես հայտնելով, թե շատոնց ի վեր գրած է և վրայեն գոնե անգամ մը անցած չէ, թեպետև հազար անգամ սրբագրած է: Յուր քերթվածը կարդացած ատեն զգուշացիր փռնգտալե կամ հազալե, վասն զի իրեն թշնամանք կը համարի և թուղթը կը ծալլե, ծոցը կը դնե: Իսկ եթե մինչև վերջը արժանանա կարդալու յուր ոտանավորն` և առաջարկվի իրեն, որ հանդեսի մը մեջ հրատարակվի այն, պարապ աշխատություն է, կըսե, վասն զի իմ գրածս հասկանալու կարողություն ունեցող մարդ չկա:

Փողոցն ելած ժամանակը մինակ չպտտիր, շատ անգամ Օտյան էֆենտիի, Ստեփան փաշայի, Յուսուֆյան էֆենտիի հետ կը պտտի, ինչպես նաև գրական ասպարեզն ելած ատենն ալ մեկ թևը Հոմերոսին կուտա և մյուսը Օվկիանոսին:

Եթե կը փափաքիք Միսաքյանի դեմքին վրա ծանոթություն առնել, հիշեցեք դեմքերն այն մարդերուն, որոնք օր մը լսելով, որ Դիոգինես հրապարակի վրա մարդեր, մարդեր կը պոռար, անոր շուրջը խմբվեցան և հետևյալ պատասխանն առին.

“Ես մարդ կանչեցի, դուք ինչո՞ւ եկաք”:

ՎԵՐՋ

Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации